Սեղմել Esc փակելու համար:
ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՅՈՒ. ԼՈՒԺԿՈՎԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0063.040299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 1999 թվականի թիվ 63

 

ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ, ՄՈՍԿՎԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՅՈՒ. ԼՈՒԺԿՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Մոսկվայի քաղաքապետ, Մոսկվայի կառավարության նախագահ Յու. Լուժկովի և նրան ուղեկցող անձանց 1999 թվականի փետրվարի 11-ին Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության անդամների և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը տեղադրել միջազգային կապի միջոցներ:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստան:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.02.1999
N 63
Որոշում