100.0009.011111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 11 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011462
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
27 սեպտեմբերի 2011 թ. N 09-Ն 3 հոկտեմբերի 2011 թ. N 171-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
i
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի պահանջները,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
1. Հաստատել`
«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի.Աբգարյանին`
1) Սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Հավելված
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
27 սեպտեմբերի 2011 թ. N 09-Ն
և
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
3 հոկտեմբերի 2011 թ. N 171-Ն
համատեղ հրամանով
.____________________________________________________________________.
| Գործունեության ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ) |
|____________________________________________________________________|
|Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն|
|առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համագործակցության |
|մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող |
|____________________________________________________________________|
|1. Սցենար |1) Օդանավում վարակիչ հիվանդության կասկածով, |
| |քիմիական, ճառագայթային ախտահարումով ուղևորի |
| |(այսուհետ` Դեպք) կամ հիվանդության փոխանցողների |
| |/միջատների/ (այսուհետ` Փոխանցողներ) հայտնաբերման |
| |ժամանակ հակահամաճարակային միջոցառումների |
| |կազմակերպում |
|_________________|__________________________________________________|
|2. Ձեռնարկվող |1) Օդանավում Դեպքի կամ Փոխանցողների առկայության |
|միջոցառումներ |մասին տեղեկանալուց հետո օդանավի հրամանատարի կողմից|
| |հաղորդում Հայաստանի Հանրապետության առողջապահության|
| |նախարարության պետական հիգիենիկ և հակամաճարակային |
| |տեսչության սանիտարական կարանտինային կետին |
| |(այսուհետ` սանիտարական կարանտինային կետ): |
| |2) Սանիտարական կարանտինային կետի կողմից Դեպքի կամ |
| |Փոխանցողների առկայության մասին հաղորդում Հայաստանի|
| |Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական|
| |ավիացիայի գլխավոր վարչությանը (այսուհետ` |
| |Քաղավիացիա), Հայաստանի Հանրապետության |
| |կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի |
| |«Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) |
| |կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին |
| |ճանաչելու և միջազգային առողջապահական |
| |(բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային |
| |համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու |
| |մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային |
| |առողջապահական կանոնների հարցերով (այսուհետ` |
| |Կանոններ) Ազգային համակարգող մարմնին (այսուհետ` |
| |Ազգային համակարգող մարմին) և Քաղավիացիայի |
| |«Ավիաբուժ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական |
| |ընկերությանը: |
| |3) Սանիտարական կարանտինային կետի կողմից |
| |առողջապահական (կանխարգելիչ, բժշկական, |
| |սահմանափակող) միջոցառումների ձեռնարկում: |
|_________________|__________________________________________________|
|3. Անհրաժեշտ |1) Սանիտարական կարանտինային կետի անհրաժեշտ |
|պարագաներ |պարագաներ. |
| |ա. անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներ |
| |բ. անհրաժեշտ սարքավորումներ |
| |գ. էնտոմոլոգիական հետազոտության համար անհրաժեշտ |
| |պարագաներ, |
| |դ. անհրաժեշտ ախտահանող, միջատասպան, կրծողասպան |
| |նյութեր |
| |ե. հանրային առողջության պահպանման նպատակով |
