Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ N 1 ՎԱՐԺԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ N 1 ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ...

 

 

040.1627.231111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1627-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ N 1 ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Ստեփանավանի N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Ստեփանավան քաղաքի Բաղրամյան 67 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի տնօրինության շենքային համալիրից (նախկին մասնաշենք) 741.8 քառ. մետր տարածքը (կադաստրային արժեքը` 8188.575 հազ. դրամ), սպասարկման համար անհրաժեշտ 2693 քառ. մետր հողատարածքը (կադաստրային արժեքը` 504.627 հազ. դրամ) (այսուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Ստեփանավանի N 1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների հանձնման-ընդունման, անհատույց օգտագործման իրավունքի մասին պայմանագրի կնքման աշխատանքների կատարումը` պայմանագրում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են «Ստեփանավանի N 1 վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2011
N 1627-Ա
Որոշում