Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ...

 

 

040.1510.281011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2011 թվականի N 1510-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.10.14 թիվ 1166-Ն որոշում)

i

1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետում չնշված պետական իշխանության մարմինների վրա աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման սույն որոշմամբ սահմանված դրույթները տարածվում են այնքանով, որքանով որ չեն հակասում այդ մարմիններում գործող աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման և հաստատման կարգերին:

(1.1-ին կետը լրաց. 16.10.14 թիվ 1166-Ն որոշում)

i

1.2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի V գլխով նախատեսված պարգևատրումները պետական ծառայողներին տրվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված պարգևատրման ֆոնդից, իսկ պետական ծառայող չհանդիսացող աշխատողներին տրվում են տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից և (կամ) տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից և (կամ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` առկայության դեպքում:

(1.2-րդ կետը լրաց. 16.04.15 թիվ 384-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, որտեղ դեռևս ներդրված չէ աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման համակարգը, պարգևատրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն որոշմամբ հաստատված կարգն ուժի մեջ մտնելը գործող նորմերին համապատասխան:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

i

5. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքային ծրագրերի կազմման և կատարողականների գնահատման գործընթացները համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգին:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

i

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 16.10.14 թիվ 1166-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 16.04.15 թիվ 384-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

(որոշումը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1510-Ն որոշման

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ, ԱՅԴ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի), Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (այսուհետ` մարմին), ինչպես նաև այդ մարմիններում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ` աշխատող) աշխատանքային ծրագրերի կազմման, մարմնում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ (այսուհետ` համակարգ)` աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, աշխատանքային ծրագրերի կատարման արդյունքներով կատարողականների (այսուհետ` կատարողական) գնահատման սկզբունքները և համակարգով կատարողականների գնահատման գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

i

2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մարմնում քաղաքական (բացառությամբ նախարարի տեղակալների), վարչական (բացառությամբ պետական մարմինների ղեկավարների տեղակալների), հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:

(2-րդ կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն, 16.10.14 թիվ 1166-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

3. Աշխատանքային ծրագրի կազմման նպատակը մարմնի առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող աշխատանքների կատարման ժամկետները հստակեցնելը, մարմնում առկա ռեսուրսների ճիշտ բաշխմանը և օգտագործմանը նպաստելը, աշխատանքների արդյունքն ակնառու դարձնելը, աշխատանքների կատարման որակը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող գործոնները բացահայտելն է:

4. Յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքային ծրագիրը կազմվում է տարեկան կտրվածքով` ելնելով տվյալ ստորաբաժանման համար սահմանված գործառույթներից և պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրից: Աշխատանքային ծրագրերում պետք է ընդգրկվեն աշխատողների կողմից փաստացի իրականացվող աշխատանքները:

i

5. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ը ստորաբաժանման ղեկավար չհանդիսացող յուրաքանչյուր աշխատող իր անմիջական ղեկավարի հետ քննարկում և համաձայնեցնում է իր կողմից հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք աշխատանքները, դրանց ներկայացվող ժամկետային պահանջները, աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ անձնային և (կամ) կառավարչական հմտությունները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և մարմնի ռազմավարական ու այլ ծրագրերը, պետական ծառայության իր պաշտոնի անձնագիրը, ինչպես նաև ընթացիկ տարվա իր կատարողականը: Աշխատողը, ամփոփելով նշված տեղեկությունը, սահմանված ժամկետում կազմում է հաջորդ տարվա իր աշխատանքային ծրագիրը և ներկայացնում իր անմիջական ղեկավարին:

(5-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1688-Ն որոշում)

6. Աշխատանքի նոր ընդունված աշխատողն իր անմիջական ղեկավարի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված ընթացակարգով կազմում է իր աշխատանքային ծրագիրը և համակարգի միջոցով սույն կարգով նախատեսված ընթացակարգով ներկայացնում իր անմիջական ղեկավարի հաստատմանը:

7. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը մարմինը ոչ ինքնուրույն ստորաբաժանումները կազմում և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների ղեկավարների համաձայնեցմանն են ներկայացնում իրենց հաջորդ տարվա նախնական աշխատանքային ծրագրերը:

i

8. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը մարմնի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները և գրասենյակները կազմում և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման կամ գրասենյակի գործունեության ոլորտը համակարգող պաշտոնատար անձանց հետ (այսուհետ` համակարգող) (համակարգողի առկայության դեպքում) համաձայնեցնելով` մարմնի գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակում` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին, այն տեսչական մարմնում, որի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, տեսչական մարմնի ղեկավարին, վարչական պաշտոն զբաղեցնող գլխավոր քարտուղարին են ներկայացնում իրենց հաջորդ տարվա աշխատանքային ծրագրերի նախնական տարբերակները:

(8-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

9. Մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ը գլխավոր քարտուղարը, ամփոփելով կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների կողմից ներկայացված աշխատանքային ծրագրերը, կազմում և մարմնի ղեկավարի համաձայնեցմանն է ներկայացնում մարմնի նախնական աշխատանքային ծրագիրը:

i

10. Մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ը համապատասխան պաշտոնատար անձանց հետ քննարկում է տարեկան նախնական աշխատանքային ծրագիրը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարեկան աշխատանքային ծրագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(10-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

11. Մարմնի աշխատանքային ծրագիրը կազմվում է համաձայն N 1 ձևի:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաջորդ տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրներն ըստ առանձին ուղղությունների հաստատվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում մարմնում համակարգով իրականացվում են սույն կարգի 10-րդ կետով սահմանված նախնական աշխատանքային ծրագրերի հաստատման աշխատանքները:

13. Սույն կարգով սահմանված ժամկետում մարմնի ղեկավարի հրամանով հաստատված` մարմնի աշխատանքային ծրագրերը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

i

14. Համակարգի «Կատարողական» բաժնի «Աշխատանքային ծրագիր» ենթաբաժնի մասերը լրացվում են սույն կարգով նախատեսված սկզբունքներով`

1) «Աշխատանքի անվանումը» մասում լրացվում են առանձին աշխատանքների անվանումները.

