041.0054.020299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 1999 թվականի թիվ 54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության 1998 թվականի արտադրության «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` թիվ W 0086648, թափք` թիվ 0165257, հենասահք` թիվ 0741509) հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում ավարտել նշված ավտոմեքենայի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: