041.1128.291111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 նոյեմբերի 2011 թվականի N 1128-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական միության կառույցների ղեկավարների հետ հանդիպելու և բանակցություններ վարելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 4-5-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Ադոնցին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության ձևակերպումները, փոխադրամիջոցների վարձակալությունը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Լ. Հունանյանինը, Ա. Անանյանինը, Ա. Խուդոյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Զատիկյանինը, Ա. Ալեքսանյանինը և Վ. Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վ. Գաբրիելյանինը, Տ. Դավթյանինը, Գ. Մելքոնյանինը, Լ. Դավթյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Ս. Բաբասյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Զ. Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը և Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ու ապահովագրության ձևակերպման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
5) ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2011 թվականի դեկտեմբերի 4-ին` Երևան-Բրյուսել, իսկ դեկտեմբերի 5-ին` Բրյուսել-Երևան երթուղիներով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթների կազմակերպման գործում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
(որոշումը փոփ. 12.12.11 թիվ 1193-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի նոյեմբերի 29-ի
N 1128-Ա որոշման
ԿԱԶՄ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-5-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար
Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Լ. Հունանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության պետի
պաշտոնակատար
Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի
անվտանգության պետական ծառայության պետի
տեղակալ
Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ
Վ. Մկրտչյան - թարգմանիչ
Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Ալեքսանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Շահինյան - «Տնտեսական բարեփոխումների
վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ
առևտրային կազմակերպության օպերատոր
Հ. Բաբայան - «Տնտեսական բարեփոխումների
վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ
առևտրային կազմակերպության լուսանկարիչ
Ս. Բաբասյան - ՀՀ կառավարության «Հրապարակում» հեռուստածրագրի
օպերատոր
Հ. Բաղդասարյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
լրագրող (համաձայնությամբ)
Տ. Բաբայան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի
օպերատոր (համաձայնությամբ)
Ն. Մուրադյան - «Արմնյուս» լրատվական հեռուստաալիքի լրագրող
(համաձայնությամբ)
Վ. Սարգսյան - «Արմնյուս» լրատվական հեռուստաալիքի օպերատոր
(համաձայնությամբ)