2) «Աշխատանքի տեսակը» մասում լրացվում է տվյալ աշխատանքի տեսակը, որը դասակարգվում է`

ա. նպատակային նախագծերի (հայեցակարգերի, ռազմավարությունների նախագծերի մշակում, հետազոտական աշխատանքներ, նոր գործընթացների կամ միջոցառումների կազմակերպում, ազգային և (կամ) զարգացման ծրագրերի մշակում և (կամ) իրականացում, համակարգերի (փաթեթների) ներդրում և (կամ) դրանց ներդրման նախապայմանների ստեղծում և այլն),

բ. ընթացիկ (պարբերաբար կրկնվող) աշխատանքների.

3) «Աշխատանքի նպատակը» մասում լրացվում է այն կոնկրետ նպատակը, որին հասնելու համար իրականացվում է տվյալ աշխատանքը.

4) «Աշխատանքի գնահատման չափանիշը» մասում լրացվում են տվյալ աշխատանքը բնութագրող այն չափանիշները (արդյունքները), որոնց միջոցով հնարավոր է չափել աշխատանքի կատարման որակը: Տվյալ աշխատանքի գնահատման չափանիշը ներկայացնելիս պետք է խուսափել այնպիսի ընդհանուր բնույթի ձևակերպումներից, ինչպիսին են արդյունավետության բարձրացումը, կատարելագործումը, բարելավումը, բարեփոխումը, վերափոխումը և այլն, որոնք չափելի չեն և չեն կարող գնահատման համար հիմք հանդիսանալ: Ընդ որում, կարող են ներկայացվել ինչպես քանակական, այնպես էլ որակական մեկից ավելի չափանիշներ.

5) «Աշխատանքի արդյունքի ձևը» մասում լրացվում է տվյալ աշխատանքի կատարման արդյունքում ստացված փաստաթղթի անվանումը (իրավական ակտ, եզրակացություն, ծրագիր, համակարգ, գրություն, հաշվետվություն և այլն).

6) «Կշիռը» մասում լրացվում են կոնկրետ կիսամյակում կատարման ենթակա աշխատանքների կշիռները: Կշիռները որոշում է սույն կարգի 41-րդ կետում նշված համապատասխան պաշտոնատար անձը` ելնելով աշխատանքի կարևորությունից, բարդությունից և (կամ) ծավալից`

ա. յուրաքանչյուր աշխատանք կշռվում է ամբողջի մեջ, ընդ որում, առաջնային խնդիրներին երկրորդային խնդիրների համեմատությամբ տրվում է ավելի մեծ կշիռ,

բ. կշիռներն արտահայտվում են միավորներով, որոնց ընդհանուր գումարը պետք է կազմի 100 միավոր: Կշիռները սահմանվում են կիսամյակային կտրվածքով, ընդ որում, յուրաքանչյուր կիսամյակի համար նախատեսված աշխատանքների կշիռների գումարը պետք է հավասար լինի 100 միավորի,

գ. աշխատանքային ծրագրերով նախատեսված ինչպես ընթացիկ` պարբերաբար կատարվող աշխատանքը, այնպես էլ նպատակային աշխատանքն առաջին և երկրորդ կիսամյակներում կատարվելու դեպքում կշռվում են և առաջին և երկրորդ կիսամյակի կտրվածքով.

7) «Պլանավորված մարդ/օրեր» մասում լրացվում են տվյալ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ծրագրվող աշխատանքային ռեսուրսների պահանջները` մարդ/օր հաշվարկով, որը պետք է սահմանվի տվյալ տարվա աշխատանքային օրերի քանակով.

8) «Կատարման ժամկետը» մասում լրացվում է աշխատանքի ծրագրված ավարտման ամսաթիվը, իսկ եթե տվյալ աշխատանքն անընդհատ է կամ կատարվում է պարբերաբար, ապա կատարման պարբերականությունը` ժամկետ սահմանելով տվյալ կիսամյակի վերջին աշխատանքային օրը.

9) «Իրական մարդ/օրերը» մասում լրացվում է տվյալ աշխատանքի կատարման համար փաստացի օգտագործված մարդ/օրերի թիվը` պլանավորված մարդ/օրերից հանելով գործուղման, հերթական կամ չվճարվող արձակուրդում գտնվելու, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում աշխատանքի չներկայանալու ժամանակահատվածները:

(14-րդ կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

i

15. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաջորդ տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները` ըստ առանձին ուղղությունների հաստատվելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը, համակարգում լրացնելով նշված համապատասխան մասերը, իր աշխատանքային ծրագիրն ուղարկում է իր անմիջական ղեկավարի հաստատմանը:

(15-րդ կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

16. Աշխատանքային ծրագրերում նախ պետք է ներառվեն նպատակային, որից հետո` ընթացիկ աշխատանքները:

17. Աշխատանքային ծրագրերում անհրաժեշտ է նախատեսել նաև`

1) «Այլ ընթացիկ աշխատանքներ», որը ենթադրում է ամենօրյա պարբերաբար կատարվող և հիմնական գործառույթների կատարմանն օժանդակող աշխատանքների ներկայացում: Նման աշխատանքները միավորվում են մեկ տողում.

2) «Չպլանավորված աշխատանքներ», որը պետք է ներառի աշխատանքային ծրագրով չնախատեսված աշխատանքները.

3) Այլ ընթացիկ և չպլանավորված աշխատանքների համար համապատասխան կշիռներն ու կատարման ժամկետները նախատեսվում են սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

i

18. Մարմնի, մարմնի ստորաբաժանումների, գրասենյակների և աշխատողների տարեկան աշխատանքային ծրագրերում կատարվող փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

(18-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

19. Մարմնի տարեկան աշխատանքային ծրագրերում կատարվող փոփոխությունները և (կամ) լրացումները կատարվում են նաև թղթային տարբերակով և սույն կարգով սահմանված կարգով` համաձայն N 1 ձևի և ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին:

20. Առաջարկվող փոփոխությունները և (կամ) լրացումները համակարգով ենթակա են հաստատման սույն կարգի 41-րդ կետում նշված համապատասխան պաշտոնատար անձի կողմից:

21. Աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողի աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքները բաշխվում են տվյալ ստորաբաժանման առկա աշխատողների միջև «Չպլանավորված աշխատանք»-ի հաշվին:

22. Այլ ընթացիկ և չպլանավորված աշխատանքներով, ինչպես նաև փոփոխություններով և (կամ) լրացումներով հանդերձ աշխատանքների կշիռների գումարը պետք է հավասար լինի 100 միավորի:

23. Կշիռների գումարը 100 միավորը գերազանցելու կամ 100 միավորից պակաս լինելու դեպքում համակարգն աշխատողին հնարավորություն չի տալիս աշխատանքային ծրագիրն ուղարկել անմիջական ղեկավարի հաստատմանը:

 

III. ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

24. Անմիջական ղեկավարը համակարգով հաստատում է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատողների աշխատանքային ծրագիրը, որից հետո համակարգի իր հասցեից սույն կարգով սահմանված ընթացակարգով մուտքագրում է իր աշխատանքային ծրագիրը: Աշխատանքային ծրագիրը մուտքագրելուց հետո իր ենթակաների աշխատանքային ծրագրերը միավորում է իր աշխատանքային ծրագրի համապատասխան աշխատանքների հետ:

i

25. Բոլոր աշխատողների աշխատանքային ծրագրերը հաստատելուց և միավորելուց հետո մարմնի ստորաբաժանման ղեկավարը, նախապես ստանալով իր ոլորտը համակարգողի կարծիքը, իր աշխատանքային ծրագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում համակարգով ուղարկում է գլխավոր քարտուղարի հաստատմանը:

(25-րդ կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

i

26. Գլխավոր քարտուղարը համակարգով հաստատում է մարմնի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների ղեկավարների աշխատանքային ծրագիրը: Մարմնի աշխատանքային ծրագիրը սույն կարգով սահմանված ընթացակարգով համակարգ է մուտքագրվում գլխավոր քարտուղարի հասցեից: Աշխատանքային ծրագիրը մուտքագրելուց հետո իր ենթակաների աշխատանքային ծրագրերը միավորում է իր աշխատանքային ծրագրի համապատասխան աշխատանքների հետ:

(26-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

27. Աշխատանքները միավորելուց հետո գլխավոր քարտուղարն մարմնի աշխատանքային ծրագիրը համակարգով ներկայացնում է մարմնի ղեկավարի հաստատմանը:

28. Սույն կարգով սահմանված ժամկետում և ընթացակարգով համապատասխան մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը համակարգ է մուտքագրվում մարմնի ղեկավարի հասցեից: Աշխատանքային ծրագիրը մուտքագրելուց հետո մարմնի աշխատանքային ծրագիրը միավորվում է մարմնի ղեկավարի աշխատանքային ծրագրի համապատասխան աշխատանքների հետ:

29. Եթե համապատասխան աշխատանքային ծրագիրը հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն աշխատանքային ծրագրում հայտնաբերում է անճշտություններ, թերություններ կամ բացթողումներ և չի հաստատում այն, ապա համակարգով մերժմամբ վերադարձնում է լրամշակման:

30. Լրամշակված աշխատանքային ծրագիրը սույն կարգով նախատեսված ընթացակարգով համակարգով ներկայացվում է համապատասխան պաշտոնատար անձի հաստատմանը:

 

IV. ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

31. Կատարողականների գնահատման նպատակը մարմնի կողմից հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին, ամբողջ ծավալով, պատշաճ որակով իրականացման ապահովումն է:

i

32. Մարմնի կատարողականի գնահատման գործընթացն ուղղված է աշխատողների կողմից իրականացվող գործունեության արդյունավետության և նրանց անձնային և (կամ) կառավարչական հմտությունների գնահատմանը, աշխատողների ներուժի ճիշտ օգտագործմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու շահադրդմանը, ինչպես նաև աշխատանքները ռացիոնալ տեղաբաշխելու և արդյունավետ կառավարում իրականացնելու գործընթացի բարելավմանը: Կատարողականի գնահատումը ծառայում է աշխատողների խրախուսմանը (պարգևատրմանը), վերապատրաստման կարիքների բացահայտմանը, նպաստում աշխատողների առաջխաղացմանը:

(32-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1688-Ն որոշում)

i

33. Մարմնի, մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակի և աշխատողների աշխատանքների կատարողականների գնահատումն ամփոփվում է կիսամյակային կտրվածքով` հաշվի առնելով կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների ընթացիկ գնահատումների արդյունքները:

(33-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

i

34. Աշխատանքների գնահատականները տրվում են յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո` հաշվի առնելով աշխատանքն անմիջական ղեկավարի կողմից ընդունվելու ժամկետները և որակը: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է հետևյալ սանդղակին համապատասխան.

 

._____________________________________________________________________.

|Կատարման որակը    |Կատարված է  |Կատարված է |Կատարված է  |Կատարված չէ |

|---------------   |առանց թերու-|ոչ էական   |էական թերու-|            |

|Կատարման ժամկետը  |թյունների   |թերություն-|թյուններով  |            |

|                  |            |ներով      |            |            |

|__________________|____________|___________|____________|____________|

|Սահմանված ժամկետից|    100     |   89-80   |     -      |      -     |

|շուտ              |            |           |            |            |

|__________________|____________|___________|____________|____________|

|Սահմանված ժամկետին|    95-90   |   79-75   |    65-59   |      0     |

|__________________|____________|___________|____________|____________|

|Սահմանված ժամկետի |    89-80   |   74-65   |    58-50   |      0     |

|ոչ էական          |            |           |            |            |

|բացթողումներով    |            |           |            |            |

|__________________|____________|___________|____________|____________|

|Սահմանված ժամկետի |    64-59   |   58-50   |    49-35   |      0     |

|էական             |            |           |            |            |

|բացթողումներով    |            |           |            |            |

._____________________________________________________________________.

