Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ Մ. ՂԱԶԱՐՅԱՆԻ` ԲԵՅՐՈՒԹ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ Մ. ՂԱԶԱՐՅԱՆԻ` ԲԵՅՐՈՒԹ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.1153.301111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2011 թվականի N 1153-Ա

 

Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ Մ. ՂԱԶԱՐՅԱՆԻ` ԲԵՅՐՈՒԹ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Կրթության բնագավառում համագործակցության ընդլայնման և երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների փորձի փոխանակման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանի` 2011 թվականի նոյեմբերի 24-27-ը Բեյրութ (Լիբանանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեյրութ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.11.2011
N 1153-Ա
Որոշում