Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

21 հուլիսի 2011 թվականի N 28

 

26. ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

2.5.2 ԲՊՌ դիագրամ

 

Բնակչության պետական ռեգիստրի գծապատկեր

 

Processing data

received from

the center and

storing

.______________________.    .__________________.    ._________________.

|Քաղաքացուց անձնագրային|    |Քաղաքացուց ստացված|    |Կենտրոնից ստացված|

|գործընթացների         |___>|տվյալների նախնական|___>|տվյալների մշակում|

|վերաբերյալ տվյալների  |    |ստուգում, հարցման |    |և  պահպանում     |

|ստացում և  փաթեթի     |    |ձևավորում  և      |____|տեղական տվյալների|

|ձևավորում             |    |ուղարկում կենտրոն |    |բազայում         |

.______________________.    .__________________.    ._________________.

.___________________.   \/     .___________.

.______________________.    .____________.      .____________________.

|Օրենքով արգելված,     |    |Հարցումների |      |Տվյալների վերջնական |

|հակասող գործընթացների |    |ծառայություն|   .__|ստուգում և          |

|հայտնաբերում          |    |            |   |  |պատասխանի ձևավորում |

.______________________.    .____________.   |  .____________________.

|      |                |  |    ._______.        |

\/     |                |  \/   |   .____________.

._____________.   .______________.   |   | ._____________________.

|Այլ տվյալների|   |______________|<__.   | |Անձնագրերի           |

|բազայի       |   |______________|_______. |կենտրոնացված տպագրում|

|կառավարում   |   |______________|<________|                     |

._____________.   |Տվյալների բազա|_________|                     |

|           .______________.         ._____________________.

|            /\| |  /\/\| .__________________________.

|            | | |  | | |                            |

|            | | |  | | |             ._______.      |

|            | | |  | | .____________>|Արխիվ  |      |

|            | | |  | |               ._______.      |

|            | | |  | .____________________.         \/

.____________.     | | | .___________________.   | .__________________.

|Սահմանային  |     | | | |Տվյալների փոխանցում|   | |Համակարգի հիմնական|

|կետերի      |_____. | .>|(մուտք/ելք)        |   | |ադմինիստրատոր     |

|գործընթացներ|<______. ._|                   |   | |                  |

.____________.  .______. .___________________.   | .__________________.

\/        \/         | |                   |          |

.__________________.       | |._________________.|          |

|Հաշվետվությունների|<______. ||Տվյալների հարցում|.          |

|վերլուծությունների|         ||փոփոխում, ջնջում,|           |

|գեներացում        |         ||տպագրում         |           |

.__________________.         |._________________.           |

                                 \/                            \/

.________________________.      ._______________.

|Փոխանցված տվյալների     |      |Համակարգի      |

|կոդավորում/ապակոդավորում|      |արձանագրություն|

.________________________.      ._______________.

 

ՄԱՍ II. Նոր անձնագրերի և նույնականացման քարտերի նկարագրություն

 

3 Փաստաթղթային համակարգի նկարագրություն

3.1 Նոր անձնագրերի և նույնականացման քարտերի սխեմայի նկարագրություն

3.1.1 Նոր բիզնես գործընթացներ

Որոշ սահմանափակումներ

. Քաղաքացին կարող է ունենալ միայն մեկ էլ-քարտ և միայն մեկ էլ-Անձնագիր

. Քաղաքացին կարող է ունենալ էլ-Անձնագիր, միայն այն դեպքում, եթե նա արդեն ունի էլ-քարտ (կարող է դիմել միաժամանակ երկուսն էլ ստանալու համար):

Հիմնական ստուգումներ

Քաղաքացու տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, թիվ, հիմք) ստուգվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ (համադրվում է ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս թիվ, սև ցուցակ և կենսաչափական տվյալներ):

 

Հիմնական գործողություններ

. Նոր էլ-նույնականացման փաստաթուղթ

- Նոր էլ-Քարտի տրամադրում 1-ին անգամ

- Նոր էլ-Անձնագրի տրամադրում 1-ին անգամ

. Էլ-նույնականացման փոխանակում

- օգտագործման ոչ պիտանի լինելու պատճառով

- կորստի կապակցությամբ

. տվյալների փոփոխության պատճառով - անուն, ազգանուն և այլն

. ժամկետը լրանալու կապակցությամբ

. քաղաքացին նման ցանկություն է հայտնել

 

Պատկերը նկարագրում է էլ-նույնականացման փաստաթղթի թողարկման հիմնական գործընթացը:

 

ԿԵՆՏՐՈՆ

.______________.                .__________.

.____ ԳՈՐԾԱՐՔ____________>|ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ   |_ ՏՊԱԳՐՄԱՆ  ___>|ԱՆՁՆԱՎՈՐ- |

|                         |ԲԱԺԻՆ         |  ՀԱՅՏ          |ՄԱՆ       |

ՔԱՂԱՔԱՑԻ                       |ՏՎՅԱԼՆԵՐԻ     |                |ԿԵՆՏՐՈՆ   |

|                         |ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ,  |                |          |

.____ ԷԼ-ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ __|ՍՏՈՒԳՈՒՄ,     |<_ ՏՊԱԳՐՎԱԾ ___ |ԷԼ-ՆՈՒՅՆԱ-|

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ          |ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ|   ՓԱՍՏԱԹՈՒՂԹ   |ԿԱՆԱՑՄԱՆ  |

|ՓԱՍՏԱԹՂԹԻ     |                |ՓԱՍՏԱԹՂԹԻ |

|ՏՊԱԳՐՄԱՆ ՀԱՅՏԻ|                |ԷԼԵԿՏՐՈՆԱ-|

|ՈՒՂԱՐԿՈՒՄ,    |                |ՅԻՆ ԵՎ    |

|ՓԱՍՏԱԹՂԹԻ     |                |ՎԻԶՈՒԱԼ   |

|ՏՐԱՄԱԴՐՈՒՄ    |                |ԱՆՁՆԱՎՈՐՈ-|

.______________.                |ՐՈՒՄ,     |

|ԷԼ-ՆՈՒՅՆԱ-|

|ԿԱՆԱՑՄԱՆ  |

|ՓԱՍՏԱԹՂԹԻ |

|ԿԵՆՍԱՇՐՋԱ-|

|ՆԻ        |

|ԿԱՌԱՎԱՐՈՒՄ|

.__________.

|       /\

|        |

| Հավաստագիր

|        |

Հավաստագրի|

հայտ     |

|        |

.__________.

|Certifica-|

|tion      |

|Authority |

|          |

|Հավաստագրի|

|գեներացիա |

|և         |

|հավաստա-  |

|գրում     |

.__________.

 

Քայլ 1 - քաղաքացին գալիս է անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություն համապատասխան փաստաթղթերով:

Քայլ 2 - Անձնագրավարը հերթականությամբ մուտքագրում է քաղաքացու տվյալները և կատարում է համապատասխան ստուգումներ:

Քայլ 3 - Երկրորդ քայլի ստուգումների դրական պատասխանի դեպքում անձնագրավարը վերցնում է քաղաքացու մատնահետքը

Քայլ 3.1 - Մատնահետքերը մուտքագրելուց համակարգը ստուգում է մատնահետքի համապատասխանությունը ICAO ստանդարտների հետ և տեղեկացում անձնագրավարին:

Քայլ 4 - անձնագրավարը լուսանկարում է քաղաքացուն

Քայլ 4.1 - Քաղաքացուն լուսանկարելուց համակարգը ստուգում է նկարի համապատասխանությունը ICAO ստանդարտներին և տեղեկացնում անձնագրավարին:

Քայլ 5 - Անձնագրավարը տպագրում է հայտ ստացականը:

Քայլ 6 - Քաղաքացին ստուգում է հայտ ստացականի պարունակությունը և դրական պատասխանի դեպքում ստորագրում է համապատասխան սարքի վրա, որը էլեկտրոնային ձևով պահպանվում է քաղաքացու ստորագրության նմուշը:

Քայլ 7 - Անձնագրավարը ուղարկում է ամբողջական տվյալները կենտրոնական համակարգ

Քայլ 8 - Կենտրոնական համակարգը ստացված տվյալների նկատմամբ կատարում է հետևյալ ստուգումները.

Քայլ 8.1 - Անհատական տվյալներ

Քայլ 8.2 - Լուսանկար

Քայլ 8.3 - Մատնահետք - Այս ստուգումը կատարվում է այն դեպքում եթե անհատական տվյալների և լուսանկարի ստուգումը արդյունք չի տվել

Քայլ 9 - Նույնականացման հավաստիացում

Տարբերակ 1) Եթե տվյալները համապատասխանում են պահանջներին, ապա ուղարկվում է հարցնում հավաստագրման կենտրոնին հավաստագրերի գեներացիայի համար

Տարբերակ 2) Եթե տվյալները չեն համապատասխանում պահանջների, ապա այդ դեպքը պետք է հետազոտվի

Քայլ 10 - Հավաստագրման կենտրոնը գեներացնում է հավաստագիրը և ուղարկում է անձնականացման կենտրոն:

Քայլ 11 - անձնականացման կենտրոնը իրականացնում է էլ-նույնականացման փաստաթղթի էլեկտրական և տեսանելի անձնավորում:

Քայլ 12 - Որակի ստուգումից հետո էլ-նույնականացման փաստաթուղթն ուղարկվում է տարածքային անձնագրային ծառայություն:

Քայլ 13 - Անձնագրավարը տեղադրում է էլ-նույնականացման փաստաթուղթը կարդացող սարքի մեջ և ստուգում է քաղաքացու մատնահետքը փաստաթղթում եղած մատնահետքի հետ (1:1 ստուգում).

Քայլ 14 - Անձնագրավարը թույլ է տալիս քաղաքացուն կարդալ պահոցում պահված տեղեկատվությունը

Քայլ 15 - անձնագրավարը վերցնում է ստացականը և քաղաքացուն հանձնում էլ-նույնականացման փաստաթուղթը:

Քայլ 16 - Էլեկտրոնային անձնագիրն ակտիվանում է այն քաղաքացուն տրամադրելուց հետո, իսկ նույնականացման քարտի ակտիվացման համար քաղաքացին պետք է օգտագործի PIN-ը, որը տրամադրվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից:

Համակարգը պետք է իրականացնի այս բոլոր գործառնությունները յուրաքանչյուր գործողության դեպքում:

 

4 Պայմանագրի շրջանակը և ծավալը

 

Այս նախագծի շրջանակում նախատեսվում է ունենալ էլեկտրոնային նույնականացման ենթակառուցվածքի ինտեգրված լուծում, որը կպարունակի.

. Գրանցման կենտրոն (կենսաչափական և կիրառական ենթահամակարգեր), որոնք թույլ կտան ընկալել կենսաչափական տվյալներն ըստ միջազգային ստանդարտների, լրացնել էլեկտրոնային հայտաձևը և ընդունել սկանավորված թղթաձևը: Այն նաև պետք է ապահով եղանակով փոխանցի հայտը և կենսաչափական տվյալները անհատականացման համակարգ: Նախատեսվում է ՀՀ-ում ունենալ 61 գրանցման կենտրոն: Սակայն լուծումը պետք է փոփոխվի` հետագայում ընդգրկելով նոր գրանցման կենտրոններ:

. Անհատական համակարգ (կենտրոնական համակարգ), որը հիմք կհանդիսանա կենսաչափական անձնագրերի և էլ.նույնականացման քարտերի թողարկման համար, կպարունակի անձնագրի և քարտի բոլոր անհատականացման գործառույթները, ինչպես նաև կներառի էլ.նույնականացման Փաստաթղթի Թողարկման ենթահամակարգը և Օգտագործողի Կառավարման համակարգը, որպեսզի կենտրոնացնի էլ. նույնականացման Փաստաթղթի Թողարկումը և վարի ողջ գրասենյակի կառավարման խնդիրները:

. Էլ.նույնականացման փաստաթղթերի թողարկում, որոնք մեծաքանակ կգնվեն մրցակցության հիման վրա ընտրված մատակարարից և կանհատականացվեն գրանցման և անհատականացման համակարգերի հետագա կիրառմամբ:

. Լրացուցիչ 4 ծրագրային և ապարատային ապահովման միջոցներ գրանցման կենտրոնների համար,

. Այս նախագծի ընթացքում պետք է նաև տրամադրվեն 4000 դիվանագիտական անձնագիր,

. 10 շարժական մուտքագրման կայաններ,

. Ինտեգրում առկա համակարգերի (ԲՊՌ) և նույնականացման քարտերի հավաստագրման կենտրոնի հետ,

Էլ. անձնագրերի համար CSCA-ն պետք է մշակվի ICAO 9303 փաստաթղթի համաձայն: Մուտքի ընդլայնված վերահսկման ենթակառուցվածքը պետք է ընդգրկվի:

. Հիմնական ենթահամակարգերի ինտեգրում մեկ համակարգի մեջ,

. Համակարգի փորձարկում և ընդունում,

. Պահպանում և սպասարկում պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում,

. Էլ.նույնականացման փաստաթղթեր համաձայն պայմանագրի անբաժանելի մասը կազմող Հավելված 2-ի,

. Վերապատրաստում ա) գրանցման կայանի համար (15 հոգի), բ) Կենսաչափական գործունեության (5 հոգի) գ) Անվտանգ փաստաթղթերի կառավարման համակարգ (15 հոգի) և դ) անհատականացման ենթահամակարգ (5 հոգի)

. Գիտելիքի փոխանցում (5 հոգի)

. Պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում երաշխիքային սպասարկում ծրագրային և ապարատային ապահովման համար

. ՀՀ կառավարությունը նախատեսում է ապագայում տրամադրել գրանցման կայաններ դիվանագիտական հաստատություններում

. EAC-ը նախատեսվում է լինել ապագայում

 

ՄԱՍ III: Մրցութային փաստաթուղթ

 

5 Պահանջներ

 

5.1 Օրենսդրություն

 

ՊԱՀԱՆՋ 1 Համակարգը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությանը:

 

5.2 Ընդհանուր պահանջներ

 

    ՊԱՀԱՆՋ 2      Համակարգը պետք է իրականացնի ֆունկցիոնալությունը, որը

                  նշված է 3.1.1 բաժնում բոլոր գործողությունների համար:

    ՊԱՀԱՆՋ 3      Ծրագրի ինտերֆեյսի ողջ մշակումը/նախագծումը, որն անհրաժեշտ

                  է այս փոխկապակցման համար, կիրականացվի ԵրՄՄԳՀ-ի կողմից կամ

                  ՀՀ այլ գործընկերոջ հետ համագործակցությամբ, որը

                  կհանդիսանա այս ծրագրի ենթակապալառու: Հայտ ներկայացնողը

                  պետք է տրամադրի ԲՊՌ փոխկապակցման համար անհրաժեշտ

                  ինտերֆեյսերի նախագծի մանրամասների ընդհանուր ուրվագիծը:

    ՊԱՀԱՆՋ 4      Նոր համակարգը պետք է հնարավորություն ունենա

                  անհատականացնելու ընթացիկ անձնագրերը

    ՊԱՀԱՆՋ 5      Հայտ ներկայացնողը պարբերաբար պետք է երաշխավորի, որ

                  պահեստում կունենա 1 ամսվա անհրաժեշտ սպառվող ապրանքներ:

    ՊԱՀԱՆՋ 6      Հայտ ներկայացնողը պետք է գնահատի/սահմանի ապրանքների և

                  անհրաժեշտ սպառվող ապրանքների քանակը նույնականացման

                  փաստաթղթերի անհատականացման և ընդհանուր քանակի

                  վերաբերյալ: Եթե սպառվող ապրանքների և նյութերի քանակը

                  չի լրացնում կանխատեսված անհատականացված քարտերի քանակը,

                  ապա հայտ ներկայացնողը պետք է ապահովի հավելյալ անվճար

                  քարտերի քանակ:

    ՊԱՀԱՆՋ 7      Հայտ ներկայացնողը պետք է տրամադրի և  ապահովի գլոբալ

                  փոխգործունելիություն էլ-անձնագրերի համար, որպեսզի այն

                  լինի ընթեռնելի յուրաքանչյուր երկրի կողմից և բացատրվի,

                  թե ինչպես է այն ձևավորվել:

    ՊԱՀԱՆՋ 8      Հայտ ներկայացնողը պետք է տրամադրի և  ապահովի գլոբալ

                  փոխգործունելիության էլ-նույնականացման քարտերի համար,

                  որպեսզի այլ լինի համատեղելի էլեկտրոնային կառավարման

                  ծառայությունների հետ և բացատրվի, թե ինչպես է այն

                  ձևավորել:

    ՊԱՀԱՆՋ 9      Համակարգը պետք է տրամադրի SOAP ինտերֆեյսներ տարբեր

                  գործակալությունների համար:

    ՊԱՀԱՆՋ 10     Հայաստանի Հանրապետությունը իրավունք է վերապահում կապ

                  հաստատել/կամ այցելել տվյալ հայտ ներկայացնողի կողմից

                  նշված երկրները: Համակարգի ցուցադրումը, որն օգտագործում է

                  առաջարկվող նույնականացման քարտի փաստաթուղթը կամ շատ մոտ

                  է «տնային գրքույկ» օրինակին, պարտադիր է:

    ՊԱՀԱՆՋ 11     Հայտ ներկայացնողը պետք է հստակ սահմանի յուրաքանչյուր

                  առաջարկվող ապարատային ապահովման բոլոր նյութերը կամ

                  սպառվող մասերը: Նաև պահանջվում է սահմանել յուրաքանչյուր

                  մասին գինը, ինչպես նաև առաջարկված սպառվող ապրանքի գինը:

                  Յուրաքանչյուր մասի վերականգնումը կամ փոփոխումը, որը

                  սահմանված չէ սպառվող ապրանքի գնացուցակում, պետք է

                  սահմանվի պայմանագրում համակարգի ապահովման նպատակով:

    ՊԱՀԱՆՋ 12     Ծախսարդյունավետ լավագույն լուծումը ձեռք բերելու և

                  գործող ենթակառուցվածքը և գործընթացները խթանելու համար,

                  թիրախ միջավայրը պետք է առավելագույնս օգտագործի գործող

                  ապարատային ապահովումը և համակարգչային ծրագրերը:

                  (Հավելված Ա).

    ՊԱՀԱՆՋ 13     Նոր Հայկական անձնագիրը պետք է կատարի դիմային և

                  մատնահետքի կենսաչափական ճանաչում, ինչպես նաև

                  փորձաքննական գործառույթներ: Անձնագրի բոլոր ասպեկտները,

                  որոնք ներառում են անձի դիմային ճանաչման և մատնահետքի

                  հնարավորությունները, կլինեն ամենօրյա Որակի Ստուգման

                  համակարգի պահանջների մի մասը, որոնք կկիրառվի

                  վավերացնելու Հայկական անձնագրերը:

    ՊԱՀԱՆՋ 14     Էլեկտրոնային նույնականացման փաստաթուղթը պետք է կրի

                  քաղաքացու հանրային ծառայության համարանիշը չիպի ներսում:

    ՊԱՀԱՆՋ 15     Հայկական անձնագրի բոլոր ասպեկտները պետք է համապատասխանեն

                  ICAO և ISO պահանջներին: Դրանք ներառում են ISO

                  պահանջները` հաստատված բոլոր ICAO ստանդարտներով, ներառյալ

                  դիմանկարի պահանջները:

    ՊԱՀԱՆՋ 16     Այնուամենայնիվ, այս ծրագիրը նաև  կպահանջի երաշխավորագրեր

                  հայտ ներկայացնողներից, նշելով այն գործառույթները, որոնք

                  անհրաժեշտ է դիտարկել ինչպես առնչվող, այնպես էլ հավելյալ

                  ծախսերի դեպքում: Այս ամենը առանձնապես ակնհայտ

                  կլինի անվտանգության գործոններում, որոնք ընդգրկված կլինեն

                  փաստաթղթի դատարկ նույնականացման քարտում:

    ՊԱՀԱՆՋ 17     Հայտ ներկայացնողը կկրի ինչպես կատարողականության, այնպես

                  էլ դիմակայունության թեստի ծախսերը և կտրամադրի դրանց

                  արդյունքները, երրորդ անաչառ կողմի թեստային առաջարկով:

                  Այս թեստային արդյունքները կներառեն դրական ապացույց այն

                  մասին, որ Հայկական անձնագիրը ընթեռնելի է այլ պայմանագիր

                  կնքող մարմնի կողմից: Նմանապես, Հայտ ներկայացնողը

                  կհաստատի թեստային մարմնի միջոցով, որ նույնականացման

                  անձնագիրը, որպես այդպիսին, բավարարում է ICAO բոլոր

                  պահանջները: Գործնական ցուցադրում կպահանջվի Հայկական

                  Կառավարության կողմից:

    ՊԱՀԱՆՋ 18      Էլ. անձնագրերի համար CSCA-ն պետք է մշակվի ICAO 9303

                   փաստաթղթի համաձայն: Մուտքի ընդլայնված վերահսկման

                   ենթակառուցվածքը պետք է ընդգրկվի:

    ՊԱՀԱՆՋ 19     Պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում երաշխիք պետք է տրամադրի

                  Հայտ ներկայացնողի կողմից յուրաքանչյուր տեղադրված և

                  ընդունված ապարատային և ծրագրային ապահովման համար:

                  Երաշխիքի տրամադրումը սկսվում է համակարգի ամբողջական

                  ընդունումից հետո:

                                

5.3 Ոչ գործառնական պահանջներ

 

5.3.1 Արտադրողականություն

 

    ՊԱՀԱՆՋ 20      Կենտրոնական համակարգը պետք է կարողանա մշակել հարցումների

                   95 տոկոսը 5-15 վայրկյանների ընթացքում, երբ 10-15

                   համակարգի միաժամանակյա օգտագործողներ ներկայացնում են

                   50-200 հարցում մեկ վայրկյանում

 

5.3.2 Հասանելիություն

 

    ՊԱՀԱՆՋ 21      Համակարգը պետք է լինի առավելագույնս հասանելի (99.9% տես

                   ներքևում): Համակարգի իրականացումը պետք է ապահովի, որ

                   այն մեկ որպես ամբողջություն, դիմակայի առանձին

                   բաղադրիչների խափանմանը: Հետագա խնամք պետք է իրականացվի

                   համակարգը տարբեր համակարգային խափանումներից պաշտպանելու

                   համար:

    ՊԱՀԱՆՋ 22      Հասանելիության 99.9% պետք է ապահովի համակարգի

                   բաղադրիչների անհրաժեշտ ավելացումով:

                                  

                    5.3.3 Ընդլայնման հնարավորություն

                                                     

    ՊԱՀԱՆՋ 23      Ակնկալվում է, որ համակարգի վրա բեռնվածությունը ժամանակի

                   ընթացքում կամ հատուկ միջոցառումների ժամանակ կմեծանա:

                   Համակարգը պետք է կարողանա սպասարկել էականորեն

                   բարձր բեռնվածության ժամանակ` առանց կատարողականության

                   զգալի անկումների` գործարկելով լրացուցիչ ապարատային

                   ապահովում, և բացառելով փոփոխություններ կատարելու

                   հանգամանքը գոյություն ունեցող կոդերում:

    ՊԱՀԱՆՋ 24      Համակարգը պետք է լինի ընդլայնելի:

    ՊԱՀԱՆՋ 25      Պետք է գոյություն ունենա լավ սահմանված

                   հնարավորությունները կառավարող պլան` պարզ նկարագրելով

                   կատարվելիք ապարատային ապահովման փոփոխությունները.