 

Սույն աղյուսակում նշված «Սահմանված ժամկետից շուտ» է համարվում կատարողի համար տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ կատարումը` բացառությամբ այն հանձնարարականների, որոնց կատարման համար սահմանված է մեկ աշխատանքային օր:

(34-րդ կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն, 22.09.16 թիվ 973-Ն որոշումներ)

i

34.1. Սույն կարգի 34-րդ կետով հաստատված սանդղակում ներկայացված միջակայքի առկայությամբ յուրաքանչյուր վանդակում համակարգը հնարավորություն է ընձեռում աշխատանքը գնահատողին ընտրելու այդ միջակայքում ներառված թվերից յուրաքանչյուրը:

(34.1-ին կետը լրաց. 22.09.16 թիվ 973-Ն որոշում)

35. Կատարողն իր նախապատրաստած փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համակարգով ուղարկում է իր անմիջական ղեկավարի հաստատմանն ու գնահատմանը` տվյալ աշխատանքը համակարգում նախապես միավորելով աշխատանքային ծրագրում ներառված համապատասխան աշխատանքի հետ:

36. Առարկություններ կամ դիտողություններ չունենալու դեպքում անմիջական ղեկավարը հաստատում և գնահատում է աշխատողի նախապատրաստած փաստաթուղթը:

i

36.1. Կառուցվածքային ստորաբաժանումների կամ գրասենյակների ղեկավարն իր աշխատողին գնահատելուց հետո փաստաթուղթն ուղարկում է մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի (համակարգողի առկայության դեպքում) համաձայնեցմանը (կարծիքի):

(36.1-ին կետը լրաց. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

37. Աշխատանքը հաստատվելուց հետո համակարգում հայտնվում է սույն կարգի 34-րդ կետով նախատեսված գնահատման աղյուսակը, որի համաձայն աշխատողը համակարգով գնահատվում է տվյալ կատարված աշխատանքի համար:

38. Պարբերաբար կատարվող այն աշխատանքները, որոնք յուրաքանչյուր դեպքի համար հնարավոր չէ գնահատել (օրինակ` տեսչական աշխատանքները կամ այն աշխատանքները, որոնց ելքն ու մուտքը չի իրականացվում համակարգով և այլն), կարող են գնահատվել որոշակի պարբերականությամբ` կատարողի և իր անմիջական ղեկավարի համաձայնությամբ: Այս դեպքում կատարողը կատարողականի գնահատման զեկուցագիր է ներկայացնում համապատասխան ժամկետում իր կողմից նշված բնույթի կատարած աշխատանքների մասին, որի հիման վրա սույն կարգով նախատեսված ընթացակարգով տվյալ աշխատանքը գնահատվում է իր անմիջական ղեկավարի կողմից: Սույն կարգով նախատեսված նպատակային աշխատանքները գնահատվում են համապատասխան կիսամյակում:

39. Աշխատանքի կատարողականի գնահատման ժամանակ գնահատվում է միայն աշխատանքի վերջնական արդյունքը (գնահատվում են աշխատանքի վերջնական հանձնման ժամկետը և որակը, այլ ոչ թե ընթացիկ քննարկումները կամ փորձարկումները):

39.1. Աշխատողը 100 տոկոս գնահատվում է միայն այն դեպքում, եթե`

i

1) աշխատանքը կատարված է առանց թերությունների և տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ.

2) տվյալ հանձնարարականի կատարման համար սահմանված է մինչև 3 աշխատանքային օր վերջնաժամկետ, և այդ հանձնարարականը կատարված է առանց թերությունների:

(39.1-ին կետը լրաց. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

39.2. Եթե աշխատանքը կատարված է սահմանված վերջնաժամկետի օրը կամ ուշ, ապա համակարգը 100 տոկոս գնահատելու հնարավորություն թույլ չի տալիս` դեակտիվացնելով համապատասխան գնահատման կոճակը:

(39.2-րդ կետը լրաց. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

39.3. Այն իրավական ակտերի նախագծերը, որոնք ներկայացվել են պետական մարմինների կողմից և ընդգրկվել են քննարկման մշտապես գործող նախարարական կոմիտեի նիստում, գնահատվում են համապատասխան մշտապես գործող նախարարական կոմիտեի նիստում: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է կոմիտեի նիստից հետո` հետևյալ սանդղակին համապատասխան.

 

._____________________________________________________________________.

|Կատարման որակը           |Առանց      |Կոմիտեում |Թերու-     |Մերժված |

|------------------------ |թերու-     |արված     |թյուններ   |նախագծեր|

|Կոմիտեի քննարկմանը       |թյունների  |առաջար-   |ունեցող և  |        |

|ներկայացնելու            |կոմիտեում  |կության   |լրամշակման |        |

|հաճախականությունը        |հավանության|կամ դիտո- |վերադարձված|        |

|                         |արժանացած  |ղության   |նախագծեր   |        |

|                         |և          |հիման վրա |           |        |

|                         |ընդունված  |կամ առկա  |           |        |

|                         |նախագիծ    |խմբագրական|           |        |

|                         |           |թերու-    |           |        |

|                         |           |թյուններով|           |        |

|                         |           |լրամշակման|           |        |

|                         |           |ենթակա և  |           |        |

|                         |           |ՀՀ կառա-  |           |        |

|                         |           |վարության |           |        |

|                         |           |նիստ ներ- |           |        |

|                         |           |կայացնելու|           |        |

|                         |           |նախագիծ   |           |        |

|_________________________|___________|__________|___________|________|

|Կոմիտեի քննարկմանը       |    100    |     90   |     80    |    0   |

|ներկայացվում է 1-ին անգամ|           |          |           |        |

|_________________________|___________|__________|___________|________|

|Կոմիտեի քննարկմանը       |     85    |     80   |     75    |    0   |

|ներկայացվում է 2-րդ անգամ|           |          |           |        |

|_________________________|___________|__________|___________|________|

|Կոմիտեի քննարկմանը       |     75    |     70   |     60    |    0   |

|ներկայացվում է 3-րդ անգամ|           |          |           |        |

|և  ավելի                 |           |          |           |        |

._____________________________________________________________________.

(39.3-րդ կետը լրաց. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

39.4. Սույն կարգի 39.3-րդ կետում տրված գնահատականը (այսուհետ` ճշգրտված գնահատական) անմիջապես ազդում է հարցը ներկայացրած պետական մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի, գլխավոր քարտուղարի, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (բացառությամբ կառուցվածքային ստորաբաժանման մեջ ընդգրկված բաժնի ղեկավարի) գնահատականի վրա:

(39.4-րդ կետը լրաց. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

39.5. Եթե հարցը ներկայացրած պետական մարմնի մարմնի ղեկավարի (բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդիսանում է համապատասխան ոլորտը համակարգող) և (կամ) կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի` համակարգում «Գործողություններ» դաշտում արված դիտողություններն ու առաջարկությունները համապատասխանում են մշտապես գործող նախարարական կոմիտեում արձանագրված արդյունքին, ապա վերջիններիս գնահատականները վերականգնվում են համակարգում բողոքարկման կոճակի միջոցով:

(39.5-րդ կետը լրաց. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

39.6. Պետական մարմնի համապատասխան ոլորտը համակարգողը գնահատվում է կիսամյակային հաշվետվությունների հիման վրա` հաշվի առնելով սույն կարգի 39.3-րդ կետում տրված գնահատականը` համաձայն N 7 ձևի:

(39.6-րդ կետը լրաց. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

39.7. Համակարգում պետական մարմնի համապատասխան ոլորտը համակարգողի անվան տակ միանում են մարմնի աշխատանքային ծրագրի այն կետերը, որոնք սահմանված են որպես նրա համակարգման ոլորտ:

(39.7-րդ կետը լրաց. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

39.8. Յուրաքանչյուր կիսամյակի վերջում համակարգը ձևավորում է սույն կարգի N 7 ձևում նշված հաշվետվությունը` տալով համակարգողի կիսամյակային վերջնական գնահատականը` հաշվի առնելով աշխատանքային ծրագրի համապատասխան կետի համար տրված կշիռը:

(39.8-րդ կետը լրաց. 23.01.14 թիվ 200-Ն որոշում)

40. Ամբողջ տարվա համար նախատեսված ընթացիկ` պարբերաբար կատարվող աշխատանքները գնահատվում են և առաջին և երկրորդ կիսամյակներում` ընթացիկ գնահատումների հիման վրա:

i

41. Մարմիններում յուրաքանչյուր կիսամյակի վերջին օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը կատարողականները գնահատում է տվյալ աշխատողի անմիջական ղեկավարը: Մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կամ գրասենյակի ղեկավարի կատարողականը գնահատելիս անմիջական ղեկավարը հաշվի է առնում կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կատարման որակի համար համակարգողի (համակարգողի առկայության դեպքում) կարծիքը:

(41-րդ կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն, 16.10.14 թիվ 1166-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

i

41.1. Պաշտոնից ազատվելու, ինչպես նաև հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդ գնալու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վեց ամիսը գերազանցող ժամկետով գործուղման մեկնելու դեպքերում աշխատողի կատարողականի գնահատումը կատարվում է տվյալ օրվա դրությամբ` ելնելով փաստացի կատարած աշխատանքներից:

(41.1-ին կետը լրաց. 28.12.17 թիվ 1688-Ն որոշում)

i

42. Աշխատողներին գնահատելիս հաշվի են առնվում աշխատողների կողմից կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև աշխատողներին համապատասխան աշխատանքներ կատարելու համար սույն կարգով սահմանված անձնային և (կամ) կառավարչական հմտությունները:

(42-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1688-Ն որոշում)

i

43. Անձնային և (կամ) կառավարչական հմտությունները գնահատվում են NN 2, 3, 3.1, 4 և 5 ձևերի համաձայն: Յուրաքանչյուր չափորոշիչ բաղկացած է 4 ենթաչափորոշիչից: Յուրաքանչյուր ենթաչափորոշիչ գնահատվում է առավելագույնը 100 միավոր: Անձնային և (կամ) կառավարչական հմտությունների գնահատականը հավասար է ենթաչափորոշիչների գնահատականների գումարի և ենթաչափորոշիչների քանակի քանորդին: Ընդ որում, պետական ծառայող չհանդիսացող աշխատողների անձնային և (կամ) կառավարչական հմտությունների գնահատման չափորոշիչները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշմամբ սահմանված ձևերից որևէ մեկին, որի մասին պետք է նշվի աշխատողի հետ կնքված պայմանագրում:

(43-րդ կետը փոփ. 28.12.17 թիվ 1688-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

i

44. Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով` աշխատանքի կատարողականի ընդհանուր գնահատականը ձևավորվում է համակարգով անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների կշռված թվաբանական միջինից և սույն կարգի 43-րդ կետով ստացված գումարից: Մասնագիտական պաշտոնների խմբի 1-8-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնողների, ինչպես նաև ղեկավար պաշտոնների խմբի անմիջական փաստացի մեկ ենթակա ունեցող և առհասարակ ենթակա չունեցող աշխատողների համար`

Ընդ որում, ղեկավար պաշտոնների խմբի անմիջական փաստացի մեկ ենթակա ունեցող և առհասարակ ենթակա չունեցող աշխատողների համար` ԿԸԳ=ՄԳX90%+ԱԿՀԳX10%, որտեղ`

ԿԸԳ-ն` կատարողականի ընդհանուր գնահատականն է,

ՄԳ-ն` յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների թվաբանական միջինն է,

ԱԿՀԳ-ն` անձնային և կառավարչական հմտությունների գնահատականը:

(44-րդ կետը փոփ. 22.09.16 թիվ 973-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 29.11.2018 թիվ 1420-Ն որոշման 10-րդ կետի 15-րդ ենթակետի

համաձայն պետք է փոփոխություն կատարվի 44-րդ կետում, սակայն

նոր փոփոխությունները շարադրելիս հաշվի չի առնվել, որ

44-րդ կետի համապատասխան մասերն արդեն իսկ փոփոխվել են

28.12.2017 թվականի թիվ 1688-Ն որոշմամբ, այս իսկ պատճառով

44-րդ կետում նախատեսված փոփոխությունները հնարավոր չէ

ճշգրիտ կատարել

-------------------------------------------------------------

 

i

44.1. Անմիջական ենթակա ունեցող ղեկավար աշխատողի (այսուհետ` ղեկավար աշխատող) դեպքում սույն կարգի 44-րդ կետում նշված բանաձևը կիրառվում է հետևյալ ձևով` ՂԿԸԳ=ՄԳX50% + ԱԿՀԳ X 50% X գործակից:

Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների վերջնական գնահատականը որոշելու համար անհրաժեշտ է պարզել նրա ենթակա աշխատողների (այդ թվում` ենթակա բոլոր ստորաբաժանումների աշխատողների) կատարողականների յուրաքանչյուր գործի համար տրված գնահատականների (ՄԳ) թվաբանական միջինը (ԹՄ) և դրա ստանդարտ շեղումը (Standard Deviation), այսուհետ` ՍՏՇ, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՍՏՇ=\/ [(sum(ՄԳi-ԹՄ) 2)/n], որտեղ n-ը ենթակա աշխատողների (այդ թվում` ենթակա բոլոր ստորաբաժանումների աշխատողների) թիվն է, իսկ ՄԳi-ն` ենթակա աշխատողներից յուրաքանչյուրի կատարողականի գնահատականը, իսկ i=1,2,.....n:

(44.1-ին կետը լրաց. 22.09.16 թիվ 973-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

i

44.2. Ղեկավար աշխատողի անձնային և (կամ) կառավարչական հմտությունների վերջնական գնահատականը (ԱԿՀՎԳ) որոշելու համար նրա ԿՀԳ-ի նկատմամբ կիրառվում են հետևյալ գործակիցները.

 

.________________________________________________________.

|ԹՄ          |>/= 91  |90-81  |80-71   |70-61   |<60     |

|ՍՏՇ         |        |       |        |        |        |

|____________|________|_______|________|________|________|

|>/= 5.25    |0.7     |1      |0.9     |0.8     |0       |

|____________|________|_______|________|________|________|

|5-5.24      |0.5     |0.95   |0.8     |0.7     |0       |

|____________|________|_______|________|________|________|

|4.75-4.9    |0.1     |0.8    |0.7     |0.6     |0       |

|____________|________|_______|________|________|________|

|< 4.75      |0       |0.7    |0.6     |0.5     |0       |

.________________________________________________________.

 

Ընդ որում, սույն աղյուսակում նշված միավորի հաշվարկման համար ԹՄ-ն կլորացվում է ամբողջական թվերի:

(44.2-րդ կետը լրաց. 22.09.16 թիվ 973-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն որոշումներ)

44.3. Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը ներկայացվում է «Ընդհանուր գնահատական» թերթիկով` համաձայն N 6 ձևի, իսկ ղեկավար աշխատողինը` N 6.1 ձևի: Եթե աշխատողի կատարողականի կիսամյակային գնահատականը «Ընդհանուր գնահատական» թերթիկով անմիջական ղեկավարի նշագրով 60 տոկոս և բարձր է, ապա դա համարվում է անմիջական ղեկավարի դրական եզրակացություն, իսկ եթե 60 տոկոսից ցածր է, ապա համարվում է անմիջական ղեկավարի բացասական եզրակացություն:».

(44.3-րդ կետը լրաց. 22.09.16 թիվ 973-Ն որոշում)

45. Աշխատողի պահանջով նրա անմիջական ղեկավարն աշխատողին է ներկայացնում և պատճառաբանում իր կողմից նրան տրված գնահատականը: Գնահատականի հետ չհամաձայնվելու դեպքում աշխատողը կարող է համակարգով բողոքարկել իր անմիջական ղեկավարի վերադասին իր աշխատանքի կատարողականի գնահատականը:

46. Վերադասը համակարգով կամ հաստատում է բողոքարկումը` փոփոխելով գնահատականը, կամ մերժում է բողոքարկումը` անփոփոխ թողնելով գնահատականը:

47. Կատարողականը գնահատելիս և հաջորդ տարվա աշխատանքային ծրագիրը կազմելիս անմիջական ղեկավարը և աշխատողը համատեղ քննարկում են վերջինիս աշխատանքի արդյունավետության բացը, որոշում դրա վերացման հնարավոր միջոցառումները (կարճաժամկետ, երկարաժամկետ վերապատրաստում, մասնագիտական գրականություն, էլեկտրոնային ուսուցում և այլն):

i

48. Սույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետներում 1-ին և 2-րդ կիսամյակներն ամփոփվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում անձնական գործին կցելու նպատակով յուրաքանչյուր ստորաբաժանում անձնակազմի կառավարման ստորաբաժանում է ներկայացնում կատարողականների գնահատականը` համակարգից տպված, տվյալ պաշտոնի համար սույն կարգով սահմանված ձևով գնահատված անձնային և (կամ) կառավարչական հմտությունները` համապատասխան ձևերով, և աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը` համաձայն N 6 ձևի կամ N 6.1` աշխատողի և նրա անմիջական ղեկավարի նշագրերով:

(48-րդ կետը փոփ. 22.09.16 թիվ 973-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն որոշումներ)

49. Մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումն ամփոփում է աշխատողների գնահատականները և դրանք ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում գլխավոր քարտուղարին:

i

50. Տվյալ մարմնի յուրաքանչյուր կիսամյակի գնահատված կատարողականը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

(50-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

51. Տարվա ընթացքում աշխատողի և իր անմիջական ղեկավարի կողմից քննարկվում են այն բոլոր բարդություններն ու խոչընդոտները, որոնց հետ առնչվում է աշխատողը, և փոխադարձ համաձայնեցվում են դրանց հաղթահարման հնարավորությունները:

 

i

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

(V բաժնի վերնագիրը փոփ. 28.12.17 թիվ 1688-Ն որոշումներ)

 

i

52. Կիսամյակային կատարողականի հիման վրա պարգևատրումը պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից առաջին կիսամյակի համար տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար` մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:

(52-րդ կետը փոփ. 16.04.15 թիվ 384-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն որոշումներ)

53. (53-րդ կետն ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1688-Ն որոշում)

i

54. Պետական ծառայողը պարգևատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը դրական է, և նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա և (կամ) չվճարվող արձակուրդի, հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում:

(54-րդ կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն, 16.10.14 թիվ 1166-Ն, 22.09.16 թիվ 973-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն որոշումներ)

i

55. Կիսամյակի ընթացքում վեց ամսվանից պակաս աշխատելու դեպքում պետական ծառայողի կատարողականը գնահատվում է, բայց այդ ժամանակահատվածի համար նա չի պարգևատրվում:

(55-րդ կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն որոշումներ)

