040.1549.031111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2011 թվականի N 1549-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ ԹՐԱՍԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Առաջարկել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության (հավատարմագրային կառավարիչ) միջև 2006 թվականի նոյեմբերի 30-ին կնքված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգել 5 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 24.05.12 թիվ 727-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բանակցել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր 2006 թվականի նոյեմբերի 30-ին կնքված պայմանագրի ժամկետը սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետով երկարաձգելու մասին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