Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈ ...

 

 

102.0194.231111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»        11            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211496

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 նոյեմբերի 2011 թվականի N 194-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

40. Հիմնարկի պահպանության ներքին օբյեկտները գտնվում են կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասի սահմանագծից` արգելագոտուց ներս, որոնք ներառում են խցերը, կացարանները, պատժախցերը, հիվանդասենյակները, տեսակցությունների սենյակները և դրանց տեղակայման մասնաշենքերը, կարանտինային բաժանմունքները, զբոսահրապարակները, բաղնիքը, արտադրական և այլ շինությունները, որտեղ կարող են գտնվել դատապարտյալներ կամ կալանավորված անձինք:

41. Հսկողության ներքին օբյեկտներում մշտական պահակետերը նշանակվում են` խցերի, կացարանների, պատժախցերի, հիվանդասենյակների մոտ, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների ղեկավարման վահանակի մոտ, կարանտինային բաժանմունքում, ինչպես նաև դրանց տեղակայման մասնաշենքերում:

42. Հսկողության ներքին օբյեկտներում ժամանակավոր պահակետերը նշանակվում են բաղնիքի, զբոսահրապարակների, կարճատև տեսակցության սենյակների, արտադրական կամ աշխատանքային տեղամասի մոտ, որտեղ ժամանակավոր կարող են գտնվել կալանավորված անձինք կամ դատապարտյալներ: Հսկողության ներքին օբյեկտներում ժամանակավոր պահակետեր կարող են նշանակվել նաև այլ վայրերում: Հսկողության ներքին օբյեկտներում ժամանակավոր նշանակված պահակետերը ընդունվում և հանձնվում են դրանցում առկա կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև նրանց վերաբերյալ փաստաթղթերի ընդունում-հանձնումով` թվաքանակի անվանական հաշվառմամբ:

43. Հսկողության ներքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետերի առանձնահատկություններից ելնելով դրանք կարող են լինել մեկ հերթափոխային, երկհերթափոխային, եռհերթափոխային կամ շուրջօրյա, որը նշվում է հսկողության ներքին օբյեկտներում նշանակված պահակետային հաշվեցուցակում, որով յուրաքանչյուր պահակետի տրվում է հերթական համար և նշվում է, թե ինչ պահպանության օբյեկտ է գտնվում տվյալ պահակետի մոտ: Հսկողության ներքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետերի (այսուհետ` հաշվեցուցակային պահակետեր) համարը կազմված է երեք թվանշաններից, որոնք իրարից բաժանվում են գծիկներով, և որոնց թվանշանները համապատասխանաբար նշանակում են. առաջինը` մասնաշենքի հերթական համարը, երկրորդը` մասնաշենքի բաժանմունքի հերթական համարը, երրորդը` պահակետի հերթական համարը:

44. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմը սահմանվում է Հիմնարկի համար սահմանված աշխատանքային ժամերին, Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովումը կազմակերպելու վերաբերյալ հրամանի համաձայն, անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկելով:

45. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված հանձնուքներ ընդունող, խուզարկող և հանձնող, հանձնուքների և տեսակցությունների վերաբերյալ փաստաթղթերը ընդունող և ձևակերպող ծառայողը`

1) ընդունում է դատապարտյալների և կալանավորված անձանց հանձնուքները, ծանրոցները և փաթեթները, արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի ներթափանցումը կանխելու նպատակով համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնում է դրանց զննում և այնուհետև հանձնում հասցեատերերին.

2) ընդունում և ձևակերպում է հանձնուքների, ծանրոցների և փաթեթների, տեսակցությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը.

3) տեղեկություններ է տրամադրում այցելուներին հանձնուքների, ծանրոցների և փաթեթների ընդունման և տեսակցությունների տրամադրման, ինչպես նաև դրանց անցկացման վերաբերյալ.

4) հաշվառում է տեսակցությունները, հանձնուքները, ծանրոցները և փաթեթները համապատասխան քարտում, ինչպես նաև լրացնում է կալանավորված անձին կամ դատապարտյալին տեսակցության եկած կամ հանձնուք բերած անձանց ցուցակը (Ձև 12).

5) տեսակցության թույլտվություն ստացած անձանց վերաբերյալ լրացնում և Հիմնարկի պետի կամ տեղակալի հաստատմանն է ներկայացնում համապատասխան անցագրերը` կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամաս տեսակցության եկած անձանց մուտքի թույլտվությունն ապահովելու համար.

6) ամեն օր աշխատանքի ավարտից հետո համեմատում է տրված անցագրերի քանակը հիմքերի հետ և վերցնում ի պահ, բացասական արդյունքների դեպքում` զեկուցում ՊՀ-ին:

(45-րդ կետը փոփ. 22.02.17 թիվ 85-Ն հրաման)

46. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված ծառայողը, ով իրականացնում է կալանավորված անձանց կամ դատապարտյալներին զբոսանքի, լոգանք կամ ցնցուղ ընդունելու, սանիտարական մշակման, տեսակցության, բժշկի սենյակ, Հիմնարկի վարչակազմի մոտ ընդունելության`

1) խցերից, կացարաններից, հիվանդասենյակներից դուրս բերելուց և վերադարձնելուց իրականացնում է կալանավորված անձի կամ դատապարտյալի մասնակի խուզարկություն.

2) իրականացնում է լոգարանի` լոգանքից հետո, զբոսահրապարակի` յուրաքանչյուր խցի զբոսանքի ավարտից հետո տեխնիկական զննում, որի ընթացքում հայտնաբերված արգելված իրերի կամ այլ տեխնիկական թերությունների վերաբերյալ կազմում է արձանագրություն և ներկայացնում ՊՀ-ին.

3) իրականացնում է հսկողություն սանիտարական մշակման, զբոսանքի ժամանակ դատապարտյալի կամ կալանավորված անձի վարքագծի նկատմամբ:

47. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված ծառայողը, ով իրականացնում է նախատեսված խուզարկություններ և տեխնիկական զննումներ`

1) խուզարկություններ և տեխնիկական զննումներ իրականացնելիս առանձնակի ուշադրություն է դարձնում դատապարտյալների կամ կալանավորված անձանց կողմից խցերում, կացարաններում, հիվանդասենյակներում կամ այլ շինություններում որպես արգելված իրերի կամ առարկաների հնարավոր թաքստոցներ օգտագործվող վայրերին.

2) առգրավված արգելված իրերի և առարկաների վերաբերյալ կազմում է արձանագրություն և առգրավված իրերի հետ հանձնում ՊՀ-ին.

3) խուզարկությունների ընթացքում դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական իրերին վերաբերվում է խնամքով.

4) խցերի, կացարանների, հիվանդասենյակների տեխնիկական զննման ժամանակ ստուգում է պատերի, հատակի, առաստաղի, պատուհանների, դռների և վանդակաճաղերի ամբողջականությունը, ինչպես նաև կահավորանքի ամբողջականությունը և անհրաժեշտ ամրացվածությունը:

48. Ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի կազմում ընդգրկված մատնադրոշմող և լուսանկարող ծառայողը կատարում է լուսանկարչական, դակտիլասկոպիական աշխատանքներ, կալանավորվածների վերաբերյալ ձևակերպում է հաշվառման փաստաթղթեր, որոնք վարվում են կառուցվածքային համապատասխան ստորաբաժանման կողմից:

49. Անձնական խուզարկությունները լինում են ամբողջական և մասնակի:

50. Կալանավորված անձինք, դատապարտյալները և այլ անձինք, որպես կանոն, ենթարկվում են մասնակի խուզարկության, իսկ բավարար հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի Հիմնարկ ընդունվելու և ազատվելու, պատժախուց տեղափոխվելու դեպքերում` ամբողջական խուզարկության:

51. Մասնակի խուզարկությունն իրականացվում է Հիմնարկի սահմաններում` կալանավորված անձին կամ դատապարտյալին մատնադրոշմող և լուսանկարող ծառայողի, բժշկի մոտ տանելիս, հարազատների կամ այլ անձանց հետ տեսակցությունից, զբոսանքից առաջ և հետո, արտադրական կամ աշխատանքային տեղամասից վերադառնալիս և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում: Մասնակի խուզարկության դեպքում անձը չի մերկացվում, նրա հագուստը, կոշիկները շոշափվում և զննվում են արտաքնապես, իսկ անհրաժեշտության դեպքում կոշիկները կարող են հանվել` զննման նպատակով:

52. Ամբողջական խուզարկության դեպքում անձին ծառայողները առաջարկում են ամբողջությամբ հանել հագուստը: Ամբողջական խուզարկությունը ուղեկցվում է խուզարկվողի մարմնի, նրա հագուստի, կոշիկների, ինչպես նաև առկա պրոթեզների մանրակրկիտ զննությամբ: Խուզարկվողին ծառայողներն առաջարկում են դեմքով կանգնել դեպի պատը` 70-ից 80 սմ հեռավորությամբ, ոտքերը բացել առնվազն ուսերի լայնությամբ և ձեռքերով հենվել պատին: Խուզարկությունն իրականացնող ծառայողը կանգնում է խուզարկվողի հետևում և ձեռքերով, հերթականությամբ` վերևից ներքև իրականացնում է խուզարկությունը: Երկրորդ ծառայողը կանգնում է այնպես, որ անհրաժեշտության դեպքում կարողանա ապահովել խուզարկողի անվտանգությունը: Խուզարկությունն իրականացվում է հետևյալ հերթականությամբ` շոշափվում է գլխի մազածածկույթը, զննվում ձեռքերի և ոտքերի մատները, ձեռքերի դաստակները` երկու կողմերից, մարմնի մաշկային ծածկույթը, ականջախեցիները, թևատակերը, բերանի և քթի խոռոչները, առկա վիրաբուժական սպիները և պրոթեզները: Առկա վիրակապերը ստուգվում են բուժաշխատողի հետ համատեղ: Ամբողջական խուզարկության դեպքում անվտանգության կանոնները պահպանվում են հաշվի առնելով նաև խուզարկվողի անձը:

53. Խցերի, կացարանների, հիվանդասենյակների և այլ շինությունների խուզարկությունը լինում են նախատեսված և ոչ նախատեսված: Նախատեսված խուզարկություններն իրականացվում են Հիմնարկի պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, իսկ ոչ նախատեսված խուզարկություններն իրականացվում են խցում, կացարանում, հիվանդասենյակում կամ այլ շինություններում արգելված իրերի, առարկաների առկայության վերաբերյալ ստացված տեղեկությունների հիման վրա:

54. Տեխնիկական զննումն իրականացվում է ամեն օր` մասնաշենքի ավագի ղեկավարությամբ, դատապարտյալների կամ կալանավորված անձանց բացակայության պայմաններում:

55. Տեխնիկական զննման ժամանակ օգտագործվում են փայտամուրճեր, շոշափոցներ և այլ հարմարանքներ, որոնք նպաստում են արգելված իրերի և հանցագործությունների նախանշանների հայտնաբերմանը: Մանրակրկիտ զննվում են պատուհանները, վանդակաճաղերը, պատերը, հատակը, առաստաղը, մահճակալները, սեղանները, նստարանները, լվացարանը, ջեռուցման համակարգը, ինչպես նաև դրանց, կոյուղու ու ջրատար խողովակների ամրացվածությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվում`

1) հնարավոր փախուստի նախանշաններին, մասնավորապես` հողի առկայություն, քարի կտորներ, շինարարական աղբ, մահճակալների կամ վանդակաճաղերի առանձին դետալների բացակայություն, սղոցվածքի հետքեր և այլն.

2) անձնակազմի վրա հնարավոր հարձակում կատարելու նախանշաններին, մասնավորապես` կոտրած մետաղաձողերի, մահճակալների շերտաձողերի, ջեռուցման մարտկոցների կեռիկների և այլ նման երևույթների առկայությանը.

3) միջխցային կապի նախանշաններին:

56. Խցերի տեխնիկական զննումների արդյունքներով կազմվում են արձանագրություններ: Խցերում անսարքություններ կամ վնասվածքներ հայտնաբերելու դեպքում ՊՀ-ը զեկուցում է Հիմնարկի պետին, միջոցներ է ձեռնարկում դրանց անհապաղ վերացման ուղղությամբ և կատարում գրառում հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում:

57. Կալանավորված անձանց և դատապարտյալների իրերի զննումն իրականացվում է հերթապահ խմբի համապատասխան ծառայողների կողմից նրանց ներկայությամբ` Հիմնարկ ընդունվելիս, Հիմնարկից ելք լինելիս կամ պատժախուց տեղափոխվելիս, իսկ խցերում` առնվազն մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի ներկայությամբ: Փախուստի, տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում դատապարտյալի կամ կալանավորված անձի իրերի զննումը կարող է իրականացվել նրա բացակայության պայմաններում: Զննման ժամանակ ստուգվում է դատապարտյալի կամ կալանավորված անձի հագուստի կարերը և այլ կոշտ տեղերը: Գրպանները, հագուստի թևքերը, անդրավարտիքը, գուլպաները, զուգագուլպաները զննվում են շրջելով: Կոշիկները զննվում են ներքին և արտաքին կողմերից, հատկապես զննվում են կրունկների ամրացումը: Հերթապահ խմբի համապատասխան ծառայողների կողմից զննվում են խցում պահելու համար թույլատրված իրերը և առարկաները:

58. Խուզարկությունների և իրերի զննման արդյունավետության բարձրացման նպատակով կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ, ինչպես նաև վարժեցված շներ:

59. Կալանավորված անձինք և դատապարտյալները ուղեկցորդվում են հետևյալ դեպքերում`

1) կալանավորված անձինք և փակ կամ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները խցից կամ հիվանդասենյակից դուրս տեղաշարժվելիս,

2) կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներին օրենքով սահմանված` նրանց տեղաշարժման համար նախատեսված սահմաններից դուրս տեղաշարժվելիս:

60. Կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումը սույն կարգի 66-րդ կետով նախատեսված դեպքերում ծառայողների կողմից Հիմնարկի տարածքում իրականացվում է առանց զենքի:

61. Կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումը կամ տեղաշարժն իրականացվում է առավելագույն կարճ երթուղով, իսկ արտակարգ իրավիճակների, տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում` առավելագույն անվտանգ երթուղով:

62. Հերթապահ խմբի համապատասխան ծառայողների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում միջոցներ են ձեռնարկվում որպեսզի բացառվի`

1) փախուստ կամ ծառայողների և այլ անձանց վրա հարձակում կամ այլ իրավախախտում կատարելը.

2) ուղեկցորդման ճանապարհին որևէ առարկային տիրելը, որը կարող է նրա կողմից օգտագործվել փախուստ, ուղեկցորդումն իրականացնող անձանց վրա հարձակում, սպանություն, ինքնասպանություն կամ այլ իրավախախտում կատարելու համար.

3) այլ անձանց, այդ թվում` այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ հաղորդակցվելը.

4) ուղեկցորդվողների ինքնագլուխ շարքից դուրս գալը կամ շարքում ծխելը.

5) խցերին մոտենալը կամ խցերի դռների դիտանցքները բացելը:

63. ՈՒղեկցորդումն իրականացվում է այն հաշվարկով, որ մեկ կամ երկու կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղեկցորդեն նվազագույնը երկու ծառայող, երեքից վեց կալանավորված անձին կամ դատապարտյալին` նվազագույնը երեք ծառայող, յոթից տասներկու կալանավորված անձին կամ դատապարտյալին` նվազագույնը հինգ ծառայող: Անհրաժեշտության դեպքում կալանավորված անձի կամ դատապարտյալի ուղեկցորդումն իրականացվում է երկու ծառայողի կողմից` օգտագործելով ձեռնաշղթա, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ոտնաշղթա: Փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող մեկ դատապարտյալին ուղեկցորդումն իրականացվում է առնվազն երեք ծառայողի կողմից, երկու դատապարտյալին` առնվազն չորս ծառայողի կողմից: ՈՒղեկցորդման ղեկավարումն իրականացնում է տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը:

64. ՈՒղեկցորդման ընթացքում ծառայողներից մեկը գնում է առջևից, զննելով երթուղին և առաջնորդելով կալանավորված անձանց կամ դատապարտյալներին այնպես, որ վերջիններս իրեն հետևեն երկուսից երեք մետր հեռավորությամբ: Կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից մեկ մետր հեռավորությամբ հետևում են մյուս ծառայողները, հնարավորության դեպքում` նաև կողքից` մեկ մետր հեռավորությամբ: ՈՒղեկցորդման ղեկավարումն իրականացնում է տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը:

65. Արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաշարժը շարժման երթուղում այլ կալանավորված անձին կամ դատապարտյալին խցից դուրս բերելիս:

 

ԳԼՈՒԽ 5
ՏԱԳՆԱՊԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԳՆԱՊ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԻՍ

 

66. Պահպանության օբյեկտներում նշանակված պահակետում հայտարարված տագնապը (այսուհետ` երրորդ աստիճանի տագնապ) դադարեցվում է Հիմնարկի անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով հայտարարված տագնապի դադարեցմամբ կամ ՊՀ-ի կողմից:

67. Հիմնարկի անվտանգությունը ապահովող հերթապահ խմբի ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով տագնապ (այսուհետ` երկրորդ աստիճանի տագնապ) հայտարարվում և դադարեցվում է ՊՀ-ի կողմից:

68. Հիմնարկի անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության անցնելու նպատակով տագնապ է հայտարարվում (այսուհետ` առաջին աստիճանի տագնապ) Հիմնարկի պետի, իսկ նրա բացակայության դեպքում` ՊՀ-ի կողմից: Տվյալ տագնապը դադարեցվում է Հիմնարկի պետի կողմից:

69. Երրորդ աստիճանի տագնապի ազդանշան ստանալու դեպքում ՊՀ-ը անմիջապես հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ, այնուհետև տվյալ հերթապահ խմբի Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի գլխավորությամբ` տվյալ պահին պահակետում ծառայություն չիրականացնող (այսուհետ` պահեստային խմբի ծառայող) առնվազն երեք ծառայողների հանձնարարում է ժամանել տվյալ պահակետ, իսկ պահպանության սահմանագիծը խախտելու փորձի վերաբերյալ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում` փախուստը կանխելու նպատակով պահեստային խմբի առնվազն ևս երեք ծառայողի հանձնարարում է ժամանել արգելագոտու քողարկող պարսպի արտաքին կողմ` համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Պահակետ ժամանող ծառայողները պետք է լինեն ապահովված հատուկ և ինքնապաշտպանական միջոցներով` պահպանության ներքին օբյեկտներում նշանակված պահակետերի դեպքում, ինչպես նաև զենքով` պահպանության արտաքին օբյեկտներում նշանակված պահակետերի դեպքում: Մինչ պատահարի բնույթը պարզելը ՊՀ-ը պետք է գտնվի իր աշխատասենյակում: Համոզվելով, որ պահակետի պատահարը իր բնույթով և ծավալներով անհնար է կանխել անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի ուժերով և միջոցներով` անմիջապես հայտարարում է առաջին աստիճանի տագնապ, միաժամանակ, ելնելով իրավիճակից, այդ մասին զեկուցում է Հիմնարկի պետին և հետագայում գործում նրա ցուցումով: Պահպանության սահմանագիծը խախտելու փորձի վերաբերյալ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում փախուստը կանխելու նպատակով պահեստային խմբի առնվազն երեք ծառայող արգելագոտու քողարկող պարսպի արտաքին կողմ կարող է ուղարկել նաև անվտանգությունն ապահովող հերթապահ տվյալ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման առաջատար մասնագետը:

70. Առաջին աստիճանի տագնապ պարտադիր հայտարարվում է հետևյալ դեպքերում`

1) պահակետում տեղի ունեցած պատահարը ընդունել է վտանգավոր բնույթ և սպառնում է տարածվել ամբողջ մասնաշենքով կամ Հիմնարկով.

2) Հիմնարկի վրա զինված հարձակման.

3) փախուստի.

4) մասնաշենքում կամ Հիմնարկի տարածքում հրդեհի բռնկման.

5) կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից պատանդներ վերցնելու, ինչպես նաև այլ պատահարների դեպքում, կամ իրավիճակի բարդացման պայմաններում, երբ պահանջվում են արտակարգ միջոցներ ձեռնարկել Հիմնարկում ներքին կանոնակարգի պահանջներն ապահովելու համար:

71. Առաջին աստիճանի տագնապ հայտարարելու դեպքում ՊՀ-ը ձեռնարկում է հետևյալ անհետաձգելի միջոցառումները`

1) կազմակերպում է տագնապի ազդանշանի փոխանցում բոլոր պահակետերին.

2) ապահովում է Հիմնարկի ամբողջ անձնակազմին ծառայության կանչելը.

3) ապահովում է պատահարի մասին Ծառայության հերթապահին հաղորդելը` հաղորդման մեջ նշելով հակիրճ տեղեկություններ պատահարի վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում պահանջում է զինված կամ այլ օգնություն.

4) կախված պատահարի բնույթից վճռական միջոցներ է ձեռնարկում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու համար` ղեկավարվելով տագնապի և իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանով.

5) կազմավորում է զինված պահեստային խումբ` հայտարարված տագնապով Հիմնարկ ներկայացած քրեակատարողական ծառայողներից.

6) ուժեղացնում է ներքին և արտաքին օբյեկտներում պահպանությունը` նշանակելով ժամանակավոր պահակետեր:

72. Տագնապ հայտարարելու դեպքում ՊՀ-ի կողմից դադարեցվում է կալանավորված անձանց և դատապարտյալների ցանկացած տեղաշարժ: Մինչև տագնապի դադարեցումը կամ ՊՀ-ի նոր ցուցումը նրանք մնում են տագնապ հայտարարելու պահին իրենց գտնվելու վայրում:

73. Մասնաշենքերի պահակետերում գտնվող ծառայողները, տագնապ հայտարարելու ազդանշանի դեպքում, ուժեղացնում են կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության ապահովումը և գործում ՊՀ-ի ցուցումներով:

74. Անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության Հիմնարկի ծառայողներն ներգրավվում են Հիմնարկի պետի հրամանով, ընդ որում` անվտանգության ապահովումն իրականացվում է անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության միջոցառումների կազմակերպման պլանի համաձայն, որը նախապես քննարկվում է Ծառայության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ և հաստատվում Հիմնարկի պետի կողմից:

75. Անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության միջոցառումների կազմակերպման պլանը պետք է ներառի Հիմնարկի ծառայողների 30, 70 և 100 տոկոս անձնակազմի` անվտանգության ապահովման ուժեղացված տարբերակով ծառայության ներգրավման տարբերակները, ինչպես նաև հետևյալ միջոցառումները`

1) պահպանության ներքին և արտաքին օբյեկտներում պահակետերի քանակի ավելացում.

2) անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի անձնակազմի թվաքանակի ավելացում.

3) հրդեհաշիջման, ավտոտրանսպորտային, կապի միջոցների մոբիլիզացում.

4) անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերի ծառայության ավելի հաճախակի ուսումնասիրում.

5) տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների իրականացման նպատակով Հիմնարկի արտաքին տարածք դուրս բերվող դատապարտյալների թվաքանակի կրճատում` հասցնելով նվազագույնի և ելնելով առաջնային անհրաժեշտությունից:

 

ԳԼՈՒԽ 6
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏԵՐՈՒՄ

 

76. Մասնաշենքերում կամ մասնաշենքերի բաժանմունքներում պահակետերը նշանակվում են ըստ մասնաշենքերի կամ մասնաշենքերի բաժանմունքների:

77. Պահպանության ներքին և արտաքին օբյեկտների մշտական և ժամանակավոր պահակետերի առանձնահատկություններից կախված դրանք կարող են լինել մեկհերթափոխային, երկհերթափոխային, եռհերթափոխային կամ շուրջօրյա, որը նշվում է պահակետ նշանակելու մասին համապատասխան հրամանում կամ ցուցումում:

78. Արգելվում է նվազեցնել Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանով նախատեսված պահակետերի քանակը կամ փոխել դրանց տեղակայման վայրը, բացառությամբ Հիմնարկի պետի:

79. ՊՀ-ը և տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի և առաջատար մասնագետները ծառայության ներկայանալուց հետո հրահանգավորման կազմակերպման նպատակով ծանոթանում են Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանին, որը ներառում է անվտանգությունն ապահովող յուրաքանչյուր հերթապահ խմբի անձնակազմի անհատական տեղաբաշխումն ըստ պահակետերի, ծառայության տևողությունը, կանխարգելիչ հաշվառման վերցված անձանց անուն և ազգանունները, խցերի, բնակելի կացարանների համարները և այն շինությունների անվանումները, որոնցում պետք է իրականացվեն նախատեսված խուզարկություններ: Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի քաղվածքը պահվում է ՊՀ-ի մոտ մինչև գործողության ժամկետի ավարտը, որից հետո փոխանցվում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետին` բաժնի անվանացուցակային գործերում պահելու նպատակով:

80. Անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը հերթապահ խմբին նախապատրաստում է ՊՀ-ի հրահանգավորմանը հետևյալ կարգով.

1) անվտանգությունն ապահովող հերթապահ խմբին հրավիրում է շարք կազմելու և ստուգում նրանց արտաքին տեսքը.

2) Հիմնարկի` օրվա անվտանգության ապահովման կազմակերպման վերաբերյալ հրամանի համաձայն ստուգում է անձնակազմի ներկայությունը` նշելով բացականերին.

3) անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմից ընդունում է ծառայողական վկայականները, անհրաժեշտության դեպքում բաժանում ինքնապաշտպանական և հատուկ միջոցներ:

81. Անվտանգությունն ապահովող` հերթափոխն ընդունող ՊՀ-ին դիմավորելու համար տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը հրաման է տալիս` «Զգաստ, հավասարությունը դեպի աջ (ձախ)», պատվի առնելով զեկուցում է ծառայության կատարմանը անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի պատրաստվածության, հրահանգավորմանը բացակա անձանց վերաբերյալ, որից հետո գործում է ՊՀ-ի հրամանով: ՊՀ-ը միջոցներ է ձեռնարկում փոխարինելու անձնակազմից բացակայողներին, ստուգում է հերթափոխի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման պատրաստվածությունը:

82. Հերթափոխն ընդունող անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի հրահանգավորման ժամանակ, որպես կանոն, մասնակցում են Հիմնարկի պետը, Հիմնարկի պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալը և Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը, որոնք անհրաժեշտության դեպքում անց են կացնում անվտանգությունն ապահովող նախորդ հերթապահ խմբի ծառայության ընթացքում հայտնաբերված թերությունների կարճ վերլուծություն և տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն:

83. Հրահանգավորման ավարտից հետո ՊՀ-ը հրամայում է պահակետերի ծառայողներին անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար կամ առաջին կարգի մասնագետների գլխավորությամբ ընդունել հերթափոխը:

84. Հերթափոխն ընդունող և հանձնող անվտանգությունն ապահովող տվյալ հերթապահ խմբերում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետների ուղեկցությամբ պահակետերն ընդունող ծառայողները պահակետեր են ուղևորվում սահմանված երթուղով` մեկ շարքով:

85. Փախուստի նախանշաններ, կապի և տեխնիկական այլ միջոցների անսարքություն հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են բացասական անդրադառնալ անվտանգության արդյունավետ ապահովման վրա, պահակետի ընդունում-հանձնումը դադարեցվում է, ինչի վերաբերյալ հերթափոխը հանձնող և ընդունող անվտանգությունն ապահովող հերթապահ խմբերում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետները զեկուցում են իրենց հերթափոխի ՊՀ-ին:

86. Անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի հրահանգավորումից կես ժամ առաջ և հերթափոխն ընդունող անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի կողմից ծառայությունը ստանձնելուց հետո կես ժամով դադարեցվում է կալանավորված անձանց և դատապարտյալների ցանկացած շարժ` զբոսանք, բաղնիք, ընդունելություն բժշկի մոտ և այլն:

87. Անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմի հրահանգավորումից հետո հերթափոխն ընդունող մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետում կամ պահակետերում նշանակված ծառայողների ավագը (այսուհետ` մասնաշենքի ավագը) իր հսկողության տակ հանձնվող պահակետում կամ պահակետերում նշանակված ծառայողների հետ ներկայանում է տվյալ պահակետը հանձնող մասնաշենքի ավագին և նրան հաղորդում անվտանգությունն ապահովող նոր հերթապահ խմբի ներկայանալու վերաբերյալ:

88. Մասնաշենքի ավագները համատեղ կարգով պահակետերը ընդունող ծառայողներին ուղեկցում են պահակետեր և կազմակերպում պահակետերի ընդունում-հանձնումը:

89. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետի ընդունում-հանձնումը պահակետի ծառայողների կողմից իրականացվում է խցերում, կացարաններում, պատժախցերում, հիվանդասենյակներում առկա կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունումով:

90. Խցերում, պատժախցերում, հիվանդասենյակներում դատապարտյալների և կալանավորված անձանց առկայությունը ստուգվում է ըստ խցային քարտերի, վերջին հաշվառման տվյալներով, հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները` ընդունվածները և մեկնածները: Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետն ընդունող և հանձնող ծառայողները մասնաշենքի ավագների ներկայությամբ իրականացնում են կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառում, իսկ շաբաթը մեկ անգամ` թվաքանակի անվանական հաշվառում: Կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառումն իրականացվում է ամեն օր` առավոտյան և երեկոյան` օրվա կարգացուցակով սահմանված ժամերին: Անհրաժեշտության դեպքում ստուգումները կարող են անցկացվել օրվա ցանկացած ժամերի:

91. Խցերում, կացարաններում, հիվանդասենյակներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի հաշվառումն իրականացվում է պահպանելով անվտանգության ապահովման սույն կարգով սահմանված կանոնները: Դատապարտյալները և կալանավորված անձինք խցից կամ կացարանից դուրս են բերվում և շարվում: Վնասվածքներ հայտնաբերելու նպատակով պահակետի ծառայողների կողմից իրականացվում է կալանավորված անձանց և դատապարտյալների արտաքին զննում: Հաշվառման արդյունքները գրանցվում են պահակետային ամփոփագրում: Հիվանդասենյակներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառումն, որպես կանոն, իրականացվում է հիվանդասենյակներում:

92. Կացարաններում դատապարտյալների թվաքանակի հաշվառումը և անվանական հաշվառումն իրականացվում է ըստ խմբերի` այդ նպատակով սարքավորված հրապարակում: Հաշվառմանը մասնակցելուց ազատվում են այն դատապարտյալները, ովքեր հանգստանում են գիշերային աշխատանքից հետո, ներգրավված են այնպիսի աշխատանքներում, որոնք տվյալ պահին դադարեցնելը նպատակահարմար չէ, ինչպես նաև անկողնային հիվանդները կամ տարափոխիկ հիվանդությամբ տառապողները` բժշկի թույլտվությամբ:

93. Կացարաններում դատապարտյալների առկայությունը ստուգվում է ամեն օր` առավոտյան և երեկոյան, օրվա կարգացուցակով սահմանված ժամերին: Անհրաժեշտության դեպքում ստուգումները կարող են անցկացվել օրվա ցանկացած ժամանակ: Դատապարտյալների թվաքանակի հաշվառումը կազմակերպվում է օրակարգով սահմանված ժամերին, իսկ թվաքանակի անվանական հաշվառումը` շաբաթը մեկ անգամ, թվաքանակի հաշվառումից հետո կամ ցանկացած այլ ժամանակ` անհրաժեշտությունից ելնելով:

94. Անբարենպաստ եղանակային պայմաններում դատապարտյալների թվաքանակի հաշվառումը կամ անվանական հաշվառումն անցկացվում է շինություններում: Թվաքանակի հաշվառման տևողությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի 40 րոպեն:

95. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի բոլոր խցերում, կացարաններում կամ հիվանդասենյակներում գտնվող անձանց թվաքանակի հաշվառումից հետո տվյալ պահակետը հանձնող հերթապահ խմբի պահակետային ամփոփագրում պահակետը ընդունող ծառայողը ստորագրում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ընդունելու վերաբերյալ:

96. Կալանավորված անձանց և դատապարտյալներին ընդունելուց հետո իրականացվում է պահակետի կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների, այլ սարքավորումների, փականների, դիտանցքերի, հրդեհաշիջման միջոցների զննում, դրանց սարքին վիճակի ստուգում: Այնուհետև, պահակետը հանձնող ծառայողը ընդունող ծառայողին հանձնում է պահակետի կապի, անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները և այլ սարքավորումները, խցերի, կացարանների կամ հիվանդասենյակների դռների բանալիները և քարտադարանը, որից հետո պահակետը համարվում է ընդունված:

97. Եթե պահակետը հանձնող ծառայողը ունի առանձին կալանավորված անձանց կամ դատապարտյալների վարքագծի վերաբերյալ որոշակի նկատառումներ, ապա նա պարտավոր է այդ մասին հայտնել պահակետն ընդունող ծառայողին: Պահակետն ընդունող մասնաշենքի ավագը գրառում է հայտնաբերված անսարքությունները` փականների, դիտանցքերի, ահազանգման համակարգի և այլ թերություններ, այդ մասին զեկուցելով ՊՀ-ին և հետագայում վերջինիս հանձնարարությամբ միջոցներ ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ:

98. Հերթափոխը հանձնող մասնաշենքի ավագը կալանավորված անձանց կամ դատապարտյալների տեղաշարժի վերաբերյալ պահանջագրերը հանձնում է իր ղեկավար ՊՀ-ին:

99. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետը հանձնած ծառայողները մասնաշենքի ավագի գլխավորությամբ ՊՀ-ի աշխատասենյակում հանձնում են պահակետային ամփոփագրերը, առկա կապի, ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, ինչպես նաև ստանում ծառայողական վկայականները:

100. Հերթափոխն ընդունող ՊՀ-ը, ամփոփելով մասնաշենքերի ավագների ներկայացրած տվյալները կալանավորված անձանց և դատապարտյալների առկայության թվաքանակի ստուգման վերաբերյալ, համեմատում է դրանք կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից տրված տեղեկանքի հետ և հերթափոխի ընդունման, իսկ հերթափոխը հանձնող ՊՀ-ը` հանձնման վերաբերյալ ստորագրում է հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում և, որպես կանոն, ներկայացնում Հիմնարկի պետին: Այդ պահից հերթափոխը համարվում է ընդունած-հանձնած: Կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի վերաբերյալ կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի կողմից ներկայացրած տեղեկանքի և վերջիններիս թվաքանակի հաշվառման անհամապատասխանության դեպքում այդ մասին անմիջապես հերթափոխն ընդունող ՊՀ-ը զեկուցում է Հիմնարկի պետին և իրականացնում կրկնակի հաշվառում: Հաշվառումների կազմակերպման և դրանց արդյունքների արձանագրման համար պատասխանատու է հերթափոխն ընդունող ՊՀ-ը:

101. Հերթափոխն ընդունող ՊՀ-ն ընդունում է ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները, պահեստային հատուկ բանալիները, ՊՀ-ի սենյակի սարքավորումները և սույն կարգով նախատեսված փաստաթղթերը` կատարելով անհրաժեշտ գրառումներ հերթափոխի ընդունման-հանձնման զեկուցագրերի հաշվառման մատյանում:

102. Մասնաշենքի ավագը`

1) հսկողություն է իրականացնում տվյալ խմբի ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, երրորդ աստիճանի տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում անհապաղ ներկայանում է այն պահակետ, որտեղից ստացվել է ազդանշանը և ձեռնարկում անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ.

