ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
13 հոկտեմբերի 2011 թվականի N 40
29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2011 թվականի հուլիսի 14-ին ստորագրված «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թ.
հոկտեմբերի 13-ի նիստի
N 40 արձանագրային որոշման
(Գործառնություն թիվ 40718)
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ
Ամսաթիվ` (________)
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ I - ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Բաժին 1.01. Ստանդարտ Պայմանների ներառումը
Բաժին 1.02. Սահմանումներ
Բաժին 1.03. Մեկնաբանություն
ՀՈԴՎԱԾ II - ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 2.01. Գումար և արժույթ
Բաժին 2.02. Վարկի այլ Ֆինանսական Պայմաններ
Բաժին 2.03. Օգտագործումներ
ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական հոդվածներ
Բաժին 3.02. Ջրային տնտեսության պետական կոմիտեին վերաբերող լրացուցիչ պարտավորություններ
ՀՈԴՎԱԾ VI - ԿԱՍԵՑՈՒՄ, ԱՐԱԳԱՑՈՒՄ, ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Բաժին 4.01. Կասեցում
ՀՈԴՎԱԾ V - ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Բաժին 5.01. ՈՒժի մեջ մտնելու Նախապայմաններ
Բաժին 5.02. Իրավաբանական եզրակացություններ
Բաժին 5.03. ՈՒժի մեջ չմտնելու հիմքով դադարում
ՀՈԴՎԱԾ VI - ԱՅԼ
Բաժին 6.01. Ծանուցումներ
ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ԴԱՍԵՐ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ամսաթիվ (_______) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ միջև («Բանկ»):
ՆԱԽԱԲԱՆ
Բանկը հիմնադրվել է տրամադրելու ֆինանսավորում կոնկրետ ծրագրերի համար` խրախուսելու անցումը բաց շուկայական կողմնորոշմամբ տնտեսությունների և խթանելու մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունները Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնք ստանձնել են հանձնառություն և կիրառում են բազմակուսակցական ժողովրդավարության, բազմակարծության և շուկայական տնտեսության սկզբունքները,
Վարկատուն մտադրված է իրականացնել Ծրագիրն, ինչպես նկարագրված է Հավելված 1-ում, որը մշակված է օժանդակելու (i) Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում համայնքային ջրամատակարարման բարելավմանը և (ii) կեղտաջրերի մաքրման կայանների և կոյուղաջրերի կոլեկտորների վերակառուցմանը Տավուշի (Դիլիջան քաղաք) և Վայոց Ձորի (Ջերմուկ քաղաք) մարզերում.
Ծրագիրն իրականացվելու է «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ընկերության («Ծրագրի Սուբյեկտ») կողմից` Վարկառուի կողմից ֆինանսական օժանդակությամբ,
Վարկառուն խնդրել է օժանդակություն Բանկից` Ծրագրի մասի ֆինանսավորման համար,
Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային Ծրագիրը («ՀՆԾ») համաձայնվել է տրամադրել համաֆինանսավորում Ծրագրի համար` մինչև 7,000,000 եվրո կապիտալ դրամաշնորհի գումարի չափով (»Դրամաշնորհային Համաֆինանսավորում»),
Եվրոպական Ներդրումային Բանկը («ԵՆԲ») նույնպես համաձայնել է տրամադրել համաֆինանսավորում Ծրագրի համար` մինչև 6,500,000 եվրո գումարի չափով վարկ (»ԵՆԲ Համաֆինանսավորում»),
Բանկը համաձայնել է ապահովել տեխնիկական համագործակցության միջոցներ դրամաշնորհային հիմունքներով` աջակցելու Ծրագրի իրագործմանը և Կորպորատիվ Զարգացման Ծրագրին,
Բանկը համաձայնել է, inter alia (ի թիվս այլոց) վերոհիշյալի հիման վրա, տրամադրել վարկ Վարկառուին 6,500,000 եվրո գումարի չափով` համաձայն պայմանների, որոնք սահմանված կամ հղվում են սույն Համաձայնագրում և սույն ամսաթվով թվագրված` Ծրագրի Սուբյեկտի և Բանկի միջև ծրագրի համաձայնագրում («Ծրագրի Համաձայնագիր»` ինչպես սահմանված է Ստանդարտ Պայմաններում):
Կողմերը համաձայնում են հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ I - ՍՏԱՆԴԱՐՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Բաժին 1.01. Ստանդարտ Պայմանների ներառումը
Բանկի` 2007 թ. հոկտեմբերի 1-ով թվագրված Ստանդարտ Պայմանների բոլոր դրույթները սույնով ներառվում ու դառնում են կիրառելի սույն Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով ու գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին այստեղ (այդ դրույթներն այսուհետ անվանվում են «Ստանդարտ Պայմաններ»):
Բաժին 1.02. Սահմանումներ
Որտեղ որ օգտագործվում են սույն Համաձայնագրում (ներառյալ Նախաբանն ու Հավելվածները)` եթե այլ բան չի նախատեսված կամ ենթատեքստը այլ բան չի նախատեսում, Նախաբանում սահմանված տերմիններն ունեն համապատասխան իմաստները, որոնք տրված են դրանց այնտեղ, Ստանդարտ Պայմաններում սահմանված տերմիններն ունեն նույն համապատասխան իմաստները, որոնք տրված են դրանց այնտեղ, իսկ հետևյալ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.
«Համաֆինանսավորում» նշանակում է Դրամաշնորհային Համաֆինանսավորումը
և ԵՆԲ Համաֆինանսավորումը:
«Կորպորատիվ Զարգացման նշանակում է Ծրագրի առնչությամբ կորպորատիվ
Ծրագիր» զարգացում և շահագրգիռ կողմերի մասնակցություն
և պատրաստվելու է միջազգային խորհրդատուների
կողմից` ֆինանսավորվելով Վաղ Անցումային
Երկրների Հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի
միջոցով: Ծրագիրը պետք է (i) աջակցի Ծրագրի
Սուբյեկտներին` բարելավելու կորպորատիվ,
ֆինանսական և գործառնական արդյունավետության
միջոցառումներն այնպես, որ դրանք համապատասխանեն
ՎԶԵԲ-ի ֆինանսավորմանը վերաբերող փաստաթղթերում
ներառված և այս միջոցառումներին առնչվող
պայմանավորվածություններին, ինչպես նաև
շարունակական կորպորատիվ զարգացմանը, (ii)
իրականացնի շահագրգիռ կողմերի մասնակցության
ծրագիր և (iii) աջակցի Ծրագրի Սուբյեկտին
երկարատև Վարձակալության Պայմանագրի մշակման
հարցում:
«Դոնորներ» նշանակում է Կանադայի Կառավարություն`
«Տեխնիկական զննման» համար, Եվրամիություն`
ՀՆԾ-ի ներքո և Բաժնետերերի հատուկ Հիմնադրամ`
Ծրագրի իրականացման աջակցության համար և Վաղ
Անցումային Երկրների Հիմնադրամ` «Կորպորատիվ
Զարգացման Ծրագրի» համար:
«Ֆինանսավորման նշանակում է.
Համաձայնագրեր» (ա) սույն Համաձայնագիրը,
(բ) Օժանդակ Վարկային Համաձայնագիրը,
(գ) Ծրագրի Համաձայնագիրը,
(դ) վերոհիշյալ համաձայնագրերի որևէ
փոփոխություններ կամ ավելացումներ կամ դրանց
հետ կապված որևէ այլ փաստաթղթեր:
«Մայր գումարի առաջին նշանակում է 2014 թ. հոկտեմբերի 16-ը:
վճարման ամսաթիվ»
«Ֆինանսական տարի» նշանակում է Վարկառուի ֆինանսական տարին`
սկսվող յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին:
«Իրագործման նշանակում է համաձայնագիր Բանկի, ԵՆԲ-ի և
Համաձայնագիր» Եվրահանձնաժողովի միջև, ի թիվս այլոց,
Վարկի, Դրամաշնորհային Համաֆինանսավորման և
ԵՆԲ-ի Համաֆինանսավորման օգտագործման
կոորդինացման նպատակով:
«Վարձակալության նշանակում է վարձակալության պայմանագիր, ա. ըստ
Պայմանագիր» որի Ծրագրի Սուբյեկտի ակտիվները վարձով տրվում
են պայմանագրի մյուս կողմին, որը գործարկելու է
Ծրագրի Սուբյեկտը, բ. որը տրվել է տենդերի
գործընթացի արդյունքում, գ. որը փոխարինելու է
Կառավարման Պայմանագիրը և դ. որը կլինի Բանկի
համար ընդունելի պայմաններով:
«Կառավարման Պայմանագիր» նշանակում է կառավարման պայմանագիր, որը կնքվել
է Ծրագրի Սուբյեկտի և SAUR, societe anonyme-ի
միջև ինչպես լրամշակվել է Բանկի համար
ընդունելի տերմիններով մինչև 2011 թ.
հոկտեմբերի 30-ը:
«Գործառնական Ծախսեր» նշանակում է Ծրագրի Սուբյեկտի կողմից
ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման
ծառայությունների մատուցման հետ կապված
ծախսերը, որոնք բխում են սովորական
գործունեությունից ցանկացած տարվա ընթացքում և
նպատակ չունեն ստեղծել ակտիվ, որը կունենա մեկ
տարուց ավելի օգտակար գործողության ժամկետ`
բացառությամբ կապիտալ ծախսումների:
«Գործառնական Սուբսիդիա» նշանակում է ֆինանսական սուբսիդիա` ծածկելու
Ծրագրի Սուբյեկտի կողմից ջրի և կեղտաջրերի
հեռացման ծառայությունների մատուցման հետ կապված
ծախսերը, որոնք ծագում են որևէ տարում սովորական
գործունեության բերումով և նպատակ չունեն
ստեղծել ակտիվ, որը կունենա մեկ տարուց ավելի
օգտակար գործունեության ժամկետ, սակայն առանց
որևէ կապիտալ և պարտքի սպասարկման ծախսումների:
«Ծրագրի փաստաթղթեր» նշանակում է.
(ա) դրամաշնորհային համաձայնագրերը Բանկի և
Ծրագրի Սուբյեկտի միջև` կապված Տեխնիկական
Համագործակցության Միջոցների հետ,
(բ) Եվրամիության և Վարկառուի միջև կնքվելիք
դրամաշնորհային համաձայնագիրը` կապված
Դրամաշնորհային Համաֆինանսավորման հետ,
(գ) Վարկառուի և ԵՆԲ-ի միջև կնքվելիք
վարկային համաձայնագիրը` կապված ԵՆԲ
Համաֆինանսավորման հետ, և
(դ) Իրագործման Համաձայնագիր ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և
Եվրահանձնաժողովի միջև:
«Հանրային նշանակում է Հայաստանի Հանրային
Ծառայությունները Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով:
կարգավորող Հանձնաժողով»
«Ջրային տնտեսության նշանակում է Հայաստանի Հանրապետության
պետական կոմիտե» Տարածքային կառավարման նախարարության Ջրային
տնտեսության պետական կոմիտե և Ծրագրի
Սուբյեկտի ողջ կանոնադրական կապիտալի
սեփականատեր:
«Օժանդակ Վարկային նշանակում է վարկային համաձայնագիրը` կնքվելիք
Համաձայնագիր» Ծրագրի Սուբյեկտի և Վարկառուի միջև համաձայն
Բաժին 3.01 (ա)-ի, քանի որ այդ վարկային
համաձայնագիրը կարող է փոփոխվել
ժամանակ առ ժամանակ:
«Տեխնիկական նշանակում է միջոցները, որոնք տրամադրվում են
Համագործակցության համապատասխան դոնորների կողմից Ծրագրի
Միջոցներ» Սուբյեկտին հետևյալի համար. (i) օժանդակ
Բանկին` կատարելու Ծրագրի տեխնիկական,
ֆինանսական, բնապահպանական և սոցիալական
ասպեկտների ստուգում («Տեխնիկական զննում») և
(ii) օժանդակել Ծրագրի Սուբյեկտին Ծրագրի հետ
հետ կապված ինժեներական գծագրերի, մրցույթի
գնահատման, պայմանագրի տրման և կառավարման,
ֆինանսական վերահսկման, ծրագրի կառավարման և
հաշվետվության հարցերում («Ծրագրի իրականացման
աջակցություն»), և (iii) օժանդակել Ծրագրի
Սուբյեկտին կորպորատիվ զարգացման հարցում
(«Կորպորատիվ զարգացման ծրագիր»):
Բաժին 1.03. Մեկնաբանություն
Սույն համաձայնագրում հղումը կոնկրետ Հոդվածին, Բաժնին կամ Հավելվածին պետք է, բացի այն դեպքերից, երբ այլ բան է նախատեսվում սույն Համաձայնագրում, մեկնաբանվի որպես հղում սույն Համաձայնագրի այդ կոնկրետ Հոդվածին կամ Բաժնին կամ Հավելվածին:
ՀՈԴՎԱԾ II - ՎԱՐԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 2.01. Գումար և արժույթ
Բանկը համաձայն է վարկի տեսքով տրամադրել Վարկառուին, սույն Համաձայնագրում սահմանված կամ հղկվող պայմաններով, 6,500,000 եվրո գումար:
Բաժին 2.02. Վարկի այլ Ֆինանսական պայմաններ
(ա) Օգտագործման Նվազագույն Գումարը պետք է լինի 50,000 եվրո:
(բ) Կանխավճարի Նվազագույն Գումարը պետք է լինի 500.000 եվրո:
(գ) Չեղյալ Հայտարարման Նվազագույն Գումարը պետք է լինի 500,000 եվրո:
(դ) Տոկոսագումարների Վճարման Ամսաթվերը պետք է լինեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը:
(ե) (1) Վարկառուն պետք է մարի Վարկը քսանչորս (24) հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, Վարկի Մարման առաջին ամսաթիվը պետք է լինի Մայր գումարի Առաջին Վճարման Ամսաթիվը:
(2) Չնայած վերոհիշյալին` եթե (i) Վարկառուն չի օգտագործում Վարկի ամբողջ գումարը մինչև Վարկի առաջին Մարման Ամսաթիվը, որը նշված է սույն Բաժին 2.02.(ե)-ում, և (ii) Բանկը երկարաձգում է Վերջին Հասանելիության Ամսաթիվը, որը նշված է Բաժին 2.02.(զ)-ում ստորև, մինչև մի ամսաթիվ, որն ընկնում է Վարկի այդ առաջին Մարման Ամսաթվից հետո, ապա Վարկի առաջին Մարման Ամսաթվին կամ դրանից հետո գումարի յուրաքանչյուր օգտագործվող մասնաբաժին պետք է բաշխվի մարման համար` հավասար գումարներով Վարկի Մարման մի քանի Ամսաթվերի վրա, որոնք ընկնում են այդ օգտագործման ամսաթվից հետո (և Բանկը կլորացնում է այդ կերպ բաշխված գումարներն ըստ անհրաժեշտության` յուրաքանչյուր դեպքում ամբողջ թվեր ստանալու համար): Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ ծանուցի Վարկառուին այդ բաշխումների մասին:
(զ) Վերջին Հասանելիության Ամսաթիվը պետք է լինի 2015 թ. հունիսի 30-ը, կամ ավելի ուշ ընկնող ամսաթիվ, որը իր հայեցողությամբ կարող է սահմանել Բանկը և այդ մասին ծանուցել Վարկառուին: Եթե Վարկի Հասանելի Գումարը կամ դրա որևէ մասը ենթակա է ֆիքսված տոկոսադրույքի, և Բանկը հետաձգում է Վերջին Հասանելիության Ամսաթիվը, Վարկառուն պետք է անհապաղ վճարի Բանկին պայմանների փոփոխության հետ կապված ծախսերի (Unwinding Costs) այնպիսի գումար, որի մասին Բանկը ժամանակ առ ժամանակ պարտավոր է գրավոր ծանուցել Վարկառուին:
(է) Հանձնառության Վճարի դրույքը պետք է լինի 0.5 տոկոս տարեկան:
(ը) Վարկը ենթակա է Փոփոխվող Տոկոսադրույքի: Չնայած վերոհիշյալին, Վարկառուն կարող է, որպես այդ պահին դեռ չմարված Վարկի ողջ գումարի կամ մի մասի վրա Փոփոխվող Տոկոսադրույքով տոկոսի վճարման այլընտրանք ընտրել Վարկի այսպիսի մի մասի համար Ամրագրված տոկոսադրույքով վճարումը, Ստանդարտ Պայմանների Բաժին 3.04 (զ) կետի համաձայն, պայմանով, որ Վարկի հիմնական գումարը, որն անցնում է Փոփոխվողից Ամրագրված Տոկոսադրույքի չպետք է լինի ավելի քիչ, քան 1,000,000 Եվրոն:
Բաժին 2.03. Օգտագործումներ
Հասանելի Գումարը կարող է օգտագործվել ժամանակ առ ժամանակ` համաձայն Հավելված 2-ի դրույթների` ֆինանսավորելու (ա) Ծրագրի համար պահանջվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների խելամիտ գների կապակցությամբ կատարված (կամ, եթե Բանկը համաձայնում է, կատարվելիք) ծախսումները, և (բ) մեկնարկային Կոմիսիոն Վճարը:
ՀՈԴՎԱԾ III ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Բաժին 3.01. Ծրագրի այլ հաստատական հոդվածներ
Բացի Ստանդարտ Պայմանների Հոդվածներ IV-ում և V-ում սահմանված ընդհանուր հանձնառություններից` Վարկառուն պետք է, եթե Բանկն այլ բան չի նախատեսում.
