ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2011 թվականի հոկտեմբերի 27-ին
 
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2010 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
 
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Ս. Սարգսյան | 
| 2011 թ. նոյեմբերի 19
 Երևան
 ՀՕ-274-Ն
 |  | 
 
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
      i 
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի համաձայն:
Հաշվետվությունն ընդգրկում է 2010 թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):
      i 
Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը: «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը:» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից:»: Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:
Հաշվի առնելով վերոգրյալը`
1) Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մասնավորեցման գործարքների ամփոփում.
2) հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մասնավորեցման գործարքները վերաբերում են նաև մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերություններին և մասնավորեցման օբյեկտներին:
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
Հաշվետու ժամանակաշրջանում բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 4 ընկերություն:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 585,7 մլն դրամ, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 433,3 մլն դրամը:
      i 
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-128-Ն), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-127-Ն) և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-126-Ն) Հայաստանի Հանրապետության օրենքների` 2010 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 152,4 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
 
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
 
2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
 
2.1.1. ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է Ծրագրում ընդգրկված 4 ընկերություն: Ընկերություններից 3-ի բաժնետոմսերը վաճառվել են նախապես հայտնի գնորդներին, մեկինը` աշխատավորական կոլեկտիվին:
ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ և «Ավտոճանապարհային մեքենաներ» ՊՓԲԸ համար Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով ներդրումային և պայմանագրային այլ պարտավորություններ չեն սահմանվել:
      i 
«Ավտոճանապարհային մեքենաներ» ՊՓԲԸ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 237-Ն որոշմամբ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի խորհրդանշական գին է սահմանվել 100 դրամը, պայմանով, որ գնորդը պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից կգնի Համաշխարհային բանկի ծրագրով ընկերության նկատմամբ պետության ունեցած վարկային պահանջը` 2217000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ զեղչված գնով, պարտավորվելով գնի վճարումը կատարել 30 տոկոսի չափով` միանվագ, իսկ 70 տոկոսի և մնացորդի նկատմամբ` տարեկան 2% տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսագումարի չափով` մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո` հինգ տարվա ընթացքում` հավասարաչափ տարեկան վճարումներով:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների և դրանց գնորդների ստանձնած ներդրումային պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 1-ում:
 
Աղյուսակ 1
 
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին
 
| N | Ընկերու-թյան (պե-
 տական գույ-
 քի) անվա-
 նումը, ծածկա-
 գիրը` ըստ Ծրագրի
 | Հասցեն | ՀՀ նախա-րարու-
 թյու-
 նը, պե-
 տա-
 կան կա-
 ռա-
 վար-
 ման մար-
 մինը
 | ՀՀ կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը
 | Պետա-կան գույքի գնա-
 հատ-
 ված արժեքը (հազ. դրամ)
 | Վա-ճառ-
 քի գինը (հազ. դրամ)
 | Ընկերու-թյան պարտա-
 վորու-
 թյուն-
 ները
 (հազ. դրամ)
 | Ներդրու-մային և այլ պարտավորու-
 թյունները` ըստ մասնավորեց-
 ման պայմա-
 նագրի
 | Մասնավո-րեցման պայմա-
 նագրի կնքման ամսաթիվը
 | Գնոր-դը
 | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 
| i 1. | «Մարտու-նու ստոմա-
 տոլոգիա-
 կան պոլիկլի-
 նիկա» ՊՓԲԸ (90056)
 | քաղ. Մար-տունի, Գե-
 տափ-
 նյա 1 (Սայաթ-Նովայի 36)
 | ՀՀ կառա-վա-
 րությանն առընթեր պետա-
 կան գույ-
 քի կառա-
 վար-
 ման վար-
 չություն
 | N 1253-Ն 06.11.2009թ.
 | 358 | 358 | 1048 | -  | 16.03.2010թ. | Աշխա-տա-
 վորա-
 կան կո-
 լեկ-
 տիվ
 | 
| i 2. | «Ավտոճա-նապար-
 հային մեքենա-
 ներ» ՊՓԲԸ (90054)
 | Արմա-վիրի մարզ, Զվարթ-
 նոց,
 գ. Նորա-
 կերտ
 | ՀՀ կառա-վարու-
 թյանն առընթեր պետա-
 կան գույ-
 քի կառա-
 վար-
 ման վար-
 չություն
 | N 237-Ն14.01.2010թ.
 | 792654.5 | 100 դրամ | 894898.5 | - | 03.05.2010թ. | Նախա-պես հայտնի գնորդ «ԴԱՐ-
 ԴԱՆ» ՍՊԸ
 | 
| i 3. | «Երևանի բեռնման և բեռնա-թափ-
 ման ուղեմաս» ՓԲԸ
 (60362)
 | քաղ. Երևան,
 Արա-
 րատ-
 յան 95
 | ՀՀ կառավա-րությանն առընթեր պետա-
 կան գույ-
 քի կառա-
 վար-
 ման վար-
 չություն
 | N 923-Ն22.07.2010թ.
 | 961870 | 480935 | 3208 | Երեք տարի-ների ընթացքում`
 150 մլն դրամի չա-
 փով ներդրումներ` յուրաքանչյուր տա-
 րի համամաս-
 նորեն`
 50 մլն դրամի չա-
 փով
 | 26.08.2010թ. | Նախա-պես հայտնի գնորդ «Ապա-
 վեն» ՍՊԸ
 | 
| i 4. | «Ռադիո» ՓԲԸ (90020)
 | Գեղար-քունի-
 քի մարզ,
 գ. Նորա-
 տուս
 | ՀՀ կառա-վա-
 րությանն առընթեր պետա-
 կան գույ-
 քի կառա-
 վար-
 ման վար-
 չություն
 | N 1571-Ն02.12.2010թ.
 | 1175212 | 587606 | 26012 | I տա-րում` 40 մլն
 դրամ ներ-
 դրում և 1800 մարդ/ամիս աշխատա-
 տեղ`
 100 հազ. դրամ ամսական աշխա-
 տա-
 վարձով,
 II տա-
 րում` 60 մլն
 դրամ ներ-
 դրում և 1800 մարդ/
 ամիս աշխատատեղ` 100 հազ. դրամ ամսական աշխա-
 տա-
 վարձով:
 Միջազգային
 և օտարերկրյա կազմա-
 կերպու-
 թյունների պատվե-
 րով ռադիոծրագրե-
 րի հեռարձակումը նախապես համա-
 ձանեցնել
 ՀՀ կառավա-
 րության լիազոր մարմնի հետ և
 10 տարվա ընթաց-
 քում պահպանել ընկերության գործունեու-
 թյան պրոֆիլը:
 | 28.12.2010թ. | Նախա-պես հայտնի գնորդ
 «Եվրո
 Պրեսս
 Գրուպ» ընկերու-
 թյուն
 | 
 
2.1.2. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և մասնավորեցման օբյեկտների նոր սեփականատերերը ներդրումային և սոցիալական պարտավորություններ են ստանձնել հետմասնավորեցման տարիների համար:
Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Վարչության կողմից:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով Վարչության վերահսկողության ներքո է գտնվել 18 գնորդների ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 164300 հազար Հայաստանի Հանրապետության դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է 2010 թվականի ընթացքում ստեղծել 1133 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության կատարած ուսումնասիրությունների արդյունքներով պայմանագրային պարտավորությունները կատարել է 15 գնորդ, որոնց կատարած ներդրումները կազմել են 257 254,1 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով` նշված գնորդների կողմից ստեղծվել է 1154 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված պայմանագրային պարտավորությունները չի կատարել մեկ գնորդ, որի չկատարած ներդրումները կազմել են 100 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով` չի ստեղծվել 36 աշխատատեղ:
Երկու գնորդ 2010 թվականի համար ստանձնած պայմանագրային պարտավորությունների (10 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու և 100 աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ) կատարման ժամկետները երկարաձգել է պայմանագրերում փոփոխություններ կատարելու միջոցով:
Գնորդների ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմնական պատճառներից են եղել տնտեսական ճգնաժամը և գնորդների ներկայացրած գործարար ծրագրերի ոչ իրատեսական լինելը:
Նախորդ տարիներին և հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների և օբյեկտների գնորդների` հաշվետու ժամանակաշրջանում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են Աղյուսակ 2-ում:
 
Աղյուսակ 2
 
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների ստանձնած` հաշվետու ժամանակաշրջանում ժամկետները լրացած ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին
 
| Հ/Հ | Ընկերության (մասնավորեցման օբյեկտի) անվանումը, հասցեն, պայմանագրի համարը և ամսաթիվը
 | Մասնա- վորեցման ձևը, գինը (հազ. դրամ)
 | Պայմանագրային պարտավորությունները | Պարտավո- րությունների կատարման
 ժամկետը
 | Պարտավորության կատարումը` ըստ հաշվետվության | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1 | «Ատոմսեյսմանախագիծ» ՓԲԸ ինժեներալաբորատոր մասնաշենքի համար նախատեսված ԱՇՕ ք. Երևան, Պարույր Սևակի 9:
 «ԻՏԱՐԿՈ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ
 ք. Երևան, Մամիկոնյանց 40:
 173-Մ 07.04.2003թ.
 (Համաձայնագիր` 18.02.2008թ.)
 | մրցույթ 27 800,0
 | Օբյեկտի շինարարության ընթացքում ապահովել ոչ պակաս, քան 3,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում, շինարարության ընթացքում ստեղծել 100 աշխատատեղ: | 31.12.2010 31.12.2010
 31.12.2011
 | Կատարվել է պայմանագրի փոփոխություն: | 
| 2 | Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի 6 հասցեում գտնվող Նոյեմբերյանի կինոցանցի գույք, այդ թվում` 439,9 քմ մակերեսով տարածք Կաքավիկ Ղուշչյան Տավուշի մարզ, գ. Պռոշյան: 847-Ու 03.08.2007թ. | ուղղակի վաճառք 2 622,0
 | Կատարել 20,0 մլն դրամի ներդրում: | 06.09.2010 | Կատարվել է 22,0 մլն դրամի ներդրում: | 
| 3 | «Սևան» հանքային ջրերի գործարան» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր («Սևան» հանքային ջրերի գործարան» ԲԲԸ) ք. Գավառ, Սայաթ-Նովայի 73:
 Ռաֆիկ Ղազազյան
 ք. Գավառ, Պետրովի փող., տ. 5:
 254-Մ 17.11.2005թ.
 (Պայմանագրի փոփոխություն 15.12.2008թ.)
 | մրցույթ 6 100,0
 | Ապահովել աշխատատեղով 360 մարդ/ամիս` 35 000 դրամ միջին ամսական աշխատավարձով:
 | 23.11.2010 | Ապահովվել է աշխատատեղերով 363 մարդ/ամիս` 36274 դրամ միջին ամսական աշխատավարձով:
 | 
| 4 | «Ախուրյանի ավտոտրանսպորտ» ՊՓԲԸ գույքի կազմից առանձնացված Թալինի տեղամասի գույք, այդ թվում` 393,7 քմ մակերեսով շենք Արագածոտնի մարզ, ք. Թալին:
 Շանթ Խաչատրյան
 ք. Գյումրի, Հաղթանակի պող., 2շ., բն. 10: 257-Մ 23.12.2005թ.
 (Պայմանագիր` 15.12.2008թ.)
 Գնորդ` «Շանթ» ՍՊԸ, Թալին ավան, Շահումյան 4/27:
 | մրցույթ 2 100,0
 | Ապահովել աշխատատեղով 240 մարդ/ամիս` 50 000 դրամ միջին աշխատավարձով: | 15.12.2010 | Ապահովվել է աշխատատեղերով 242 մարդ/ամիս` 57700 դրամ միջին աշխատավարձով: | 
| 5 | «Մեխանիզատոր» ՓԲԸ 80% բաժնետոմսեր («Մեխանիզատոր» ԲԲԸ)
 ք. Երևան, Արցախի 47:
 Հայկ Մարգարյան
 ք. Երևան, Նոր Արեշ, փող. 15, տուն 18:
 277-Մ 11.07.2007թ.
 | մրցույթ 14 060,0
 | Ապահովել 25 աշխատատեղ` 40 000 դրամ աշխատավարձով: | 11.07.2010 | Ապահովվել է 25 աշխատատեղ` 40 000 դրամ աշխատավարձով:
 | 
| 6 | «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Իսրայելյան փող.: Աշխատավորական կոլեկտիվ:
 849-Ու 11.01.2008թ.
 | ուղղակի վաճառք 5 433,0
 | Կատարել 2,0 մլն դրամի ներդրում, ապահովել 4 աշխատատեղ` 25 000 դրամ աշխատավարձով: | 11.01.2010 11.01.2010
 | Կատարվել է 3 750,0 հազ. դրամի ներդրում, ապահովվել է 4 աշխատատեղ`
 26 000 դրամ աշխատավարձով:
 | 
| 7 | «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտ-տեխնոպարկ» ՓԲԸ 100% բաժնետոմսեր ք. Երևան, Մանանդյան 33: «ՍՆԱՌՏ» ՍՊԸ, ք. Երևան, Հ. Հովսեփյան 31:
 854-Ու 21.03.2008թ.
 | ուղղակի վաճառք 94 092,0
 | Կատարել 17,0 մլն դրամի ներդրում, ապահովել 120 մարդ/ամիս աշխատատեղ` 90 000 դրամ միջին աշխատավարձով: | 21.03.2010 21.03.2010
 | Կատարվել է 18,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է աշխատատեղերով 239 մարդ/ամիս` 91 800 դրամ միջին աշխատավարձով:
 | 
| 8 | Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում գտնվող Վարդաշենի բազալտի հանքավայրի` 334,7 քմ մակերեսով շենքեր և 552,9 քմ մակերեսով շինություններ «Վարդաշենի հանք» ՍՊԸ, ք. Երևան, Վարդաշենի հանք:
 853-Ու 31.01.2008թ.
 | ուղղակի վաճառք 3 400,0
 | Կատարել 8,0 մլն դրամի ներդրում, ապահովել 3 աշխատատեղ: | 31.01.2010 31.01.2010
 | Կատարվել է 8,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է 5 աշխատատեղ: | 
| 9 | Գյումրի քաղաքի Սավոյան 7 հասցեում գտնվող ՀՊՃՀ-ի Գյումրու մասնաճյուղի ուսումնալաբորատոր մասնաշենքի ԱՇՕ Մակի Փանոսյան ք. Գյումրի, Խանջյան 4շ., բն. 1:
 246/1-Մ 22.07.2008թ.
 | մրցույթ 3 637,0
 | Կատարել 4,0 մլն դրամի ներդրում: | 22.07.2010 | Կատարվել է 4 316,2 հազ. դրամի ներդրում:
 | 
| 10 | «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ ք. Երևան, Պարոնյան փող. 40:
 «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ
 ք. Երևան, Սարյան 20:
 686-Ու 14.05.2004թ.
 (Պայմանագրի փոփոխություն` 04.02.2010թ.)
 | ուղղակի վաճառք 100 000 ԱՄՆ դոլար | Կատարել 7,0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: | 31.12.2010 | ՀՀ կառավարության որոշմամբ կատարվել է պայմանագրի փոփոխություն: | 
| 11 | «Կոմետա - 1» ԲԲԸ 80% բաժնետոմսեր ք. Աշտարակ, Գիտավան-2:
 Աշխատավորական կոլեկտիվ:
 855-Ու 09.04.2008թ.
 | ուղղակի վաճառք 41 036,0
 | Կատարել 18,0 մլն դրամի ներդրում, ապահովել աշխատատեղով 120 մարդ/ամիս` 70 000 դրամ միջին աշխատավարձով: | 09.04.2010 09.04.2010
 | Կատարվել է 51,0 մլն դրամի ներդրում, ապահովվել է աշխատատեղերով 140 մարդ/ամիս` 70 420 դրամ միջին աշխատավարձով:
 | 
| 12 | «Ռեմդիզել» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ:
 «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸ, ք. Երևան,
 Նոր Արեշի 24 փող. տուն 29:
 857-Ու 13.08.2008թ.
 | ուղղակի վաճառք 153 366,0
 | Կատարել 25,0 մլն դրամի ներդրում: | 25.08.2010 | Կատարվել է 66 460,9 հազ. դրամի ներդրում:
 | 
| 13 | Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող` 5264,74 քմ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ Սամվել Գրիգորյան
 գ. Գուգարք, 10-րդ փող., տուն 27ա:
 859-Ու 20.01.2009թ.
 | ուղղակի վաճառք 42 366,0
 | Կատարել 40,0 մլն դրամի ներդրում: | 20.01.2010 | Կատարվել է 40 437,0 հազ. դրամի ներդրում:
 | 
| 14 | «Շիրակ» հյուրանոցի շենք և գույք: ք. Երևան, Մ. Խորենացու 13ա:
 «Շիրակ» ՍՊԸ 160-Ու 07.08.2001թ.
 (Պայմանագրի փոփոխություն` 29.09.2005թ.)
 | ուղղակի վաճառք 500 000 ԱՄՆ դոլար
 | Ապահովել 51 աշխատատեղ` 50 000 դրամ միջին աշխատավարձով: | 31.12.2010 | Ապահովվել է 52 աշխատատեղ`
 64400 միջին աշխատավարձով:
 | 
| 15 | «Վանաձորի բաղնիքային տնտեսություն» ՊՓԲԸ 100% բաժնետոմսեր ք. Վանաձոր, Մյասնիկյան 2:
 Սեյրան Աղաբեկյան
 ք. Վանաձոր, Գր. Լուսավորչի տուն 33-8:
 845-Ու 17.05.2007թ.
 | ուղղակի վաճառք 2 244,0
 | Կատարել 30,0 մլն դրամի ներդրում: | 17.05.2010 | Կատարվել է 43 080,0 հազ. դրամի ներդրում:
 | 
| 16 | «Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» ՓԲԸ 80% բաժնետոմսեր («Հրազդանի ավտոտեխսպասարկման կայան» ԲԲԸ) Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Շահումյան 1: Մանվել Սիմոնյան
 ք. Հրազդան, Կենտրոն թաղ., շ. 98, բն.14:
 281-Մ 21.12.2007թ.
 | մրցույթ 1 152,0
 | Կատարել 200,0 հազ. դրամի ներդրում: | 21.12.2010 | Կատարվել է 210,0 հազ. դրամի ներդրում:
 | 
| 17 | «Տրանսպորտային շինարարության նախագծահետազննական ինստիտուտ» («Տրանսնախագիծ» ՓԲԸ 100% բաժնետոմսեր): ք. Երևան, Դավիթ Անհաղթի 23: Աշխատավորական կոլեկտիվ
 850-Ու 23.01.2008թ.
 | ուղղակի վաճառք 26 052,0
 | Ապահովել 74 աշխատատեղ` 65 000 դրամ միջին աշխատավարձով: | 23.01.2010 | Ապահովվել է 84 աշխատատեղ` 74 000 դրամ միջին աշխատավարձով:
 | 
| 18 | «Ձորագետի նավթամթերք» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր Լոռու մարզ, գ. Ձորագետ: Հուսիկ Մուրադյան Արմավիրի մարզ, գ. Արաքս: 283-Մ 29.04.2008թ.
 | մրցույթ 350,0 | Կատարել 100,0 հազ. դրամի ներդրում, ապահովել աշխատատեղերով 36 մարդ/ամիս` 22 000 դրամ աշխատավարձով: | 29.04.2010 29.04.2010 | Ներկայացվել է հայցադիմում: | 
 
2.1.3. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը
Օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:
Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել Օրենքով սահմանված ձևերով` որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 38 առևտրային կազմակերպություն:
Հաշվետու ժամանակաշրջանում նշված կազմակերպություններից`
ա) 3 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.
բ) 5 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:
Լուծարվող կազմակերպությունների կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով կազմակերպվել են մի շարք աճուրդներ, ինչպես նաև միջոցառումներ են ձեռնարկվել դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունների լուծարման հանձնաժողովների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում մարվել է շուրջ 57650,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 11278,0 հազար դրամ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության գծով` 3481,0 հազար դրամ, աշխատավարձի գծով` 32319,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 10572,0 հազար դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են Աղյուսակ 3-ում:
 
Աղյուսակ 3
 
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
 
| Հ/Հ | Ծածկա-գիրը` ըստ Ծրագրի
 | Ընկերության (կազմակերպության)
 անվանումը
 | Հիմնադիրը | Լուծարման մասին ՀՀ կառավարու-թյան որոշման համարը, ամսաթիվը | Լուծարման ընթացքը | 
|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| i 1. | 60034  | ՌՏԻ-ի շինվերանորոգման վարչություն | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 1833-Ա,17.10.2002թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 2. | 80039 | «Նաիրի» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 1833-Ա,17.10.2002թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 3. | 21616 | «Երևանի հատուկ ՇՎՎ» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 1833-Ա,17.10.2002թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 4. | 20197 | «Միջտնտշին» ՓԲԸ | ՀՀ գյուղատնտեսությաննախարարություն
 | N 446-Ա,23.04.2003թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 5. | 20904.3 | «Գագարինի նավթամթերք» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 533-Ա,23.04.2003թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 6. | 21881.4 | «Ուտիք» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 533-Ա,23.04.2003թ.
 | Սնանկ է: | 
| i 7. | 11037 | Ղազանչիի կաթնահամալիր | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | N 1534-Ա, 21.11.2003թ. | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 8. | 89 | «Անալիտսարք» ԲԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 1610-Ա, 04.12.2003թ. | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 9. | 60351 | «Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 1610-Ա, 04.12.2003թ. | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 10. | 62076 | Անիի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման միջտնտեսային ձեռնարկություն  | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | N 534-Ա,  22.04.2004թ. | Լուծարված է:  | 
| i 11. | 60216 | Գորիսի հրուշակեղենի ՊՁ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 137-Ա,  10.02.2005թ. | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 12. | 62392 | «Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստականսերմնավորման կայան» ՊՁ
 | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | N 137-Ա,  10.02.2005թ. | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 13. | 62005 | «Հայթուրթրեյդ» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 460-Ն,  17.02.2005թ. | Սնանկ է: | 
| i 14. | 20571 |  «Աշոցքի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 515-Ա,28.04.2005թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 15. | 15253 | «Գործիքագործ» ՊՁ | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | N 348-Ն,23.02.2006թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 16. | 5328 | Իջևանի գլխավոր պանրագործարան | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 348-Ն,23.02.2006թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 17. | 12264 | Գետքի ԻԹԿ | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
 | N 348-Ն,23.02.2006թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 18. | 20173 | Գուգարքի ԳԱՍ ՊՁ | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
 | N 348-Ն,23.02.2006թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 19. | 11039 | Փոքրաշենի բտման տնտեսություն | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
 | N 348-Ն,23.02.2006թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 20. | 11050 | Արտամետի կերերի արտադրության տնտեսություն | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | N 348-Ն,23.02.2006թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 21. | 60214 | «Հայջրշին» ՊՓԲԸ Կապանի տնտհաշվարկային տեղամաս | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | N 348-Ն,23.02.2006թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 22. | 60213 | «Հայջրշին» ՊՓԲԸ Սիսիանի տնտհաշվարկային տեղամաս | ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | N 348-Ն,23.02.2006թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 23. | 62023 | «Նոր Երկիր» ՊՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 348-Ն,23.02.2006թ.
 | Լուծարված է: | 
| 24. | 60153 | «Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ | Երևանի քաղաքապետարան | N 348-Ն,23.02.2006թ
 | Գտնվում է լուծարման գործընթացում:  | 
| i 25. | 21409 | «Թալինի տպարան» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 843-Ն, 16.06.2006թ
 | Լուծարված է: | 
| i 26. | 20904.10 | «Բաղրամյանի նավթամթերք» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 475-Ա,19.04.2007թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 27. | 62390 | «Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 475-Ա,19.04.2007թ.
 | Սնանկ է: | 
| i 28. | 62093 | «Արարատի ճանապարհների շահագործման և շինարարական» ՊՓԲԸ | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | N 728-Ա,10.07.2008թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 29. | 62196 | «Ջրհոս» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 117-Ն,25.01.2008թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 30. | 60305 | «Երևանի մերձքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 1525-Ա,18.12.2008թ.
 | Սնանկ է: | 
| i 31. | 20376 | «Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 838-Ն,23.07.2009թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 32. | 60044 | «Աղանձոտ» ՊՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 838-Ն,23.07.2009թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 33. | 20581.1 | «Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 838-Ն,23.07.2009թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 34. | 546 | «Ագաթ» արտադրակոմերցիոն ֆիրմա» ՊՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 1071-Ա,29.07.2004թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 35. | 60039 | «Կապանի «Էլեկտրոն» ԲԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 536-Ա,22.04.2004թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 36. | 62401 | «Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 951-Ն,20.08.2009թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| i 37. | 90006 | «Նոր ներդրումներ» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն | N 227-Ա,11.03.2010թ.
 | Գտնվում է լուծարման գործընթացում: | 
| 38. | 90001 | «Կոմպոզիցիոն նյութերի գործարան» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |   | Սնանկ Է:Դատարանի վճիռ`
 08.08.2008թ.
 | 
 
2.2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
 
2.2.1. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
     i 
Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է մեկ «փոքր» օբյեկտ (Արտավան գյուղի կենցաղի տունը):
«Փոքր» օբյեկտների մասնավորեցումից հաշվետու ժամանակաշրջանում ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 39 353,2 հազար դրամ: