041.0036.250199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 1999 թվականի թիվ 36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինության տակ գտնվող 1996 թվականի արտադրության «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան (պետհամարանիշ` 002 LL 01, հենասահք` 0498510, շարժիչ` 0113190, թափք` 0056485) հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով ավարտել նշված ավտոմեքենայի հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: