Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0034.220199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 1999 թվականի թիվ 34

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի պետական համալսարանի հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ`

1. 1999 թվականի հոկտեմբերի 4-9-ը կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ:

i

2. Ստեղծել Երևանի պետական համալսարանի հիմնադրման 80-ամյակի տոնակատարության հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը.

 

    Վ. Սարգսյան             - ՀՀ վարչապետ

                               (հանձնաժողովի նախագահ)

 

    Է. Ղազարյան              - ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

- Երևանի քաղաքապետ

 

    Ֆ. Սարգսյան              - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                               պրեզիդենտ

 

    Շ. Քոչարյան              - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության,

                               մշակույթի և երիտասարդության հարցերի

                               մշտական հանձնաժողովի նախագահ

                               (համաձայնությամբ)

 

    Է. Միլիտոնյան            - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության

                               և գրահրատարակչության վարչության պետ

 

    Ռ. Մարտիրոսյան           - Երևանի  պետական համալսարանի ռեկտոր

 

(կազմը խմբ. 02.08.99 թիվ 465 որոշում)

3. Հանձնաժողովին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Երևանի պետական համալսարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ծրագիրը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.01.1999
N 34
Որոշում