Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 45

 

41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի նոյեմբերի 1-ին ստորագրված` «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թ. նոյեմբերի 17-ի նիստի

N 45 արձանագրային որոշման

 

ՎԱՐԿ ՀԱՄԱՐ

8106-AM

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի Լրացուցիչ

ֆինանսավորում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՈՒ

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

Թվագրված ________, 2011 թ.

 

ՎԱՐԿ ՀԱՄԱՐ 8106-AM

 

ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` թվագրված 2011 թ.__________ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(«Փոխառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

(«Բանկ») միջև Սկզբնական ծրագրին (սույն Համաձայնագրի Հավելվածում

սահմանվածի համաձայն) առնչվող գործողությունների համար լրացուցիչ

ֆինանսավորում տրամադրելու նպատակով: Սույնով Փոխառուն և Բանկը

համաձայնում են հետևյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ I - ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1.01. Ընդհանուր դրույթները (որոնք սահմանված են սույն Համաձայնագրի Հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

1.02. Բացառությամբ այն դեպքերի, երբ համատեքստով այլ բան է պահանջվում, սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված եզրույթներն ունեն Ընդհանուր Պայմաններում կամ սույն Համաձայնագրի Հավելվածում դրանց վերագրված նշանակությունը:

 

ՀՈԴՎԱԾ II - ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

 

2.01. Բանկը համաձայնվում է սույն Համաձայնագրում սահմանված կամ դրանում նշված ժամկետներով ու պայմաններով Փոխառուին տրամադրել տասնութ միլիոն (18.000.000 դոլար) Դոլարի գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի Փոխարկման միջոցով` սույն Համաձայնագրի Բաժին 2.07-ի դրույթների համաձայն («Փոխառություն»)` սույն Համաձայնագրին կից Ներդիր 1-ում նկարագրվող ծրագրի (»Ծրագիր») ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

2.02 Փոխառուն իրավասու է մասհանել Փոխառության միջոցները` սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին IV-ին համապատասխան:

2.03 Փոխառուի կողմից վճարման ենթակա Սկզբնական Վճարը պետք է հավասար լինի Փոխառության գումարի մեկ քառորդ տոկոսի (0.25%):

2.04 Փոխառուի կողմից յուրաքանչյուր Տոկոսագումարի ժամանակահատվածի համար վճարման ենթակա Տոկոսագումարի Դրույքաչափը հավասար է Փոխառության Արժույթի ԼԻԲՈՐ-ի և Փոփոխական Սփռվածքի (Սպրեդ) գումարին` հաշվի առնելով, որ Փոխառության ամբողջ մայր գումարի կամ դրա որևէ մասի Փոխարկման դեպքում, Փոխարկման ժամանակահատվածում Փոխառուի կողմից այդպիսի գումարի վճարման ենթակա տոկոսագումարը պետք է որոշվի Ընդհանուր Պայմանների Հոդված IV-ի դրույթների համաձայն: Չնայած վերոշարադրյալին` եթե Փոխառության Մասհանված Մնացորդի որևէ գումարի վճարման ժամկետը տանում է, սակայն չի վճարվում և երեսուն օրվա ընթացքում վճարումը շարունակում է չկատարվել, Փոխառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է Ընդհանուր Պայմանների 3.02 Բաժնի (դ) կետում նախատեսված ձևով:

2.05. Վճարման Ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը և սեպտեմբերի 15-ը:

2.06. Փոխառության մայր գումարը պետք է վերադարձվի սույն Համաձայնագրի Ներդիր 3-ում սահմանված մարման ժամանակացույցի համաձայն:

2.07. (ա) Պարտքի շրջահայաց կառավարումը հեշտացնելու նպատակով Փոխառան կարող է ցանկացած պահի դիմել` Փոխառության պայմաններում հետևյալ Փոխարկումներից ցանկացածը կատարելու խնդրանքով, (i) Փոխառության մայր գումարի մասհանված կամ չմասհանված գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասի Փոխառության Արժույթի փոփոխություն` Հաստատված Արժույթի, (ii) Փոխառության մասհանված և չմարված մայր գումարի ամբողջ գումարի կամ դրա որևէ մասի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի հիմունքի փոփոխություն (a) Փոփոխական Դրույքաչափից Հաստատագրված Դրույքաչափի կամ հակառակը, և Փոփոխական Սպռվածքի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափից Հաստատագրված Սպռվածքի վրա հիմնված Փոփոխական Դրույքաչափի:

(բ) Սույն Բաժնի (ա) կետի համաձայն հայցվող ցանկացած փոխարկում, որն ընդունվում է Բանկի կողմից, համարվում է Փոխարկում, ինչպես սահմանվում է Ընդհանուր Պայմաններում և իրականացվում Ընդհանուր Պայմանների Հոդված IV-ի և Փոխարկման ՈՒղեցույցերի դրույթների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ III - ԾՐԱԳԻՐ

 

3.01. Փոխառուն հայտարարում է Ծրագրի նպատակների նկատմամբ իր պարտավորվածության մասին: Այդ նպատակով Փոխառան պետք է իրականացնի Ծրագիրը Փոխառուի Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցով` Ընդհանուր Պայմանների Հոդված V-ի դրույթների համաձայն:

3.02. Առանց սույն Համաձայնագրի Բաժին 3.01-ի պահանջների սահմանափակման և բացառությամբ այն դեպքերի, երբ Փոխառան և Բանկը ձեռք բերեն այլ համաձայնություն, Փոխառան պետք է ապահովի Ծրագրի իրականացումը` սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ IV - ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

4.01 ՈՒժի մեջ մտնելու վերջնաժամկետը իննսուն (90) օր է` սույն Համաձայնագրի օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ V - ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ, ՀԱՍՑԵՆԵՐ

 

5.01. Բացառությամբ սույն Համաձայնագրի Բաժին 2.02-ով նախատեսված դեպքերի, Փոխառուի ներկայացուցիչն է նրա Ֆինանսների նախարարը:

5.02. Փոխառուի հասցեն է.

Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյան 1 փ.

Երևան 0010

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս.+ 374 10 524282

5.03. Բանկի հասցեն է.

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

1818 H Street, N.W.

Վաշինգտոն, D.C. 20433

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

    Կաբել.      Տելեքս.        Ֆաքս.

INTBAFRAD   248423 (MCI)   կամ 1-202-477-6391

Washington, D.C. 64145(MCI)

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է Երևանում, Հայաստանի Հանրապետություն, վերն առաջինը նշված ամսաթվի և տարեթվի դրությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Կողմից

 

Լիազոր ներկայացուցիչ

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

Կողմից

Լիազոր ներկայացուցիչ

 

ՆԵՐԴԻՐ 1

Ծրագրի նկարագրություն

 

Ծրագրի նպատակներն են. (ա) բարձրացնել ջրի արդյունավետությունն ընտրված ոռոգման համակարգերում; և (բ) նպաստել ուղղակի գյուղացիական զբաղվածության ստեղծմանը:

Ի հավելումն Սկզբնական Ծրագրին սույն Ծրագիրը բաղկացած է հետևյալ լրացուցիչ մասերից.

Մաս Ա. Ընտրված ոռոգման համակարգերում որոշված հատվածների վերականգնում:

1. Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում մայր և միջտնտեսային ջրանցքների վերականգնման աշխատանքներ:

2. Խորհրդատվական ծառայությունների մատուցում Ծրագրի Մաս Ա.1-ում նախատեսված վերականգնման աշխատանքների վերահսկողության համար:

Մաս Բ. Ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում

1. Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի համայնքներում ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում:

2. Խորհրդատվական ծառայությունների մատուցում Ծրագրի Մաս Բ.1-ում նախատեսված վերականգնման աշխատանքների վերահսկողության համար:

Մաս Գ. Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ գործունեություն

1. Լրացուցիչ Գործառնական Ծախսերի տրամադրում ԾԻԳ-ին և ՋՕԸ-ների Օժանդակության Խմբին Ծրագրի իրականացման և կառավարման համար, և տեխնիկական աջակցության տրամադրում, վերապատրաստումը ներառյալ:

2. Ծրագրի աուդիտի և «Ջրառ»-ների ու ՋՕԸ-ների աուդիտների ֆինանսավորում:

3. Տեխնիկական աջակցության տրամադրում, Մեղրիի շրջանում ինքնահոս համակարգի շինարարության վերաբերյալ ուսումնասիրությունները ներառյալ:

 

ՆԵՐԴԻՐ 2

 

Ծրագրի իրականացում

 

Բաժին I. Իրականացման մեխանիզմներ

 

Ա. Ինստիտուցիոնալ մեխանիզմներ

 

1. Փոխառուն` Ջրային տնտեսության պետական կոմիտեի (Ջրտնտպետկոմ) միջոցով պետք է նշանակի ԾԻԳ-ին` գնումների պլանավորման, մոնիթորինգի և հաշվետվությունների, վճարումների և ներքին ֆինանսական հսկողության, Ծրագրի հաշիվների վարման և Ծրագրի հաշվետվությունների պատրաստման պատասխանատու, և ապահովի ԾԻԳ-ի համապատասխան աշխատակազմի և միջոցների մշտական առկայությունը` Ծրագրի իրականացման և կառավարման իր պարտականությունները կատարելու համար:

2. Փոխառուն պետք է նորացնի Գործառնական ձեռնարկը մինչև 2011 թ. հոկտեմբերի 20-ը և պահպանի նորացված Գործառնական Ձեռնարկը` Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, պատշաճ կերպով կատարի նորացված Գործառնական Ձեռնարկի ներքո իր բոլոր պարտավորությունները և առանց Բանկի նախնական համաձայնության չպետք է վերագրի, փոփոխի, անվավեր ճանաչի կամ հրաժարվի այդ նորացված Գործառնական Ձեռնարկից:

3. Փոխառուն մինչև Ծրագրի ավարտը պետք է պահպանի ԾԻԳ-ի կազմում գործող ՏՕԸ-ների Օժանդակության Խումբը, որը կօգնի Ծրագրի իրականացմանը:

4. Փոխառուն պետք է ապահովի Փոխառուի տարեկան բյուջեում ոռոգման համակարգերի պատշաճ շահագործման և պահպանման համար անհրաժեշտ միջոցների առկայությունը:

 

Բ. Հակակոռուպցիա

 

Փոխառուն պետք է ապահովի Ծրագրի իրականացումը համաձայն Հակակոռուպցիոն ՈՒղեցույցի դրույթների:

 

Գ. Երաշխավորություններ

 

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն ուրիշ կերպ կորոշի, Փոխառուն` Ջրտնտպետկոմի միջոցով, պետք է. (ա) Ծրագրի Մաս Ա-ի և Մաս Բ-ի միջոցառումների նկատմամբ կիրառի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուսումնասիրության (ՇՄԱԳ) և Վերաբնակեցման քաղաքականության փաստաթղթում (ՎՔՓ) սահմանված չափորոշիչները, քաղաքականությունը, ընթացակարգերն ու մեխանիզմները, և (բ) չփոփոխի կամ հրաժարվի, կամ թույլ տա փոփոխել կամ հրաժարվել ՇՄԱԳ-ից և ՎՔՓ-ից կամ դրանց որևէ դրույթից, այնպիսի ձևով, որն ըստ Բանկի կարող է նյութապես կամ անբարենպաստորեն ազդել Ծրագրի իրականացման վրա:

2. Փոխառուն` Ջրտնտպետկոմի միջոցով պետք է.

ա) ապահովի, որ. 1) Ծրագրի Մաս Ա-ի և Մաս Բ-ի շրջանակներում ընտրված ջրանցքի որևէ առանձին հատվածի վրա շինարարական աշխատանքները չսկսվեն, եթե աշխատանքները սկսելուց առնվազն երեսուն (30) օր առաջ ջրանցքի այդ հատվածի համար Փոխառուի կողմից պատրաստված և տեղում հրապարակված կամ Ջրտնտպետկոմի ինտերնետային կայքում տեղադրված չլինի Բանկի համար ընդունելի Շրջակա միջավայրի կառավարման պլանը (ՇՄԿՊ); (2) ապահովի ՇՄԿՊ-ի հրապարակային ուսումնասիրությունն ու դիտողությունների/առաջարկությունների տրամադրումը; Բանկի համար ընդունելի ձևով պատասխանի ստացած բոլոր դիտողություններին/առաջարկություններին և տեղում հրապարակի ՇՄԿՊ-ի վերջնական հաստատված տարբերակը; և 3) ՇՄԿՊ-ի ոչ մի դրույթ չպետք է վերագրվի, փոփոխվի, չեղյալ հայտարարվի կամ հանվի առանց Բանկի նախնական դիտարկման և հաստատման:

(բ) ապահովի, որ Ծրագրի Մաս Ա-ի և Մաս Բ-ի իրականացման նպատակով կատարվող բոլոր միջոցառումները համապատասխանեն Բանկի համար ընդունելի բնապահպանական նորմերին և ուղեցույցերին:

(գ) ապահովի, որ Ծրագրի Մաս Ա-ի և Մաս Բ-ի շրջանակներում ջրանցքի բոլոր հատվածների ընտրությունը կատարվի համաձայն ՇՄԿՊ-ի դրույթների:

(դ) ապահովի ՇՄԿՊ-ի լիովին իրականացում (a) Բանկի համար ընդունելի ձևով, այդ թվում բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որոնք միտված են նվազագույնի հասցնել և մեղմել Ծրագրի Մաս Ա-ի և Մաս Բ-ի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա ներգործած ցանկացած բացասական ազդեցությունը:

(ե) պահպանի Ջրտնտպետկոմը և ապահովի, որ այն նշանակի գիտակ աշխատակազմ` բավականաչափ թվաքանակով և Բանկի համար ընդունելի այնպիսի պարտականություններով և գործառույթներով, որոնք հնարավորություն կտան Ջրտնտպետկոմին կառավարել, համակարգել և հսկել ՇՄԿՊ-ների իրականացումը:

 

3. Փոխառուն` Ջրտնտպետկոմի միջոցով պետք է.

 

(ա) ապահովի, որ ՎՔՓ-ն իրականացվի Բանկի համար ընդունելի կերպով, բոլոր այն անհրաժեշտ միջոցառումները ներառյալ, որոնք միտված են նվազագույնի հասցնել և մեղմել Ծրագրի Մաս Ա-ի և Մաս Բ-ի իրականացման արդյունքում ազդակիր բնակչության վրա ներգործած բացասական ազդեցությունը: Ջրանցքի որևէ հատվածում հողի օտարման կամ վերաբնակեցման անհրաժեշտությունն առաջանալուն պես կմշակվի, կհրապարակվի և ՎՔՓ-ի պահանջված չափով կիրականացվի Բանկի համար ընդունելի Վերաբնակեցման գործողությունների ծրագիր (ՎԳԾ)` ջրանցքի տվյալ հատվածում աշխատանքները սկսելուց առնվազն երեսուն (30) օր առաջ;

(բ) պահպանի կամ կազմակերպի պահպանումը և հրապարակի կամ կազմակերպի հրապարակումը բողոքների ներկայացման կարգի առկայության մասին` լսելու և ՎՔՓ-ի համաձայն անաչառորեն ու բարեխղճորեն արձագանքելու բոլոր բողոքներին, կապված ՎԳԾ-ի իրականացման հետ` ներկայացված բոլոր նրանց կողմից, ովքեր ենթարկվում են ամբարենպաստ ազդեցության և/կամ տեղահանվում (համաձայն ՎԳԾ-ում տրված տվյալ տերմինի սահմանման), կամ այն համայնքների կողմից, որոնք ՎՔՓ-ի իրականացման արդյունքում կենթարկվեն անբարենպաստ ազդեցության; ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` բողոքների ուսումնասիրության կարգի շրջանակներում ընդունած որոշումներն իրականացնելու համար; և

(գ) կատարի բոլոր մյուս գործողությունները, որոնք Բանկը կհամարի անհրաժեշտ կամ ցանկալի, այդ թվում հետևյալն առանց սահմանափակումների. 1) ժամանակին կներկայացնի Բանկին յուրաքանչյուր նման ուսումնասիրության եզրակացություններն ու առաջարկությունները հետագա քայլերի վերաբերյալ; 2) կկատարի Բանկի հետ համաձայնեցված բոլոր հետագա քայլերի հետ կապված առաջարկությունները; 3) կապահովի, որ Ծրագրի Մաս Ա-ով, Մաս Բ-ով նախատեսված վերահսկողության տեխնիկական առաջադրանքը ներառի պահանջ` կատարելու Բանկի համար ընդունելի ՎԳԾ-ի իրականացման հետստուգում:

 

Բաժին II. Ծրագրի մոնիթորինգ, հաշվետվությունների ներկայացում և գնահատում

 

Ա. Ծրագրի հաշվետվություններ

 

1. Փոխառուն պետք է իրականացնի Ծրագրի առաջընթացի հսկողությունն ու գնահատումը և պատրաստի Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր Պայմանների 5.08 բաժնի դրույթներին համապատասխան և Բանկի հետ համաձայնեցված չափորոշիչների հիման վրա: Ծրագրի մասին յուրաքանչյուր հաշվետվությունը պետք է ընդգրկի մեկ օրացուցային կիսամյակի ժամանակահատված և ներկայացվի Բանկին ոչ ուշ քան այդ հաշվետվությամբ ընդգրկված ժամանակահատվածի ավարտից հետո մեկ ամիս անց:

2. Ընդհանուր Պայմանների Բաժին 5.08-ի նպատակների համար Ծրագրի իրականացման մասին հաշվետվությունը և այդ Բաժնով պահանջվող համապատասխան պլանը պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ քան Փակման ժամկետից վեց (6) ամիս անց:

 

Բ. Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ և աուդիտներ

 

1. Փոխառուն պետք է վարի կամ հանձնարարի վարել ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր Պայմանների 5.09 բաժնի դրույթների համաձայն:

2. Փոխառուն պետք է պատրաստի և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ քան քառասուն հինգ (45) օր անց Բանկին ներկայացնի միջանկյալ, աուդիտի չենթարկված Ծրագրի եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ` Բանկի պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ:

3. Փոխառուի և Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ոռոգման հաստատությունների Ֆինանսական հաշվետվությունները պետք է ենթարկվեն աուդիտի` Ընդհանուր Պայմանների 5.09 (բ) բաժնի դրույթների համաձայն: Ֆինանսական հաշվետվությունների յուրաքանչյուր աուդիտը պետք է ընդգրկի Փոխառուի մեկ ֆինանսական տարվա ժամանակաշրջան: Նման յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար աուդիտի ենթարկված Ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ քան այդ ժամանակաշրջանի ավարտից վեց (6) ամիս անց:

 

Բաժին III. Գնումներ

 

Ա. Ընդհանուր նկարագրություն

 

1. Աշխատանքներ: Ծրագրի համար պահանջվող և Փոխառության միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր աշխատանքները պետք է ձեռք բերվեն Գնումների ՈՒղեցույցերի Բաժին 1-ում ներկայացվող կամ հիշատակվող պահանջների և սույն Բաժնի դրույթների համաձայն:

2. Խորհրդատուների ծառայություններ: Ծրագրի համար պահանջվող և Փոխառության միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր խորհրդատվական ծառայությունները պետք է գնվեն Խորհրդատուի ՈՒղեցույցի բաժիններ I և IV-ում սահմանված կամ գրանցում հիշատակված պահանջներին և սույն Բաժնի դրույթներին համապատասխան:

3. Սահմանումներ: Սույն Բաժնում` գնումների առանձին մեթոդների կամ Բանկի կողմից առանձին պայմանագրերի դիտարկման մեթոդները նկարագրելու համար ստորև մեծատառերով օգտագործվող հասկացությունները վերաբերում են Գնումների ՈՒղեցույցերի Բաժիններ I և lll-ում կամ Խորհրդատուի ՈՒղեցույցի Բաժիններ II, III, IV և V-ում նկարագրված համապատասխան մեթոդին:

 

Բ. Աշխատանքների գնման առանձին մեթոդներ

 

1. Միջազգային Մրցակցային Սակարկություններ:

Բացառությամբ կետ 2-ում նախատեսված դեպքերի, աշխատանքները պետք է գնվեն Միջազգային Մրցակցային Սակարկությունների հիման վրա շնորհված պայմանագրերով:

2. Ապրանքների և աշխատանքների գնման այլ մեթոդներ:

Ստորև բերված աղյուսակը սահմանում է Միջազգային Մրցակցային Սակարկություններից բացի մյուս մեթոդները, որոնք կարող են կիրառվել ապրանքների և աշխատանքների գնման համար: Գնումների Պլանը պետք է սահմանի այն պայմանները, որոնց դեպքում այդ մեթոդները կարող են կիրառվել:

 

Գնման մեթոդը

 

(ա) Փոխառուի Ազգային Մրցակցային Սակարկությունները կարող են օգտագործվել ապրանքների և աշխատանքների ձեռք բերման համար (a) հետևյալ դրույթներին համապատասխանելու պայմանով.

(1) Այն կազմակերպությունները, որոնց մեծամասնական բաժնետեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, չպետք է ստանան Կառավարության համար կազմակերպվող մրցույթներին մասնակցելու հրավեր, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրավաբանորեն և ֆինանսապես անկախ են ու կարող են ներկայանալ որպես այդպիսիք, և գործում են առևտրային օրենսդրության շրջանակներում:

(2) Նախնական որակավորումը պետք է իրականացվի ծավալուն և բարդ աշխատանքների ծրագրերի համար;

(3) նախնական և հետ-որակավորման չափանիշները պետք է վերաբերեն հայտատուների միայն անցյալ պայմանագրերի կատարողական, ֆինանսական, կառավարման ու տեխնիկական կարողություններին;

(4) համատեղ ձեռնարկության գործընկերները պետք է միասին և առանձին պատասխանատվություն կրեն իրենց պարտավորությունների համար;

(5) գնային որևէ առաջարկ չպետք է մերժվի հայտերի բացման ժամանակ;

(6) գնային առաջարկները կարող են չեղյալ հայտարարվել և նոր առաջարկներ հրավիրվել միայն Գնումների ՈՒղեցույցի կետ 2.61-ի և 2.64-ի պայմանների կատարման դեպքում;

(7) հայտի գնահատման բոլոր չափորոշիչները պետք է չափելի լինեն դրամական արտահայտությամբ կամ արտահայտվեն «անցավ/չանցավ» չափորոշիչներով;

(8) իրականացման ընթացքում պայմանագրի շրջանակի/պայմանների բոլոր էական փոփոխությունների համար պահանջվում է Բանկի նախնական հաստատումը; և

(9) Ստացողը պետք է օգտագործի Բանկի համար ընդունելի ստանդարտ մրցութային փաստաթղթերը:

(բ) Շոպինգ

 

Գ. Խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդներ

 

1. Որակի և գնի վրա հիմնված ընտրություն: Բացառությամբ ստորին բերված պարբերություն 2-ում ներկայացված դեպքերի, խորհրդատուների ծառայությունները պետք է գնվեն «Որակի և գնի վրա հիմնված ընտրությանն հիմունքներով շնորհվող պայմանագրերով:

2. Խորհրդատուների ծառայությունների գնման այլ մեթոդներ: Հետևյալ աղյուսակը մասնավորում է գնումների այն մեթոդները` բացի Որակի և գնի վրա հիմնված ընտրության, որոնք կարող են օգտագործվել խորհրդատուների ծառայությունների համար: Գնումների Պլանը պետք է սահմանի այն պայմանները, որոնց դեպքում նման մեթոդները կարող են կիրառվել:

 

.________________________________________________________________.

|                        Գնումների մեթոդ                         |

|________________________________________________________________|

|(ա) Որակի վրա հիմնված ընտրություն                               |

|________________________________________________________________|

|(բ) Հաստատագրված բյուջեի հիման վրա ընտրություն                  |

|________________________________________________________________|

|(գ) Նվազագույն արժեքի ընտրություն                               |

|________________________________________________________________|

|(դ) Խորհրդատուների որակավորման վրա հիմնված ընտրություն          |

|________________________________________________________________|

|(ե) Ընտրություն մեկ աղբյուրից                                   |

|________________________________________________________________|

|(զ) Անհատ խորհրդատուի ընտրության համար Խորհրդատուների ՈՒղեցույցի|

|կետ 5.1-5.4-ում նկարագրված ընթացակարգերով                       |

.________________________________________________________________.

 

Դ. Բանկի կողմից գնումների որոշումների ստուգում

 

Գնումների Պլանում պետք է սահմանվեն այն պայմանագրերը, որոնք ենթակա կլինեն Բանկի նախնական ստուգման: Բոլոր մյուս պայմանագրերը պետք է ենթարկվեն Բանկի հետստուգմանը:

 

Բաժին IV. Փոխառության միջոցների մասհանում

 

Ա. Ընդհանուր նկարագրությունը

 

1. Փոխառուն կարող է Փոխառության միջոցները մասհանել Ընդհանուր Պայմանների Հոդված ll-ի, սույն Բաժնի և այնպիսի լրացուցիչ հրահանգների համաձայն, որոնք կտրվեն Բանկի կողմից` ծանուցելով Փոխառուին (ներառյալ 2006 թ. Մայիսի «Ծրագրերի համար Համաշխարհային թանկի Վճարման ՈՒղեցույցերը», Բանկի կողմից ժամանակ առ ժամանակ կատարվող փոփոխություններով և այդ հրահանգների համաձայն սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառվելու դեպքում) ստորին 2-րդ կետում ներկայացվող կարգով Թույլատրելի Ծախսերը ֆինանսավորելու համար:

2. Հետևյալ աղյուսակում սահմանվում են Թույլատրելի Ծախսերի դասակարգերը, որոնք կարող են ֆինանսավորվել Փոխառության միջոցների հաշվին («Դասակարգ»), Փոխառության գումարների տեղաբաշխումը յուրաքանչյուր դասակարգում և յուրաքանչյուր դասակարգում ֆինանսավորման ենթակա Թույլատրելի Ծախսերի տոկոսը:

 

._____________________________________________________________________.

|Դասակարգ                    |Հատկացված          |Ֆինանսավորման ենթակա|

|                            |Փոխառության գումար |ծախսերի տոկոս       |

|                            |(արտահայտված ԱՄՆ   |                    |

|                            |դոլարով)           |                    |

|____________________________|___________________|____________________|

|(1) Ծրագրի Մաս Ա-ում        |         14.880,000|         85%        |

|նախատեսված աշխատանքներ,     |                   |                    |

|խորհրդատվական               |                   |                    |

|ծառայություններ, ՈՒսուցում, |                   |                    |

|Լրացուցիչ Գործառնական Ծախսեր|                   |                    |

|և  աուդիտ Ծրագրի            |                   |                    |

|շրջանակներում:              |                   |                    |

|____________________________|___________________|____________________|

|(2) Ծրագրի Մաս Բ-ով         |          3.075,000|          76%       |

|նախատեսված աշխատանքներ      |                   |                    |

|____________________________|___________________|____________________|

|(3) Նախնական Վճար           |             45.000|Վճարվելիք գումարն   |

|                            |                   |ըստ սույն           |

|                            |                   |Համաձայնագրի        |

|                            |                   |Բաժին 2.03-ի (a)    |

|                            |                   |համաձայն Ընդհանուր  |

|                            |                   |Պայմանների          |

|                            |                   |Բաժին 2.07 (բ)-ի:   |

|____________________________|___________________|____________________|

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ           |         18.000.000|                    |

._____________________________________________________________________.

 

Բ. Մասհանման պայմաններ, մասհանման ժամանակահատված

 

1. Չնայած սույն Բաժնի Մաս Ա-ի դրույթների, մասհանում չպետք է կատարվի, ա) նախքան սույն Համաձայնագրի ամսաթիվը կատարված որևէ վճարման համար; բ) վերը նշված Դասակարգեր (1) և (2)-ի շրջանակներում կատարված Ծրագրի Մաս Ա և Բ աշխատանքների վճարման համար, մինչև որ Փոխառուն չընտրի Բանկի համար ընդունելի խորհրդատվական ընկերություն, որը կկատարի Ծրագրի Մաս Ա-ով և Մաս Բ-ով նախատեսված տեխնիկական վերահսկողությունը, և (գ) վերոհիշյալ Դասակարգ (2)-ի շրջանակներում Ծրագրի Մաս Բ-ի աշխատանքների վճարման համար, մինչև որ Փոխառուն Ծրագրի Մաս Բ.1-ի նպատակների համար Կենտրոնական Գանձապետարանում չբացի Շահառուների համաֆինանսավորման հաշիվ և 210.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար չդնի այդ հաշվի վրա` Ծրագրի Մաս Բ.1-ի նպատակների համար:

2. Փակման ժամկետը` 2013 թ. հունիսի 30-ը:

 

ՆԵՐԴԻՐ 3

 

Մարման ժամանակացույց

 

1. Հետևյալ աղյուսակում ներկայացվում են Փոխառության Մայր գումարի Վճարման Ամսաթվերը և Փոխառության Մայր գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին վճարման ենթակա Փոխառության ընդհանուր մայր գումարի տոկոսը («Մասնավճար»): Եթե Փոխառության միջոցները Մայր Գումարի Վճարման առաջին Ամսաթվի դրությամբ ամբողջությամբ մասհանված լինեն, Փոխառության մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին, Բանկի կողմից պետք է որոշվի, (ա) Մայր Գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ` Մասհանված Փոխառության Մնացորդը բազմապատկելով (b) Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվի համար Մասնավճարի ցուցանիշով; նման վճարման ենթակա գումարը պետք է ճշտվի ըստ անհրաժեշտության` հանելու համար սույն Ներդրի կետ 4-ում հիշատակված բոլոր այն գումարները, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի Փոխարկումը:

 

.___________________________________________________.

|Մայր Գումարի Վճարման Ամսաթիվ  |Մասնավճար (տոկոսային|

|                              |արտահայտությամբ)    |

|______________________________|____________________|

|Յուրաքանչյուր մարտի 15-ին և   |        3.33%       |

|սեպտեմբերի 15-ին, սկսած 2022թ.|                    |

|մարտի 15-ից մինչև  2036 թ.    |                    |

|մարտի 15-ը                    |                    |

|______________________________|____________________|

|2036 թ. սեպտեմբերի 15-ը       |        3.43%       |

.___________________________________________________.

 

2. Եթե Մայր Գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ Փոխառության միջոցներն ամբողջությամբ չեն մասհանվել, Փոխառության մայր գումարը, որը Վարկառուի կողմից ենթակա է մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին, պետք է որոշվի հետևյալ ձևով.

(ա) Եթե Փոխառության միջոցներից մասհանվել է գումար Մայր Գումարի առաջին Վճարման Ամսաթվի դրությամբ, Վարկառուն պետք է մարի Մասհանված Փոխառության Մնացորդն այդ ամսաթվի դրությամբ` համաձայն սույն Ներդիրի 1-ին կետի:

(բ) Մայր Գումարի Վճարման առաջին Ամսաթվից հետո մասհանված ցանկացած գումար պետք է մարվի Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր Ամսաթվին այդ մասհանման օրվանից հետո, Բանկի կողմից որոշված գումարով` յուրաքանչյուր նման մասհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը Մայր Գումարի Վճարման նշված Ամսաթվի համար սույն Ներդիրի 1-ին կետում սահմանված սկզբնական Մասնավճարն է («Սկզբնական Մասնավճար»), իսկ համարիչը` այդ ամսաթվին կամ դրանից հետո Մայր Գումարի Վճարման Ամսաթվերի բոլոր մնացած Մասնավճարների գումարը, ընդ որում բոլոր այդ վճարման ենթակա գումարները պետք է ըստ անհրաժեշտության ճշտվեն, հանելու համար սույն Ներդիրի պարբերություն 4-ում հիշատակված բոլոր այն գումարները, որոնց նկատմամբ կիրառվում է Արժույթի Փոխարկումը:

3. (ա) Մայր Գումարի Վճարման որևէ Ամսաթվից առաջ երկու օրացուցային ամսվա ընթացքում մասհանված Փոխառության գումարները պետք է` բացառապես Մայր Գումարի Վճարման ցանկացած Ամսաթվի դրությամբ վճարման ենթակա մայր գումարների հաշվարկման նպատակով, մասհանմանը հաջորդող օրը Մայր Գումարի երկրորդ Վճարման Ամսաթվին համարվեն մասհանված և չմարված և պետք է ենթակա լինեն մարման Մայր Գումարի Վճարման յուրաքանչյուր ամսաթվին` սկսած մասհանման ամսաթվից հետո Մայր Գումարի երկրորդ Վճարման Ամսաթվից:

(բ) Չնայած սույն կետի (ա) ենթակետի դրույթներին` եթե Բանկը որևէ պահի ընդունի վճարման ամսաթվով հաշիվների ներկայացման համակարգ, որի շրջանակում հաշիվ-ապրանքագրերը տրվում են Մայր Գումարի համապատասխան Վճարման Ամսաթվին կամ դրանից հետո, այդ ենթակետի դրույթները այլևս չեն կիրառվի հաշիվների ներկայացման նման համակարգի ընդունումից հետո կատարված մասհանումների նկատմամբ:

4. Չնայած սույն Ներդիրի կետ 1 և 2-ի դրույթների, Մասհանված Փոխառության Մնացորդի ամբողջ գումարի կամ նրա որևէ մասի Արժույթի որևէ Հաստատված Արժույթի Փոխարկման դեպքում, Հաստատված Արժույթի Փոխարկված գումարը, որը կարող է մարվել Գլխավոր Վճարման ցանկացած օրը Փոխարկման ժամանակաշրջանի ընթացքում, պետք է որոշվի Բանկի կողմից, բազմապատկելով այդ գումարը` իր անվանական արժույթով Փոխարկումից անմիջապես առաջ, ստորև բերվածներից որևէ մեկով. 1) փոխարժեքով, որն արտացոլում է մայր գումարները Հաստատված Արժույթով, որոնք ենթակա են վճարման Բանկի կողմից` Փոխարկման հետ կապված Արժույթի Հեջային (Hedge) Գործարքի շրջանակներում, կամ 2) դրամի գերակայող փոխարժեքով` Փոխարկման ՈՒղեցույցի համաձայն` Բանկի որոշումն ունենալու դեպքում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Սահմանումներ

 

1. «Հակակոռուպցիոն ուղեցույց» նշանակում է 2006 թ. հոկտեմբերի 15-ով թվագրված «ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ-ի Վարկերի և դրամաշնորհների շրջանակներում ֆինանսավորվող Ծրագրերում խաբեբայության և կոռուպցիայի կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղեցույց»:

2. «Շահառուների համաֆինանսավորման հաշիվ» նշանակում է հաշիվ, որը Փոխառուն ԾԻԳ-ի միջոցով կբացի Կենտրոնական Գանձապետարանում սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին 4 Բ.1 (գ) կետի համաձայն` Ծրագրի Մաս Բ.1-ի իրականացման նպատակների համար:

3. «Դասակարգ» նշանակում է սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին IV-ում սահմանված դասակարգը:

4. «Խորհրդատուի ՈՒղեցույց» նշանակում է 2011 թ. Հունվարի «ՈՒղեցույց. ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և վարձում»:

5. «ՇՄԱԳ» նշանակում է Հազարամյակի մարտահրավերների հիմնադրամի օժանդակության համար Փոխառուի կողմից պատրաստված և 2005 թ. հոկտեմբերի 28-ին հաստատված Հայեցակարգի փաստաթղթի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում», որը նկարագրում է շրջակա միջավայրին առնչվող միջոցառումների բնապահպանական զննման, կառավարման, քննարկումների և հրապարակման ընթացակարգերը, որոնք կիրառվում են սույն Ծրագրի նկատմամբ:

6. «ՇՄԿՊ»/ներ նշանակում է Ծրագրի Մաս Ա-ի և Մաս Բ-ի շրջանակներում ընտրված ջրանցքների հատվածների Շրջակա միջավայրի կառավարման պլաններ, որոնք պետք է մշակվեն և հաստատվեն Փոխառուի կողմից (a) համաձայն սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին 1.Գ.2 (ա) (i)-ի, որը նկարագրում է Ծրագրի շրջանակներում իրականացվող Բանկի համար ընդունելի բնապահպանական մեղմման և մոնիթորինգի միջոցառումներ:

7. «Ընդհանուր Պայմաններ» նշանակում է 2010 թ. հուլիսի 31-ով թվագրված «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Ընդհանուր Պայմաններ փոխառությունների համար»:

8. «Լրացուցիչ Գործառնական Ծախսեր» նշանակում է ԾԻԳ-ի, իր կազմում գործող ՋՕԸ-ների Օժանդակության Խմբի և շինարարության վերահսկողների գործառնական ծախսեր, ուղղված Ծրագրի իրականացմանը, կառավարմանն ու մոնիթորինգին, այդ թվում տրանսպորտային միջոցների շահագործումն ու պահպանումը, սոցիալական վճարները, գրասենյակային սարքավորումների շահագործումն ու սպասարկումը, հեռահաղորդակցման ծախսերը, տեղեկատվական համակարգերի օժանդակությունը, թարգմանչական ծախսերը, բանկային վճարները, ճանապարհածախսն ու օրապահիկները և այլ խելամիտ ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են Ծրագրի միջոցառումների իրականացման հետ (a) բոլորը հիմնված Բանկի համար ընդունելի տարեկան բյուջեի վրա:

9. «ՏԿՆ» նշանակում է Փոխառուի Տարածքային կառավարման նախարարություն կամ նրա ցանկացած իրավահաջորդ:

10. «Սկզբնական Փոխառության համաձայնագիր» նշանակում է Բանկի և Փոխառուի միջև Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի համար 2009 թ. հուլիսի 31-ին թվագրված Փոխառության համաձայնագիր, փոփոխված սույն Համաձայնագրի (Փոխառություն No. 7768-AM) ամսաթվի համաձայն:

11. «Սկզբնական ծրագիր» նշանակում է Սկզբնական Փոխառության Համաձայնագրում նկարագրված Ծրագիր:

12. «Գործառնական ձեռնարկ» նշանակում է Սկզբնական ծրագրի ձեռնարկ, որը պետք է նորացվի Փոխառուի կողմից սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին I.Ա.2-ի համաձայն, որտեղ նկարագրվում են Փոխառուի ազգային օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխանող Ծրագրի իրականացման ընթացակարգերը, այդ թվում այն ընթացակարգերը, որոնցով ղեկավարվում են Ծրագրի վարչական, գնումային, հաշվապահական հաշվառման, ֆինանսական կառավարման, մոնիթորինգի և գնահատման միջոցառումները; նույնը Բանկի համաձայնությամբ կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել:

13. «ԾԻԳ» նշանակում է Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ, որը գործում է Փոխառուի Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեի կազմում:

14. «Գնումների ՈՒղեցույց» նշանակում է Բանկի 2011 թ. հունվարով թվագրված «ՈՒղեցույց. Ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների շրջանակներում»:

15. «Գնումների Պլան» նշանակում է Ծրագրի 2011 թ. սեպտեմբերի 14-ով թվագրված Փոխառուի գնումների պլան, որը հիշատակվում է Գնումների ուղեցույցի 1.18 Խորհրդատուի ուղեցույցի 1.25 կետերում և որը ժամանակ առ ժամանակ պետք է նորացվի (a) նշված կետերի դրույթներին համապատասխան:

16. «ՎԳԾ/ներ» նշանակում է վերաբնակեցման գործողությունների ծրագիր/ծրագրեր, որը/որոնք պետք է մշակվեն և հաստատվեն Փոխառուի կողմից սույն Համաձայնագրի Ներդիր 2-ի Բաժին 1.Գ.3 (ա)-ի համաձայն` Ծրագրի ընտրված ջրանցքների հատվածի/հատվածների համար ՎՔՓ-ի առաջարկությունների իրականացման ժամանակ:

17. «ՎՔՓ» նշանակում է Վերաբնակեցման քաղաքականության փաստաթուղթ, որը մշակվել և հաստատվել է Փոխառուի կողմից 2011 թ. հուլիսի 28-ին, որտեղ նկարագրվում են հողի ձեռք բերման (այդ թվում ազդակիր, կորցրած կամ վերակառուցված գույքի փոխհատուցման), Ծրագրի Մաս Ա-ի և Մաս Բ-ի շրջանակներում տեղահանված մարդկանց վերաբնակեցման և ռեաբիլիտացիայի ձևերը:

18. «Ջրտնտպետկոմ» նշանակում է Փոխառուի Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, որը պատասխանատու կլինի Ծրագրի ամբողջ իրականացման համար:

19. «ՈՒսուցում» նշանակում է ծախսեր, կատարված Ծրագրին առնչվող ուսումնական ուղևորությունների, վերապատրաստման/ուսուցման դասընթացների, սեմինարների, աշխատաժողովների և այլ ուսումնական միջոցառումների համար (a) սովորողների և դասավանդողների ճանապարհածախսն ու օրապահիկները ներառյալ:

20. «Ջրառ»-ներ նշանակում է Փոխառուի Ջրամատակարարման գործակալություններ` 2001 թ. դեկտեմբերի 29-ի No. 1301-ի Որոշման համաձայն ստեղծված պետական փակ բաժնետիրական ընկերություններ կամ նրանց օրինական իրավահաջորդներ, որոնք պատասխանատու են ոռոգման համակարգի առաջնային մակարդակի համար:

21. «ՋՕԸ-ներ» նշանակում է Փոխառուի Ջրօգտագործողների ընկերությունների 2002 թ. հոկտեմբերի 10-ի Օրենքում սահմանված Ջրօգտագործողների ընկերություններ:

22. «ՋՕԸ-ների Օժանդակության Խումբ» նշանակում է Փոխառուի Ջրտնտպետկոմի ԾԻԳ-ի կազմում գործող աշխատանքային խումբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2011
N 45
Արձանագրային որոշում