Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1129.291111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 նոյեմբերի 2011 թվականի N 1129-Ա

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Պետական դումայի ընտրությունների դիտարկման նպատակով 2011 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:

3. Պատվիրակության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

i

4. Դիտորդական առաքելության անդամների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերի վերջնահաշվարկը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

(4-րդ կետը լրաց. 16.02.12 թիվ 131-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2011 թվականի նոյեմբերի 29-ի

N 1129-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ

 

    Կ. Մուրադյան       - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության

                         պետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ծ. Համբարձումյան    - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի

                          վարչության խորհրդատու (համաձայնությամբ)

 

    Ա. Գրիգորյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         քարտուղարության խորհրդական

 

    Ա. Մանասերյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                          ԱՊՀ վարչության խորհրդական

 

    Տ. Սարգսյան         - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                          իրավաբանական վարչության կցորդ

        

    Թ. Հովնանյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                          միջազգային կազմակերպությունների վարչության

                          ռեֆերենտ

         

    Տ. Օհանյան          - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

                          (համաձայնությամբ)

                                        

    Ա. Խզմալյան         - ՀՀ հանրային խորհրդի ֆինանսական, տնտեսական և

                          բյուջետային հանձնաժողովի հարկային, մաքսային,

                          պետական սեփականության և գնային քաղաքականության

                          ենթահանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

                                         

    Է. Հարությունյան    - «Երիտասարդ դեմոկրատների միավորում» հասարակական

                          կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

                                          

    Մ. Սարգսյան         - «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»

                          հասարակական կազմակերպության իրավաբան

                          (համաձայնությամբ)

                                           

    Ռ. Բալասանյան       - «Զարգացում և  ինտեգրացիա» հասարակական

                          կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ)

                                            

                                               Հավելված N 2

                                            ՀՀ վարչապետի

                                            2011 թվականի նոյեմբերի 29-ի

                                            N 1129-Ա որոշման

                                                

             ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

                                                             

._____________________________________________________________________.

|Գործունեության/տեղափոխման ծախսերը                          |  Եվրո   |

|___________________________________________________________|_________|

|Օդանավակայան/ե.գ. կայարան տեղափոխում և  հետադարձ (Մոսկվա   |       70|

|և  մարզեր)                                                 |         |

|                                                           |         |

|Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ       |       15|

|դիտորդների խորհրդակցության վայր և  հետ)                    |         |

|                                                           |         |

|Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և  հետ)       |      450|

|                                                           |         |

|Հաղորդակցության (SIM քարտի և  բջջային հեռախոսի օգտագործում)|       25|

|                                                           |         |

|Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության  |      230|

|փաթեթ, ճաշեր)                                              |         |

|___________________________________________________________|_________|

|Ծախսային հաշիվներ, որոնք պետք է ԺՀՄԻԳ-ին վճարվեն           |790 եվրո |

|յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ուղարկող պետության |         |

|կողմից` ընտրությունների ավարտից հետո                       |         |

|___________________________________________________________|_________|

|Վարորդ/ավտոմեքենա (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր,        |      200|

|յուրաքանչյուր դիտորդի կողմից)                              |         |

|                                                           |         |

|Վառելիք (10 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր    |       40|

|դիտորդի կողմից)                                            |         |

|                                                           |         |

|Թարգմանիչ (50 եվրո յուրաքանչյուր օր * 4 օր, յուրաքանչյուր  |      200|

|դիտորդի կողմից)                                            |         |

|                                                           |         |

|Դիտորդական հարցաթերթիկների փոխանցում յուրաքանչյուր         |       10|

|դիտորդի կողմից                                             |         |

|                                                           |         |

|Բնակություն (7 գիշեր * առավելագույնը 130 եվրո/գիշեր)       |      910|

|                                                           |         |

|Սնունդ և  մանր ծախսեր (70 եվրո յուրաքանչյուր               |      560|

|օր * առավելագույնը 8 օր)                                   |         |

|                                                           |         |

|Բնակություն և  սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության     |      180|

|դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)          |         |

|                                                           |         |

|Բնակություն և  սնունդ վարորդի համար` անհրաժեշտության       |      180|

|դեպքում (60 եվրո/գիշեր * 3 գիշեր, դիտորդի կողմից)          |         |

|___________________________________________________________|_________|

|Ծախսեր, որոնք միանվագ պետք է վճարվեն դիտորդների կողմից     |2280 եվրո|

|___________________________________________________________|_________|

|Ընդհանուր ծախսը յուրաքանչյուր դիտորդի համար                |3070 եվրո|

._____________________________________________________________________.

 

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար նախատեսվում է 3070 եվրո, որից`

. յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսված 2280 եվրոն պետք է տրամադրվի ամբողջությամբ առձեռն դիտորդին` Մոսկվա մեկնելուց առաջ,

. յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված առավելագույնը 790 եվրո գումարն ուղարկող պետության կողմից պետք է վճարվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին դիտորդական առաքելության ավարտից հետո` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվելիք վերջնահաշվարկի համաձայն:

Վերջնահաշվարկը ներառում է ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր դիտորդի համար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից կատարված փաստացի ծախսերը:

 

.__________________________________________________________________.

|Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար հաշվարկված ճանապարհածախսը |

|__________________________________________________________________|

|Երևան-Մոսկվա-Երևան   տոմսի արժեքը   |    200.000 դրամ             |

.__________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.11.2011
N 1129-Ա
Որոշում