56. (56-րդ կետն ուժը կորցրել է 28.12.17 թիվ 1688-Ն որոշում)

i

(56-րդ կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն, 16.10.14 թիվ 1166-Ն որոշումներ)

i

56.1. Այն դեպքում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո գտնվում է կադրերի կարճաժամկետ ռեզերվում և առկա են սույն կարգի 54-րդ կետով նախատեսված պայմանները, ապա նա պարգևատրվում է համապատասխան մարմնի (որտեղ աշխատել է կիսամյակի ընթացքում) պետական ծառայողների պարգևատրման ֆոնդից:

(56.1-ին կետը լրաց. 28.12.17 թիվ 1688-Ն որոշում)

i

57. Սույն կարգի 54-րդ կետով նախատեսված պայմանների առկայության դեպքում, պետական ծառայող չհանդիսացող աշխատողները կատարողականի կիսամյակային գնահատականի հիման վրա պարգևատրվում են սույն որոշման 1.2-րդ կետում նշված աղբյուրներից, 52-րդ կետում սահմանված ժամկետներում: Պարգևատրման չափը հաշվարկվում է տվյալ աշխատողի կիսամյակի հիմնական աշխատավարձի չափի նկատմամբ` հաշվի առնելով կատարողականի կիսամյակային գնահատականը և առկա ֆինանսական միջոցները:

(57-րդ կետը փոփ. 16.10.14 թիվ 1166-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

i

57.1. Մեկ կիսամյակի ընթացքում պետական իշխանության մի մարմնից պետական իշխանության մեկ այլ մարմին առանց աշխատանքի ընդհատման տեղափոխվելու դեպքում աշխատողը չի զրկվում պարգևատրման իրավունքից, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը յուրաքանչյուր մարմնում դրական է: Տվյալ դեպքում աշխատողը պարգևատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի իրական մարդ/օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում` այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է: Պարգևատրման չափը որոշելու համար համապատասխան մարմինը հիմք է ընդունում աշխատողի այդ մարմնում գնահատված կատարողականի արդյունքը (կատարողականի գնահատականը) և տվյալ կիսամյակի հիմնական աշխատավարձի չափը: Ընդ որում, նույն կարգով է հաշվարկվում նաև այն աշխատողների պարգևատրման չափը, որոնց պաշտոնի փոփոխությունը կատարվել է պետական իշխանության մարմնում:

(57.1-ին կետը փոփ. 23.01.14 թիվ 200-Ն, 16.10.14 թիվ 1166-Ն, 29.01.16 թիվ 38-Ն, 22.09.16 թիվ 973-Ն, 28.12.17 թիվ 1688-Ն, 29.11.2018 թիվ 1420-Ն որոշումներ)

58. Պարգևատրման չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.

i

Քայլ առաջին` հաշվարկվում է պարգևատրման գործակիցը հետևյալ բանաձևով.

 

ԿՊՖ

Գ = --------------------------------------------------------------

((Ա1 * ԿԿԳ%) + (Ա2 * ԿԿԳ%) + (Ա3 * ԿԿԳ%).....+ (Աn * ԿԿԳ%))

 

որտեղ` ԿՊՖ-ն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված կիսամյակային պարգևատրման ֆոնդն է, Ա1, Ա2 ... Աn-ը` տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափը, ԿԿԳ-ն` տվյալ աշխատողի կատարողականի կիսամյակի գնահատականը, իսկ Գ-ն` պարգևատրման գործակիցը:

Քայլ երկրորդ` պարգևատրման գործակիցն արտահայտվում է տոկոսով (Գ * 100 = Գ%):

Քայլ երրորդ` հաշվարկվում է յուրաքանչյուր աշխատողի պարգևատրման չափը հետևյալ բանաձևով.

 

ՊՉ = (Ա1 * ԿԿԳ%) * Գ%:

(58-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 38-Ն որոշում)

 

Ձև 1

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԿՏ

 

Տարեթիվը  20  թ.

 

(համապատասխան պետական մարմնի անվանումը)

 

._____________________________________________________________________

|NN |Աշխատանքի      |Աշխատանքի |Աշխատանքի|Աշխատանքի  |Աշխատանքի      |

|ը/կ|անվանումը      |տեսակը    |նպատակը  |գնահատման  |արդյունքի      |

|   |               |          |         |չափանիշը   |ձևը            |

|   |               |          |         |           |               |

|   |               |          |         |           |               |

|   |               |          |         |           |               |

|   |               |          |         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

| 1 |       2       |    3     |    4    |    5      |     6         |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|1  |Անվանում 1     |նպատակային|նպատակ 1 |Արդյունք 1 |որոշման նախագիծ|

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|2  |Անվանում 2     |նպատակային|նպատակ 2 |Արդյունք 2 |հայեցակարգ     |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|3  |Անվանում 3     |նպատակային|նպատակ 3 |Արդյունք 3 |օրենքի նախագիծ |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|4  |Անվանում 4     |նպատակային|նպատակ 4 |Արդյունք 4 |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|5  |Անվանում 5     |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|6  |Անվանում 6     |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|7  |Անվանում 7     |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|8  |Անվանում 8     |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|9  |Անվանում 9     |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|10 |Անվանում 10    |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|11 |Անվանում 11    |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|12 |Անվանում 12    |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|13 |Անվանում 13    |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|14 |Անվանում 14    |ընթացիկ   |         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|15 |Անվանում 15    |ընթացիկ   |         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|16 |Անվանում 16    |ընթացիկ   |         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|   |               |          |         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|   |               |          |         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|17 |Այլ ընթացիկ    |ընթացիկ   |     x   |     x     |       x       |

|   |աշխատանքներ    |          |         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|18 |Չպլանավորված   |ընթացիկ/  |     x   |     x     |       x       |

|   |աշխատանքներ    |նպատակային|         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|NN |Փոփոխություններ|          |         |           |               |

|   |աշխատանքներում |          |         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|19 |Անվանում 19    |          |         |           |               |

