041.0089.090299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 1999 թվականի թիվ 89
Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆԻ, Կ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ, Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՎ Զ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Արմեն Դարբինյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Կարեն Գալուստյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Զոհրապ Մնացականյանին 1999 թվականի փետրվարի 15-18-ը գործուղել Բելգիայի Թագավորություն» Նավթի և գազի փոխադրումը Եվրոպա» միջպետական ծրագրի շրջանակներում շրջանակային համաձայնագրի պաշտոնական նախաստորագրման համար:
Ընդունել ի գիտություն, որ Ա. Դարբինյանի և Ա. Մանուկյանի Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրամիության հանձնաժողովի կողմից:
Կ. Գալուստյանի և Զ. Մնացականյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Դարբինյանի, Կ. Գալուստյանի, Ա. Մանուկյանի և Զ. Մնացականյանի Բելգիայի Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը: