030.0223.110299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատական նոր համակարգի կազմավորման կապակցությամբ և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94 հոդվածով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամներ նշանակել հինգ տարի ժամկետով.
իրավաբան գիտնականներից`
Ռոբերտ Զավենի ԱՎԱԳՅԱՆԻՆ
Աիդա Բագրատի ԻՍԿՈՅԱՆԻՆ
առաջին ատյանի դատարանների դատավորներից`
Ռուզաննա Հակոբի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ
Սամվել Կոստյայի ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Գագիկ Կոլյայի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
վերաքննիչ դատարանների դատավորներից`
Սերժիկ Սերգեյի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Նոյեմ Լիպարիտի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
Ելենա Միհրանի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ
վճռաբեկ դատարանների դատավորներից`
Համլետ Եփրեմի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ
Զինավոր Գրիգորի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Գևորգ Գուրգենի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ
դատախազներից`
Լևոն Բեգլարի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Արամ Արծվի ԹԱՄԱԶՅԱՆԻՆ
Գագիկ Վրեժի ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
11 փետրվարի 1999 թ.
ՆՀ-223