|___|_______________|__________|_________|___________|_______________|

|   |Ընդամենը       |          |         |           |               |

._____________________________________________________________________

.____ ______________________________________________________

|NN | |ԿՇԻՌԸ        |Ժամկետը    |I կիսամյակի|II կիսամյակի  |

|ը/կ| |             |           |գնահատական |գնահատական    |

|   | |             |           |           |              |

|   | |_____________|___________|___________|______________|

|   | |I     | II   |պլան|իրական|գնահ.|կշռվ.|գնահ.  |կշռվ. |

|   | |կիսամ.|կիսամ.|    |      |     |գնահ.|       |գնահ. |

|   | |      |      |    |      |     |     |       |      |

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

| 1 | |  7   |  8   |  9 |  10  |  11 |  12 |    13 |  14  |

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|1  | |  6   | 10   |    |      |   90| 5.40|  75.00|  7.50|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|2  | |  9   |  9   |    |      |   85| 7.65|  90.00|  8.10|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|3  | |  8   |  8   |    |      |   90| 7.20|  85.00|  6.80|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|4  | |  7   |  7   |    |      |   80| 5.60| 100.00|  7.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|5  | |  7   |  7   |    |      |   85| 5.95|   0.00|  0.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|6  | | 11   |  5   |    |      |   85| 9.35|   0.00|  0.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|7  | |  6   |  6   |    |      |   75| 4.50|   0.00|  0.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|8  | |  6   |  6   |    |      |   75| 4.50|  75.00|  4.50|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|9  | |  5   |  5   |    |      |   85| 4.25|  85.00|  4.25|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|10 | |  3   |  3   |    |      |   90| 2.70|  95.00|  2.85|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|11 | |  4   |  4   |    |      |   90| 3.60|       |  0.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|12 | |  4   |  4   |    |      |   90| 3.60|       |  0.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|13 | |  3   |  5   |    |      |   85| 2.55|       |  0.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|14 | |  1   |  1   |    |      |   80| 0.80|       |  0.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|15 | |  1   |  1   |    |      |   80| 0.80|       |  0.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|16 | |  2   |  2   |    |      |   80| 1.60|       |  0.00|

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|   | |  1   |  1   |    |      |     |     |       |      |

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|   | |  4   |  1   |    |      |     |     |       |      |

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|17 | |  6   |  7   |    |      |     |     |       |      |

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|18 | |  4   |  5   |    |      |     |     |       |      |

|   | |      |      |    |      |     |     |       |      |

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|NN | |      |      |    |      |     |     |       |      |

|   | |      |      |    |      |     |     |       |      |

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|19 | |      |      |    |      |     |     |       |      |

|___| |______|______|____|______|_____|_____|_______|______|

|   | | 98   | 97   |    |      |     | 70.1|       | 41.00|

.____ ______________________________________________________

.____ _______________________________________________________________

|NN | |Ներգրավված ռեսուրսները (ինքնուրույն ստորաբաժանումներ *)      |

|ը/կ| |                                                             |

|   | |                                                             |

|   | |_____________________________________________________________|

|   | |ընդամենը |մարմնի     |    01   |    02   |    03   |    04   |

|   | |  մ/օր   |ղեկավար    |         |         |         |         |

|   | |_________|___________|_________|_________|_________|_________|

|   | |պլան|իրա-|պլան|իրական|պլան|իրա-|պլան|իրա-|պլան|իրա-|պլան|իրա-|

|   | |    |կան |    |      |    |կան |    |կան |    |կան |    |կան |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

| 1 | | 15 | 16 |  17|  18  | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|1  | |  37|    |    |      |   5|    |  11|   8|   4|   5|   8|   8|

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|2  | |  32|    |    |      |   5|   5|   6|   8|   4|   5|   8|   8|

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|3  | |  10|    |   0|      |  10|    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|4  | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|5  | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|6  | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|7  | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|8  | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|9  | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|10 | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|11 | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|12 | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|13 | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|14 | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|15 | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|16 | |   0|    |   0|      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|   | |    |    |    |      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|   | |    |    |    |      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|17 | |    |    |    |      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|18 | |    |    |    |      |    |    |    |    |    |    |    |    |

|   | |    |    |    |      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|NN | |    |    |    |      |    |    |    |    |    |    |    |    |

|   | |    |    |    |      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|19 | |    |    |    |      |    |    |    |    |    |    |    |    |

|___| |____|____|____|______|____|____|____|____|____|____|____|____|

|   | |  79|   0|   0|     0|  20|   5|  17|  16|   8|  10|  16|  16|

.____ _______________________________________________________________

.____ ____________________.

|NN | |                   |

|ը/կ| |                   |

|   | |                   |

|   | |___________________|

|   | |    05   |    06   |

|   | |         |         |

|   | |_________|_________|

|   | |պլան|իրա-|պլան|իրա-|

|   | |    |կան |    |կան |

|___| |____|____|____|____|

| 1 | | 27 | 28 | 29 | 30 |

|___| |____|____|____|____|

|1  | |   9|   9|   9|   9|

|___| |____|____|____|____|

|2  | |   9|   9|   9|   9|

|___| |____|____|____|____|

|3  | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|4  | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|5  | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|6  | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|7  | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|8  | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|9  | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|10 | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|11 | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|12 | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|13 | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|14 | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|15 | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|16 | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|   | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|   | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|17 | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|18 | |    |    |    |    |

|   | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|NN | |    |    |    |    |

|   | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|19 | |    |    |    |    |

|___| |____|____|____|____|

|   | |  18|  18|  18|  18|

.____ ____________________.

 

____________________________

*  ներգրավված ինքնուրույն ստորաբաժանումները համարակալվում և ներկայացվում են հետևյալ օրինակով`

 

._____________________________________________________.

|ստորաբաժանում  01           ծրագրերի վարչություն     |

|ստորաբաժանում  02           իրավաբանական վարչություն |

|ստորաբաժանում  03           քարտուղարություն         |

|.......                         ......               |

|ստորաբաժանում  n            կադրերի բաժին            |

._____________________________________________________.

 

Անմիջական ղեկավարի (գնահատողի) ստորագրությունը ____________________

    Անունը, հայրանունը, ազգանունը                  ____________________

 

Պետական մարմնի գլխավոր քարտուղարի

    (գնահատվողի) ստորագրությունը                   _____________________

    Անունը, հայրանունը, ազգանունը                  ____________________

 

(1-ին ձևը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն որոշում)

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2011
N 1510-Ն
Որոշում