Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ) ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1506.271011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2011 թվականի N 1506-Ա

 

ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ) ՆԵՐԿՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով, ելնելով այն հանգամանքից, որ ներմուծվող կենսապատրաստուկները գրանցված են Ռուսաստանի Դաշնությունում և բացասական հետևանքներ չեն առաջացրել, ինչպես նաև հաշվի առնելով որոշ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու հրատապությունը, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների ցանկում նշված արտադրողներից անհրաժեշտ կենսապատրաստուկների` տվյալ պահին ձեռքբերման անհնարինությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ագրոհոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Ռուսաստանի Դաշնությունում գրանցված «Պոկրովի կենսապատրաստուկների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունից, «Կուրսկի կենսապատրաստուկների գործարան-»Բիոկ» ֆիրմա» դաշնային պետական ունիտար կազմակերպությունից, «Շելկովի կենսապատրաստուկների գործարան» դաշնային պետական ունիտար կազմակերպությունից և «Արմավիրի կենսապատրաստուկների ֆաբրիկա» դաշնային պետական ունիտար կազմակերպությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների ցանկում չգրանցված կենսապատրաստուկներ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը նախատեսված է մեկանգամյա կիրառման համար:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1506-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ)

 

._____________________________________________________________________.

|NN |Կենսապատրաստուկի անվանումը  |Քանակը |Արտադրող|Արտադրող           |

|ը/կ|                            |       |երկիրը  |կազմակերպությունը  |

|___|____________________________|_______|________|___________________|

|1. |Խոզերի դասական ժանտախտի     | 10.000|   ՌԴ   |«Պոկրովի           |

|   |նկատմամբ կենդանի չոր,       |դոզա   |        |կենսապատրաստուկների|

|   |կուլտուրալ պատվաստանյութ    |       |        |գործարան» ԲԲԸ      |

|___|____________________________|_______|________|___________________|

|2. |Կաթնասունների տուբերկուլյոզի|128.800|   ՌԴ   |«Կուրսկի           |

|   |ալերգիկ ախտորոշիչ           |դոզա   |        |կենսապատրաստուկների|

|   |տուբերկուլին                |       |        |գործարան-»Բիոկ»    |

|   |                            |       |        |ֆիրմա» դաշնային    |

|   |                            |       |        |պետական ունիտար    |

|   |                            |       |        |կազմակերպություն   |

|___|____________________________|_______|________|___________________|

|3. |Ռոզ-Բենգալ փորձի համար      | 66.666|   ՌԴ   |«Շելկովի           |

|   |բրուցելյոզի հակածին         | դոզա  |        |կենսապատրաստուկների|

|   |                            |       |        |գործարան» դաշնային |

|   |                            |       |        |պետական ունիտար    |

|   |                            |       |        |կազմակերպություն   |

|___|____________________________|_______|________|___________________|

|4. |Խոշոր եղջերավոր անասունների,|100    |   ՌԴ   |«Արմավիրի          |

|   |ոչխարների և  խոզերի         |լիտր   |        |կենսապատրաստուկների|

|   |հակապաստերելյոզային շիճուկ  |       |        |ֆաբրիկա» դաշնային  |

|   |                            |       |        |պետական ունիտար    |

|   |                            |       |        |կազմակերպություն   |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2011
N 1506-Ա
Որոշում