Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 130-ԱՄՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 130-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0082.050299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 1999 թվականի թիվ 82

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 130-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, գրական-հասարակական գործից Հովհաննես Թումանյանի ծննդյան 130-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության նպատակով`

1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հոբելյանական հանձնաժողովին` 5-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիրը և կազմել ծախսերի նախահաշիվը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` միջոցառումների ծրագրի և ծախսերի նախահաշվի հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999թ. փետրվարի 5-ի

թիվ 82 որոշմամբ

 

ԿԱԶՄ

հոբելյանական հանձնաժողովի

 

Ռ. Շառոյան             -       ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և

                               սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Լ. Մկրտչյան            -       ՀՀ կրթության և  գիտության նախարար

 

Հ. Կարապետյան          -       ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության

                               և գրահրատարակչության վարչության պետ

 

Ս. Աբրահամյան          -       Երևանի  քաղաքապետ

 

Հ. Քոչինյան            -       ՀՀ Լոռու մարզպետ

 

Ռ. Անգալադյան          -       Հայաստանում քրիստոնեության պետական կրոն

                               հռչակման 1700-ամյակի տոնակատարության

                               կազմակերպման պետական հանձնաժողովի

                               պատասխանատու քարտուղար

 

Հ. Մաթևոսյան           -       Հայաստանի գրողների միության վարչության

                               նախագահ

 

Է. Ջրբաշյան            -       ՀՀ ԳԱԱ  Մ. Աբեղյանի անվան գրականության

                               ինստիտուտի տնօրեն

 

Լ. Հախվերդյան          -       ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն

 

Վ. Գաբրիելյան          -       ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան

 

Ի. Սաֆրազբեկյան        -       «Հովհաննես Թումանյան»  բարեգործական

                               ֆոնդի նախագահ

 

Ա. Եղիազարյան          -       ՀՀ ԳԱԱ  Մ. Աբեղյանի անվան գրականության

                               ինստիտուտի բաժնի վարիչ

 

Դ. Սարգսյան            -       Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն

                               (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.02.1999
N 82
Որոշում