Սեղմել Esc փակելու համար:
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱ ...

 

 

040.1486.261011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2011 թվականի N 1486-Ա

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ N 7987-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԱՐԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԵՎ «ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼՅԱԼ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԵՎ «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման N 7987-ԱՄ վարկային ծրագրի շրջանակներում «Արարատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար հավելյալ բժշկական և ախտորոշիչ սարքավորումների և «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարման, տեղադրման և ուսուցման նպատակով 2011 թվականի հունիսի 24-ին միջազգային մրցակցային սակարկության եղանակով անցկացված N CR3/ICB/B-G/001-11 մրցույթի արդյունքները` 1,190,204.50 եվրո պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Ա-ՄԵԴԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2011
N 1486-Ա
Որոշում