041.0056.020299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 1999 թվականի թիվ 56
ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Բ. ԳԵՐԵՄԵԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բ. Գերեմեկի և նրան ուղեկցող անձանց (14 մարդ) 1998 թվականի նոյեմբերի 24-25-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշի և հուշանվերների հետ կապված ծախսերը 3812536 (երեք միլիոն ութ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր երեսունվեց) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների (միջազգային կապի հետ կապված ծախսերը կատարել համաձայն Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության ներկայացրած հաշվետվության):