Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ ...

 

 

040.1654.291111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1654-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 17-ը:

(1-ին կետը փոփ. 10.10.13 թիվ 1091-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2011 թվականի նոյեմբերի 17-ի

N 1654-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN   |ԱՏԳ   |  Անվանումը           |Չափի |Քանակը|Ծագման/  |Արժեքը    |

|ը/կ  |ԱԱ-ի  |                      |միա- |      |արտահան- |(դրամ)    |

|     |ծածկա-|                      |վորը |      |ման      |          |

|     |գիրը  |                      |     |      |երկիրը   |          |

|     |      |                      |     |      |         |          |

|     |      |                      |     |      |         |          |

|     |      |                      |     |      |         |          |

|     |      |                      |     |      |         |          |

|     |      |                      |     |      |         |          |

|     |      |                      |     |      |         |          |

|     |      |                      |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

| 1   |  2   |           3          |   4 |   5  |    6    |    7     |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.   |      |Պողպատի ձուլման       |     |      |         |          |

|     |      |սարքավորում (շերեփ-   |     |      |         |          |

|     |      |վառարան)              |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.1. |8454  |Շիբերային փականով     |կգ   | 33000|Չինաստան/|  52143936|

|     |      |ձուլ. շերեփ սայլակի   |     |      |Չինաստան |          |

|     |      |վրա քանդված           |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.2. |7326  |Շերեփի կափարիչ` սև    |կգ   |  8000|Չինաստան/|   5823768|

|     |      |մետաղից կգ            |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.3. |8425  |Վերհան                |կգ   | 12000|Չինաստան/|  13305960|

|     |      |                      |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.4. |8425  |Էլեկտրոդն. բարձրաց.   |կգ   | 20000|Չինաստան/|  36678168|

|     |      |մեխանիզմ մալուխներով  |     |      |Չինաստան |          |

|     |      |քանդ.                 |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.5. |8413  |Պոմպակայան            |կգ   |   500|Չինաստան/|   1272744|

|     |      |                      |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.6. |8481  |Օդաճնշական ուժային    |կգ   |   500|Չինաստան/|   1272744|

|     |      |համակարգերի հսկիչ     |     |      |Չինաստան |          |

|     |      |կափույրային           |     |      |         |          |

|     |      |տեղակայանք            |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.7. |8413  |Հիդրոպոմպակայան       |կգ   |  2800|Չինաստան/|  17471304|

|     |      |                      |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.8. |8537  |Ղեկավարման էլեկտրական |կգ   |  1000|Չինաստան/|  12457464|

|     |      |պահարան մինչև  1000 Վ |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.9. |8504  |Տրանսֆորմատոր         |կգ   | 10774|Չինաստան/|  35713968|

|     |      |                      |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.10.|8535  |Բարձրավոլտ անջատիչ    |կգ   |  1000|Չինաստան/|   5322384|

|     |      |72.5 ԿՎ-ից բարձր      |     |      |Չինաստան |          |

|     |      |լարման համար          |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.11.|7316  |Կեռիկ` սև  մետաղից    |կգ   |  2000|Չինաստան/|  18898320|

|     |      |                      |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.12.|8416  |Գազայրիչ օդափոխիչներով|կգ   |  4000|Չինաստան/|  28231776|

|     |      |                      |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|1.13.|7308  |Մոնտաժային նյութեր    |կգ   |  5000|Չինաստան/|   5785200|

|     |      |                      |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|2.   |9027  |Սպեկտրոֆոտոմետր       |հատ  |     1|ՌԴ/ՌԴ    |  11931000|

|     |      |ԴՖՍ-500               |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|3.   |8545  |Գրաֆիտացված           |կգ   | 22000|Չինաստան/|  16720000|

|     |      |էլեկտրոդներ           |     |      |Չինաստան |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|4.   |8462  |Հորիզոնական կտրման    |հատ  |     1|Իտալիա/  | 126603000|

|     |      |հիդրավլիկ մկրատ       |     |      |Իտալիա   |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|5.   |      |Գլոցման հաստոն,       |     |      |         |          |

|     |      |Siemens VAI           |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|5.1. |8455  |Գլոցման հաստոն        |հատ  |     1|-/Իտալիա |4819687000|

|     |      |                      |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|5.2. |8537  |Գլոցման հաստոնի       |կգ   | 40000|-/ՌԴ     | 729974784|

|     |      |էլեկտրական և          |     |      |         |          |

|     |      |ավտոմատիկայի համակարգ |     |      |         |          |

|     |      |(քանդված վիճակում)    |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|5.3. |6902  |Հրակայուն նյութեր     |կգ   |350000|Իտալիա/  | 178216500|

|     |      |էլեկտրոդներ           |     |      |Իտալիա   |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|6.   |8481  |ԴՍՊ-12 էլ. աղեղ.      |կգ   |  8000|Ավստրիա/ | 433115000|

|     |8537  |վառարանների           |     |      |ՌԴ       |          |

|     |      |ավտոմատացման          |     |      |         |          |

|     |      |համակարգեր և  դրանց   |     |      |         |          |

|     |      |մասեր, Siemens VAI    |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|7.   |8454  |Ձուլման մեքենայի      |կգ   |230000|Ավստրիա/ |1272466000|

|     |      |մասեր, Siemens VAI    |     |      |Ավստրիա  |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|8.   |      |Կամրջակային կռունկի   |կգ   |      |         |          |

|     |      |հանգույցներ, «Ռուսկռան|     |      |         |          |

|     |      |սերվիս»               |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|8.1. |8431  |Կռունկային            |կգ   |  7000|-/ՌԴ     |  29919619|

|     |      |սարքավորումներ        |     |      |         |          |

|     |      |(քանդված վիճակում)    |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|8.2. |8537  |Կռունկի էլեկտրական    |կգ   |   800|-/ՌԴ     |  16321490|

|     |      |ղեկավարման պահարաններ |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|9.   |8544  |Մալուխ                |կգ   | 58000|Իտալիա   | 149164000|

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|10.  |8504  |Վառարանային           |հատ  |     1|ՌԴ       | 222444000|

|     |      |տրանսֆորմատոր ԷՏՑՊ-12 |(կգ) |(50000)         |          |

|     |      |500/10, մասնակի քանդած|     |      |         |          |

|     |      |վիճակում              |     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|11.  |6902  |Հրակայուն աղյուս      |կգ   |196000|ՌԴ       |  75826000|

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|12.  |8419  |Օդի չորացուցիչ        |հատ  |     1|Չինաստան |   2192000|

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|13.  |8514  |Վառարանի հովացման     |հատ  |    10|ՈՒկրաինա |   9560000|

|     |      |համակարգ              |(կգ) |(6000)|         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|14.  |6902  |Հրակայուն շինվածքներ  |կգ   | 25000|Չինաստան |   8655000|

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|15.  |8544  |Մալուխ                |կգ   |  3000|Գերմանիա |   6074000|

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|16.  |8419  |Օդի բաժանման մեքենա   |հատ  |     1|Չինաստան | 273560000|

|     |      |(հեղուկացման եղանակով)|     |      |         |          |

|_____|______|______________________|_____|______|_________|__________|

|17.  |8419  |Ջրի հովացման աշտարակ  |հատ  |     4|Թուրքիա  |  26055000|

|     |      |(գրադիրնյա)           |     |      |         |          |

|_____|____________________________________________________|__________|

|     |       Ընդամենը                                     |8642862129|

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 19.04.12 թիվ 470-Ա, 04.07.12 թիվ 874-Ա, 27.12.12 թիվ 1686-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2011
N 1654-Ա
Որոշում