041.1052.071111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 նոյեմբերի 2011 թվականի N 1052-Ա
 
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքների (ծառայությունների) կատարման մասին» ԱՇԾԲ-10/53 պայմանագրի շրջանակներում լեհական «PWPW S.A.» ընկերության ներկայացրած համակարգի բաղկացուցիչների, հանձնման-ընդունման և տեխնիկական բնութագրերի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու նպատակով`
1. Ստեղծել փորձագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը` փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի նոյեմբերի 7-ի
N 1052-Ա որոշման
 
ԿԱԶՄ
i
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Հ. Քոչարյան        - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 
                          անձնագրային և վիզաների վարչության պետ, 
                          ոստիկանության գնդապետ
 
     Գ. Ներսեսյան       - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության 
                          ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ
 
     Կ. Հակոբյան        - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի 
                          օրենսդրության վերլուծության և կատարելագործման 
                          վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
 
     Ա. Ղուլյան         - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների 
                          ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն 
                          (համաձայնությամբ)
         
     Ա. Ավետիսյան       - Համաշխարհային բանկի Քաղաքականության և  մարդկային 
                          ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհի 
                          բաղադրիչներից Հայաստանում նույնականացման քարտերի 
                          ներդրման ծրագրի նախագծման և իրականացման 
                          աշխատանքներին աջակցության նպատակով ընտրված 
                          խորհրդատու (համաձայնությամբ)
          
     Տ. Պետրոսյան       - Համաշխարհային բանկի Էլեկտրոնային հասարակության և  
                          մրցունակության համար նորարարության ծրագրի 
                          Տեխնիկական օժանդակություն հավաստագրման կենտրոն 
                          հիմնելու համար ընտրված տեխնիկական փորձագետ 
                          (համաձայնությամբ)
     Գ. Չիլինգարով      - փորձագետ (համաձայնությամբ)
 
(կազմը փոփ. 03.02.12 թիվ 62-Ա, 13.06.12 թիվ 520-Ա որոշումներ)