Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՈՐՈՇ ԲՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՈՐՈՇ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0062.080299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 1999 թվական թիվ 62

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՈՐՈՇ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարամեջ և Լեռնապատ համայնքների բնակիչներին անհատական բնակարանային շինարարության համար վարկերի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Աղետի գոտում անհատական բնակարանային շինարարության համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական աջակցության միջոցների բաշխումն ապահովելու մասին» թիվ 158 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Նախկին ԽՍՀՄ և նախկին միութենական հանրապետությունների բյուջեների նախկին ԽՍՀՄ միութենական գերատեսչությունների հաշվին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարամեջ և Լեռնապատ համայնքներում կառուցված անհատական բնակելի տների համար նախատեսված կիսակառույցները սեփականության իրավունքով հանձնել համապատասխան համայնքներին վերջիններիս համաձայնությամբ դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տները (բնակարանները) սեփականաշնորհելու մասին» թիվ 358 որոշմամբ հաստատված կարգով համայնքի բնակիչներին օտարելու համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.1999
N 62
Որոշում