Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈ ...

 

 

102.0194.231111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        11            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211496

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 նոյեմբերի 2011 թվականի N 194-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(հրամանը փոփ. 28.02.2019 թիվ 58-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2011 թվականի նոյեմբերի 21-ի

N 194-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման գործունեություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպումը, իրականացումը և հսկողությունը:

2. Անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` Ծառայություն) գործում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անվտանգության ապահովման բաժինը (այսուհետ` Անվտանգության ապահովման բաժին) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` Հիմնարկ) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող անվտանգության ապահովման բաժինները (այսուհետ` Հիմնարկի անվտանգության ապահովման բաժին):

(2-րդ կետը փոփ. 28.02.2019 թիվ 58-Ն հրաման)

3. Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների նպատակն իրենց առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իրենց գործունեությունն իրականացնելիս Անվտանգության ապահովման բաժինը և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Ծառայության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, իսկ Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինները` նաև համապատասխան Հիմնարկների պետերի և նրանց տվյալ ոլորտը համակարգող տեղակալների` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Անվտանգության ապահովման բաժինը գործում է Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

6. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժինը գործում է համապատասխանաբար տվյալ Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի ենթակայությամբ:

7. Անվտանգության ապահովման բաժինը և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժիններն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են Ծառայության և Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Ծառայության կամ Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հետ համագործակցության հիման վրա:

8. Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է ամենամյա աշխատանքային ծրագրերի հիման վրա, որոնք հաստատվում են համապատասխանաբար Ծառայության պետի և տվյալ Հիմնարկի պետի կողմից:

9. Անվտանգության ապահովման բաժնի խնդիրներն են`

1) հսկողություն իրականացնել Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների խնդիրների` սահմանված կարգով իրականացման նկատմամբ.

2) ապահովել տվյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների, Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը:

10. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի խնդիրներն են`

1) կազմակերպել տվյալ Հիմնարկի անվտանգության ապահովումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահպանումն օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված կարգով.

2) կազմակերպել տվյալ Հիմնարկի քաղաքացիական և մոբիլիզացիոն աշխատանքների իրականացումը.

3) ապահովել տվյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների, Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` Հիմնարկի պետի, նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:

11. Անվտանգության ապահովման աշխատանքների իրականացման նպատակով Ծառայությունում և Հիմնարկներում գործող կառուցվածքային ստորաբաժանումներում սույն կարգով նախատեսված վարվող մատյանները հաշվառվում, էջակալվում, կարվում և կնիքվում են համապատասխանաբար Ծառայության և Հիմնարկների ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:

12. Անվտանգության ապահովման բաժինն ունի հայերեն լեզվով իր անվանմամբ կլոր կնիք: Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների պետերը, պետի տեղակալները, գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներն ունեն հայերեն լեզվով համապատասխանաբար Ծառայության կամ Հիմնարկի անվանմամբ համարակալված կլոր մետաղյա դրոշմակնիքներ: Հիմնարկի պատասխանատու հերթապահները (այսուհետ` ՊՀ) ունեն Հիմնարկի անվանմամբ ՊՀ-ի կնիք և Հիմնարկի անվանմամբ համարակալված կլոր մետաղյա դրոշմակնիքներ:

13. Սույն կարգում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

1) անվտանգության ապահովում` իրավական, կազմակերպչական, գործնական և այլ բնույթի միջոցառումների համալիր, որն ուղղված է`

ա) ապահովելու կալանավորված անձանց և դատապարտյալների օրենքով սահմանված կարգով մեկուսացումը` ներառյալ նրանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելու միջոցով,

բ) ապահովելու կալանավորված անձանց, դատապարտյալների, Հիմնարկի տարածքում գտնվող ծառայողների ու այլ անձանց կյանքի և առողջության անձեռնմխելիությունը և բնականոն գործունեությունը, ինչպես նաև Հիմնարկների ամբողջական կենսագործունեությունը.

2) կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ հսկողություն` կազմակերպչական, գործնական և այլ բնույթի միջոցառումների համալիր, որն ուղղված է բացառելու կալանավորված անձանց կողմից քրեական հետապնդումից և դատապարտյալների կողմից պատժի կրումից փախուստ կատարելու միջոցով խուսափելու կամ այլ իրավախախտում կատարելու հնարավորությունները, ինչպես նաև արտաքին հարձակումները կամ այլ անձանց ցանկացած եղանակով ներթափանցումները կամ միջամտությունները.

3) Հիմնարկի անվտանգության ապահովման պլան` միջոցառումների համալիր պլան, որը ներառում է պահպանության ներքին և արտաքին օբյեկտների սխեմաները, պահպանության ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետերը, այդ պահակետերում անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող ծառայողների` սույն կարգից բխող պարտականությունները, Հիմնարկի այն ծառայողների ցուցակը (հասցեներով և հեռախոսահամարներով), ովքեր ենթակա են անմիջապես կանչվելու տագնապ հայտարարելու դեպքում, ղեկավար անձանց ցուցակը, որոնք պետք է ՊՀ-ի կողմից տեղեկացվեն իրավիճակի բարդացման պայմաններում, ընդ որում` պահպանության ներքին և արտաքին օբյեկտների սխեմաները, հաշվեցուցակային պահակետերը համարվում են գաղտնի:

 

ԲԱԺԻՆ 2
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 2
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

14. Անվտանգության ապահովման բաժինը կազմված է Անվտանգության ապահովման բաժնի պետից, բաժնի պետի տեղակալներից, գլխավոր, առաջատար, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներից: Անվտանգության ապահովման բաժինը ղեկավարում է Անվտանգության ապահովման բաժնի պետը, որը պատասխանատվություն է կրում Անվտանգության ապահովման բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Անվտանգության ապահովման բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

15. Անվտանգության ապահովման բաժնի պետը`

1) իրականացնում է Անվտանգության ապահովման բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Անվտանգության ապահովման բաժնի աշխատողների միջև.

3) կազմակերպում է Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

4) ուսումնասիրություն իրականացնելու արդյունքներով, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.

5) Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվություններ.

6) եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների վերլուծության հիման վրա Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին է ներկայացնում առաջարկություններ Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության կատարելագործման վերաբերյալ.

7) Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Ծառայության պետի հաստատմանն է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի տարեկան աշխատանքային ծրագիրը.

8) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների, մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.

9) մեթոդական և գործնական աջակցություն է ցուցաբերում Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին.

10) հսկողություն է իրականացնում Անվտանգության ապահովման բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

11) հսկողություն է իրականացնում Հիմնարկների անվտանգության ապահովման կազմակերպման և իրականացման, ինչպես նաև համապատասխան ծառայողների և տեխնիկական միջոցների արդյունավետ տեղաբաշխման նկատմամբ.

12) կազմակերպում է հսկողության իրականացումը` Հիմնարկներում առկա հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանության, հաշվառման, բաշխման, գործադրման, ինչպես նաև կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անխափան շահագործման նկատմամբ, Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին առաջարկություններ է ներկայացնում դրանց ձեռք բերման, ինչպես նաև ֆիզիկապես կամ բարոյապես մաշվածների դուրս գրման վերաբերյալ.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.

14) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.

15) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին` Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

16) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի կամ նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

17) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

16. Անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով Անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Անվտանգության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

17. Անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Անվտանգության ապահովման բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) կազմում է Անվտանգության ապահովման բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին.

6) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների կողմից ներկայացված եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների հիման վրա կազմում է Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվության նախագիծ և ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին.

7) եռամսյակային, կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.

8) հսկողություն է իրականացնում Հիմնարկներում առկա հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանության, հաշվառման, բաշխման նկատմամբ, իրականացնում է տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները, Անվտանգության ապահովման բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում դրանց ձեռք բերման, ինչպես նաև ֆիզիկապես կամ բարոյապես մաշվածների դուրս գրման վերաբերյալ.

9) հսկողություն է իրականացնում Հիմնարկներում առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անխափան շահագործման նկատմամբ, Անվտանգության ապահովման բաժնի պետին առաջարկություններ է ներկայացնում դրանց ձեռք բերման, ինչպես նաև ֆիզիկապես կամ բարոյապես մաշվածների դուրս գրման վերաբերյալ.

10) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

11) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

18. Անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության ուսումնասիրության արդյունքում առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Հիմնարկների անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման վերաբերյալ, այդ թվում` ուսումնասիրում և վերլուծում է Հիմնարկներում գրանցված հանցագործությունների, ներքին կանոնակարգի պահանջների խախտումների դեպքերը և առաջարկություններ ներկայացնում դրանց կանխելու ուղղությամբ.

6) պատրաստում է Անվտանգության ապահովման բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

7) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

8) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

19. Անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է Հիմնարկներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Անվտանգության ապահովման բաժնի և Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ համապատասխան Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.

4) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

5) Հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների գործունեության ուսումնասիրության արդյունքում առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության ապահովման բաժնի պետին Հիմնարկների անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման վերաբերյալ, այդ թվում` ուսումնասիրում և վերլուծում է Հիմնարկներում գրանցված հանցագործությունների, ներքին կանոնակարգի պահանջների խախտումների դեպքերը և առաջարկություններ ներկայացնում դրանց կանխելու ուղղությամբ.

6) պատրաստում է Անվտանգության ապահովման բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.

7) կատարում է Ծառայության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

8) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

20. Անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալները, գլխավոր և առաջատար, մասնագետները հաշվետու են Անվտանգության ապահովման բաժնի պետին:

21. Անվտանգության ապահովման բաժնի աշխատողներն ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցով: Անվտանգության ապահովման բաժնի աշխատողները կարող են ապահովվել տեխնիկական անհրաժեշտ այլ միջոցներով:

22. Անվտանգության ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Արգելվում է կատարել պատանդի վիճակում գտնվող վերադաս ծառայողի հրամանը, եթե այն կարող է խոչընդոտել ծառայողի համար օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարմանը:

 

ԳԼՈՒԽ 3
ՊՀ-Ը. ՀԻՄՆԱՐԿԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

23. ՊՀ-ը անմիջականորեն հաշվետու է Հիմնարկի պետին, համարվում է անվտանգությունն ապահովող իրեն ամրակցված հերթապահ խմբի անմիջական ղեկավարը և Հիմնարկի պետի բացակայության դեպքում ամբողջական պատասխանատվություն է կրում Հիմնարկի բնականոն գործունեության ապահովման համար:

24. ՊՀ-ը Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի (Ձև 1) համաձայն`

1) կազմակերպում է Հիմնարկի անվտանգության ապահովումը, մասնավորապես` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը և նրանց համապատասխան մեկուսացումը.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի աշխատողների միջև.

3) հսկողություն է իրականացնում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ.

4) անցկացնում է անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի աշխատողների մասնակցությամբ խորհրդակցություններ.

5) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետին ծառայողին խրախուսանքի կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու կամ կանխելու համար.

7) իրականացնում է անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի ծառայողների տեղաբաշխում ըստ պահակետերի կամ ծառայության վայրերի.

8) անձամբ և անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի միջոցով ուսումնասիրում է անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարումը պահակետերում, ցերեկային ժամերին` առնվազն երկու անգամ, իսկ գիշերային ժամերին` առնվազն երեք անգամ` արդյունքները գրանցելով պահակետային ամփոփագրերում.

9) ապահովում է օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարումը.

10) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, շենք-շինությունների, ներառյալ` խցերի և կացարանների, դրանց դռների, ինչպես նաև հիմնական և միջանցիկ դռների, սննդի փոխանցման դռնակների, փականների, վանդակաճաղերի, ինչպես նաև կահավորանքի հայտնաբերած անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

11) հետևում է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում և արգելագոտում առանց հսկողության չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.

12) Հիմնարկի համապատասխան վայրում դատապարտյալի կամ կալանավորված անձի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, մինչև բացակայության պատճառները պարզելը, դադարեցնում է կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաշարժը և կազմակերպում հնարավոր վայրերի մանրակրկիտ զննում, որտեղ կարող է թաքնվել բացակայող անձը, միաժամանակ, ելնելով իրավիճակից` որոշում է կայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով տագնապ հայտարարելու անհրաժեշտության վերաբերյալ.

13) կալանավորված անձանց և դատապարտյալներին ընդունում է Հիմնարկի կարանտինային բաժանմունք, կազմակերպում նրանց տեղաբաշխումը կարանտինային խցերում, անձնական խուզարկությունը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապահովում նրանց ելքը Հիմնարկից.

14) կալանավորված անձին կամ դատապարտյալին անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու նպատակով ապահովում է բուժաշխատողների կանչը Հիմնարկ, անհրաժեշտության դեպքում` նրա փոխադրումը համապատասխան բժշկական հաստատություն և պահպանությունը բուժհաստատությունում` մինչև պահպանության ապահովման ստորաբաժանմանը հանձնելը.

15) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալների` ըստ խցերի կամ կացարանների բնակեցումը համաձայն կատարված տեղաբաշխման.

16) կազմակերպում է կալանավորված անձի կամ դատապարտյալի տեղաշարժը` խցից և տվյալ պահակետի սահմաններից դուրս գալը` Հիմնարկից ելք լինելու, Հիմնարկի բժշկական սպասարկում իրականացնող կառուցվածքային համապատասխան ստորաբաժանումից օգտվելու, տվյալ Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման պահանջի կամ վարչակազմի կողմից ընդունելության դեպքերում` Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կողմից հաստատված պահանջագրի (Ձև 2) հիման վրա, բացառությամբ կալանավորված անձին կամ դատապարտյալին զբոսանքի, լոգանքի կամ ցնցուղից օգտվելու նպատակով դուրս բերելու դեպքերի, երբ համապատասխան պահանջագիր չի տրվում: Նշված դեպքերում կալանավորված անձինք և դատապարտյալները խցերից դուրս են բերվում համաձայն հիմնարկի պետի կողմից հաստատված գրաֆիկի.

17) սահմանված կարգով կազմակերպում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը Հիմնարկ և ելքը Հիմնարկից.

18) հետևում է պատժախուց տեղափոխված անձանց կարգապահական տույժի կրման ժամկետին և դրա լրանալու դեպքում տվյալ անձին փոխադրում կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս.

19) կատարում է անհրաժեշտ գրառումներ Հիմնարկի հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում (Ձև 3).

20) կարգապահական խախտման, դրա պայմանները վերացնելու անհրաժեշտության, կալանավորված անձի կամ դատապարտյալի համապատասխան դիմելու դեպքերում Հիմնարկի պետի բացակայության ժամանակ անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կամ Հիմնարկի այլ ծառայողի գրավոր զեկուցագրի հիման վրա կալանավորված անձին կամ դատապարտյալին առավելագույնը 24 ժամով ժամանակավոր մեկուսացնում է մինչև Հիմնարկի պետի ժամանելը` կազմելով համապատասխան արձանագրություն (Ձև 4).

21) նյարդային խանգարման, սպիտակ տենդի կամ ռեակտիվ փսիխոզի վիճակում գտնվող կալանավորված անձին կամ դատապարտյալին, ով ցուցաբերում է սանձարձակություն, փորձելով այդ վիճակում կատարել անդամախեղություն, ինքնասպանություն, հարձակում կալանավորված անձանց կամ դատապարտյալների, Հիմնարկի ծառայողների կամ այլ անձանց վրա, Հիմնարկի պետի բացակայության դեպքում կազմելով համապատասխան արձանագրություն (Ձև 5) կարող է տեղափոխել սույն կարգով նախատեսված խուց` նախապես նրանցից առգրավելով բոլոր այն առարկաները, որոնք կարող են օգտագործվել անդամախեղություն, ինքնասպանություն կամ այլ անձանց վրա հարձակում կատարելու նպատակով, ընդ որում` նման դատապարտյալի կամ կալանավորված անձի տեղափոխությունը իրականացվում է առնվազն երեք ծառայողների կողմից, իսկ տվյալ խուց տեղափոխված դատապարտյալը կամ կալանավորված անձը խցից դուրս բերվում է համապատասխան բժշկի թույլտվությամբ.

22) պահում է Հիմնարկի պետի կողմից հաստատված Հիմնարկի անվտանգության ապահովման պլանի և տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի մեկական օրինակները, հատուկ ու ինքնապաշտպանական միջոցների պահման սենյակների բանալիները, հիմնարկի վարչական շենքի աշխատասենյակների պահեստային բանալիները` հատուկ պատրաստած տուփերում և կնքված վիճակում, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասից դուրս բերման ենթակա դատապարտյալների ցուցակը, Հիմնարկից կարճատև արձակուրդ մեկնած անձանց ցուցակը, փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող բարձր ռիսկայնության դատապարտյալների խցերի երկրորդ փականների և պահեստային բանալիները, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը.

23) անձամբ կամ տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի միջոցով վարում է Հիմնարկի հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանը, Հիմնարկում պահվող անձանց հաշվառման մատյանը (Ձև 6), Հիմնարկի ծառայողներին հատուկ միջոցներ հանձնման-ընդունման հաշվառման մատյանը (Ձև 7), միմյանցից մեկուսացման ենթակա անձանց հաշվառման մատյանը (Ձև 8), ընդ որում` միևնույն քրեական գործով անցնող և մեկուսացման ենթակա անձի անձնական գործի կազմի վրա դնում է դրոշմակնիք` «անցնում է միևնույն քր. գործով» մակնանշմամբ.

24) վարում է Հիմնարկի հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանը, որում բացի սահմանված ձևով պահանջվող տեղեկատվությունից նշվում են նաև հերթափոխի ընդունման-հանձնման, հերթափոխի ընդունման ժամանակ հայտնաբերված թերությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունման-հանձնման, հատուկ, ինքնապաշտպանական և տեխնիկական միջոցների, բանալիների ընդունման-հանձնման, հերթափոխի ընթացքում Հիմնարկում տեղի ունեցած պատահարների, հերթափոխի ընթացքում հայտնաբերված պահակետերի սարքավորումների, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, ինչպես նաև լուսավորության, վանդակաճաղերի, փականների և այլ անսարքությունների և դրանց վերացման նպատակով ձեռնարկած միջոցառումների, խցերում, կացարաններում անցկացված տեխնիկական զննումների և խուզարկությունների, պահակետերում ծառայության կատարման ուսումնասիրությունների, իր կողմից ժամանակավոր պահակետի նշանակման, Հիմնարկ ընդունված և Հիմնարկից մեկնած անձանց թվաքանակի վերաբերյալ.

25) կազմակերպում է տվյալ պահակետի ծառայողի կողմից պատժախուց տեղափոխված անձանց հաշվառման մատյանի (Ձև 9), Հիմնարկ ընդունված և ժամանակավոր մեկնած անձանց հաշվառման և հսկողության ներքին օբյեկտների պահակետային ամփոփագրի (Ձև 16), Հիմնարկ ընդունված և ժամանակավոր մեկնած անձանց հաշվառման, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների շահագործման հաշվառման մատյանի (Ձև 10) վարումը.

26) սույն կարգով նախատեսված դեպքերում նշանակում է ժամանակավոր պահակետեր.

27) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.

28) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

29) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:

24.1. Հերթապահ խմբի գլխավոր մասնագետը`

1) մասնակցում է հերթափոխի և հիմնարկի անվտանգության ապահովման կազմակերպմանը, մասնավորապես` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությանը.

2) ՊՀ-ի հանձնարարությամբ կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի մյուս աշխատողների միջև.

3) աջակցում է անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի մյուս աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողության իրականացմանը.

4) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու կամ կանխելու համար.

5) ՊՀ-ի և անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի հետ միասին մասնակցում է պահակետերում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի ծառայողների իրենց պարտականությունների կատարման ուսումնասիրությանը.

6) աջակցում է օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելուն.

7) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, շենք-շինությունների, ներառյալ` խցերի և կացարանների, դրանց դռների, ինչպես նաև հիմնական և միջանցիկ դռների, սննդի փոխանցման դռնակների, փականների, վանդակաճաղերի, ինչպես նաև կահավորանքի հայտնաբերված անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

8) հետևում է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում և արգելագոտում առանց հսկողության չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.

9) Հիմնարկի համապատասխան վայրում դատապարտյալի կամ կալանավորված անձի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, այդ մասին անհապաղ զեկուցում է ՊՀ-ին` սպասելով վերջինիս կարգադրությանը.

10) կալանավորված անձին կամ դատապարտյալին անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին զեկուցում է ՊՀ-ին և սպասում վերջինիս կարգադրությանը.

11) հետևում է պատժախուց տեղափոխված անձանց կարգապահական տույժի կրման ժամկետին և դրա լրանալու դեպքում անհապաղ զեկուցում ՊՀ-ին.

12) սույն կարգով նախատեսված դեպքերում և ՊՀ-ի կարգադրությամբ նշանակում է ժամանակավոր պահակետեր.

13) Հիմնարկի պետի հրամանով իրականացնում է սույն հրամանի 24-րդ կետով սահմանված գործառույթները.

14) Ծառայության ընթացքում ՊՀ-ի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինություն առաջանալու դեպքում փոխարինում է նրան.

15) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է ՊՀ-ին, իսկ նրա բացակայության դեպքում` Հիմնարկի պետին և գործում ըստ նրա ցուցումի.

16) հետևում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի և ՊՀ-ի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների պահանջներին և առաջնորդվում քրեակատարողական ծառայության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով.

17) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:

(24.1-ին կետը լրաց. 28.02.2019 թիվ 58-Ն հրաման)

24.2. Հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետը`

1) մասնակցում է հերթափոխի և հիմնարկի անվտանգության ապահովման կազմակերպմանը, մասնավորապես` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ հսկողությանը.

2) միջոցներ է ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահանջների խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու կամ կանխելու համար.

3) ՊՀ-ի կամ հերթապահ խմբի գլխավոր մասնագետի կարգադրությամբ ապահովում է օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարումը.

4) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, շենք-շինությունների, ներառյալ` խցերի և կացարանների, դրանց դռների, ինչպես նաև հիմնական և միջանցիկ դռների, սննդի փոխանցման դռնակների, փականների, վանդակաճաղերի, ինչպես նաև կահավորանքի հայտնաբերված անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

5) հետևում է, որպեսզի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում և արգելագոտում առանց հսկողության չպահվեն աստիճաններ, շինարարական գործիքներ կամ այնպիսի առարկաներ, որոնք կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից կարող են օգտագործվել փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու նպատակով.

6) Հիմնարկի համապատասխան վայրում դատապարտյալի կամ կալանավորված անձի բացակայությունը հայտնաբերելու դեպքում, այդ մասին անհապաղ զեկուցում է ՊՀ-ին` սպասելով վերջինիս կարգադրությանը.

7) Հիմնարկի պետի հրամանով կարող է իրականացնել սույն հրամանի 24 կամ 24.1-րդ կետերով սահմանված գործառույթները.

8) Ծառայության ընթացքում ՊՀ-ի կամ հերթապահ խմբի գլխավոր մասնագետի կողմից ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինություն առաջանալու դեպքում փոխարինում է նրանց.

9) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է ՊՀ-ին կամ նրան փոխարինող ծառայողին, իսկ վերջիններիս բացակայության դեպքերում` Հիմնարկի պետին և գործում ըստ նրա ցուցումի.

10) հետևում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի և ՊՀ-ի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների պահանջներին և առաջնորդվում քրեակատարողական ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերով.

11) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված այլ գործառույթներ:

(24.2-րդ կետը լրաց. 28.02.2019 թիվ 58-Ն հրաման)

25. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժինը կազմված է բաժնի պետից, բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար, առաջին կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներից: Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը պատասխանատվություն է կրում բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

26. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը`

1) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողների միջև.

2) կազմակերպում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը, մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը և մարտական պատրաստականությանն ուղղված միջոցառումներ, անցկացնում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողների մասնակցությամբ խորհրդակցություններ և սեմինար պարապմունքներ.

3) Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գործունեությանն առնչվող հարցերով առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

4) հսկողություն է իրականացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողների կողմից իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) ապահովում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի համագործակցությունը Հիմնարկի և Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների հետ.

6) ապահովում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատանքային ծրագրի կազմումը, կատարված աշխատանքների մասին եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների պատրաստումը և դրանց ներկայացումը Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Հիմնարկի պետի հաստատմանը.

7) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ամփոփում և կազմում տեղեկանքներ դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին.

8) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.

9) հսկողություն է սահմանում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի ծառայության նկատմամբ և ապահովում անվտանգությունն ապահովող հերթապահ տարբեր խմբերի ծառայողների փոխհամագործակցությունը.

10) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից Հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ.

11) հաշվառման վերցնելու և նրանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով Հիմնարկի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում բարձր ռիսկայնություն ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին ի հայտ բերելու ուղղությամբ, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում ապահովում է նրանց լուսանկարներով և համապատասխան տեղեկատվությամբ ցուցատախտակների առկայությունը.

12) առնվազն շաբաթը հինգ անգամ կատարում է շրջայց Հիմնարկի պահակետերով և շինություններով, ուսումնասիրում ծառայությունը պահակետերում, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների վիճակը, միջոցներ ձեռնարկում դրանց անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով, որոնց կապակցությամբ կազմում է համապատասխան արձանագրություն և ներկայացնում Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին, անհրաժեշտության դեպքում, առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ դետալների և սարքերի, ինչպես նաև ժամանակակից համակարգերի ձեռք բերման վերաբերյալ.

13) կազմակերպում է խցերի, կացարանների և այլ շինությունների` ժամանակացույցով նախատեսված և չնախատեսված խուզարկություններ և տեխնիկական զննումներ, միջոցներ ձեռնարկում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, ընդ որում` խուզարկություններն իրականացվում են ՊՀ-ին իրազեկելով.

14) Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Հիմնարկի պետի հաստատմանն է ներկայացնում առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալների տեղաշարժման երթուղիները, անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի ծառայության ուսումնասիրման ժամանակացույցը, ժամանակավոր պահակետերի պահպանության սահմանագծերը.

15) ապահովում է Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի նախագծի մշակումը և այն ներկայացնում Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանն ու Հիմնարկի պետի հաստատմանը.

16) միջոցներ է ձեռնարկում Հիմնարկի վարչական տարածքում գտնվող ծառայողների և այլ անձանց անվտանգությունն ապահովելու համար.

17) կազմակերպում է կալանավորված անձանց կամ դատապարտյալների հասցեով ստացված հանձնուքների, ինչպես նաև ընդհանուր աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումից ստացված ծանրոցների և փաթեթների ընդունման, ողջամիտ ժամկետում դրանք հասցեատերերին հանձնման, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև պահպանման աշխատանքները.

18) կազմակերպում է կալանավորված անձանց և դատապարտյալներին կենցաղում օգտագործվող կտրող կամ ծակող առարկաների և աշխատավայրերում օգտագործվող աշխատանքային գործիքների տրման, ընդունման և հաշվառման աշխատանքները, հսկողություն սահմանում դրանց պահպանման նկատմամբ.

19) հսկողություն է սահմանում ներկանյութերի և քիմիական թունավոր այլ նյութերի պահպանման նկատմամբ.

20) հսկողություն է իրականացնում առկա հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանության, հաշվառման նկատմամբ և առնվազն ամիսը մեկ անգամ, ստուգում դրանց առկայությունը և պահպանվածության ապահովման պայմանները, ստուգման արդյունքներով կազմում արձանագրություն, արդյունքների մասին` զեկուցում Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալին.

21) հսկողություն է իրականացնում անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի ծառայողների կողմից հատուկ միջոցների պահման և կրման կանոնների պահպանման նկատմամբ.

22) Հիմնարկի պետին առաջարկություններ է ներկայացնում բաժնի ծառայողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

23) ձեռնարկում է համապատասխան միջոցներ Հիմնարկի ծառայողների և այլ անձանց օրենսդրությամբ և սույն կարգով չնախատեսված անմիջական կապերը կամ շփումները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ բացառելու նպատակով.

24) հսկողություն է սահմանում կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառումների նկատմամբ, կազմակերպում ըստ քարտերի թվաքանակի անվանական հաշվառում ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ.

25) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

26) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

27. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալը իրականացնում է սույն կարգով Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

28. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման, ինչպես նաև բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) կազմում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին.

5) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

6) մշակում է Հիմնարկի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում բաժնի պետին.

7) կազմում է խցերի, կացարանների և այլ շինությունների նախատեսված խուզարկությունների և տեխնիկական զննումների անցկացման ժամանակացույցերը ու հսկողություն իրականացնում այդ աշխատանքների կատարման նկատմամբ.

8) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին` ծառայողական փաստաթղթերի կազմման կամ վարման աշխատանքներում.

9) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից Հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ.

10) ուսումնասիրում է Հիմնարկի վարչական տարածքում գտնվող կոյուղու հորերի հուսալի ուղեփակումը, Հիմնարկի կամ նրան հարող տարածքում իրականացվող հողային, շինարարական և այլ աշխատանքների իրականացման գործընթացը, այդ կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձանց.

11) իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպում է արգելափակոցների, մուտքի և ելքի դարպասների ամրացման անհրաժեշտ աշխատանքներ.

12) առանձնացնում, ամփոփում և պահում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոց գործադրելու դեպքերի վերաբերյալ նյութերը.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին.

14) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

15) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

29. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման, ինչպես նաև բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) կազմում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

5) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին` ծառայողական փաստաթղթերի կազմման կամ վարման աշխատանքներում.

6) միջոցներ է ձեռնարկում դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից Հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ.

7) դրոշմամբ հաշվառում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ժամանակավոր օգտագործման նպատակով տրվող աշխատանքային գործիքները, կազմում դրանց հաշվառման ցուցակները, հսկողություն սահմանում գործիքների օգտագործման, պահպանման և տրման նկատմամբ, կազմակերպում է Հիմնարկում օգտագործվող շինարարական նյութերի, աշխատանքային գործիքների և այլ գույքի ժամանակավոր պահպանությունը` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից այլ նպատակներով դրանց օգտագործումը բացառելու համար.

8) իրականացնում է հատուկ բանալիների հաշվառում (Ձև 11), հսկողություն սահմանում դրանց պահպանման, տրամադրման և օգտագործման նկատմամբ.

9) ուսումնասիրում է Հիմնարկի վարչական տարածքում գտնվող կոյուղու հորերի հուսալի ուղեփակումը, Հիմնարկի կամ նրան հարող տարածքում իրականացվող հողային, շինարարական և այլ աշխատանքների իրականացման գործընթացը, այդ կապակցությամբ, անհրաժեշտության դեպքում, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձանց.

10) հսկողություն է իրականացնում խցերի և կացարանների, կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի այլ շինությունների դռների և դրանց փականների, պատուհանների վանդակաճաղերի, խցերի սննդի փոխանցման դռնակների և այլ գույքի տեխնիկական վիճակի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկում դրանք ժամանակին վերանորոգելու կամ փոխարինելու նպատակով.

11) հսկողություն է իրականացնում խցերի տեխնիկական զննումների, խցերի, կացարանների և այլ շինությունների, անձանց, հանձնուքների, ծանրոցների, անձնական իրերի խուզարկությունների և զննումների նկատմամբ, ինչպես նաև անմիջականորեն մասնակցում է առգրավված և ոչնչացման ենթակա իրերի և առարկաների սահմանված կարգով ոչնչացման աշխատանքներին.

12) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին.

14) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

15) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

30. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, որը ընդգրկված է անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին.

5) կազմակերպում և ղեկավարում է իրեն ենթակա անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի աշխատանքները, կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում խմբի աշխատողների միջև.

6) հսկողություն է իրականացնում իրեն ենթակա անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ.

7) տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում գործում է համաձայն տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի.

8) անվտանգությունը ապահովող հերթապահ խմբին նախապատրաստում է սույն կարգով նախատեսված հրահանգավորման.

9) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն հերթափոխն ընդունելիս կատարում է ծառայողների բաշխում` ըստ պահակետերի և ըստ ծառայության ժամանակի, միաժամանակ` մասնակցելով պահակետերում առկա սարքավորումների` ահազանգման համակարգի, կապի, հրդեհաշիջման և այլ միջոցների տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.

10) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, հսկիչ անցագրային կետերի հիմնական և միջանցիկ դռների փականների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

11) իր մոտ պահում է անվտանգության ապահովման պլանի մեկ օրինակը, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար Հիմնարկի տարածքից դուրս բերման ենթակա դատապարտյալների ցուցակը, Հիմնարկից կարճատև արձակուրդ մեկնած անձանց ցուցակը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

12) ՊՀ-ի ցուցումով անձամբ հսկողություն է իրականացնում անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի ծառայողների պարտականությունների` պահակետերում պատշաճ կատարման նկատմամբ` ցերեկային ժամերին` առնվազն երկու, իսկ գիշերային ժամերին` առնվազն երեք անգամ կատարելով շրջայցեր` արդյունքները գրանցելով պահակետային ամփոփագրում.

13) կազմակերպում և ապահովում է անվտանգությունը ապահովող հերթապահ տվյալ խմբին հատկացվող հատուկ և ինքնապաշտպանական միջոցների պահպանումը, ինչպես նաև դրանց ընդունում և հանձնումը.

14) ՊՀ-ի ցուցումով իրականացնում է սույն կարգով ՊՀ-ի համար նախատեսված գործառույթներ.

15) ապահովում է Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակված կամ տրված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

16) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում` անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների գործառույթներ:

(30-րդ կետը փոփ. 05.11.15 թիվ 553-Ն հրաման)

31. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման, ինչպես նաև բաժնի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին` ծառայողական փաստաթղթերի կազմման կամ վարման աշխատանքներում.

5) միջոցներ է ձեռնարկում կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, հսկիչ անցագրային կետերի հիմնական և միջանցիկ դռների փականների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.

6) դրոշմամբ հաշվառում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ժամանակավոր օգտագործման նպատակով տրվող աշխատանքային գործիքները, կազմում դրանց հաշվառման ցուցակները, հսկողություն սահմանում գործիքների օգտագործման, պահպանման և տրման նկատմամբ, կազմակերպում է Հիմնարկում օգտագործվող շինարարական նյութերի, աշխատանքային գործիքների և այլ գույքի ժամանակավոր պահպանությունը` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից այլ նպատակներով դրանց օգտագործումը բացառելու համար.

7) հսկողություն է իրականացնում խցերի, կացարանների և կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում տեղակայված այլ շինությունների փականների պահեստային բանալիների պահպանման նկատմամբ.

8) հսկողություն է իրականացնում խցերի, կացարանների, կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի այլ շինությունների դռների և դրանց փականների, պատուհանների և այլ վայրերի վանդակաճաղերի, խցերի սննդի փոխանցման դռնակների և այլ գույքի տեխնիկական վիճակի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկում դրանք ժամանակին վերանորոգելու կամ փոխարինելու նպատակով.

9) ուսումնասիրությունների արդյունքում կազմակերպում է խցերի և կացարանների հատակների, առաստաղների, պատերի, զբոսահրապարակների հատակների և պատերի անհրաժեշտ ամրացման աշխատանքները.

10) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին.

11) կատարում է Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

12) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

32. Անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման առաջին կարգի մասնագետը`

1) իրականացնում է իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ է ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) մեթոդական օգնություն է ցույց տալիս Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներին.

5) անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման առաջատար մասնագետի ցուցումով իրականացնում է սույն կարգով վերջինիս համար նախատեսված գործառույթներ, նրա բացակայության դեպքում կատարում է նրա պարտականությունները.

6) կատարում է Հիմնարկի պետի, Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

7) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում` անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների գործառույթներ:

(32-րդ կետը փոփ. 05.11.15 թիվ 553-Ն հրաման)

33. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետները`

1) իրականացնում են իրենց վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը.

2) մասնակցում են Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) առաջարկություններ են ներկայացնում Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.

4) կատարում են Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.

5) իրականացնում են օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:

34. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողները հաշվետու են Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին, իսկ Հիմնարկի օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված աշխատողները հաշվետու են նաև ՊՀ-ին:

35. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողները, բացառությամբ երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետների, ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ, երրորդ կարգի և կրտսեր մասնագետներն սույն կարգով նախատեսված դեպքերում ապահովվում են ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով և ոտնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցով, անհրաժեշտության դեպքում` զենքով, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքերում` այլ միջոցներով: Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետի տիրապետման տակ կարող են լինել նաև օրենսդրությամբ սահմանված զենքի, հատուկ միջոցների և տեխնիկական այլ միջոցների տեսակներ:

36. Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

ԲԱԺԻՆ 3
ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 4
ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՀԵՐԹԱՓՈԽԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ. ՊԱՀԱԿԵՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

37. Անվտանգության ապահովումն Հիմնարկներում կազմակերպվում և իրականացվում է հերթափոխային և հնգօրյա աշխատանքային շաբաթով:

38. Հերթափոխային աշխատանքային ռեժիմը սահմանվում է շուրջօրյա` անվտանգությունը ապահովող չորս հերթապահ խմբերով, որոնք հերթապահում են հսկվող օբյեկտների պահակետերում: Անվտանգությունը ապահովող հերթապահ խմբերի հերթափոխերը կազմվում են այնպես, որ յուրաքանչյուր հերթափոխ, որպես կանոն, ներառի ՊՀ, հերթապահ խմբի գլխավոր և առաջին կարգի մասնագետներ, Հիմնարկի անվտանգության ապահովման առաջատար մասնագետ, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման տեխնիկ հանդիսացող կրտսեր խմբի ծառայող, հանձնուքներ ընդունող, խուզարկող, զննող և հանձնող, հանձնուքների և տեսակցությունների վերաբերյալ փաստաթղթերն ընդունող և ձևակերպող ծառայողներ, կալանավորված անձանց կամ դատապարտյալներին զբոսանքի, լոգանքի, սանիտարական մշակման, տեսակցության, բժշկի սենյակ, Հիմնարկի վարչակազմի մոտ ընդունելության, ինչպես նաև տնտեսական կամ այլ աշխատանքների ուղեկցորդումն իրականացնող ծառայողներ, խցերի, կացարանների, հիվանդասենյակների խուզարկություններ կամ տեխնիկական զննումներ անցկացնող ծառայողներ, մատնադրոշմող և լուսանկարող ծառայող: Անվտանգության ապահովման պահակետերում անվտանգության ապահովումն իրականացվում է, որպես կանոն, կրտսեր խմբի ծառայողների կողմից: Կրտսեր խմբի ծառայողի նշանակումը անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կազմում իրականացվում է Հիմնարկի պետի հրամանով: Կրտսեր խմբի յուրաքանչյուր ծառայող միևնույն պահակետում ծառայություն է կատարում, որպես կանոն, մեկ ամսից ոչ ավելի, որից հետո փոխադրվում է մեկ այլ պահակետ: Անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերում ընդգրկվում են նաև անհրաժեշտ թվով կին ծառայողներ: Անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի կազմը որոշվում է յուրաքանչյուր պահակետում, հնարավորության դեպքում, առնվազն 3,5 հաստիքային միավորի հաշվարկով:

(38-րդ կետը փոփ. 28.02.2019 թիվ 58-Ն հրաման)

39. Կրտսեր խմբի ծառայողների տեղաբաշխումն ըստ պահակետերի, երթուղիների և աշխատանքի տեղամասերի, ծառայության կատարման կարգը, աշխատանքային օրվա սկիզբը և ավարտը, ընդմիջման ժամերը, ինչպես նաև յուրաքանչյուր խմբի և առանձին աշխատողների միմյանց փոխարինման ժամերը հաստատվում են Հիմնարկի պետի հրամանով: Ծառայողական որոշակի հանձնարարություններ կատարելու նպատակով, երկու և ավելի ծառայողներ առանձնացվելու դեպքում, նրանցից մեկը նշանակվում է ավագ:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.11.2011
N 194-Ն
Հրաման