Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0064.090299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 1999 թվական թիվ 64

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» թիվ 117 որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումների և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի 1999-2005 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրի մասին» թիվ 741 որոշմամբ համապատասխան ինչպես նաև ոռոգման ջրի վարձի վճարումների վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը մինչև 1999 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության բոլոր դուստր ընկերությունները (ձեռնարկությունները) միացնելով «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնները:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.1999
N 64
Որոշում