| |ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտեր |
| |զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 |
| |թվականի փետրվարի 3-ի N 219 -Ն որոշման N 3 |
| |հավելվածով հաստատված «Վարակիչ հիվանդության |
| |կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների|
| |ռեգիստր»: |
|_________________|__________________________________________________|
|4. Մասնակիցներ |1) Սանիտարական կարանտինային կետի աշխատակիցներ: |
| |2) «Ավիաբուժ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական |
| |ընկերության մասնագետներ: |
| |3) Օդանավի հրամանատար: |
| |4) Օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական |
| |ծառայության աշխատակիցներ |
| |5) Օդային շարժման ղեկավարման կենտրոնի |
| |աշխատակիցներ: |
| |6) Հայաստանի Հանրապետության առողջապահության |
| |նախարարության աշխատակիցներ: |
|_________________|__________________________________________________|
|5. Անհրաժեշտ |1) Սանիտարական կարանտինային կետը պատրաստում է |
|պատրաստություններ|բոլոր անհրաժեշտ պարագաները (ռեգիստր, հասցեական |
| |քարտեր, հաղորդման ձևեր, անհրաժեշտ սարքավորումներ,|
| |անհատական պաշտպանիչ միջոցներ, կրծողասպան, |
| |ախտահանող, միջատասպան նյութեր): |
| |2) Սանիտարական կարանտինային կետը յուրաքանչյուր |
| |տարի վերանայում է պահանջվող կրծողասպան, ախտահանող,|
| |միջատասպան նյութերի ցանկը` համաձայնեցնելով |
| |Առողջապահության համաշխարհային կազմակերպության |
| |պահանջներին: |
|_________________|__________________________________________________|
|6. Օդանավի |1) Օդանավի հրամանատարը թռիչքի ընթացքում օդանավում |
|հրամանատարի |կասկածելի կամ հաստատված դեպքի կամ Փոխանցողների |
|կողմից Դեպքի կամ |առկայության մասին տեղեկանալուց հետո այդ պահին կապի|
|Փոխանցողների |մեջ գտնվող օդային շարժման ղեկավարման կենտրոն է |
|առկայության մասին|հաղորդում հետևյալ տվյալները` |
|սանիտարական |ա. օդանավի ճանաչման դասիչը |
|կարանտինային |բ. մեկնման օդանավակայանը |
|կետին հաղորդման |գ. ժամանման օդանավակայանը |
|քայլ առ քայլ |դ. ժամանման հաշվարկված ժամանակը |
|նկարագրություն |ե. օդանավում գտնվող` հիվանդության կասկածով |
| |մարդկանց թիվը` շեշտելով «վարակիչ հիվանդություն» |
| |բառերը |
| |զ. օդանավում գտնվող մարդկանց թիվը |
| |է. հանրային առողջության վտանգի բնույթը, եթե այն |
| |հայտնի է: |
| |2) Օդային շարժման ղեկավարման կենտրոնը ստացված |
| |տեղեկությունները հաղորդում է օդանավակայանի |
| |կենտրոնական դիսպետչերական ծառայություն: |
| |3) Օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական |
| |ծառայությունը ստացված տեղեկությունները հաղորդում է|
| |օդանավակայանի սանիտարական կարանտինային կետին` |
| |հանրային առողջությանն սպառնացող վտանգի |
| |կանխարգելման նպատակով պատասխան առողջապահական |
| |միջոցառումներ իրականացնելու նպատակով, և կանոնների|
| |հարցերով օդանավակայանի պատասխանատուին: |
| |4) Ավիադիսպետչերական ծառայությունն օդանավի |
| |հրամանատարին տալիս է ցուցումներ օդանավը |
| |սանիտարական կանգառում կայանելու վերաբերյալ` |
| |օդանավում հիվանդության կասկածով ուղևորի |
| |(ուղևորների), կոնտակտավորների նկատմամբ |
| |առողջապահական միջոցառումներ իրականացնելու |
| |նպատակով: |
| |5) Օդանավի և օդանավակայանի անձնակազմը |
| |հրահանգավորվում է օդանավի դռների բացման, |
| |ուղևորների իջեցման և այն տեղեկատվության |
| |վերաբերյալ, որը պետք է հաղորդվի ուղևորներին |
| |սանիտարական կարանտինային կետի մասնագետների |
| |ժամանումից առաջ: |
|_________________|__________________________________________________|
|7. Սանիտարական |1) Օդանավակայանի սանիտարական կարանտինային կետը |
|կարանտինային կետի|ստացված տեղեկությունները հայտնում է Ազգային |
|կողմից Դեպքի կամ |համակարգող մարմնին և Քաղաքացիական ավիացիայի |
|Փոխանցողների |բնագավառում պետական լիազոր մարմնին: |
|առկայության մասին|2) Քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր |
|հաղորդում |մարմինը կապ է հաստատում օդանավակայանի |
|Քաղաքացիական |տնօրինության, ավիաընկերության և պետական |
|ավիացիայի |հսկողություն իրականացնող այլ կառույցների |
|բնագավառում |պատասխանատուների հետ` համապատասխան առողջապահական |
|պետական լիազոր |միջոցառումների կազմակերպման համար: |
|մարմնին |3) Սանիտարական կարանտինային կետն օդանավի |
| |օպերատորին կամ նրա պատասխանատու ներկայացուցչին |
| |ներկայացնում է առաջարկություն` |
| |ա. օդանավի հրամանատարի կամ նրա ներկայացուցչի |
| |կողմից թռիչքի ընթացքում կամ վայրէջքից հետո |
| |Օդանավի ընդհանուր հայտարարագրի առողջապահական մասը |
| |լրացնելու և վավերական օրինակը, ուղևորների |
| |անվանացանկը սանիտարական կարանտինային կետ |
| |ներկայացնելու վերաբերյալ. |
| |բ. օդանավի հրամանատարին կամ նրա ներկայացուցչին |
| |միջազգային չվերթի ընթացքում օդանավի առողջապահական |
| |(բժշկասանիտարական) վիճակի, ինչպես նաև օդանավի |
| |նկատմամբ կիրառված ցանկացած առողջապահական |
| |միջոցառման մասին տվյալներ ներկայացնելու |
| |վերաբերյալ: |
| |4) Սանիտարական կարանտինային կետն օդանավում Դեպքի |
| |կասկածի կամ Փոխանցողի առկայության մասին հաղորդում |
| |ստանալուց հետո` օդանավը շահագործողներին գրավոր |
| |տեղեկացնում է օդանավի նկատմամբ իրականացվող |
| |առողջապահական միջոցառումների վերաբերյալ: |
|_________________|__________________________________________________|
|8. Սանիտարական |1) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի մասին |
|կարանտինային կետի|տեղեկացնում է «Ավիաբուժ բժշկական կենտրոն» փակ |
|կողմից Դեպքի |բաժնետիրական ընկերությանը, որը ապահովում է |
|մասին «Ավիաբուժ |վարակիչ հիվանդության կասկած ունեցող ուղևորների, |
|բժշկական |ինչպես նաև քիմիական, ճառագայթային ախտահարումով |
|կենտրոն» փակ |անձանց առաջնային բժշկական օգնությունը և |
|բաժնետիրական |սպասարկումը: |
|ընկերությանը | |
|հաղորդման քայլ առ| |
|քայլ | |
|նկարագրություն | |
|_________________|__________________________________________________|
|9. Սանիտարական |1) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի կամ |
|կարանտինային կետի|Փոխանցողների առկայության մասին հաղորդում է |
|կողմից Դեպքի կամ |Ազգային համակարգող մարմնին` համաձայն Հայաստանի |
|Փոխանցողների |Հանրապետության կառավարության 2010 թվականի |
|առկայության մասին|օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական |
|Կանոնների |(բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային |
|հարցերով Ազգային |համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների |
|համակարգող |համագործակցության մեխանիզմները և համակարգման |
|մարմնին հաղորդման|ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման |
|քայլ առ քայլ |1-ին մասի 2-րդ կետով հաստատված կենսաբանական, |
|նկարագրություն |քիմիական և ճառագայթային գործոններով |
| |պայմանավորված` հանրային առողջապահության ոլորտում |
| |արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման |
| |մասին ձևի և հանրային առողջապահության ոլորտում |
| |միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ |
| |ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման |
| |սխեմայի: |
| |2) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի կամ |
| |Փոխանցողների առկայության մասին Ազգային համակարգող |
| |մարմնին տեղեկատվությունը ներկայացվում է նաև |
| |համաձայն «Միջազգային առողջապահական կանոնների |
| |հարցերով Ազգային համակարգող մարմնի և Միջազգային |
| |առողջապահական կանոնների գործադրման հարցերով |
| |նշանակված սահմանի անցման կետերի փոխգործակցության |
| |կարգը» հաստատելու մասին համատեղ հրամանի |
| |պահանջների: |
|_________________|__________________________________________________|
|10. Սանիտարական |1) Սանիտարական կարանտինային կետը Քաղավիացիային |
|կարանտինային կետի|տեղեկատվություն է տրամադրում դեպքի կամ |
|կողմից |Փոխանցողների առկայության և ձեռնարկվող |
|հակահամաճարակային|միջոցառումների վերաբերյալ: |
|միջոցառումների |2) Սանիտարական կարանտինային կետը իրականացնում է |
|ձեռնարկման քայլ |ա. վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային |
|առ քայլ |ախտահարումով կասկածելի ուղևորի/ուղևորների |
|նկարագրություն |զննում: |
| |բ. զննման արդյունքում հայտնաբերված հիվանդության |
| |կասկածով ուղևորի/ուղևորների մեկուսացում. |
| |գ. հիվանդության կասկածով ուղևորի/ուղևորների |
| |հոսպիտալացման կազմակերպում: |
| |3) Սանիտարական կարանտինային կետը հսկողություն է |
| |իրականացնում բոլոր կոնտակտավորների նկատմամբ: |
| |4) Բոլոր կոնտակտավոր ուղևորները, սանիտարական |
| |կարանտինային կետի առաջարկությամբ, լրացնում են |
| |բնակավայրի հաստատման հասցեական քարտեր: |
| |5) Օդանավի հրամանատարը կամ նրա ներկայացուցիչը |
| |լրացված հասցեական քարտերը տրամադրում է |
| |սանիտարական կարանտինային կետին: |
| |6) Հանրային առողջապահական նպատակներով վարակի |
| |աղբյուրի կոնտակտավորների կողմից սանիտարական |
| |կարանտինային կետ են ներկայացվում` |
| |ա. ուղևորության վերջնակետի մասին |
| |տեղեկատվություն` անհրաժեշտության դեպքում նրա հետ |
| |կապ հաստատելու նպատակով. |
| |բ. երթուղուն վերաբերող տվյալներ` մինչև ժամանումն |
| |ախտահարված, դրան հարակից տարածքում գտնվելու կամ |
| |վարակի, աղտոտման (բաղարկման) աղբյուրի հետ այլ |
| |հնարավոր շփումների պարզաբանման նպատակով. |
| |գ. առողջապահական փաստաթղթերի ստուգման |
| |արդյունքները (պատվաստման կամ կանխարգելման |
| |միջազգային հավաստագիր, պատվաստումից ազատման |
| |հավաստագիր, բժշկական զննությունը և լաբորատոր |
| |հետազոտությունները հավաստող փաստաթուղթ): |
| |7) Սանիտարական կարանտինային կետը անհրաժեշտության |
| |դեպքում կազմակերպում է օդանավի կայանումը |
| |սանիտարական կանգառ, և վերջինիս նկատմամբ |
| |իրականացվող ախտահանման, միջատազերծման, |
| |կրծողազերծման աշխատանքները: |
| |8) Սանիտարական կարանտինային կետն իրականացնում է |
| |ախտահարված օդանավով ժամանած` վարակիչ հիվանդության |
| |կասկածով ուղևորի (ուղևորների) և |
| |կոնտակտավորների տվյալների համակարգչային գրանցում |
| |և արխիվացում «Վարակիչ հիվանդության կասկածով |
| |ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների |
| |ռեգիստրում»` համաձայն Հայաստանի Հանրապետության |
| |կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219 -Ն |
| |որոշման N 3 հավելվածի: |
| |9) Ազգային համակարգող մարմինը Դեպքի մասին |
| |տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային |
| |կազմակերպության հաղորդակցման կետերի համաձայն` ՀՀ |
| |կառավարության 2009 թվականի 6 օգոստոսի «Ազգային |
| |համակարգող մարմնի և առողջապահության |
| |համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի |
| |միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու |
| |մասին» N 913-Ն որոշման պահանջների համաձայն: |
|_________________|__________________________________________________|
|11. Առանցքային |1) Հիվանդների վաղ հայտնաբերման, կոնտակտավորների |
|գաղափարներ |հսկողության և հակահամաճարակային միջոցառումների |
| |ժամանակին և արագ ձեռնարկման արդյունքում կանխվում |
| |է վարակիչ հիվանդությունների ներբերումը Հայաստանի |
| |Հանրապետություն: |
.____________________________________________________________________.