(ա) տրամադրի Ծրագրի Սուբյեկտին վարկային միջոցները Բանկի համար ընդունելի պայմաններով` հետևելով վարկային համաձայնագրին, Բանկի համար բավարար ձևով ու բովանդակությամբ,
(բ) կիրառի Օժանդակ Վարկային Համաձայնագրի շրջանակներում իր իրավունքներն այնպես, որ պաշտպանի Վարկառուի և Բանկի շահերը, բավարարի սույն Համաձայնագրի դրույթները և իրականացնի այն նպատակները, որոնց համար տրամադրված է Վարկը,
(գ) չփոխանցի, չփոփոխի, չեղյալ չհայտարարի և չհրաժարվի Օժանդակ Վարկային Համաձայնագրի որևէ դրույթից,
(դ) Դրդի Ծրագրի Սուբյեկտին կատարել Ծրագրի համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները, ներառյալ հետևյալին վերաբերող իր բոլոր պարտականությունները` առանց բացառության.
(1) Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնմանը, ինչպես նախատեսված է, Ծրագրի համաձայնագրի Բաժին 2.03-ում,
(2) բնապահպանական և սոցիալական հարցերին, ինչպես նախատեսված է Ծրագրի համաձայնագրի Բաժին 2.04-ում,
(3) խորհրդատուներ վարձելուն և նրանց ծառայություններից օգտվելուն` օգնելու Ծրագրի իրականացմանը, ինչպես նախատեսված է, Ծրագրի համաձայնագրի Բաժին 2.05-ում,
(4) Ծրագրի և Ծրագրի Սուբյեկտի գործառնությանն առնչվող հարցերի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստմանը և ներկայացմանը, ինչպես նախատեսված է Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.06-ում,
(5) ընթացակարգերի, գրանցումների և հաշիվների վարմանը, ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը, աուդիտին և Բանկին ներկայացմանը, և Բանկին ցանկացած այլ տեղեկատվության տրամադրմանը, որը կապված է, Ծրագրի և Ծրագրի Սուբյեկտի գործառնության հետ, ինչպես նախատեսված է Ծրագրի համաձայնագրի Բաժին 3.01-ում, և
(7) Ծրագրի և Ծրագրի Սուբյեկտի ֆինանսական և գործառնական ասպեկտներին վերաբերող բոլոր հոդվածներին համապատասխանությանը, ինչպես նախատեսված է Ծրագրի Համաձայնագրի Բաժին 3.02-ից 3.06-ում,
(ե) ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը` ապահովելու, որ Վարկառուի կողմից ուղիղ կամ անուղղակի կերպով վերահսկվող ցանկացած պետական սուբյեկտ, որը Ծրագրի Սուբյեկտի հաճախորդն է, կատարի ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման համար Ծրագրի Սուբյեկտին հասանելիք ցանկացած վճարում ժամանակին, լիարժեքորեն, և կանխիկ գումարով,
(զ) ձեռնարկի բոլոր օրենսդրական, կարգավորող կամ այլ քայլեր, կամ չթերանա և ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ են Վարկային և Ծրագրի համաձայնագրերի դրույթները ուժի մեջ դնելու համար, ներառելով, սակայն չսահմանափակվելով հետևյալով.
(1) Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովին առաջարկել սակագնային փոփոխություններ ըստ Ծրագրի Համաձայնագրի Բաժին 2.07-ի` հաշվի առնելով սակագները, որոնք սահմանվել են Վարձակալության Պայմանագրի տրամադրման կապակցությամբ,
(2) յուրաքանչյուր գործողություն, որն անհրաժեշտ է, որպեսզի Ծրագրի Սուբյեկտը կարողանա կատարել իր ֆինանսական և այլ պարտավորությունները Ծրագրի համաձայնագրի և Օժանդակ վարկային համաձայնագրի ներքո,
(է) այն դեպքերում, երբ Ծրագրի համաձայնագրի կամ Օժանդակ վարկային համաձայնագրի ներքո Ծրագրի Սուբյեկտի որևէ պարտավորություն պահանջում է Վարկառուի կամ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հաստատումը, անհապաղ տրամադրի այդպիսի հաստատում (կամ դրդի, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն անհապաղ հաստատի այն),
(ը) ապահովի, որ Վարկառուի, Ջրային տնտեսության կոմիտեի, դրանց համապատասխան ստորաբաժինների, նրանցից յուրաքանչյուրին պատկանող, նրանցից յուրաքանչյուրի կողմից վերահսկվող, նրանցից յուրաքանչյուրի կամ նրանց ստորաբաժնի օգտին կամ շահի համար գործող սուբյեկտների կողմից չիրականացվի կամ չթույլատրվի իրականացնել ոչ մի գործողություն, որը կկանխարգելի կամ կխանգարի Ծրագրի իրականացմանը կամ Ծրագրի համաձայնագրի կամ Օժանդակ վարկային համաձայնագրի ներքո Ծրագրի Սուբյեկտի պարտավորությունների կատարմանը,
(թ) լիազորի Ծրագրի Սուբյեկտին կիրառել ցանկացած կանոնակարգ և հարկադրական մեթոդներ, որոնք Ծրագրի Սուբյեկտի կողմից համարվում են պարտադիր` Ծրագրի համաձայնագրի և Օժանդակ Վարկային համաձայնագրի պահանջները կատարելու համար,
(ժ) տրամադրի Վարկային համաձայնագրի, Համաֆինանսավորման և ցանկացած այլ տեխնիկական համագործակցության ֆինանսավորման միջոցներով գնված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների նկատմամբ կիրառվող ԱԱՀ-ն և այլ մաքսերը ֆինանսավորելու համար անհրաժեշտ միջոցներ,
(ի) ապահովի, որ Ծրագրի Սուբյեկտը միշտ ունենա բավարար միջոցներ իր պարբերական ծախսերը կատարելու համար, ներառյալ միջոցներ ծածկելու իր պարտքի սպասարկման պարտավորությունները, և կատարելու իր այլ պարտավորությունները` նախատեսված Ծրագրի Համաձայնագրի և Օժանդակ Վարկային Համաձայնագրի շրջանակներում, սկսած 2011 թ. Ֆինանսական Տարուց մինչև սույն Համաձայնագրի դադարումը,
(լ) չվաճառի, չփոխանցի, վարձակալությամբ չտա և այլ կերպ չօտարի Ծրագրի Սուբյեկտի կողմից շահագործվող ակտիվներն ամբողջությամբ կամ զգալի մասով, որոնք կարևոր կամ ցանկալի են Ծրագրի Սուբյեկտի հիմնական գործունեության բնականոն ընթացքի համար, բացի (ա) թափանցիկ հիմունքներով նախապատրաստված` Ծրագրի Սուբյեկտի մասնավորեցման ընթացքում, և (բ) Կառավարման պայմանագրի ուժը կորցնելուց հետո Ծրագրի Սուբյեկտի ակտիվները Վարձակալության պայմանագրի ներքո վարձակալելու դեպքում,
(խ) սույն Համաձայնագրի կնքման ամսաթվից երեք տարվա ընթացքում ներկայացնի կանոնակարգ, ինչպես պահանջվում է ապահովելու, որ Ծրագրի Սուբյեկտի համար հասանելի լինեն ջրաչափերը, որոնք անհրաժեշտ են ջրի սպառման չափումները ճշգրիտ և ժամանակին կատարելու համար, և ուժի մեջ դնի այդ կանոնակարգը,
(ծ) չդադարեցնի, չփոփոխի, չհրաժարվի կամ չհամաձայնի փոխանցել Ծրագրի Փաստաթղթերը կամ Ֆինանսավորման Համաձայնագրերը, որոնց ինքը կողմ է հանդիսանում, և
(կ) ձևակերպի որևէ այլ փաստաթուղթ և ձեռնարկի որևէ այլ գործողություն, որն անհրաժեշտ կամ ցանկալի է Ֆինանսավորման Համաձայնագրերը և Ծրագրի Փաստաթղթերը գործողության մեջ դնելու համար:
Բաժին 3.02. Ջրային տնտեսության պետական կոմիտեին վերաբերող լրացուցիչ պարտավորություններ
Վարկառուն նաև պետք է (եթե Բանկը այլ կերպ չհամաձայնի) դրդի Ջրային տնտեսության պետական կոմիտեին.
(ա) ունենալ Ծրագրի Սուբյեկտի հետ կնքված ծառայությունների համաձայնագիր, որում սահմանված կլինեն ներդրումների և ծառայությունների մակարդակները,
(բ) Ծրագրի Սուբյեկտի ներքո կազմել ծրագիրն իրականացնողների խումբ, որը կհամակարգի, կկառավարի, կվերահսկի և կգնահատի Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտները, ներառյալ Ծրագրի համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումը,
(գ) անհրաժեշտության դեպքում Ծրագրի Սուբյեկտին տրամադրել Գործառնական Սուբսիդիա, որը բավարար կլինի` հոգալու Գործառնության ծախսերը: Գործառնական Սուբսիդիան պետք է տրամադրվի այնպես և այն ժամանակ, որպեսզի Ծրագրի Սուբյեկտին հնարավորություն ընձեռի կատարել պատշաճ ֆինանսական պլանավորում և ժամանակին կատարել իր ֆինանսական պարտավորությունները:
(դ) պատրաստել և ստորագրել Վարձակալության Պայմանագիրը, որը Ծրագրի Սուբյեկտի համար փոխարինելու է Կառավարման պայմանագրին, Բանկի համար ընդունելի պայմաններով մինչ 2013 թ. դեկտեմբերի 31-ը:
ՀՈԴՎԱԾ IV - ԿԱՍԵՑՈՒՄ, ԱՐԱԳԱՑՈՒՄ, ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Բաժին 4.01. Կասեցում
Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 7.01(ա)(xvii)-ի նպատակներով.
(ա) օրենսդրական և կարգավորող շրջանակները, որոնք կիրառելի են Վարկառուի տարածքում ջրմուղ-կոյուղու ոլորտի նկատմամբ, պետք է փոփոխված, կասեցված, չեղյալ հայտարարված կամ հրաժարված լինեն որևէ կերպով, բայց ոչ թե Բանկի կողմից գրավոր հաստատմամբ,
(բ) կանոնադրությունները պետք է փոփոխված, կասեցված, չեղյալ հայտարարված կամ հրաժարված լինեն, բացի այն դեպքերից, երբ դա պահանջվում է Վարձակալության պայմանագիրը կնքելու կապակցությամբ,
(գ) ծրագրի Սուբյեկտի կանոնադրական կապիտալի 51 տոկոսի կամ ավելիի սեփականությունը պետք է փոխանցված լինի որևէ անձի, բացի Վարկառուից, կամ
(դ) Ծրագրի Սուբյեկտը պետք է ձախողած լինի Օժանդակ Վարկային Համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկի կատարումը:
ՀՈԴՎԱԾ V - ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Բաժին 5.01. ՈՒժի մեջ մտնելու նախապայմաններ
(ա) Հետևյալը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.02(գ)-ի նպատակներով` որպես լրացուցիչ պայմաններ սույն Համաձայնագրի և Ծրագրի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար.
(1) Օժանդակ Վարկային Համաձայնագիրը` Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ, ձևակերպվել և հանձնվել է, և դրա ուժի մեջ մտնելու կամ դրանով նախատեսված օգտագործումներ կատարելու Ծրագրի Սուբյեկտի իրավունքի բոլոր նախապայմանները, բացի միայն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց, բավարարվել են,
(2) Ծրագրի Համաձայնագիրը պետք է ձևակերպված ու հանձնված լինի դրա բոլոր կողմերին, ինչպես նաև լիազորված կամ վավերացված լինի բոլոր անհրաժեշտ պետական կամ կորպորատիվ գործողություններով,
(3) Վարկառուն պետք է կնքած լինի դրամաշնորհային համաձայնագիր Դրամաշնորհային Համաֆինանսավորման տրամադրման համար,
(4) Վարկառուն պետք է կնքած լինի վարկային համաձայնագիր ԵՆԲ-ի` Համաֆինանսավորման տրամադրման համար,
(5) Ծրագրի իրականացման աջակցության համար խորհրդատուները պետք է նշանակված լինեն Ծրագրի Սուբյեկտի կողմից, և.
(6) Կառավարման պայմանագիրը պետք է երկարաձգված լինի ըստ Բանկին բավարարող պայմանների և տևողության, եթե Բանկն այլ կերպ չհամաձայնի: (բ) Ի լրումն գործողության մեջ մտնելու պայմանների, որոնք նշված են վերը` ենթապարբերություն (ա)-ում և շեղվելով Ստանդարտ Պայմանների Բաժին 3.01 (ա)-ից, Բանկի պարտավորությունը` կատարել Վարկի առաջին տրանշը պետք է ենթարկվի այն պայմանին, որ բոլոր կողմերը պետք է արդեն կնքած լինեն Իրականացման Պայմանագիրը: Կասկածներից խուսափելու համար, Վարկառուն չպետք է ունենա իրավունք օգտագործումներ անել Հասանելի Գումարից, մինչև այս պայմանը չկատարվի Բանկի համար բավարար կերպով, անկախ Գործողության մեջ մտնելու Ամսաթվի գրանցումից:
Բաժին 5.02. Իրավաբանական եզրակացություններ
(ա) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(ա)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը պետք է տրվեն Վարկառուի անունից Արդարադատության Նախարարի կողմից, և հետևյալը սահմանվում է որպես լրացուցիչ հարցեր` ներառվելիք Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ.
(1) սույն Օժանդակ Վարկային Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ վավերացվել է և հանձնվել է Վարկառուի կողմից և անունից համապատասխանաբար և կազմում է Վարկառուի վավեր և պարտադիր պարտավորություն` կիրառելի համաձայն դրանց պայմանների:
(բ) Ստանդարտ Պայմանների Բաժին 9.03(գ)-ի նպատակներով իրավաբանի եզրակացությունը կամ եզրակացությունները պետք է տրվեն Ծրագրի Սուբյեկտի անունից Ծրագրի Սուբյեկտի Իրավաբանական Վարչության Ղեկավարի կողմից, և հետևյալը սահմանվում է որպես լրացուցիչ հարցեր` ներառվելիք Բանկին տրամադրվելիք եզրակացության կամ եզրակացությունների մեջ.
(1) Օժանդակ Վարկային Համաձայնագիրը և Ծրագրի Համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորվել կամ վավերացվել են և ձևակերպվել ու հանձնվել են Ծրագրի Սուբյեկտի կողմից և անունից համապատասխանաբար և կազմում են Ծրագրի Սուբյեկտի վավեր և պարտադիր պարտավորություն` կիրառելի համաձայն դրա պայմանների:
Բաժին 5.03. ՈՒժի մեջ չմտնելու հիմքով Դադարում
Սույն Համաձայնագրի ամսաթվից հետո 180 օր անց ամսաթիվը սահմանվում է Ստանդարտ Պայմանների Բաժին 9.04-ի նպատակներով:
ՀՈԴՎԱԾ VI - ԱՅԼ
Բաժին 6.01. Ծանուցումներ
Հետևյալ հասցեները սահմանվում են Ստանդարտ Պայմանների Բաժին 10.01-ի նպատակներով.
