041.0081.050299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 1999 թվականի թիվ 81
ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայ անվանի գրող Ակսել Բակունցի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հոբելյանական հանձնաժողովին 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիրը և կազմել ծախսերի նախահաշիվը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` միջոցառումների ծրագրի և ծախսերի նախահաշվի հիման վրա 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999թ. փետրվարի 5-ի
թիվ 81 որոշմամբ
ԿԱԶՄ
հոբելյանական հանձնաժողովի
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության
և գրահրատարակչության վարչության պետ
Ս. Աբրահամյան - Երևանի քաղաքապետ
Ռ. Նավասարդյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ռ. Անգալադյան - Հայաստանում քրիստոնեության պետական կրոն
հռչակման 1700-ամյակի տոնակատարության
կազմակերպման պետական հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար
Հ. Մաթևոսյան - Հայաստանի գրողների միության վարչության
նախագահ
Է. Ջրբաշյան - ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության
ինստիտուտի տնօրեն
Ս. Կապուտիկյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Հ. Թամրազյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ռ. Դավոյան - բանաստեղծ
Ռ. Հովսեփյան - գրող
Հ. Հակոբյան - նկարիչ
Ֆ. Մելոյան - Հայաստանի գրողների միության վարչության
քարտուղար (հանձնաժողովի քարտուղար)