Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1158.011211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1158-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի 23-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 4-8-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ջ. Ղլիչյանինը, Ա. Գևորգյանինը և Խ. Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վ. Կաժոյանինը և Լ. Ամիրջանյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Է. Գրիգորյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի գրասենյակի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Կաժոյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի դեկտեմբերի 1-ի

N 1158-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԺՆԵՎ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Վ. Կաժոյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         միջազգային կազմակերպությունների վարչության պետ

                         (պատվիրակության ղեկավար)

 

    Լ. Ամիրջանյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարության

                         աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական, Էսպո

                         կոնվենցիայի իրականացման կոմիտեի անդամ

        

    Ջ. Ղլիչյան         - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         բնապահպանական ռազմավարական ծրագրերի և

                         մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի և

                         մոնիթորինգի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

         

    Խ. Խաչատրյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.12.2011
N 1158-Ա
Որոշում