Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ (ՀԱՇՎԵՏՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 51

 

i

5. ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ (ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ 2005-2009 ԹԹ.) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը (հաշվետու ժամանակաշրջան 2005-2009 թթ.)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի (հաշվետու ժամանակաշրջան 2005-2009 թթ.) թարգմանությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թ. դեկտեմբերի 30-ի

նիստի N 51 արձանագրային

որոշման

 

(Հայաստանի Հանրապետության զինանշան)

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽԱՐՏԻԱ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ

 

ՀՈԴՎԱԾՆԵՐ 7, 8, 17, 19, 27

 

Հաշվետու ժամանակահատված 2005-2009 թթ.

 

ՀՈԴՎԱԾ 7. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

._________________________________________________________________________.

|   Նպատակ հետապնդելով ապահովել երեխաների և  երիտասարդների                |

|պաշտպանվածության իրավունքի արդյունավետ իրականացումը` Կողմերը             |

|պարտավորվում են.                                                         |

|   1. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիք ապահովել 15       |

|տարեկանը, բացառությամբ այն երեխաների, ովքեր զբաղվում են ընդունված թեթև   |

|աշխատանք, առանց վնասելու նրանց առողջությունը, բարոյական կերպարը կամ      |

|կրթությանը,                                                              |

|   2. աշխատանքի ընդունման համար որպես նվազագույն տարիքը ապահովել 18      |

|տարեկանը` այն ընդունված աշխատանքների առնչությամբ, որոնք համարվում են     |

|վտանգավոր կամ վնասակար են առողջությանը,                                  |

|   3. ապահովել, որ դեռևս  պարտադիր կրթության Ենթակա անձինք չզբաղվեն      |

|այնպիսի աշխատանքով, որի պատճառով կզրկվեն իրենց կրթությունից լրիվ օգտվելու|

|հնարավորությունից,                                                       |

|   4. ապահովել, որ 18 տարեկանից ցածր անձանց աշխատաժամերը սահմանափակվեն`  |

|ելնելով նրանց զարգացման անհրաժեշտությունից և,  մասնավորապես, նրանց       |

|մասնագիտական ուսման նկատառումներից,                                      |

|   5. ճանաչել երիտասարդ աշխատողների և  աշակերտների` արդար աշխատավարձ կամ |

|այլ համապատասխան նպաստների իրավունքը,                                    |

|   6. ապահովել, որ սովորական աշխատաժամանակի ընթացքում գործատուի          |

|համաձայնությամբ մասնագիտական ուսման համար երիտասարդների ծախսած ժամանակը  |

|համարվի որպես աշխատանքային օրվա բաղկացուցիչ մաս,                         |

|   7. ապահովել, որ 18 տարեկանից ցածր աշխատող անձինք տարեկան նվազագույնը  |

| չորսշաբաթյա վճարովի արձակուրդի իրավունք ունենան,                        |

|   8. ապահովել, որ 18 տարեկանից ցածր աշխատող անձինք չկատարեն գիշերային   |

|աշխատանք, բացառությամբ ազգային օրենքներով կամ կանոնակարգերով սահմանված   |

|որոշակի աշխատանքների,                                                    |

|   9. ապահովել, որ ազգային օրենքներով կամ կանոնակարգերով նախատեսված      |

|աշխատանքով զբաղվող 18 տարեկանից ցածր տարիքի աշխատող անձինք ենթարկվեն     |

|կանոնավոր բժշկական ստուգումների,                                         |

|   10. երաշխավորել հատուկ պաշտպանություն ֆիզիկական և  բարոյական          |

|վտանգներից, որոնց ենթակա են երեխաները և  երիտասարդները և,  մասնավորապես, |

|նրանց աշխատանքից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծագող վտանգների դեմ:      |

|                                                                         |

|   ՀՈԴՎԱԾ 7.2-Ի ՀԱՎԵԼՎԱԾ                                                 |

|                                                                         |

|   Սույն դրույթը չի արգելում Կողմերին նախատեսելու իրենց օրենսդրության մեջ|

|այն, որ երիտասարդները, որոնց պաշտոնապես ճանաչված նվազագույն տարիքը դեռ չի|

|լրացել, կարող են կատարել աշխատանք, որն անհրաժեշտ է մասնագիտական ուսուցման|

|համար, եթե տվյալ աշխատանքն իրականացվում է իրավասու մարմնի կողմից         |

|սահմանված պայմաններին համապատասխան և  միջոցներ են ձեռնարկվում            |

|երիտասարդների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ:  |

|                                                                         |

|   ՀՈԴՎԱԾ 7.8-Ի ՀԱՎԵԼՎԱԾ                                                 |

|                                                                         |

|   Հասկացվում է, որ Կողմը կարող է կատարել սույն պարբերությունում         |

|նախատեսվող պարտավորությունը, եթե այն տվյալ պարտավորության ոգով օրենքով   |

|սահմանում է, որ տասնութ տարեկանից ցածր անձանց գերակշռող մեծամասնությունը |

|չպետք է կատարի գիշերային աշխատանք:                                       |

._________________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 7.1

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

Օրենսդրություն

. Հայաստանի Հանրապետությունը 2005 թվականի հոկտեմբերի 3-ին վավերացրել է «Նվազագույն տարիքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության 138 կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 27-ին:

. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով:

. ՀՀ աշխատանքային օրենսգիրք ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին:

. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք` ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին:

. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք` ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին:

. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք` ընդունվել է 1996 թվականի մայիսի 29-ին:

. «Կրթության մասին» ՀՀ օրենք` ընդունվել է 1999 ապրիլի 14-ին ՀՕ-297:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (հոդված 1) համաձայն` երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով: Ամրագրված է նաև, որ արգելվում է հարկադիր աշխատանքը: Այս դրույթն իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածներում, որոնցով քրեականացվել է մարդուն հարկադիր աշխատանքի ներգրավելը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 15) համաձայն` աշխատանքային իրավունակությունը և իր գործողություններով աշխատանքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար աշխատանքային պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (աշխատանքային գործունակություն) լրիվ ծավալով ծագում է տասնվեց տարեկան դառնալու պահից, բացառությամբ աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածի 17) համաձայն` արգելվում է մինչև տասնչորս տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելը կամ նրանց աշխատանքի ներգրավելը, իսկ ինչ վերաբերում է տասնչորսից մինչև տասնվեց տարեկան երեխաներին, ապա նրանց աշխատանքի կարևոր է ընդունել միայն ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնության առկայության դեպքում (հոդվածի 89):

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (Հոդված 19) համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Նույն օրենքով սահմանվում է նաև, որ մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածի 33) համաձայն` աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունը իրականացնում են համապատասխան պետական մարմինները, իսկ ոչ պետական վերահսկողությունը` արհեստակցական միությունները և գործատուները (գործատուների ներկայացուցիչները):

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 34) համաձայն` գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն ու վերահսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պետական մարմիններ: Աշխատանքի պետական տեսչության գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով:

ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը հսկողություն և վերահսկողություն է իրականացնում ծրագրային ստուգումների, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության ակնհայտ խախտումների վերաբերյալ ահազանգ-դիմումների հիման վրա իրականացված ըստ անհրաժեշտության ստուգումների միջոցով:

«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը հսկողություն և վերահսկողություն է իրականացնում մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև կանանց` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 41.1, 41.2, 41.3, 96.1 հոդվածներով, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 169.5, 169.7, 169 8 հոդվածներով նախատեսված դեպքերի)` առաջացնում է նախազգուշացում` խախտում թույլ տված անձի նկատմամբ:

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Իրավական դաշտի իրականացման նպատակով ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը գործատուների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար պարբերաբար կազմակերպում է աշխատանքային օրենսդրության կիրարկման ուղղությամբ սեմինարներ, ինչպես նաև հրատարակել է ուղեցույցեր (բուկլետներ):

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքների համաձայն` սույն հոդվածի հատկանիշներով խախտումներ չեն արձանագրվել:

 

ՀՈԴՎԱԾ 7.2

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

 

Օրենսդրություն

. Հայաստանի Հանրապետությունը 2005 թվականի մարտի 22-ին վավերացրել է «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության 182 կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2007 թվականի հունվարի 2-ին:

. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով:

. ՀՀ աշխատանքային օրենսգիրք` ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին:

. ՀՀ քաղաքացիական օրենսգիրք ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին:

. ՀՀ ընտանեկան օրենսգիրք, ընդունվել է 2004 թ. նոյեմբերի 9-ին:

. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին:

. «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 2005 թվականի մարտի 24-ին:

. ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին:

. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 1996 թվականի մայիսի 29-ին:

. «Կրթության մասին» ՀՀ օրենք, ընդունվել է 1999 թվական ապրիլի 14-ին:

. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան, անձանց, հղի և մինչև մեկ տարեկան Երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» թիվ 2308-Ն որոշում:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (հոդվածի 19) համաձայն` երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով: Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 257) համաձայն` մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել կատարելու`

1) ծանր աշխատանքներ

2) թունավոր, քաղցկեղածին կամ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատանքներ

3) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ հնարավոր է իոնացած ռադիացիայի ազդեցությունը

4) աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու մեծ հավանականություն, ինչպես նաև աշխատանքներ, որոնց անվտանգ իրականացումը պահանջում է բարձր զգոնություն կամ փորձառություն:

Սույն հոդվածում նշված ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2308-Ն որոշմամբ: Մասնավորապես` ցանկով սահմանվում են մինչև 18 տարեկան անձանց համար քիմիական, ֆիզիկական, կենսաբանական գործոնների, արդյունաբերական աէրոզոլների ազդեցության ներքո վնասակար համարվող աշխատանքները, ինչպես նաև մինչև 18 տարեկան անձանց համար ծանր, զգայական, հուզական, լարվածության և ռիսկի գործոնների հետ կապված աշխատանքները: Միևնույն ժամանակ սահմանվում է, որ քիմիական, ֆիզիկական գործոնների ներքո մինչև 18 տարեկան անձանց համար վնասակար համարվող աշխատանքներից բացառություն են կազմում միջնակարգ, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացի նպատակով ստեղծված քիմիական լաբորատորիաներում, գիտական կազմակերպությունների հետազոտական (ոչ արտադրափորձարարական) լաբորատորիաներում կատարվող աշխատանքները, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում 16-18 տարեկան անձանց ուսումնառության (ռենտգեն տեխնիկ, ռենտգեն լաբորանտ) ընթացքում իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքները: Ցանկում, որպես բացառություններ են սահմանվում նաև աշխատանքները, որոնք կատարվում են հատուկ պայմաններում, օրինակ գրասենյակային և (կամ) օժանդակ աշխատանքները արտադրական շենքերից դուրս օպտիմալ աշխատանքային պայմաններում, կամ անհատական պաշտպանիչ միջոցների պարտադիր կիրառմամբ կատարվող աշխատանքները, կամ կենսաբանական գործոնների հավանական առկայության պայմաններում աշխատանքները պահպանելով անհրաժեշտ սանիտարահամաճարակային ռեժիմը, կամ լարվածության և ռիսկի հավանական առկայության պայմաններում աշխատանքներից բացառություն կարող են կազմել անտառային տնտեսություններում սեզոնային սանիտարական մաքրման և վայրի հատապտուղների հավաքման հետ կապված պլանային աշխատանքները: Մինչև 18 տարեկան անձանց համար ծանր աշխատանքների ցանկում որպես բացառություններ են սահմանվում մինչև 18 տարեկան երեխաների ընդգրկվածությունը պրոֆեսիոնալ սպորտում, բեմական պարարվեստում և կրկեսում:

Նշված աշխատանքներում ընդգրկված երեխաների բացահայտումն իրականացնում է ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը: Աշխատանքների ցանկերը վերանայվում են ըստ անհրաժեշտության: Նշված աշխատանքների ցանկը քննարկվել և հավանության է արժանացել գործատուների և արհմիությունների ներկայացուցիչների կողմից:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

Տես` հարցաշարի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքների համաձայն` սույն հոդվածի հատկանիշներով խախտումներ չեն արձանագրվել:

 

ՀՈԴՎԱԾ 7.3

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի`

«Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք` օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և գրանցում սովորողներին».

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (հոդված 11)`

«Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր»:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի (հոդված 49) համաձայն արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածի 174) համաձայն` միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է եռօրյա արձակուրդ:

Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.

1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).

2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).

3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները կազմում են հիմնական դպրոցը: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:

Պարտադիր հիմնական ընդհանուր կրթության պահանջը չի տարածվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի կատեգորիաների վրա, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

Վերոգրյալից պարզ է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է, որ երեխան կարող է ավարտել պարտադիր կրթության ստացումը 15-ից 16 տարեկան հասակում:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն 18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը` առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Տես նաև` հարցաշարի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված 2008 թ. հետազոտության արդյունքներով մինչև 18 տարեկան սովորող և միաժամանակ աշխատող երիտասարդները կազմել են 2.4 հազ. մարդ:

 

ՀՈԴՎԱԾ 7.4

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն`

. աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ, տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական 36 ժամ (հոդված 140):

. մինչև տասնութ տարեկան աշխատողին արգելվում է ուղարկեք ծառայողական գործուղման (հոդված 209):

ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանվում են աշխատող Երեխայի հանգստի ժամանակի առանձնահատկությունները: Այսպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ, 154-րդ և 155-րդ հոդվածների համաձայն մինչև 18 տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում նվազագույնը 30 րոպե, որը ներառվում է աշխատաժամանակում, ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը 14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ 16-ից մինչև 18 տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը, մինչև 18 տարեկան աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ, մինչև 18 տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում ոչ պակաս, քան 2 հանգստյան օր, ընդ որում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն մինչև 18 տարեկան աշխատողները ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կարող են աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 149) տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև 18 տարեկան աշխատողներին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 144) համաձայն արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 164) առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

Տես` հարցաշարի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան վիճակագրություն կամ այլ տեղեկատվություն այն աշխատողների տոկոսային հարաբերակցության մասին, որոնց վրա չեն տարածվում այս սահմանափակումները:

Նման վիճակագրություն առկա չէ, քանի որ վերը նշված սահմանափակումները տարածվում են 18 տարեկանից ցածր բոլոր աշխատողների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7.5

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից են աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր:

Մինչև տասնութ տարեկան աշխատողների աշխատավարձը կարող է համեմատության մեջ դրվել չափահասներին վճարվող աշխատավարձի հետ միայն նվազագույն աշխատավարձի մակարդակում: Այսպես, «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործավարձով և ժամավարձով վարձատրվող աշխատակիցների համար 2009 թ. հունվարի 1-ից ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողության (40-ժամյա աշխատանքային շաբաթ) դեպքում` 179 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության (36-ժամյա աշխատանքային շաբաթ) դեպքում` 199 դրամ, աշխատաժամանակի կրճատ տևողության (24-ժամյա աշխատանքային շաբաթ) դեպքում` 298 դրամ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակի կրճատ տևողություն սահմանվում է 14-ից մինչև 16 տարեկան աշխատողների համար` շաբաթական 24 ժամ, 16-ից մինչև 18 տարեկանների համար` շաբաթական 36 ժամ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն աշխատողի աշխատավարձը կախված է աշխատանքի քանակից և որակից, կազմակերպության գործունեության արդյունքներից և աշխատանքի շուկայում աշխատանքի պահանջարկից:

Այսպիսով, ՀՀ օրենսդրությամբ աշխատողների տարիքով պայմանավորված աշխատավարձի (ինչպես նաև նվազագույն աշխատավարձը) չափի տարբերություն նախատեսված չէ:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի համաձայն գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ վճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:

Տես նաև` հարցաշարի 7-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ հարցի պատասխանը:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան վիճակագրություն կամ այլ տեղեկատվություն երիտասարդ աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև, աշակերտ աշխատողներին վճարվող այլ համապատասխան գումարների և չափահասների համեմատական աշխատավարձերի մասին:

Քանի որ օրենսդրությամբ որևէ առանձնահատկություն սահմանված չէ, ուստի նման վիճակագրություն և տեղեկատվություն չկա:

 

ՀՈԴՎԱԾ 7.6

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 171) համաձայն ուսումնական արձակուրդը նպատակային արձակուրդի տեսակներից մեկն է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 174) համաձայն միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին յուրաքանչյուր քննության համար տրամադրվում է եռօրյա արձակուրդ:

Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ.

1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր քննության համար` երեք օր.

2) ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու օր.

3) լաբորատոր աշխատանքների կատարման համար ուսումնական պլանով նախատեսված օրերի քանակով.

4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն օր.

5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց օր:

ՈՒսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 200) համաձայն` հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:

Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը պարտավոր է կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը, ինչպես նաև դրան հավասարեցված այլ ժամանակահատվածներ: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի համաձայն աշխատաժամանակում ներառվում է աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն աշխատավարձն աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցումն է: Այսպիսով` աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում որակավորման բարձրացման համար ժամանակը ներառվելով աշխատաժամանակում` համարվում է աշխատանքային օրվա մի մասը և վարձատրվում է որպես աշխատաժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 7.7

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն`

. Տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան աշխատողներին (հոդված 149):

. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում նվազագույնը 30 րոպե (հոդված 153):

. Ամենօրյա անընդմեջ հանգստի տևողությունը տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար չի կարող պակաս լինել 14 ժամից, իսկ տասնվեցից մինչև տասնութ տարեկան աշխատողների համար` ոչ պակաս 12 ժամից, և պետք է ներառի ժամը 22-ից մինչև 6-ը (հոդված 154):

. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին շաբաթվա ընթացքում տրվում է ոչ պակաս, քան երկու հանգստյան օր: Մինչև տասնութ տարեկան աշխատողները կարող են հանգստյան, ինչպես նաև ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ (հոդվածներ 155, 156):

. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը բանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն մինչև տասնութ տարեկան աշխատողները: Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան (հոդված 164):

. Ամենամյա արձակուրդն օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը: Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածին, արձակուրդի օրացուցային օրերի մեջ չեն ընդգրկվում և չեն վճարվում: Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված և լրացուցիչ (հոդված 158):

. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օր է: Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում: Աշխատող երեխան օգտվում է ամենամյա արձակուրդի իրավունքից` ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օր է (հոդված 159):

. Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով (հոդված 169):

. Ամենամյա նվազագույն արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում (հոդված 170):

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվում են նաև (հոդվածներ 171, 174, 200) հանրակրթական, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու, սովորելու ժամանակահատվածներում աշխատողներին նպատակային ուսումնական արձակուրդների տրամադրման կարգն ու վարձատրության պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 7.8

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածի 144) արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում մինչև 18 տարեկան աշխատողները, առանց արտադրությունից կտրվելու հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորող աշխատողները դասերի օրերին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 148-ի համաձայն գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը: Գիշերային է համարվում այն աշխատանքը, եթե կատարվող աշխատանքի առնվազն աշխատանքային երեք ժամերը համընկնում են գիշերային ժամանակին: Գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան անձանց, ինչպես նաև այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7.9

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 249) համաձայն` մինչև տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են անցնել բժշկական զննություն աշխատանքի ընդունման ժամանակ, իսկ մինչև տասնութ տարեկան դառնալը` սահմանված պարբերականությամբ: Մինչև տասնութ տարեկան աշխատողների պարբերական բժշկական զննությունը կատարվում է գործատուի հաշվին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` մինչև 18 տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ գործատուն պարտավոր է պահանջել տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ):

ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման հաստատվել է «առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերաբար բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը»:

Համաձայն հիշյալ որոշման` պարտադիր բժշկական զննության ենթակա են ՀՀ կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք` անկախ տարիքից: Որոշմամբ հատկորոշված են գործունեության այն բոլոր ոլորտները, որոնցում աշխատող անձինք ենթակա են ինչպես նախնական, այնպես էլ պարբերական պարտադիր բժշկական զննության:

Բացի դա, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ այն աշխատողին, որի առողջության ստուգումը, իր աշխատանքի բնույթով պայմանավորված, պարտադիր է, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարվում է միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը (հոդված 204):

Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդված 138) համաձայն աշխատաժամանակը ներառում է նաև պարտադիր բժշկական զննության ժամանակահատվածը, իսկ 221-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլ պայմանների, աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում է համարվում նաև պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելը:

 

ՀՈԴՎԱԾ 7.10

 

1) Խնդրում ենք տալ ընդհանուր իրավական դաշտի նկարագրությունը: Խնդրում ենք նշել իրականացված որևէ բարեփոխումների բնույթը, պատճառները և շրջանակները:

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հարկադիր աշխատանքն արգելվում է:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» թիվ 182, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 կոնվենցիաները:

ՀՀ աշխատանքային օրենսգիրքն արգելում է երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի կիրառումը:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածն ամրագրում է` «Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության, կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից»:

ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածը հատուկ նվիրված է երեխայի պաշտպանության իրավունքին, հոդվածի 2-րդ կետում մասնավորապես, նշվում է երեխայի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունքը:

«Երեխայի իրավունքների և շահերի խախտման դեպքում (ընդ որում ծնողների կամ նրանցից մեկի կողմից երեխայի դաստիարակելու, կրթության տալու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ ծնողական իրավունքները չարաշահելու դեպքերում), երեխան իրավունք ունի պաշտպանության համար դիմելու խնամակալության և հոգաբարձության մարմին»:

Պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին: Նման տեղեկություններ ստանալուն պես խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 58-րդ հոդվածում սահմանված է երեխային ծնողներից (կամ նրանցից մեկից) նրա կյանքի և առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում վերցնելու իրավունքը, իսկ 59-60 հոդվածներում` ծնողական իրավունքներից զրկելը և ծնողական իրավունքներից զրկելու կարգը, այդ թվում նաև այն դեպքում, երբ ծնողները կամ նրանցից մեկը դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը:

ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի թիվ 1324-Ն որոշմամբ հաստատված են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները: Որոշման մեջ ներկայացված «Երեխայի իրավունքների պաշտպանությունը» թիվ 2-րդ Չափորոշիչի 6-րդ կետում ամրագրված է, որ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվում է երեխայի պաշտպանությունը`

- հոգեբանական և ֆիզիկական բռնությունից, այդ թվում` սեռական շահագործումից և այլասերումից,

- դաժան վերաբերմունքից,

- հանցագործություններից,

- անուշադրությունից ու անարդարությունից,

- առողջությանը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից:

Հարկ է նշել հետևյալը` վերը նշված խնամքի հաստատություններում երեխաների հանդեպ մարմնական պատժի բոլոր ձևերը խիստ արգելված են նաև գործող կանոնադրությամբ, իսկ համապատասխան չափորոշիչների ներդրման գործընթացը մշտապես հսկվում է հաստատությունների տնօրինության և վերադաս մարմինների կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի համաձայն` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, որը կատարվել է տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 132.1 հոդվածի համաձայն` մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տաս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նույն արարքը, որը կատարվել է տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` «Երեխայի առք ու վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ և 132.1-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածը սահմանում է, որ բռնաբարությունը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ` չորսից տաս տարի ժամկետով: Եթե նույն գործողությունը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի:

ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն` համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: Նույն գործողությունը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է չորսից տաս տարի ժամկետով:

Նույն օրենսգրքի մի շարք այլ հոդվածները սահմանում են պատիժներ` երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար (հոդված 171), ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու համար (հոդված 173):

ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածների դրույթները և օրենքով սահմանված պատժամիջոցները արտացոլում են երեխայի նկատմամբ բռնության տարբեր դրսևորումները, հատուկ շեշտելով ֆիզիկական բռնությունները, ներառյալ մարմնական պատիժները և վնասվածքները և նրանց պատժելիությունը` օրենքի ողջ խստությամբ:

Հատուկ ուշադրության խնդիր է հանդիսանում երեխային մարմնական պատիժ հասցեները ընտանիքում կամ հաստատություններում, կամ երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 17-րդ մասն ամրագրում է, որ`

«Տասնութ տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:

«Երեխային հակահասարակական գործողությունների կատարելուն ներգրավելը» (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 166.) նախատեսում է համապատասխան պատիժ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկաբույժի կամ այլ անձի կողմից, ում վրա է դրված երեխայի դաստիարակության պարտականություն, զուգորդվում են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 170 հոդվածով նշվում է`

1. Ծնողի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն, կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից երեխայի դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարեք` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը:

Հարկադիր կամ պարտադիր աշխատանքը որևէ պատժի կամ սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունն է, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը («Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» ԱՄԿ կոնվենցիա, ՀՀ վավերացրել է 2004 թ. հոկտեմբերի 25-ին, ուժի մեջ է մտել 2005 թ. դեկտեմբերի 17-ին): Այս առումով, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի (հոդվածներ 13, 14) աշխատանքային հարաբերությունները սահմանվում են, որպես աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններ: Աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվում է (հոդված 102), որ անօրինական է համարվում այն աշխատանքը, որը կատարվում է առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, չնայած առկա են աշխատանքային պայմանագրի հատկանիշները, ինչպես նաև օրենսգրքի, օրենքի և այլ իրավական ակտերի խախտումով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը:

Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով:

ՀՀ օրենսդրությունն ապահովում է այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանվածության երեխայի իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար, կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի համաձայն մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել կատարելու`

. ծանր աշխատանքներ,

. թունավոր, քաղցկեղածին կամ առողջության համար վտանգավոր գործոնների ազդեցությամբ արտադրություններում աշխատանքներ,

. աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է իոնացած ռադիացիայի ազդեցությունը,

. աշխատանքներ, որոնց կատարման ժամանակ առկա է դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու մեծ հավանականություն, ինչպես նաև աշխատանքներ, որոնց անվտանգ իրականացումը պահանջում է բարձր զգոնություն կամ փորձառություն:

Այդպիսի աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Մինչև 18 տարեկան անձանց, հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 2308-Ն որոշմամբ:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

ՀՀ օրենսդրությամբ հարկադիր կամ պարտադիր աշխատանքի արգելման, աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի գործընթացներում առանձնակի ուշադրություն է դարձնում մինչև տասնութ տարեկան անձանց` երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Տես նաև` Հոդված 17-ի 10-րդ կետը:

2) Խնդրում ենք նշել միջոցառումները (վարչական մեխանիզմներ, ծրագրեր, գործողությունների պլաններ, նախագծեր և այլն)` ուղղված իրավական դաշտի իրականացմանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվում է (հոդված 34), որ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է աշխատանքի պետական տեսչությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պետական մարմիններ: Համաձայն «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, տեսչության լիազորություններից են գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման, մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված են աշխատանքային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից քննվող գործերի վարչական պատասխանատվության դրույթները, որոնցից հարկ է նշել 158-րդ հոդվածի 17-րդ մասը, համաձայն որի 18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը առաջացնում է տուգանքի նշանակում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Աշխատանքային շահագործման արգելման վարչական մեխանիզմներից է նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածը, համաձայն որի առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Ստորև ներկայացվում են նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվություն.

ՀՀ ոստիկանությունն իրականացնում է սեռական շահագործմանն ուղղված շարունակական կանխարգելիչ և բացահայտման աշխատանք:

Ոստիկանությունը սերտ համագործակցում այն հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են սեռական չարաշահման և բռնության վերացման խնդիրներով, այդ թվում «Կանանց իրավունքների կենտրոնի» հետ, որը դեռևս 2002 թ. ստեղծել է չարաշահման զոհ դարձածների համար ապաստան, որի նպատակն է օգնել բռնության և սեռական չարաշահման ենթարկված աղջիկներին: Վերջիններս ապահովվում են անվճար օթևանով, սննդով, հոգեբանական և իրավաբանական խորհրդակցությամբ, սոցիալական և բժշկական օգնությամբ:

Բռնության և սեռական չարաշահման ենթարկված անչափահասների համար գործում է 24-ժամյա երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ ոստիկանները, հոգեբանը, բժիշկը և սոցիալական աշխատողը անչափահասներին ցուցաբերում են համալիր աջակցություն:

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համաձայն` մարմնավաճառությունը քրեորեն պատժել արարք չի համարվում և չի հետապնդվում: Գործող այլ օրենսդրական ակտերով մարմնավաճառության համար ենթարկվում են վարչական պատասխանատվության «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 179-1 հոդվածով (նվազագույն աշխատավարձի 20-50 տոկոսի չափով` 16-18 տարեկան հասակում գտնվող անձինք):

Անչափահասների շրջանում մարմնավաճառությունը նախականխելու նպատակով ոստիկանության աշխատակիցները իրականացնում են բազում օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ, որոնցից են` ստուգայց-շրջագայությունները, հանդիպումները դպրոցներում ուսուցչական անձնակազմի և ծնողական կոմիտեների անդամների հետ: Առանձնակի ուշադրություն է դարձվում սոցիալապես անապահով ընտանիքներում մեծացող անչափահասների նկատմամբ:

Օպերատիվ տեսադաշտում մշտապես պահվում են հատուկ դպրոցների սովորողները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահումներից պաշտպանված լինելու երեխայի իրավունքի համատեքստում կարևորվում է հանրապետությունում անվտանգ բջջային կապի ապահովումը հատկապես երեխաների համար:

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը և նշանակությունը երեխաների համար, Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի մասնագետները իրականացրել են «Անվտանգ բջջային կապ, դպրոցականների կարողությունների զարգացում» ծրագիրը:

Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին «Անվտանգ բջջային կապ երեխաների և բջջային հեռախոսակապը» թեմայով 2010 թ. մարտին անցկացված երեխաների հետ աշխատող մասնագետների ֆորումում:

Նշվեց համապատասխան իրավական դաշտի բացակայությունը, նաև այն փաստը, որ հասարակությունը այսօր գտնվում է Ինտերնետի և բջջային կապի հնարավորություններից օգտվելու մշակույթի զարգացման փուլում և այդ առումով կարևորվում է հատկապես տեղեկատվության տրամադրումը ծնողներին, հաշվի առնելով օգտագործողների թվի աճը, օգտագործման անանունության պահը, մատչելիությունը, երեխաներին այդ միջոցներով սպառնացող սեռական շահագործման և այլ վտանգները:

Որպես երեխաների պաշտպանության երաշխավորման նախադրյալ դիտվում է ռեսուրսների մոբիլիզացումն ու կառավարումը, երեխաների պաշտպանության համակարգի և հեռախոսային օպերատորի համագործակցության առաջավոր փորձի կիրառումը:

Մշակվել է նաև «Բջջային կապից օգտվելու էթիկայի վերաբերյալ Խարտիա» փաստաթղթի նախնական տարբերակը, որ մասնավորապես նշվում է, որ համընդհանուր էթիկական սկզբունքներից բացի, անհրաժեշտ են նաև լրացուցիչ այնպիսի սահմանափակումներ, որոնք կերաշխավորեն երեխայի անվտանգության ապահովումը:

Աշխատանքները շարունակվում են: Առաջարկությունները ներկայացվել են Հանրային Խորհրդին` առաջիկայում հարցը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու ուղղությամբ:

Միաժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ղեկավարությամբ գործում է Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որտեղ ներգրավված են տարբեր պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ոլորտի հիմնական օրենսդրական բարեփոխումները, իրականացվող միջոցառումներն ու ծրագրերը քննարկվում են հանձնաժողովի կողմից:

3) Խնդրում ենք տրամադրել համապատասխան թվեր, վիճակագրություն կամ, անհրաժեշտության դեպքում, ցանկացած այլ համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ դատարաններում 2005-2009թթ. ընթացքում քննվել են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածով թվով 33 քաղաքացիական գործեր, ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածով` 30 քրեական գործեր, 132.1-րդ հոդվածով` 6 քրեական գործեր, 168-րդ հոդվածով` 5 քրեական գործեր:

ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքների համաձայն` սույն հոդվածի հատկանիշներով խախտումներ չեն արձանագրվել:

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

Արձանագրության «13. Կրթություն» կետում բացակայում է 7-րդ հղումը

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2010
N 51
Արձանագրային որոշում