041.1031.271011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1031-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Պատվիրակության կազմում հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի հոկտեմբերի 27-ի
N 1031-Ա որոշման
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լ. Սիմոնյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաքին
կապերի վարչության պետ
Ս. Չամանյան - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»
հասարակական կազմակերպության փորձագետ
(համաձայնությամբ)