Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԲԱԹՈՒ ...

 

 

041.1090.161111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2011 թվականի N 1090-Ա

 

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԲԱԹՈՒՄԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը նախապատրաստելու և լուսաբանելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 17-20-ը Բաթումի (Վրաստան) փորձագետների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) փորձագետների խմբի անդամներինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հ. Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Կ. Միրզոյանինը, Մ. Բաբայանինը և Տ. Գալստյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բաթումի գործուղման հետ կապված միայն գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բաթումի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` փորձագետների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի` Բաթումի մեկնելու համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ:

4. Փորձագետների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի` Բաթումի մեկնելու համար փոխադրամիջոցների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի նոյեմբերի 16-ի

N 1090-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-20-Ը ԲԱԹՈՒՄԻ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ

 

Փորձագետների խումբ

 

    Կ. Միրզոյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         սահմանակից երկրների վարչության պետ

                                          

    Գ. Քոչարյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի  

                         և շուկաների կարգավորման վարչության պետ

                                           

    Ա. Ավետիսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         միջազգային տնտեսական համագործակցության վարչության

                         պետ

                                            

    Ս. Սահակյան        - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին

                         կապերի վարչության պետ

                                             

    Լ. Վարդանյան       - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի զարգացման վարչության պետ

                                              

    Ս. Սաիյան          - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության

                         աշխատակազմի կենսաթոշակային ապահովության

                         վարչության պետ                                        

                                               

    Ա. Սարգսյան        - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                         արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի

                         տեղակալ

                          

    Մ. Բաբայան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի

                         վարիչ

                           

    Ն. Վարդանյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարության

                         աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության

                         սփյուռքի հետ կապերի բաժնի պետ

                           

    Գ. Թևոսյան         - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության

                         ծառայության սահմանապահ զորքերի բաժնի պետ

                            

    Ա. Գալստյան        - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                         տեղեկատվայնացման վարչության տեղեկատվայնացման

                         բաժնի գլխավոր մասնագետ

                           

    Ա. Սեդրակյան       - ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի

                         նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և

                         ֆիզիկական դաստիարակության քաղաքականության

                         վարչության մասսայական սպորտի բաժնի գլխավոր

                         մասնագետ

                           

    Տ. Գալստյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության կցորդ

                           

    Հ. Հակոբյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

                             

        Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խումբ

                               

    Ռ. Վարթերեսյան     - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                         լրագրող (համաձայնությամբ)

                           

    Ռ. Խաչատրյան       - Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի

                         օպերատոր (համաձայնությամբ)

                           

    Մ. Ավանեսյան       - «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող

                         (համաձայնությամբ)

                            

    Ա. Հունանյան       - «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

                           

    Ա. Թամրազյան       - «Հ2» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

        

    Հ. Զեյնալյան       - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

                            

    Ա. Ղազարյան        - «Արմենիա» պետական փակ բաժնետիրական ընկերության

                         լրագրող (համաձայնությամբ)

                           

    Հ. Դիլանյան        - Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.11.2011
N 1090-Ա
Որոշում