                                                     

                           5.3.4 Ճկունություն

                                              

    ՊԱՀԱՆՋ 26      Համակարգը պետք է կարողանա հասցեավորել կառուցվածքային և

                   ապարատային կոնֆիգուրացիաների փոփոխությունները համակարգի

                   մյուս տարրերի վրա` առանց զգալի ներգործության գործող

                   համակարգի վրա: Համապատասխանեցումը ընդհանուր պայմաններին

                   և կատարելագործումներին պետք է կատարվի առանց մեծ

                   ջանքերի.

    ՊԱՀԱՆՋ 27      Նույնականացման քարտի սխեման պահանջում է որակյալ

                   տեխնոլոգիաների ենթակառուցվածքների պլատֆորմ, որը

                   բավականին փոփոխուն է (ճկուն) և համաչափ: Այն պետք է

                   ընդունի օրենսդրական փոփոխությունները և պետական

                   ծառայությունների տեխնոլոգիական բարեփոխումների մուտքը:

                   Մասնավորապես, այն պետք է ընդունի նույնականացման քարտերի

                   և կենսաչափական տվյալների ոլորտներում փոփոխությունները,

                   որտեղ տեխնոլոգիաները և ստանդարտները արագորեն

                   գնահատվում են:

    ՊԱՀԱՆՋ 28      Նույնականացման քարտը պետք է նաև  թույլ տա նոր տվյալների

                   ավելացման հնարավորությունը.

    ՊԱՀԱՆՋ 29      Համակարգը պետք է լինի ճկուն, որպեսզի հետագա թարմացումը

                   լինի հեշտ ապագայում: Համակարգը պետք է օրինակ կառուցված

                   լինի տարբեր մոդուլներից, որից յուրաքանչյուրը կրում է իր

                   խնդիրները: Ավելին, լուծումը չպետք է կապվի մատակարարի

                   միակ սարքին/սարքավորմանը:

 

5.3.5 Դյուրատարություն (Portability)

 

    ՊԱՀԱՆՋ 30      Համակարգը պետք է կառուցված լինի` օգտագործելով Բաց

                   Ստանդարտներ և ապահովի փոխգործունելիությունը

                   պլատֆորմների միջև:

                     

                   5.3.6 Ընդլայնում

                       

    ՊԱՀԱՆՋ 31      Համակարգը պետք է ընդլայնվի, որպեսզի ընդունի հետևյալ

                   փոփոխությունները նվազագույն կամ առանց փոփոխությունների

                   գոյություն ունեցող կոդերում.

                   . Տեղեկատվական նոր կատեգորիաների ապահովում

                   . Առկա տեղեկատվության կատեգորիաների ոչնչացում

                   . Պետական տրանզակցիոն ծառայությունների ապահովում

                   . Առկա պետական գործարքային ծառայությունների ոչնչացում

                   . Նոր գործառույթի, առանձնահատկության կամ ծառայության

                     ապահովում:

                       

                       5.3.7 Փոխգործունելիություն

                                                  

    ՊԱՀԱՆՋ 32      Փոխգործունելիությունը պետք է կարողանա աշխատել այլ

                   համակարգերի և ծրագրերի հետ առանց էական խնդիրների:

                   Համակարգը պետք է ապահովի փոխգործունելիություն հետևյալ

                   համակարգերի և ծրագրերի հետ.

                   . Պետական ռեգիստրի գործակալության համակարգ

                   . Բնակչության Պետական Ռեգիստր

                   . ՔԿԱԳ

                   . Կադաստր

                   . COTS ծրագրեր, որոնք կարող են օգտագործվել համակարգի

                     իրականացման նպատակով:

                       

5.3.8 Անվտանգություն

 

5.3.8.1 Կիրառական ծրագրի մակարդակ

 

    ՊԱՀԱՆՋ 33    Գաղտնիության ենթակա տվյալները պետք է պահվեն անվտանգ

                 կերպով.

    ՊԱՀԱՆՋ 34    Պետք է իրականացվի անկախ անվտանգության միջոցների

                 ինտեգրումը 3-րդ կողմի անվտանգության գործիքների հետ

 

5.3.8.2 Ենթակառուցվածքի մակարդակ

 

    ՊԱՀԱՆՋ 35    Գաղտնիություն, հավատարմագրում, ճանաչելի վարվելակերպը և

                 տվյալների գաղտնիության օրենքները պետք է երաշխավորված

                 լինեն.

    ՊԱՀԱՆՋ 36    Պետք է ներդրվեն կանխարգելիչ լուծումներ` նպատակաուղղված

                 հայտնաբերելու և կանխարգելելու այնպիսի հարձակումներ,

                 ինչպիսիք վարակակիրներն են, ծրագրային ներխուժողները և

                 այլն.

    ՊԱՀԱՆՋ 37    Ծրագրային ապահովումը պետք է հիմնականում պատասխանատու լինի

                 օգտվողի հաղորդակցման, անհատականացման և փոխգործման բոլոր

                 գործարքային տվյալների հավաքագրման համար: Հավաքագրված

                 տվյալները հնարավորություն կտան հաճախորդին ստեղծելու

                 հաշվետվություններ, օրինակ` որ օպերատորը անհատականացրեց

                 նույնականացման ինչպիսի փաստաթուղթ, որ համակարգիչների վրա

                 և այլն:

    ՊԱՀԱՆՋ 38    Համակարգը պետք է ընդունակ լինի կանխելու յուրաքանչյուր

                 տվյալի փոխակերպումը ծրագրի շրջանառության ընթացքում,

                 կանխելու անհատականացման փոխակերպումը որպես անթույլատրելի

                 միջամտություն կամ այլ մեթոդներ: Այն պետք է ընդունակ լինի

                 հետևելու սպառվող ապրանքների կամ բուկլետների որևէ

                 չարաշահում կամ գողություն

    ՊԱՀԱՆՋ 39    Համակարգը պետք է օգտագործի անվտանգ մեթոդներ, ինչպես

                 օրինակ թվային ստորագրություններ, էնկրիպտացիա, անձի

                 հաստատում և այլն, ինչպես նաև հնարավորություն տա

                 կատարելու հետգործարկման ստուգում` ներդնելով ձայնային

                 աուդիտ

    ՊԱՀԱՆՋ 40    Պետք է սահմանի, պահպանի և  արդյունավետ ներդնի պլաններ`

                 առաջին անհրաժեշտության պատասխանների, պահուստային

                 գործողությունների և հետվթարային վերականգնման համար`

                 ապահովելու տվյալ տեղեկության հասանելիությունը և

                 շարունակական գործողությունները շտապ իրավիճակներում

    ՊԱՀԱՆՋ 41    Սահմանել դեպքի կառավարման հնարավորությունը, որը ներառում

                 է համապատասխան պատրաստվածություն, բացահայտում,

                 վերլուծություններ, տեղայնացում, վերականգնում և օգտվողի

                 պատասխան գործողություններ. հետքային ուսումնասիրություն,

                 դեպքերի հաշվետվությունների ներկայացում համապատասխան

                 պաշտոնյաներին և/կամ իշխանություններին

    ՊԱՀԱՆՋ 42    Կենտրոնական համակարգի բոլոր բաղադրիչները կտեղադրվեն

                 անվտանգ միջավայրում` ապահովելով մուտքը դեպի միայն

                 լիազորված անձնակազմը: Դերերի կառավարման սխեման պետք է

                 կիրառվի վերահսկելու, կառավարելու և գրանցելու Կենտրոնական

                 Համակարգի բոլոր գործողությունները և գործառույթները

    ՊԱՀԱՆՋ 43    Բոլոր տվյալները, որոնք պահվում են Կենտրոնական տվյալների

                 բազայում, պետք է լինեն պաշտպանված և հասանելի լինեն միայն

                 լիազորված անձնակազմին: Պետք է լինի նաև պահուստային

                 տվյալների վերականգնման հնարավորություն կենտրոնական

                 տվյալների բազայի համար

 

5.3.8.3 Հանդուրժողականություն թերությունների հանդեպ

 

    ՊԱՀԱՆՋ 44    Համակարգը պետք է կարողանա տնօրինել համակարգի չնախատեսված

                 ու անտրամաբանական վիճակները: Չնախատեսված դեպքերի սխալները

                 չպետք է հանգեցնեն խափանման կամ անկառավարելի վարքագծի.

    ՊԱՀԱՆՋ 45    Հայտ ներկայացնողը պետք է օգտագործի թերությունների

                 նկատմամբ հանդուրժողականության լավագույն ձևերը, ինչպես

                 օրինակ ապարատային ապահովման պահուստային տարբերակը, որը

                 կապահովագրի էլեկտրականության կորստի, անվտանգության համար

                 նախատեսված ամենօրյա տեղադրվող թարմացումները և

                 հակավարակակիրները, ինչպես նաև սերվերի գործունեության

                 մոնիթորինգը.

                                                                    

                   5.4 Ապարատային ապահովման պահանջներ

                                                      

    ՊԱՀԱՆՋ 46    Հայտ ներկայացնողը համակարգի ստեղծման համար պետք է ապահովի

                 անհրաժեշտ ապարատային ապահովման սարքավորումները` պահանջվող

                 գործընթացների պահանջներին համապատասխան: Պահանջվող

                 բաղադրիչների տեխնիկական նկարագրությունների

                 նկարագրությունը և փաստաթղթերը պետք է ներառված լինեն

                 առաջարկում:

    ՊԱՀԱՆՋ 47    Հայտ ներկայացնողը պետք է ապահովի ապարատային ապահովման

                 սարքավորումները տվյալների պահուստավորման նպատակով.

    ՊԱՀԱՆՋ 48    Հայտ ներկայացնողը պետք է երաշխավորի, որ միայն նոր, երբեք

                 չօգտագործված ապարատային ապահովման սարքավորումներ

                 կօգտագործվեն

 

5.5 Շարժական կայաններ

 

    ՊԱՀԱՆՋ 49    Հայտ ներկայացնողը պետք է առաջարկի ապարատային ապահովման

                 սարքավորումներ շարժական կայանների օգտագործման համար, որը

                 կունենա նույն ֆունկցիոնալությունը, ինչ գրանցման կայանինը:

 

5.6 Փորձարկում

 

    ՊԱՀԱՆՋ 50    Թեստային ծրագրի ներդնումը Հայտ ներկայացնողի

                 պատասխանատվությունն է, սակայն Պայմանագիր կնքող մարմինը

                 կարող է պահանջել այլ արտաքին իրազեկ մարմնի

                 մասնակցությունը` Հայտ ներկայացնողի թեստերի վերաբերյալ

                 երկրորդ կարծիք հայտնելու կամ փորձաքննություն կատարելու

                 նպատակով

    ՊԱՀԱՆՋ 51    Հայտ ներկայացնողը պետք է սահմանի թեստային և  թեստի

                 ընդունման պլանի բոլոր մասերը: Այս պլանը պետք է ընդունվի

                 պայմանագիր կնքող մարմնի կողմից: Հայտ ներկայացնողի

                 թեստային պլանը պետք է պարունակի

                 . Թեստային նկարագրություններ

                 . Թեստային սցենարներ

                 . Թեստային միջավայր

                 . Ընթացակարգեր

                 . Առաջադրանքներ և պատասխանատվություններ

                 . Պլանավորում

                 . Փորձաքննում/աուդիտ

    ՊԱՀԱՆՋ 52    Եթե հայտ ներկայացնողը հանձնում է թեստը այլ մարմնին, ապա

                 նա պետք է նշի, թե որ թեստերը և ինչ պատճառներով նա չի

                 կարող կատարել, և որ մասերն են, որոնք ենթակա են

                 առանձնակի թեստերի

                                                              

                      Առաքմանը հաջորդող ստուգումներ

                                                    

    ՊԱՀԱՆՋ 53    Հայտ ներկայացնողը պետք է տրամադրի առաքված համակարգերի

                 ստուգման ցուցակ, որը պետք է համաձայնեցվի պատվիրատուի հետ

                 նախքան օգտագործումը: Այն պետք է ներառի և չսահմանափակվի

                 ծրագրային և ապարատային ապահովման, փաստաթղթերի

                 ցուցակներով: Պատվիրատուն կարող է ապրանքների առաքումից

                 հետո ցուցակի հիման վրա ստուգումներ իրականացնել:

                              

                             Նախնական թեստեր

                                              

    ՊԱՀԱՆՋ 54    Ի հավելում հայտ ներկայացնողի ստանդարտ փորձարկումների և

                 տեղադրման թեստերի` հայտ ներկայացնողը (պատվիրատուի

                 աջակցությամբ) նախքան ներդրման ընդունումը և պատվիրատուի

                 կողմից ներդրման հավաստագիր (հավաստագրեր) հանձնելը պետք է

                 իրականացնի համակարգի և դրա ենթահամակարգերի հետևյալ

                 թեստերը.

                 . Ապարատային ապահովում: Կենտրոններում տեղադրվելիք

                 ցանկացած տեսակի սարքավորում պետք է նախքան տեղադրումը

                 փորձարկվի թեստային միջավայրում: Փորձարկողը պետք է ստուգի

                 համապատասխանությունը արտադրողականության պահանջներին:

                 . Կիրառական ծրագրի համակարգ: Կենտրոններում տեղադրվելիք

                 կիրառական ծրագրի համակարգերը պետք է փորձարկվեն թեստային

                 միջավայրում նախքան տեղադրումը:

                 . Կենտրոնական համակարգ: Կենտրոնական համակարգը, ներառյալ`

                 բոլոր համապատասխանեցման կամ կոնֆիգուրացման արդյունքները,

                 պետք է իրականացնի համակարգի ինտեգրացիոն թեստ նախքան

                 տեղադրումը:

                                                           

                      Գործառույթների ընդունման թեստ

                                                    

    ՊԱՀԱՆՋ 55    Պատվիրատուն (հայտ ներկայացնողի աջակցությամբ) պետք է

                 տեղադրումից հետո իրականացնի համակարգի և դրա

                 ենթահամակարգերի ներքոհիշյալ թեստերը` պարզելու, թե արդյոք

                 համակարգը և դրա ենթահամակարգերը համապատասխանում են

                 գործառույթների ընդունման պահանջներին:

    ՊԱՀԱՆՋ 56    Ամբողջական համակարգ: Ամբողջական տեղադրումը ավարտելուց

                 հետո հայտ ներկայացնողը պետք է աջակցի պատվիրատուին

                 գործառույթների ընդունման թեստի իրականացման գործում: Հայտ

                 ներկայացնողը պետք է տրամադրի ամբողջական համակարգը:

    ՊԱՀԱՆՋ 57    Հաստատված թեստային պլանի համապատասխան իրականացվելիք

                 թեստերը կներառեն.

                 1. Համակարգի ընդունման թեստ, որը կիրականացվի համակարգի

                 մշակումից հետո,

                 2. Գործառույթների ընդունման թեստ, որը կիրականացվի

                 յուրաքանչյուր կենտրոնի համար

                 3. Փուլային ներդրման գործառույթների թեստ, որը կիրականացվի

                 մարզերում յուրաքանչյուր փուլային ներդրումից հետո,

                 4. Եզրափակիչ ընդունման թեստ:

 

6 Անձնագրի պահանջներ

 

6.1 Նկարագրություն

 

Այժմ ՀՀ անձնագրերն օգտագործվում են որպես անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև` ճանփորդական փաստաթուղթ: Դրա տվյալների էջը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

. գունավոր լուսանկար

. անձնագրի համար

. տիրոջ անձնաթերթիկի (անկետա) տվյալները

. քաղաքացիություն

. տրման և վավերականության ժամկետները

. տրամադրող մարմին

. MRZ

ՀՀ-ում անձնագրերի տրամադրման և վարման ընդհանուր պատասխանատվությունը դրված է ՀՀ ոստիկանության վրա:

ՀՀ անձնագիրը տպագրվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին»

ՀՀ օրենքի համաձայն և ICAO 9303 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան:

Անձնագրային գրքույկի տեխնիկական որոշ պարամետրեր ներկայացված են ստորև`

. Չափսը` 125x88 սմ (փակ), շապիկը պատրաստված է թաղանթապատ թղթից` «Securalin» 9pt «CL»

. 32 էջ

. Թղթի որակը

- 120 գրամ/մ2 որակի թուղթ` շապիկի ներսի էջերի համար

- թղթի նույն խտությունը` 120 գրամ/մ2 որակի թուղթ` 1-4 և 29-32 էջերի

համար

- 90 գրամ/մ2 որակի թուղթ` անձնագրի ներսի մյուս էջերի համար

- թղթի բաղադրությունը` 30% բամբակ, 70% բջջանյութ` բարձր ամրության համար

- ջրանշանների բոլոր էջերի վրա` բացի շապիկի ներսի կողմերից: Թուղթը

պարունակում է կարմիր և կապույտ անտեսանելի մանրաթելեր, որոնք հնարավոր

է տեսնել միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո, ինչպես նաև որոշակի

տարրեր, որոնք զգայուն են քիմիական մի քանի նյութերի նկատմամբ և կեղծման

դեպքում գունավոր տարբեր գծեր են մնում:

. Ներսի էջերի տպագրություն

- մինչև 6 տեսանելի օֆսեթ գույներ` շապիկի ներսի մասերի համար

- տեսանելի 4 օֆսեթ գույներ` ներսի էջերի համար` օգտագործելով անվտանգ

տպագրություն, ինչպիսիք են օրինակ` միկրոտեքստերը, երկգույն ծիածանային

տպագրությունը:

Պարամետրերը ավելի մանրամասնորեն (և բարելավման հնարավորությունները) կտրամադրվեն հաղթող ծրագրային առաջարկ ներկայացնողին` պայմանագիրը կնքելու փուլում:

 

Բազմամակարդակ Անվտանգություն

 

Ինչպես նշված է ICAO 9303 մաս 1-ին, Հավելված 1, հատված III-ում, ինչպես նաև այլուր, կան անձնագրի 3 շերտեր, որոնք համակցված են իրար տրամադրելու պաշտպանվածության օպտիմալ մակարդակը բազմաթիվ հարձակումների դեպքում:

. Փորձաքննության 1-ին մակարդակը, որը տալիս է ակնհայտ գործառույթներ, ենթակա է հասարակական ճանաչման: Այս ամենը տրվում է մակերեսային զննման և օգտագործման արագ քննման համար: Օրինակները հեշտությամբ նույնականացվում են շոշափելիքի և զննողական գործիքների միջոցով:

. Երկրորդ մակարդակը այն է, ինչը կատարվում է մասնագետ քննող անձնակազմի կողմից, որն օգտագործում է հարաբերականորեն պարզ սարքեր, բայց առանձնահատուկ մասնագիտացված գործիքներով սարքեր: Դրանք ընդհանուր առմամբ թաքնված գործոններ են, որոնք բացահայտվում են մասնագետ փորձագետի կողմից:

. փորձագիտության 3 մակարդակը ներառում է փորձաքննում դատական մասնագետների կողմից, որոնք ունեն համապատասխան գիտելիք այդ գործառույթների վերաբերյալ, որոնք սովորաբար գաղտնի են և հայտնի են միայն փորձագիտական բաժանմունքների բարձր պաշտոնյաներին: Այս գործառույթները սովորաբար սահմանափակ են իրենց օգտագործմամբ և իրենց էությունն ու բնույթը դասակարգվում են անվտանգության նպատակների շարքում:

. 1-ին մակարդակի գործառույթները պետք է ներառեն Օպտիկ Փոփոխականի սարքավորումը:

 

6.2 Պահանջներ և ցանկություններ

 

Ենթադրվում է, որ էլեկտրոնային նոր անձնագիրը պետք է ունենա վերոնշյալ ձևաչափն ու պարամետրերը մի քանի լրացումներով`

    ՊԱՀԱՆՋ 58     Հանրային ծառայության համարանիշը պետք է տեղադրվի այն

                  դաշտում, որ այժմ կոչվում է «Անձնական համար» (դաշտի

                  անվանումը պետք է համապատասխանաբար փոխվի)

    ՊԱՀԱՆՋ 59     Տիտղոսային էջի վրա այն պետք է ունենա «ներքին պահոց»

                  նշումը, ինչպես նկարագրված է ICAO 9303 3-րդ մասի 2-րդ

                  հատորի 3.1 պարբերությունում

    ՊԱՀԱՆՋ 60     40 էջ բացի շապիկից

    ՊԱՀԱՆՋ 61     Տիրոջ կենսաչափական տվյալները և  ալեհավաք պարունակող

                  առանց կոնտակտի պահոցը պետք է տեղադրվեն շապիկի վերջին

                  էջում

    ՊԱՀԱՆՋ 62     Էլեկտրոնային անձնագրերի առաջարկվող լուծումը պետք է

                  լիարժեք համապատասխանի ICAO 9309 փաստաթղթի 3 մասի IV

                  բաժնին` ունենալով հետևյալ պահանջները.

    ՊԱՀԱՆՋ 63     Հավաստիության պասիվ ստուգում

    ՊԱՀԱՆՋ 64     Կրիչի հավաստիության ստուգում (chip authentication) և

                  տերմինալ հավաստիության ստուգում (terminal authentication)

 

    ՊԱՀԱՆՋ 65     Մուտքի հիմնական վերահսկում

                         

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ 1 Մուտքի ընդլայնված վերահսկում

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ 2 Տվյալների գաղտնագրում

 

Ֆիզիկական

բնութագրեր

 

Հետևյալը նկարագրում է էլ-անձնագրի ֆիզիկական բնորոշիչները: Այս նկարագրությունների մի մասը օգտագործում են որպես օրինակներ և կարող են կրկնել որոշ մասեր, ինչպես նշված է 9303-ի 1-ին մասի Հավելված 1-ում: Չնայած այդ հանգամանքին, պահանջները ինչպես տրված է Հավելված 1-ում, գերակշռում են, ինչպես նախապես նշված էր սույն փաստաթղթում: Նմանապես, հայտ ներկայացնողը պետք է երաշխավորի առավել առաջընթաց գործառույթների ներկայությունը, բացի նրանցից, որոնք նշվում են որպես նվազագույն պայմաններ, ներառելով վերը նշված ծախսարդյունավետ հայտարարությունները:

 

Շապիկ:

 

    ՊԱՀԱՆՋ 66     Շապիկի նյութը պետք է լինի բարձրորակ, ճկուն, պլաստիկ

                  նյութից, որը դիմակայուն է ջերմությանը (180 ցելսիուս),

                  քիմիկատներին, պատռմանը, խոնավությանը և

                  ջրաթափանցությանը.

    ՊԱՀԱՆՋ 67     Այն պետք է ներառի Հայաստանի Հանրապետության խաչը դաջված

                  «արդյունաբերական ոսկեգույնով»

    ՊԱՀԱՆՋ 68     Արտաքին շապիկը պետք է զարդարվի ICAO-ի լոգոյով, որը լրիվ

                  համապատասխանում է էլ.անձնագրերին

           

                  Չափեր:

             

    ՊԱՀԱՆՋ 69     Չափերը: 88մմ (+/- 0.75 մմ) x 125 մմ (+/- 0.75 մմ)`

                  համաձայն Անձնագրեր կարդացող մեքենաների համար նախատեսված

                  ICAO պահանջների, մաս 1-ին: Այն կներառի 40 էջ` բացառելով

                  շապիկը:

                                                                 

Կրկնաթերթ (կազմածածկը գրքին միացնող կրկնաթերթ):

 

    ՊԱՀԱՆՋ 70     Օպտիկական թուղթ (ոչ ֆլուորոսցենտ ուլտրամանուշակագույն

                  լույսեր), որի 110 +/- 5% կշիռը պետք է օգտագործված լինի:

    ՊԱՀԱՆՋ 71     Թուղթը պետք է քիմիապես զգայուն լինի, որպեսզի բացահայտի

                  յուրաքանչյուր վարձ` կատարելու ֆիզիկական փոխակերպումներ

                  և օգտագործելու անվտանգության համար նախատեսված թղթի

                  քիմիական զգայունացումը և անտեսանելի ֆլյուրոսցենտ

                  ուլտրամանուշակագույն (UV) թանաք:

    ՊԱՀԱՆՋ 72     Պատվիրված ջրանիշ պետք է օգտագործվի` արտահայտելու «ՀՀ»

                  տառերը և Հայաստանի Հանրապետության խաչը, ներառելով երկու

                  կամ ավել մոխրագույն մակարդակներ կենսագրական էջում և

                  վիզա էջերում:

                                                                   

Ներքին էջի թուղթ

 

    ՊԱՀԱՆՋ 73     Պետք է օգտագործվի ուլտրմանուշակագույն լույսերի տակ ոչ

                  ֆլյուրոսցենտ 90 գրամ/մ2 +/- 5% օպտիկական թուղթ:

                  Անտեսանելի ֆլյուրոսցենտ ուլտրամանուշակագույն (UV) թանաքը

                  պետք է օգտագործվի անվտանգ տպագրության համար:

                                                    

                  Կենսագրական տվյալների էջ

                                                     

    ՊԱՀԱՆՋ 74     ICAO պահանջներին համաձայն, կենսագրական տվյալները պետք է

                  ընդգրկվեն ներքին էջում, առանձնապես երկրորդ էջում:

                  Կարևոր է, որ այս տարրը, ինչպես նաև անհատականացման այլ

                  ասպեկտներ, ընդգրկված լինեն դատարկ գրքույկում սահուն

                  ձևով համապատասխանելու անհատականացված տեխնոլոգիաների հետ

                  որոնք առաջարկվել են: Այլ կերպ սահմանելով, գրքույկը և

                  անհատականացված առաջարկված գործընթացները պետք է լիարժեք

                  համապատասխանեն իրար

                                                      

Անձնագիրը կարումը

 

    ՊԱՀԱՆՋ 75     Անձնագիրը կարող տեխնոլոգիան, որը միացնում է իրար էջերը

                  գրքույկի մեջ պետք է լինի այնպիսին, որը շատ դժվար լինի

                  հեռացնել այն, առանց ակնհայտ հետևանքի:

    ՊԱՀԱՆՋ 76     Այս տեխնիկան պետք է օգտագործի ուլտրամանուշակագույն

                  ֆլյուրոսցենտ կարման թելեր:

                                        

Գրաֆիկական մշակում, անվտանգության անվտանգ տպումը և թանաքը

 

Դիզայն:

 

    ՊԱՀԱՆՋ 77     Դիզայնը պետք է ունենան ընթացիկ անձնագրի տեսքը:

    ՊԱՀԱՆՋ 78     Նմանապես, ի լրումն հավելվածում նշված բոլոր հիմնական

                  գործոնների, հայտ ներկայացնողը պետք է սահմանի նվազագույնը

                  երեք «լրացուցիչ» տպման գործառույթներ և արդարացնի

                  վերջիններիս ընտրությունը երկու դեպքում էլ` անվտանգության,

                  ինչպես նաև ծախսարդյունավետության տեսանկյունից

 

Թանաք

 

    ՊԱՀԱՆՋ 79     Ի լրումն 9303 հիմնական պահանջների, Հայտ ներկայացնողն

                  պետք է նշի հատուկ թանաքի օգտագործումը կենսաբանական

                  տվյալների օգտագործման համար` առավելագույնս ապահովելով

                  անձնագրի ավանդաբար հարձակման ենթակա անձնագրի ասպեկտները`

                  ընդհանրապես

    ՊԱՀԱՆՋ 80     Նաև,  Հայտ ներկայացնողն պետք է առանձնացնի «լրացուցիչ»

                  թանաքի վերջին երեք գործառույթներ ինչպես նշված է ICAO

                  9303 Հավելված 1-ում` այստեղ ևս գնահատելով այս

                  գործառույթները համապատասխան ծախսերով և եկամուտներով.

 

Ոչ կոնտակտային պահոց

 

Այս ծրագրի այլ ասպեկտների հետ միասին, ոչ կոնտակտային պահոցը կարող է օգտագործվել էլ.անձնագրերում, որը կմիանա ամեն ասպեկտով ICAO փաստաթղթի 9303 ամենաընթացիկ դրույթներին, մաս 1-ին` ներառյալ նրանք, որոնք տարաբաշխվել են պահպանող մեքենայի միջոցով` ճանաչված որպես 9303 հավելյալ մաս: Նման առանձնահատկությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում Տրամաբանական Տվյալների Կառուցվածքով (LDS), կրիպտոգրաֆիայի օգտագործումը` ապահովելու տեխնիկական հաշվետվություններում ներառված տվյալների ճշգրտությունը և ամբողջությունը և Հանրային Բանալիների Ենթակառուցվածքի (PKI) լրացուցիչ ուղեկցումը: Սա նաև ներառում է ISO/IEC ստանդարտների բոլոր հղումները, որոնք ակնհայտ են և ուղղիչ: Հատկապես, ISI/IEC 14443, ISO/IEC 7816 և այլ ակնհայտ ստանդարտները այն ստանդարտներն են, որով Հայտ ներկայացնողն դառնում է լիարժեք ճանաչելի.

 

Գլխավոր Պահոցի Կառուցվածք

 

    ՊԱՀԱՆՋ 81     MRTD-ում օգտագործելու համար ոչ կոնտակտային IC-րը պետք է

                  համապատասխանեն 14443 Տիպ A կամ Տիպ B ISO/IEC

                  ստանդարտին

    ՊԱՀԱՆՋ 82     Պահոցը պետք է ունենա տվյալների պարունակության

                  տարողություն 72 կբ կամ ավել: Պահոցի «զուտ» տարողության

                  հնարավորությունը պետք է բավարար լինի ICAO

                  նկարագրություններին համապատասխան բոլոր տվյալների

                  հավաքագրման և փոխանցման համար, որը ներառում է դեմքի

                  պատկերը ինչպես նաև մատնահետքերը

    ՊԱՀԱՆՋ 83     Պահոցը պետք է ապահովի հակաբախումը ISO/IEC 14443

                  ստանդարտին համապատասխան

    ՊԱՀԱՆՋ 84     Պահոցը պետք է լինի միկրոպրոցեսորի հիման վրա, միջին

                  հոսանքի պարամետրերով ISO/IEC 14443 ստանդարտին

                  համապատասխան.

    ՊԱՀԱՆՋ 85     Տվյալների փոխանցման արագությունը առնվազն պետք է լինի

                  424 կբ/վ

    ՊԱՀԱՆՋ 86     Օն-բորդ օպերացիոն համակարգը պետք է ISO/IEC 7816-4

                  ստանդարտին ամբողջովին համապատասխանի և ունենա CC EAL

                  հավատարմագրում նվազագույնը 4

                       

                  Ալեհավաք

                        

    ՊԱՀԱՆՋ 87     IC ոչ կոնտակտային ալեհավաքը, որը համատեղելի է OSO/IEC

                  14443-ի հետ

    ՊԱՀԱՆՋ 88     IC/ալեհավաքը պետք է բավարարի հանդուրժողականության

                  սահմանները տարբեր էլեկտրոմագնիսական, ֆիզիկական,

                  մեխանիկական և այլ էֆեկտների խափանումից, ինչպես

                  նկարագրված է ISO/IEC 14443-1

    ՊԱՀԱՆՋ 89     Ալեհավաքի չափը պետք է ապահովի, որ գլոբալ փոխգործելի

                  ընթեռնելի համատեղելիությունը պահպանված է

    ՊԱՀԱՆՋ 90     Հայտ ներկայացնողն պետք է պատրաստված լինի ուղղելու որոշ

                  հարցեր որպես խոցելի հարցեր, ինչպես մակերեսային մաքրումը

                  և լսումը և եթե պահանջվում է ցուցադրել պահոցը այս

                  երևույթների տեսանկյունից

                    

Կայունություն և Անվտանգություն:

 

    ՊԱՀԱՆՋ 91     Էլ. Անձնագիրը պետք է ունենա նվազագույնը հինգ տարվա

                  կյանքի տևողություն

    ՊԱՀԱՆՋ 92     Կարևոր  է, որ հայտ ներկայացնողը հստակ ապացույցներ

                  տրամադրի հինգ տարվա կյանքի տևողության վերաբերյալ

 

Դատարկ անձնագրերի պահուստավորումը և տեղափոխումը

 

    ՊԱՀԱՆՋ 93     Հայտ ներկայացնողը պետք է հավաստիացնի, որ բոլոր դատարկ

                  փաստաթղթերը, կիսավարտ արտադրանքը և անվտանգության

                  նյութերը, որոնք պետք է անհատականացվեն, ժամանակավորապես

                  հասանելի են անհատականացման կենտրոնում և տեղափոխվում են

                  հսկվող և անվտանգ միջոցով, որը նվազեցնում է գողության,

                  կորստի կամ փաստաթղթերի վնասման ռիսկը, տրանսպորտային

                  ընկերության անձնակազմի ոչ օրինական պահվածքի և ուշացման

                  ռիսկը

 

6.3 Առաջարկ

 

Հայտ ներկայացնողն պետք է նկարագրի ինչպես են պահանջները համընկնում միմյանց: Հատուկ ուշադրություն պետք է տրվի`

. Հայտ ներկայացնողը պետք է տրամադրի տեխնիկական նկարագրությամբ էլ.անձնագրերի նմուշներ` հնարավորինս նման պահանջներին տեխնիկական

. Ամենակարևորը, Հայտ ներկայացնողն պետք է առաջարկի մեթոդ ինտեգրելու, ներմուծելու և հարմարեցնելու RF կոնտակտային չիպը նյութի շապիկի մեջ

. Հայտ ներկայացնողն պետք է բացատրի և արդարացնի այդ չիպի ընտրությունը

 

7 Էլեկտրոնային Քարտի պահանջներ

 

7.1 Նկարագրություն

 

Էլ. Նույնականացման քարտը կլինի կայուն պլաստիկ նյութերից 10 տարվա կյանքի տևողությամբ, որոնք առկա է նույնականացման քարտի թողարկման և անհատականացման համար:

 

7.2 Պահանջներ և ցանկություններ

 

Նույնականացման քարտը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

 

    ՊԱՀԱՆՋ 94     Պետք է տրամադրվի կոնտակտային ինտերֆեյսով քարտ

    ՊԱՀԱՆՋ 95     Նույնականացման քարտերը պետք է կազմված լինեն պլաստիկ

                  նյութերից 10 տարի կյանք ունենալու ժամկետով

    ՊԱՀԱՆՋ 96     Տևողություն`  10 տարի (թեստային հաշվետվություններ պետք

                  է ներկայացվեն անկախ լաբորատորիաների կողմից)

    ՊԱՀԱՆՋ 97     Հակազդեցություն շերտավորմանը` քարտը չպետք է կոտրվի

                  սովորական մաշվածությունից և Հայաստանի կլիմայական

                  պայմաններից

    ՊԱՀԱՆՋ 98     Չենթարկվի քիմիական նյութերի ազդեցություն, ճկման ճնշմանը,

                  ոլորման ճնշմանը, դինամիկ ճկմանը

    ՊԱՀԱՆՋ 99     Այն պետք է համատեղելի լինի ըստ հետևյալ  ստանդարտների կամ

                  թեստերի

                  . ISO/IEC 7810 ID Card: Ֆիզիկական առանձնահատկություններ

                  . ISO/IEC 7812 ID Card: Ներկառուցված պլատայով

                    կոնտակտային քարտ

                  . ISO 10373-3 մեխանիկական թեստեր: ճկում

                  . ISO 10373-3 մեխանիկական թեստեր: ոլորտում

                  . ISO 10373-3 մեխանիկական թեստեր: խտացում

                  . ISO 10373-1 կլիմայական թեստեր: ջերմաստիճան

                  . ISO 10373-1 կլիմայական թեստեր: խոնավություն

                  . ISO 7816-3 կլիմայական թեստեր: Էլեկտրական ազդանշաններ

                  և փոխանցման պրոտոկոլներ

                  . ISO 10373-3 էլեկտրական թեստեր: ստատիկ էլեկտրաէներգիա

                  . DIN EN ISO 4892-2, 8 այլ թեստեր: ՈՒլտրամանուշակագույն

                  լույս

                  . ISO 9001-2001 ISO 9001 Certification for the

                  manufacturing site of the bidder

                  . ISO/IEC 7816-1 Ֆիզիկական առանձնահատկություններ

                  . ISO/IEC 7816-2 Կոնտակտների ուղղություններ և գտնվելու

                  վայր

                  . ISO/IEC 7816-3 Էլեկտրական ինտերֆեյս և փոխանցման

                  պրոտոկոլներ

                  . ISO/IEC 7816-4 Միջոլորտային հրահանգներ` փոխադարձ

                  փոխանակման համար

                  . ISO/IEC 7816-5 Համարակալման համակարգ և գրանցման

                  ընթացակարգ առաջարկ ներկայացնողների համար

                  . ISO/IEC 7816-6 Միջոլորտային տվյալների տարրեր` փոխադարձ

                  փոխանակման համար

                  . ISO/IEC 7811 Նույնականացման քարտերի գրառման տեխնիկայի

                  նկարագրություն

                          

(առաջադրանքը փոփ. 08.12.11 թիվ 48 արձանագրային որոշում)

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2011
N 28
Արձանագրային որոշում