Վարկառուի համար.
Ֆինանսների Նախարարություն
Հայաստանի Հանրապետություն
Երևան 375010
Մելիք-Ադամյան փողոց 1
ՈՒղղվում է. Նախարարին
Ֆաքս. +37410524282
Բանկի համար.
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ
ՈՒան Իքսչեյնջ Սքուեըր
Լոնդոն EC2A2JN
Միացյալ Թագավորություն
ՈՒղղվում է. Գործառնության կառավարման բաժին
Գործառնություն թիվ 40718
Ֆաքս. +44-20-7338-6100
Վերոհիշյալը հաշվի առնելով, սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրել են սույն Համաձայնագիրը չորս օրինակից և հանձնել այն Երևանում, Հայաստանի Հանրապետություն, վերը նշված ամսաթվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
_________________________
Անուն. Պաշտոն.
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿ
_________________________
Անուն. Պաշտոն.
ՀԱՎԵԼՎԱԾ 1 - ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Ծրագրի նպատակն է
օժանդակել Վարկառուին (i) Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում համայնքային ջրամատակարարման բարելավման և (ii) կեղտաջրերի մաքրման կայանների և կոյուղաջրերի կոլեկտորների վերակառուցման գործում, Տավուշի (Դիլիջան քաղաք) և Վայոց Ձորի (Ջերմուկ քաղաք) մարզերում,
2. Ծրագիրը կազմված է ստորև ներկայացված 1-10 Մասերից` ենթակա դրանց այնպիսի փոփոխությունների, որոնց շուրջ Բանկը և Վարկառուն կարող են գալ փոխհամաձայնության ժամանակ առ ժամանակ.
3. Ակնկալվում է, որ Ծրագիրն ավարտվելու է 2015 թ. հունիսի 30-ին:
Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր. գնումների պլան.
._________________________________________________________________________.
|N |Պայմանագրի|Պայմանագրի|ԾԶԵԲ-ի |ԵՆԲ-ի |ՀՆԾ |Դոնորնե- |Պայ-|Գըն|
| |միավորներ |գումարը |վարկը |Վարկ |դրամա- |րից |մանա|ման|
| | | | | |շնորհ |ֆինանսա- |գրի |մե-|
| | | | | | |վորում |տե- |թոդ|
| | | | | | | |սակը| |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
| |Կապիտալ | | | | | | | |
| |ներդրում | | | | | | | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|1.|Ջրի մատա- | 4,932,000|1,602,900|1,602,900|1,726,200| 0 |աշխա|Բաց|
| |կարարման | | | | | |տանք| |
| |և | | | | | |ներ | |
| |կեղտաջրերի| | | | | | | |
| |մաքրման | | | | | | | |
| |համակարգի | | | | | | | |
| |վերանորո- | | | | | | | |
| |գում | | | | | | | |
| |Իջևանում, | | | | | | | |
| |Ազատամու- | | | | | | | |
| |տում, | | | | | | | |
| |Դիլիջանում| | | | | | | |
| |և | | | | | | | |
| |Ախթալայում| | | | | | | |
| |(ակունքի | | | | | | | |
| |ջրընդու- | | | | | | | |
| |նիչների, | | | | | | | |
| |ջրատարերի | | | | | | | |
| |և ջրամ- | | | | | | | |
| |բարների | | | | | | | |
| |ջրաչափերի | | | | | | | |
| |հանգույց- | | | | | | | |
| |ների վերա-| | | | | | | |
| |կառուցում | | | | | | | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|2.|Ջրի մատա- | 3,199,500|1,039,838|1,039,838|1,119,825| 0 |աշխա|Բաց|
| |կարարման | | | | | |տանք| |
| |և | | | | | |ներ | |
| |կեղտաջրերի| | | | | | | |
| |մաքրման | | | | | | | |
| |համակարգե-| | | | | | | |
| |րի վերա- | | | | | | | |
| |նորոգում | | | | | | | |
| |Սպիտակում,| | | | | | | |
| |Ջրաշենում,| | | | | | | |
| |Տաշիրում | | | | | | | |
| |և | | | | | | | |
| |Արթիկում | | | | | | | |
| |(ակունքի, | | | | | | | |
| |ջրընդու- | | | | | | | |
| |նիչների, | | | | | | | |
| |խորքային | | | | | | | |
| |հորերի, | | | | | | | |
| |ջրատարերի | | | | | | | |
| |և ջրամ- | | | | | | | |
| |բարների, | | | | | | | |
| |ջրային | | | | | | | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|3.|Ջրի մատա- | 4,575,000|1,486,875|1,486,875|1,601,250| 0 |աշխա|Բաց|
| |կարարման | | | | | |տանք| |
| |և | | | | | |ներ | |
| |կեղտաջրերի| | | | | | | |
| |մաքրման | | | | | | | |
| |համակարգե-| | | | | | | |
| |րի վերա- | | | | | | | |
| |նորոգում | | | | | | | |
| |Սևանում, | | | | | | | |
| |Ճամբարա- | | | | | | | |
| |կում, | | | | | | | |
| |Գավառում, | | | | | | | |
| |Սարուխա- | | | | | | | |
| |նում, Մար-| | | | | | | |
| |տունիում, | | | | | | | |
| |Բյուրակա- | | | | | | | |
| |նում և | | | | | | | |
| |Աբովյանում| | | | | | | |
| |(ակունքի, | | | | | | | |
| |ջրընդու- | | | | | | | |
| |նիչների, | | | | | | | |
| |խորքային | | | | | | | |
| |հորերի, | | | | | | | |
| |ջրատարերի | | | | | | | |
| |և ջրամ- | | | | | | | |
| |բարների, | | | | | | | |
| |ջրային | | | | | | | |
