041.1011.261011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2011 թվականի N 1011-Ա
Գ. ԲԱՂԻՅԱՆԻՆ ԿՐԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին 2011 թվականի հոկտեմբերի 27-28-ը գործուղել Կրակով (Լեհաստանի Հանրապետություն)` «Արևելյան գործընկերության նախաձեռնությունում ներգրավված պետությունների կանոնակարգերի բարելավում` համաձայն անասնաբուժության և բուսասանիտարիայի, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության և որակի վերաբերյալ Եվրամիության օրենսդրությանը» խորագրով համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Բաղիյանի` Կրակով գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Բաղիյանի` Կրակով գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