Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԻԳԱ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ...

 

 

040.1676.301111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1676-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԻԳԱ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի նոյեմբերի 15-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի նոյեմբերի 17-ի

N 1676-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԲԻԳԱ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի|Անվանումը           |Չափի   |Քանակը|Ծագման/   |Արժեքը   |

|ը/կ|ծածկա-  |                    |միավորը|      |արտահանման|(դրամ)   |

|   |գիրը    |                    |       |      |երկիրը    |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|1. |7308    |Երկաթե կոնստրուկցիա |կգ     |20400 |Հոլանդիա/ | 38050000|

|   |        |                    |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|2. |7308    |Տանիք կոնստրուկցիա  |քառ. մ | 1020 |Հոլանդիա/ | 21200000|

|   |        |                    |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|3. |8418    |Սառնարանային պատերի |քառ. մ | 2329 |Բելգիա/   | 65750000|

|   |        |մասեր               |       |      |Ֆրանսիա   |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|4. |3910    |Սիլիկոնային մեկուսիչ|կգ     |  250 |Հոլանդիա/ |  1600000|

|   |        |նյութեր             |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|5. |3210    |Ներկեր և  լաքեր     |կգ     |  250 |Հոլանդիա/ |  1200000|

|   |        |                    |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|6. |5504    |Սինթետիկ ժապավեն    |մ      | 4500 |Հոլանդիա/ |  2400000|

|   |        |                    |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|7. |7610    |Դռներ և  պատուհաններ|հատ    |    6 |Հոլանդիա/ | 19250000|

|   |        |                    |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|8. |7610    |Դարակներ            |մ      |  180 |Հոլանդիա/ | 34650000|

|   |        |                    |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|9. |5407    |Աճեցման ցանց        |հատ    |   72 |Հոլանդիա/ |  1850000|

|   |        |                    |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|10.|8415    |Օդափոխության        |հատ    |    6 |Հոլանդիա/ | 48006000|

|   |        |համակարգի մասեր     |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|11.|8415    |Կլիմայի կառավարման  |հատ    |    6 |Հոլանդիա/ | 19000000|

|   |        |համակարգի մասեր     |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|12.|8415    |Սառեցման և          |հատ    |    1 |Հոլանդիա/ | 45500000|

|   |        |ջեռուցման համակարգի |       |      |Հոլանդիա  |         |

|   |        |մասեր               |       |      |          |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|13.|8415    |Գոլորշու կենտրոնական|հատ    |    1 |Հոլանդիա/ | 17400000|

|   |        |համակարգի մասեր     |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|14.|8415    |Ջրանցքների          |հատ    |    1 |Հոլանդիա/ |  1800000|

|   |        |մեկուսացման         |       |      |Հոլանդիա  |         |

|   |        |համակարգի մասեր     |       |      |          |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|15.|8415    |Ջրային ցողման և     |հատ    |    6 |Հոլանդիա/ |  1400000|

|   |        |մաքրման համակարգի   |       |      |Հոլանդիա  |         |

|   |        |մասեր               |       |      |          |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|16.|8539    |Սնկի աճեցման        |հատ    |   72 |Հոլանդիա/ |  1540800|

|   |        |լույսեր             |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|17.|8415    |Ջրելու համակարգի    |հատ    |    1 |Հոլանդիա/ |  1123500|

|   |        |մասեր               |       |      |Հոլանդիա  |         |

|___|________|____________________|_______|______|__________|_________|

|   |        |Ընդամենը            |       |      |          |321720300|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2011
N 1676-Ա
Որոշում