041.0071.050299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 1999 թվականի թիվ 71
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Արզումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Մաքսային մարմինների աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցչի նշանակման մասին» թիվ 617 որոշումը: