041.1124.251111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 նոյեմբերի 2011 թվականի N 1124-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԱԲՈՐՈՆԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի կողմից «Հյուսիս-հարավ նախաձեռնության» շրջանակներում կազմակերպվող ադամանդագործության ոլորտում փորձի փոխանակմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 21-25-ը Գաբորոնե (Բոցսվանայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ համաժողովին մասնակցելու հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման երկրորդ դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Գաբորոնե մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Գաբորոնե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի նոյեմբերի 25-ի
N 1124-Ա որոշման
 
ԿԱԶՄ
 
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-25-Ը ԳԱԲՈՐՈՆԵ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
 
     Կ. Մինասյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
 
     Վ. Արամյան         - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
         
Ռ. Հարությունյան   - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
 
     Է. Ավետյան         - ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան 
                          ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր 
                          տնօրեն
           
     Ա. Դանիելյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի 
                          լիցենզավորման և թույլտվությունների 
                          գործակալության առաջատար մասնագետ