Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ «ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶ ...

 

 

603.0007.041111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»        11            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311476

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 07-Ն

 

i

«ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ «ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹԻ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի ե) կետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթը»` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթի լրացման հրահանգը»` համաձայն հավելված 2-ի:

 

Հավելված 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 07-Ն որոշման

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

ՄԻԱՆՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ (ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ) ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՐՑԱԹԵՐԹ

2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով

 

.________________________________________________.  .________________.

|Տրամադրվող տեղեկատվության գաղտնիությունը        |  |Հաստատված է`    |

|երաշխավորվում է:                                |  |Հայաստանի       |

.________________________________________________.  |Հանրապետության  |

.________________________________________________.  |վիճակագրության  |

|Պետական վիճակագրական դիտարկումների համար        |  |պետական         |

|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն          |  |խորհրդի 2011 թ. |

|չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |  |հոկտեմբերի 26-ի |

|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջական       |  |թիվ 7-Ն որոշմամբ|

|արտացոլում և  աղավաղումներ) ներկայացնելը        |  |                |

|վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար|  |                |

|առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ             |  |                |

|օրենսդրությամբ սահմանված կարգով:                |  |                |

.________________________________________________.  .________________.

._______________.

1. Իրավաբանական անձի ծածկագիրը (ութանիշ թիվ)         | | | | | | | | |

    (լրացվում է համաձայն գրանցման վկայականի)             ._______________.

 

    2. Պետական ռեգիստրում գրանցման համարը      ._____. ._____. ._________.

(լրացվում է համաձայն գրանցման վկայականի)   | | | | | | | | | | | | | |

._____. ._____. ._________.

 

    3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ութանիշ թիվ)       ._______________.

(լրացվում է համաձայն հարկային պետական ծառայության    | | | | | | | | |

    կողմից տրված վկայականի)                              ._______________.

 

4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը

___________________________________________________________

 

    5. Կազմակերպական-իրավական ձևը                                  ._____.  

___________________________________________________________ ._____.

 

6. Հիմնադիրները (մասնակիցները)

Նշեք (v) համապատասխան վանդակը, իսկ մեկից ավելի հիմնադիրների

(մասնակիցների) առկայության դեպքում`համապատասխան վանդակները

 

1. պետություն 2. համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի  1 [] 2 []

3 [] 4 []

    5. օտարերկրյա մասնակից (օտարերկրյա պետություն, համայնք,    5 []

իրավաբանական անձ, քաղաքացի)

 

7. Եթե իրավաբանական անձն ունի առանձնացված ստորաբաժանում(ներ)

(մասնաճյուղ(եր), ներկայացուցչություն(ներ)),

նշեք (v) համապատասխան վանդակ(ներ)ում

 

    ՀՀ տարածքում []         այլ երկրներում []

 

8. Իրավաբանական անձի գտնվելու վայրը

 

    մարզը _____________________                                      .___.

.___.

    համայնքը _____________________                                 ._____.

._____.

բնակավայրը _____________________ փոստային դասիչը / / / / /

_________

 

փողոցը, շենքը, բնակարանը _____________________________________________

հեռախոս(ներ)ը ________________

 

էլեկտրոնային հասցեն (e-mail)__________________________________________

 

9. Գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը

(լրացվում է, եթե տարբերվում է կետ 8-ում լրացված հասցեից)

 

    մարզը _____________________                                      .___.

.___.

    համայնքը _____________________                                 ._____.

._____.

բնակավայրը _____________________ փոստային դասիչը / / / / /

_________

 

փողոցը, շենքը, բնակարանը _____________________________________________

հեռախոս(ներ)ը ________________

 

10. Հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործունեության տեսակ(ներ)ը

 

    1.  ________________________________________________       ._________.

._________.

    2.  ________________________________________________       ._________.

._________.

    3.  ________________________________________________       ._________.

._________.

    4.  ________________________________________________       ._________.

._________.

    ... ________________________________________________       ._________.

._________.

._________________________________. .________________________________.

|11. Թողարկված արտադրանքի,        | |12. Աշխատավարձի հաշվարկման համար|

|կատարված աշխատանքների, մատուցված | |կիրառվող աշխատողների միջին      |

|ծառայությունների և               | |ամսական թվաքանակն ըստ կետ 10-ում|

|առևտրաշրջանառության  ծավալը/     | |նշված գործունեության տեսակների  |

|հասույթը (առանց ավելացված արժեքի | |                                |

|և  ակցիզային հարկերի)` ըստ կետ   | |                                |

|10-ում նշված գործունեության      | |                                |

|տեսակների                        | |                                |

|                                 | |                                |

|ընդամենը _____________ հազար դրամ| |ընդամենը _____________ մարդ     |

|                                 | |                                |

|          այդ թվում`             | |            այդ թվում`          |

|                                 | |                                |

|1. _________________ հազար դրամ  | |1. ________________ մարդ        |

|2. _________________ հազար դրամ  | |2. ________________ մարդ        |

|3. _________________ հազար դրամ  | |3. ________________ մարդ        |

|4. _________________ հազար դրամ  | |4. ________________ մարդ        |

|..._________________ հազար դրամ  | |...________________ մարդ        |

._________________________________. .________________________________.

                                        

13. Հաշվետու ժամանակաշրջանի այն ամիսները, երբ իրավաբանական անձը գործել է,

նշեք (v) համապատասխան սյունակ(ներ)ում

 

.________________________________________________________________.

|հունվար|փետրվար|մարտ|ապրիլ|մայիս|հունիս|հուլիս|օգոստոս|սեպտեմբեր|

|_______|_______|____|_____|_____|______|______|_______|_________|

|       |       |    |     |     |      |      |       |         |

.________________________________________________________________.

 

14. Եթե զբաղվել եք արտաքին տնտեսական գործունեությամբ, նշեք (v) համապատասխան վանդակ(ներ)ում

 

    1. Ապրանքների և  ծառայությունների արտահանում                 []

    2. Ապրանքների և  ծառայությունների ներմուծում                 []

3. Ֆինանսական միջոցների (վարկ, փոխառություն կամ

    կապիտալ) ներգրավում և/կամ  տրամադրում                        []

4. Բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայերի

    առք և/կամ  վաճառք                                            []

 

15. Տնօրենի սեռը, նշեք համապատասխան (v) վանդակում

 

        տղամարդ  []                           կին  []

 

16. Տնօրենի կամ գլխավոր հաշվապահի (ընդգծել)

անուն, ազգանուն _____________________________________________

(ստորագրություն)

 

17. Լրացման ամսաթիվը __________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հավելված 2

Հաստատված է

ՀՀ վիճակագրության պետական

խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 26-ի

թիվ 07-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

Վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի հարցաթերթի լրացման

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման համար անհրաժեշտ միանվագ հետազոտության հարցաթերթի լրացման կարգը և մշակվել է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրական բիզնես (ձեռնարկատիրական) ռեգիստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 51 որոշման դրույթներին համապատասխան:

Հարցաթերթի տվյալները լրացվում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողների (ներկայացնողների) կողմից, հաշվարարի օգնությամբ, բացառությամբ ընդգծված վանդակների (ծածկագրերի), որոնք լրացվում են պետական վիճակագրություն իրականացնող մարմնի աշխատակիցների կողմից` քննարկելով իրավաբանական անձի համապատասխան մասնագետների հետ: Կետ 10-ում նշված գործունեության տեսակները լրացվում են իրավաբանական անձի կողմից` քննարկելով հաշվարարի հետ:

Հարցաթերթը լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքների հիման վրա:

 

2. Լրացման կարգը

 

Հարցաթերթում պարունակվող տվյալները (տեղեկությունները) օգտագործվելու են բացառապես վիճակագրական նպատակներով:

Հարցաթերթի կետ 1-ը` «իրավաբանական անձի ծածկագիրը» և կետ 2-ը` «պետական ռեգիստրում գրանցման համարը» լրացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված վկայականի համապատասխան տողերի: Կետ 3-ում լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված հարկ վճարողի հաշվառման համարը:

4-րդ` «իրավաբանական անձի լրիվ անվանումը», 5-րդ` «կազմակերպական-իրավական ձևը», 6-րդ` «հիմնադիրները (մասնակիցները)», և 8-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության հիման վրա: Ընդ որում, մի քանի հիմնադրի (մասնակցի) առկայության դեպքում կետ 6-ում նշումները (v) կատարվում են համապատասխան վանդակներում, բացառությամբ բաժնետիրական ընկերությունների համար, որը լրացվում է բաժնետերերի գրանցամատյանի (ռեեստրի) հիման վրա: Որպես օտարերկրյա մասնակից կարող է հանդես գալ օտարերկրյա պետությունը, համայնքը, իրավաբանական ու ֆիզիկական անձը:

7-րդ` «եթե իրավաբանական անձն ունի մասնաճյուղեր» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ օտարերկրյա պետություններում:

9-րդ` «գործունեության հիմնական տեսակի իրականացման վայրը» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ` գտնվելու վայրից տարբերվող վայրում:

10-րդ` «հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործունեության տեսակները» կետում լրացվում են իրավաբանական անձի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործունեության բոլոր (և՛ հիմնական, և՛ ոչ հիմնական) տեսակները` ըստ հասույթի նվազող հաջորդականության (ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի 2-րդ խմբագրության): Լրացումն իրականացվում է իրավաբանական անձի կողմից` քննարկելով հարցաթերթի լրացման վայրում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համապատասխան մասնագետների հետ:

11-րդ` «թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և առևտրաշրջանառության ծավալը/հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)» կետը լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա: Նշված կետում լրացվող ցուցանիշների հաջորդականությունը պետք է համապատասխանի 10-րդ կետում լրացված գործունեության տեսակների հաջորդականությանը:

12-րդ կետում լրացվում է աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով:

Աշխատողների թվաքանակի ըստ գործունեության տեսակների բաշխվածության վերաբերյալ ճշգրիտ տվյալների բացակայության դեպքում, նշված կետում կարելի է նշել նաև մոտավոր գնահատականներ: Այս կետում լրացված տվյալների հաջորդականությունը պետք է համապատասխանի 10-րդ (ինչպես նաև 11-րդ) կետում նշված գործունեության տեսակների (հասույթների) հաջորդականությանը:

13-րդ` «հաշվետու ժամանակաշրջանի այն ամիսները, երբ իրավաբանական անձը գործել է» կետը լրացվում է 11-րդ կետի ցուցանիշներին համապատասխան:

14-րդ` «եթե զբաղվել եք արտաքին տնտեսական գործունեությամբ» կետը լրացվում է, եթե կազմակերպությունն իրականացրել է ապրանքների և ծառայությունների արտահանում և/կամ ներմուծում, ֆինանսական միջոցներ (վարկ, փոխառություն կամ կապիտալ) ներգրավում և/կամ տրամադրում, ինչպես նաև բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայերի առք և/կամ վաճառք:

15-րդ կետում լրացվում է տնօրենի սեռը:

16-րդ կետում լրացվում է տնօրենի կամ գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, ընդգծվում է «տնօրեն» կամ «գլխավոր հաշվապահ» բառը և ստորագրվում նրա կողմից:

17-րդ կետում նշվում է հարցաթերթի տվյալների լրացման տարին, ամիսն ու ամսաթիվը:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
26.10.2011
N 07-Ն
Որոշում