Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ, ՖԵՐԻԿԻ ԵՎ ԿՈՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ, ՖԵՐԻԿԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ Ղ ...

 

 

040.0060.080299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 1999 թվական թիվ 60

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ, ՖԵՐԻԿԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը Արմավիրի մարզի Արագածի, Ֆերիկի և Կոտայքի մարզի Մրգաշենի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 219624 դրամ Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Արագածի, Ֆերիկի և Կոտայքի մարզի Մրգաշենի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 8-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1999 թվականի

փետրվարի 8-ի թիվ 60 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

համայնքին ընտրական հանձնաժողովների ծախսերի կապված

Արմավիրի մարզի Արագածի, Ֆերիկի և Կոտայքի մարզի

Մրգաշենի գյուղական համայնքների ղեկավարների

արտահերթ ընտրությունների նախապատրաստման

և անցկացման հետ

 

______________________________________________________________________

 NN                      Ծախսերը                         Գումարը

 ը/կ                                                      (դրամ)

______________________________________________________________________

1.   Համայնքային ընտրական հանձնաժողովի

նախագահի և քարտուղարի աշխատավարձ

      (2 մարդ x 1 ամիս x 8000 դրամ)                      16000

 

 2.   Հրատարակչական ծախսեր                                7000

 

 3.   Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր         7000

 

 4.   Տրանսպորտային ծախսեր                                5000

 

 5.   Փոստ, հեռախոս, հեռագիր                              3000

 

 6.   Գործուղման ծախսեր                                   9000

 

 7.   Գրասենյակային ծախսեր                                3000

_______________________________________________________________________

             Ընդամենը                                    50000

_______________________________________________________________________

 

    3 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսեր       150000

(3 x 50000 դրամ )

Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսերը

    (3078 ընտրող x 5 դրամ)                               15390

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

    (3078 ընտրող x 3 դրամ)                                9234

_______________________________________________________________________

             Ընդամենը                                   174624

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1999 թվականի

փետրվարի 8-ի թիվ 60 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի կապված

Արմավիրի մարզի Արագածի, Ֆերիկի և Կոտայքի մարզի

Մրգաշենի գյուղական համայնքների ղեկավարների

արտահերթ ընտրությունների նախապատրաստման

և անցկացման հետ

 

_______________________________________________________________________

 NN                      Ծախսերը                         Գումարը

 ը/կ                                                      (դրամ)

_______________________________________________________________________

1.   Տեղամասային ընտրական հանձնաժողովի

      նախագահի և  քարտուղարի աշխատավարձ                   8000

 

 2.   Տրանսպորտային ծախսեր                                5000

 

 3.   Փոստ, հեռախոս, հեռագիր                              1000

 

 4.   Գրասենյակային ծախսեր                                1000

_______________________________________________________________________

             Ընդամենը                                    15000  

_______________________________________________________________________

  3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերը          45000

(3 x 15000 դրամ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.1999
N 60
Որոշում