| |ցանցերի, | | | | | | | |
| |ջրաչափերի | | | | | | | |
| |հանգույց- | | | | | | | |
| |ների վերա-| | | | | | | |
| |կառուցում | | | | | | | |
| |և | | | | | | | |
| |կառուցում)| | | | | | | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|4.|Կապանում | 2,380,000| 773,500| 773,500| 833,000| 0 |աշխա|Բաց|
| |և | | | | | |տանք| |
| |Ջերմուկում| | | | | |ներ | |
| |ջրի մատա- | | | | | | | |
| |կարարման | | | | | | | |
| |և | | | | | | | |
| |կեղտաջրերի| | | | | | | |
| |մաքրման | | | | | | | |
| |համակարգե-| | | | | | | |
| |րի վերա- | | | | | | | |
| |նորոգում | | | | | | | |
| |(ակունքի | | | | | | | |
| |ջրընդու- | | | | | | | |
| |նիչների, | | | | | | | |
| |ջրատարերի | | | | | | | |
| |ջրային | | | | | | | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|5.|Պոմպակա- | 303,000| 98,475| 98,475| 106,050| 0 |վերա|Բաց|
| |յանների և | | | | | |հըս-| |
| |քլորացման | | | | | |կում| |
| |կայանների | | | | | |և | |
| |կառուցում | | | | | |ստու| |
| | | | | | | |գում| |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|6.|Ջերմուկում| 2,750,000| 893.750| 893,750| 962,500| 0 |վերա|Բաց|
| |Դիլիջանում| | | | | |հըս-| |
| |կեղտաջրերի| | | | | |կում| |
| |մաքրման | | | | | |և | |
| |կայանների | | | | | |ստու| |
| |և կոյու- | | | | | |գում| |
| |ղաջրերի | | | | | | | |
| |կոլեկտոր- | | | | | | | |
| |ների | | | | | | | |
| |նորոգում | | | | | | | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|7.|Ներդրումա-| 1,860.500| 539,662| 539,662| 651,175| 0 | | |
| |յին պայմա-| | | | | | | |
| |նագրերում | | | | | | | |
| |չկանխատես-| | | | | | | |
| |ված հանգա-| | | | | | | |
| |մանքներ | | | | | | | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
| |Տեխնիկական| | | | | | | |
| |համա- | | | | | | | |
| |գործակցու-| | | | | | | |
| |թյուն | | | | | | | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|8.|Իրականաց- | 1,200.000| 0 | 0 | 600,000| 600.000|խոր |Մըր|
| |ման աջակ- | | | | | |հըր-|ցակ|
| |ցություն | | | | | |դատը|ցա-|
| |և | | | | | |վութ|յին|
| |վերահսկում| | | | | |յուն| |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|9.|Կորպորատիվ| 500,000| 0 | 0 | 0 | 500,000|խոր |Մըր|
| |զարգացում | | | | | |հըր-|ցակ|
| | | | | | | |դատը|ցա-|
| | | | | | | |վութ|յին|
| | | | | | | |յուն| |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
|10|Մեկնարկա- | | 65,000| 65,000| | | | |
| |յին | | | | | | | |
| |կոմիսիոն | | | | | | | |
| |վճար | | | | | | | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
| |Ընդամենը |21.700.000|6.500.000|6.500,000|7.600.000|1.100.000| | |
|__|__________|__________|_________|_________|_________|_________|____|___|
| |ֆինանսա- | | 30.0%| 30.0%| 35,0%| 5%| | |
| |վորման | | | | | | | |
| |տոկոս | | | | | | | |
._________________________________________________________________________.
Ծանոթություններ.
Կախված աշխատանքների տիպից` գնումների փաթեթները կբաշխվեն մասերի:
Ստորագրմանը նախորդող Տեխնիկական համագործակցության համար նախատեսված 200,000 եվրոն ընդգրկված չէ գնումների պլանում:
ՀԱՎԵԼՎԱԾ 2 - ԴԱՍԵՐ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆԵՐ
1. Ստորև ներկայացված աղյուսակը սահմանում է Դասերը, յուրաքանչյուր Դասին հատկացված Վարկի գումարը և յուրաքանչյուր Դասում ֆինանսավորվելիք ծախսումների տոկոսային հարաբերությունը:
2. Չնայած վերը բերված պարբերություն 1-ի դրույթներին` ոչ մի Օգտագործում չպետք է կատարվի մինչև Վարկային Համաձայնագրի ամսաթիվը տեղ գտած ծախսումների առնչությամբ:
Հավելված 2-ին կից աղյուսակ
._________________________________________________________________.
| Դաս |Հատկացվող|Ֆինանսավորվելիք |
| |Վարկի |Ծախսումների |
| |Գումարը` |տոկոսային |
| |Վարկի |հարաբերությունը |
| |Արժույթով| |
|_________________________________|_________|_____________________|
|(1) ապրանքներ, աշխատանքներ ու |6,435,000|Պայմանագրային արժեքի |
|ծառայություններ Ծրագրի, ներառյալ | |100 տոկոս առանց որևէ |
|ներդրումային պայմանագրերում | |Հարկերի |
|չկանխատեսված հանգամանքները: | | |
|_________________________________|_________|_____________________|
|(2) Մեկնարկային Կոմիսիոն Վճար | 65,000| 100% |
|_________________________________|_________|_____________________|
|Ընդամենը |6,500,000| |
._________________________________________________________________.