Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ...

 

 

041.1001.261011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2011 թվականի N 1001-Ա

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 6-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` Ռուսաստանի Դաշնության պատվիրակության (40 մարդ)` 2011 թվականի հոկտեմբերի 24-28-ը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետություն այցը կազմակերպելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ապահովել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ.

2) հյուրերին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` պատվիրակության ուղեկցման համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմ:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 3910000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.10.2011
N 1001-Ա
Որոշում