041.0073.050299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 1999 թվականի թիվ 73
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Արզումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում «Հարկ վճարողների հարկվող օբյեկտները և հարկային պարտավորություններն անուղղակի եղանակներով գնահատելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցչի նշանակման մասին» թիվ 665 որոշումը: