041.0075.050299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 1999 թվականի թիվ 75
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության Անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագրի իրագործման համար վարկային համաձայնագրի ստորագրման նպատակով 1999 թվականի փետրվարի 15-21-ը Տոկիո գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն հետևյալ կազմով`
Մ. Միքայելյան - ՀՀ էներգետիկայի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
տեղակալ
Ս. Կանայան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտասահմանյան
ֆինանսական ծրագրերի կոորդինացման
ծառայության պետ
Հ. Բաշուղյան - «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի գործադիր
տնօրեն
Ա. Եղիազարյան - «Էներգաինվեստ ԾԻԳ» ՊՓԲԸ-ի գործադիր
տնօրեն
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Տոկիո գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Ճապոնիա մեկնելու հետ կապված հարցերը: