041.1045.031111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 նոյեմբերի 2011 թվականի N 1045-Ա
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համագումարին մասնակցելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 7-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Զատիկյանինը, Ա. Դավթյանինը և Վ. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Աշոտյանինը, Լ. Դավթյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Զաքարյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2011 թվականի նոյեմբերի 7-ին` Երևան-Բրյուսել, իսկ նոյեմբերի 8-ին` Բրյուսել-Երևան երթուղիներով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
(որոշումը փոփ. 14.11.11 թիվ 1069-Ա որոշում)
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի նոյեմբերի 3-ի
N 1045-Ա որոշման
 
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-8-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ
 
     Դ. Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
 
     Ա. Աշոտյան         - ՀՀ կրթության և  գիտության նախարար
 
     Ա. Զաքարյան        - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
 
     Հ. Թաշչյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
                          վարչության պետ
 
     Ա. Անանյան         - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
 
     Ե. Ազարյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
                          վարչության արարողակարգի բաժնի վարիչ
 
     Լ. Դավթյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի
                          անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ
 
     Վ. Մկրտչյան        - թարգմանիչ
 
     Ա. Զատիկյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 
     Ա. Դավթյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 
     Ա. Շահինյան        - «Տնտեսական բարեփոխումների 
                          վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ 
                          առևտրային կազմակերպության օպերատոր
 
     Հ. Բաբայան         - «Տնտեսական բարեփոխումների 
                          վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ 
                          առևտրային կազմակերպության լուսանկարիչ
 
     Ա. Պետրոսյան       - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի 
                          լրագրող (համաձայնությամբ)
 
     Տ. Բաբայան         - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի 
                          օպերատոր (համաձայնությամբ)