Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆ ...

 

 

040.1525.011111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հոկտեմբերի 2011 թվականի N 1525-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշենի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2011 թվականի չորրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 582395 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 7680 դրամ:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի N 23 ընտրատարածքային և Դդմաշենի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 27-ի

N 1525-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

._______________________________________________________________.

|NN |               Ծախսերը                           |Գումարը  |

|ը/կ|                                                 |(դրամ)   |

|___|_________________________________________________|_________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ        |195000.00|

|___|_________________________________________________|_________|

|   |այդ թվում`                                       |         |

|___|_________________________________________________|_________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                         | 65000.00|

|___|_________________________________________________|_________|

|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի                | 65000.00|

|___|_________________________________________________|_________|

|   |3) հանձնաժողովի քարտուղարի                       | 65000.00|

|___|_________________________________________________|_________|

|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ          | 41250.00|

|___|_________________________________________________|_________|

|   |Ընդամենը                                         |236250.00|

._______________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 27-ի

N 1525-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

._______________________________________________________________.

|NN |               Ծախսերը                           |Գումարը  |

|ը/կ|                                                 |(դրամ)   |

|___|_________________________________________________|_________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ        |327000.00|

|___|_________________________________________________|_________|

|   |այդ թվում`                                       |         |

|___|_________________________________________________|_________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                         | 65000.00|

|___|_________________________________________________|_________|

|   |2) հանձնաժողովի քարտուղարի                       | 32500.00|

|___|_________________________________________________|_________|

|   |3) հանձնաժողովի անդամների                        |162500.00|

|   |(5 անդամ x 32500 դրամ)                           |         |

|___|_________________________________________________|_________|

|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ          | 67000.00|

|___|_________________________________________________|_________|

|3. |Տրանսպորտային նյութեր                            |  5000.00|

|___|_________________________________________________|_________|

|4. |Կապի ծառայություններ                             |  1000.00|

|___|_________________________________________________|_________|

|5. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                 |  3000.00|

|___|_________________________________________________|_________|

|   |ընդամենը                                         |336000.00|

|___|_________________________________________________|_________|

|   |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն          |         |

|   |(1970 ընտրող + 1970 x 0.03) x 5 դրամ)            | 10145.00|

|___|_________________________________________________|_________|

|   |Ընդամենը                                         |346145.00|

._______________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 27-ի

N 1525-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

._______________________________________________________________.

|NN |               Ծախսերը                           |Գումարը  |

|ը/կ|                                                 |(դրամ)   |

|___|_________________________________________________|_________|

|1. |Գրասենյակային նյութեր և  հագուստ                 |         |

|___|_________________________________________________|_________|

|   |(ընտրողների ցուցակներ, 1970 ընտրող x 3.9 դրամ)   |  7683.00|

|___|_________________________________________________|_________|

|   |Ընդամենը                                         |  7683.00|

._______________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.10.2011
N 1525-Ն
Որոշում