Սեղմել Esc փակելու համար:
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԷՎՈՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԷՎՈՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0994.211011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2011 թվականի N 994-Ա

 

Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԷՎՈՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին 2011 թվականի հոկտեմբերի 19-21-ը գործուղել Էվորա (Պորտուգալիայի Հանրապետություն)` «Բազմաֆունկցիոնալ լանդշաֆտներ» խորագրով լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրականացման աշխատանքների Եվրոպայի խորհրդի հերթական` 10-րդ հանդիպմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Ալավերդյանի` Էվորա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանի` Էվորա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Ալավերդյանի` Էվորա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.10.2011
N 994-Ա
Որոշում