Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1572.111111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 2011 թվականի N 1572-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2011 թվականի ապրիլի 15-ի ԱԺՈ-269-Ն որոշմամբ վավերացված` «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրի Գ բաժնով և N 1 հավելվածի 7-րդ կետի 7.1-ին ենթակետով սահմանված դրույթներով, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 12-րդ հոդվածի 5-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման եղանակով ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):

2. Սահմանել, որ ընկերության կանոնադրական կապիտալը պետք է համալրվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից` Հայաստանի Հանրապետության դրամով` ծրագրով նախատեսված 1.700.000 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով` համաձայն «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի:

3. Ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

i

1) «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան` մինչև 2012 թվականի մարտի 15-ը ժամկետում հաստատել ընկերության կանոնադրությունը.

2) ապահովել ընկերության պետական գրանցումը և ընկերության հիմնադրման հետ կապված` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը` գրանցման, բաժնետոմսերի ռեեստրի բացման ծախսերն իրականացնելով ծրագրով նախատեսված միջոցներով` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից.

3) ապահովել ընկերության տնօրենների խորհրդի ստեղծումը` ծրագրի պայմաններին համապատասխան` դրա կազմում ընդգրկելով մեկական ներկայացուցչի` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից (փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ստորաբաժանումից), «Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունից, Զարգացման հայկական գործակալությունից, և մեկական ներկայացուցչի` այգեգործությամբ զբաղվող մասնավոր ոլորտի չորս կազմակերպությունից.

4) ապահովել տնօրենների խորհրդի կողմից` ընկերության գործունեությունը կարգավորող ներքին ակտերի ընդունումը, գործունեության հիմնական ուղղությունների, տարեկան ծախսերի նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.

5) ընկերության պետական գրանցումից հետո նրա հետ կնքել ծրագրով նախատեսված իրականացման պայմանագիր` ծրագրով նախատեսված միջոցառումների, նպատակների և տնտեսական ցուցանիշներին հասնելու վերաբերյալ.

6) մինչև 2012 թվականի մարտի 15-ը ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության կանոնադրական կապիտալում լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման եղանակով` որպես ծրագրով նախատեսված 300.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով գնահատված հողատարածք և կառույց ներդնելու վերաբերյալ, հողատարածքի և շենք-շինությունների չափագրման, գրանցման, շուկայական գնահատման և տեղեկատվության տրամադրման ծախսերն իրականացնելով «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 23.02.12 թիվ 178-Ա որոշում)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ընկերության պետական գրանցումից հետո նրա հետ կնքել ծրագրով նախատեսված ֆինանսավորման պայմանագիր` փոխառության և դրամաշնորհի տրամադրման պայմանների վերաբերյալ` առանց գրավի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.11.2011
N 1572-Ա
Որոշում