2) հետևում է տվյալ պահակետում առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների տեխնիկական վիճակին և միջոցներ ձեռնարկում հայտնաբերված թերությունները ժամանակին վերացնելու ուղղությամբ.

3) կալանավորված անձանց և դատապարտյալներին ընդունում է մասնաշենք և սահմանված կարգով բնակեցնում ըստ խցերի կամ կացարանների.

4) խցային քարտերի (Ձև 13) համաձայն իրականացնում է դատապարտյալի կամ կալանավորված անձի տեղափոխությունը և նրանց հաշվառումը, ինչպես նաև վարում է զբոսանքից հրաժարված անձանց հաշվառման մատյանը.

5) հետևում է օրվա կարգացուցակի պահանջների պահպանմանը, միջոցներ ձեռնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում կարգապահության պահպանման ուղղությամբ, անհապաղ միջոցներ ձեռնարկում խախտումները վերացնելու ուղղությամբ.

6) ՊՀ-ին զեկուցում և տվյալ Հիմնարկի բուժսպասարկման համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատողին տեղեկացնում է այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների վերաբերյալ, որոնց առողջական վիճակը հանկարծակի վատթարացել է կամ, որոնք անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեն.

7) դատապարտյալի կամ կալանավորված անձի` տվյալ պահակետի սահմանագծից դուրս գալու դեպքում վերջինիս հանձնում է ուղեկցորդող համապատասխան ծառայողին.

8) կալանավորված անձի կամ դատապարտյալի` Հիմնարկից փոխադրվելու դեպքում, ապահովում է նրան հատկացված իրերի (բացառությամբ հիգիենայի պարագաների) հանձնումը, պակասող կամ ոչ նորմալ վիճակի իրերի վերաբերյալ ներկայացնում զեկուցագիր ՊՀ-ին.

9) տվյալ մասնաշենքի պահակետի ծառայողներից հավաքում է խցերի կամ կացարանների դռների հիմնական փականների բանալիները և դրանց անհրաժեշտության բացակայության դեպքում հանձնում ՊՀ-ին.

10) ներկա է գտնվում կալանավորված անձանց և դատապարտյալներին խցերից` զբոսանքի, տեսակցության, սանիտարական մշակման և այլ դեպքերում դուրս բերմանը.

11) ուղեկցում է Հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին կամ այլ անձանց` խցերի, կացարանների, հիվանդասենյակների շրջայցի ժամանակ.

12) Հիմնարկի պետի կողմից պահակետ այցելության դեպքում պատվի առնելով զեկուցում է տվյալ մասնաշենքում առկա իրավիճակի վերաբերյալ` ներկայանալով զեկույցի վերջում.

13) իրականացնում է տվյալ պահակետի սահմանագծում առկա խցերի, կացարանների տեխնիկական զննում:

103. Մասնաշենքի ավագը մասնաշենքից կարող է բացակայել ՊՀ-ի թույլտվությամբ, այդ մասին զգուշացնելով մոտակա պահակետում գտնվող ծառայողին` վերջինիս տեղեկացնելով նաև գտնվելու վայրի մասին:

104. Պահակետ նշանակված ծառայողը մանրակրկիտ ստուգում է պահակետում առկա խցերի, կացարանների, աշխատասենյակների, օժանդակ շինությունների սարքավորումները, դռների փականների տեխնիկական վիճակը, կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների վիճակը, լուսավորությունը, հրդեհաշիջման սարքավորումները, ինչպես նաև ընդունում պահակետում գտնվող գույքը` համաձայն գույքացանկի, անսարքությունների և այլ թերությունների վերաբերյալ զեկուցում մասնաշենքի ավագին:

105. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետում նշանակված ծառայողը`

1) ապահովում է իր պահակետի սահմանագծում կալանավորված անձանց կամ դատապարտյալների անվտանգությունը, հետևում է կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից օրվա կարգացուցակի պահանջների կատարմանը և ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելու փորձերը կանխելու ուղղությամբ.

2) Հիմնարկի պետի կամ նրա վերադասի կողմից պահակետ այցելության դեպքում պատվի առնելով զեկուցում է տվյալ պահակետում առկա իրավիճակի վերաբերյալ` ներկայանալով զեկույցի վերջում.

3) ներկայանում է պահակետի սահմանագծում գտնվող ծառայողին.

4) խցի, կացարանի կամ հիվանդասենյակի դուռը բացելուց առաջ դիտանցքի միջոցով համոզվում է, որ խուց, կացարան կամ հիվանդասենյակ մտնելն անվտանգ է.

5) կալանավորված անձանց կամ դատապարտյալներին համապատասխան ծառայողին հանձնում և ընդունում է թվաքանակով` այդ մասին նշում կատարելով պահակետային ամփոփագրում.

6) հետևում է խցերի, կացարանների կամ հիվանդասենյակների անվտանգության ապահովման նպատակով ստուգումներ իրականացնելու համար անհրաժեշտ լուսավորվածության ապահովման միջոցների սարքին լինելուն, ընդ որում` լուսավորվածության տվյալ միջոցները սարքավորվում են այնպես, որ դրանք օգտագործվեն միայն անհրաժեշտ ժամանակ.

7) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ներքին կանոնակարգի պահանջները խախտելու կամ այլ անօրինական գործողություններ կատարելու դեպքում պահանջում է դադարեցնել վերոհիշյալ գործողությունները, այդ մասին զեկուցում մասնաշենքի ավագին և անհրաժեշտության դեպքում պատրաստում գրավոր զեկուցագիր.

8) թույլ չի տալիս կալանավորված անձանց և դատապարտյալների հաղորդակցումն այլ խցերում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների, տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալների կամ այլ անձանց հետ.

9) խցից ստացված կանչի դեպքում պարզում է պատճառը և հետագայում գործում սահմանված կարգի համաձայն.

10) պահակետի վրա հարձակման դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և դիմակայում հարձակմանը, թույլ չտալով որպեսզի հարձակվող անձը տիրանա բանալիներին, անհրաժեշտության դեպքում, դրանք գցելով բանալիներից ձերբազատման համար սարքավորված հարմարանքում.

11) հարևան պահակետի վրա հարձակման դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և չթողնելով պահակետը, հնարավորության սահմաններում, օգնություն ցույց տալիս հարձակման ենթարկված պահակետի ծառայողին.

12) պահակետի սահմանագծում իրեն անհայտ կամ այդ տարածքով անցնելու իրավունք չունեցող անձ նկատելու դեպքում կանգնեցնում է նրան` պահանջելով ներկայանալ և այդ մասին հայտնում մասնաշենքի ավագին, իսկ նման անձանց խումբ հայտնվելու դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ.

13) դիտանցքերի միջոցով, առանց աղմուկի իրականացնում է խցերում, կացարաններում կամ հիվանդասենյակներում պահվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն, առանձնակի ուշադրություն դարձնելով կալանավորված անձանց կամ դատապարտյալների կասկածելի վարքագծի նկատմամբ.

14) սպանության կամ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու նախանշաններ հայտնաբերելիս հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և զեկուցում մասնաշենքի ավագին, իսկ նրա բացակայության դեպքում` ՊՀ-ին.

15) փախուստի կամ փախուստի փորձ հայտնաբերելու դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և հնարավորության սահմաններում, չլքելով պահակետը, միջոցներ է ձեռնարկում դրանք կանխելու ուղղությամբ.

16) խցում, կացարանում, հիվանդասենյակում կամ մասնաշենքում հրդեհ բռնկվելու փաստում համոզվելու դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ, այդ մասին զեկուցում մասնաշենքի ավագին, իսկ նրա բացակայության դեպքում` ՊՀ-ին և միջոցներ ձեռնարկում հրդեհաշիջման առկա միջոցներով հրդեհաշիջման ուղղությամբ, այդ թվում` խցում, կացարանում կամ հիվանդասենյակում հրդեհ բռնկվելու դեպքում բացում է սննդի փոխանցման դռնակը, խուց է փոխանցում հրդեհաշիջման միջոցները և սպասում օգնության.

17) կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի դեպքում անհապաղ հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ, և եթե դա տեղի է ունեցել ընդհանուր խցում, կացարանում կամ հիվանդասենյակում, ապա սննդի փոխանցման դռնակից մյուս անձանց առաջարկում է միջոցներ ձեռնարկել ինքնասպանությունը կանխելու և տուժողին օգնություն ցույց տալու նպատակով, անհրաժեշտության դեպքում խուց փոխանցելով պահակետում գտնվող համապատասխան առարկա:

106. Մասնաշենքի կամ մասնաշենքի բաժանմունքի պահակետում նշանակված ծառայողին արգելվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք իր ծառայողական պարտականությունների շրջանակից դուրս են և կարող են խոչընդոտել դրանց իրականացմանը, այդ թվում` օգտագործել կողմնակի տեխնիկական միջոցներ:

107. Խցերի կամ կացարանների մոտ պահակետերը նշանակվում են այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր պահակետի սահմանագծում առկա լինի առավելագույնը 12 կից կամ իրար դիմաց տեղակայված խցեր, կացարաններ, պատժախցեր կամ հիվանդասենյակներ, իսկ տեխնիկական համապատասխան հագեցվածության դեպքում` առավելագույնը 24:

108. Խցերի, կացարանների, հիվանդասենյակների մոտ պահակետում նշանակված ծառայողը պետք է ապահովված լինի`

1) պահպանության տակ գտնվող խցերի, կացարանների, հիվանդասենյակների դռների փականների բանալիներով, ընդ որում` հիմնական փականներինը` միայն ցերեկային ժամերին.

2) տագնապ հայտարարելու ազդանշան տալու միջոցներով, որոնք պետք է տեղակայված լինեն նրա համար հասանելի վայրերում.

3) ՊՀ-ի աշխատասենյակի հետ ուղիղ հեռախոսակապի, հրդեհաշիջման միջոցներով.

4) կլորացված ծայրով դանակով.

5) պատի մեջ սարքավորված կամ պատին ամրացված պահարանով:

109. Պահակետի ծառայողին արգելվում է ունենալ մասնաշենքի մուտքի դռների բանալիները, միայնակ բացել խցի կամ հիվանդասենյակի դուռը և ներս մտնել: Սննդի ընդունման և այլ անհրաժեշտ դեպքերում պահակետի ծառայողին փոխարինում է, որպես կանոն, տվյալ մասնաշենքի ավագը:

110. Խցերի, կացարանների կամ հիվանդասենյակների հաճախումն համապատասխան իրավասություն ունեցող անձանց կողմից իրականացվում է պահպանելով անվտանգության ապահովման հետևյալ կանոնները.

1) նախքան դուռը բացելը պահակետի ծառայողը սննդի փոխանցման դռնակից պահանջում է կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից շարվել դիմացի պատի կողմը կամ մահճակալների միջև ընկած անցուղում` հնարավորության դեպքում մուտքից երկու մետրից ոչ պակաս հեռավորության վրա.

2) խուցը բացելիս պահակետի ծառայողը կանգնում է դռան մոտ և, կիսաբաց բռնելով դուռը, ոտքով կամ ուսով հենվելով նրան, ուշադիր հետևում է այնտեղ պահվող անձանց վարքագծին` պատրաստ լինելով վտանգի դեպքում արագ փակել դուռը, խցի կամ կացարանի դուռը պահելով սահմանափակ բացման հարմարանքի վրա.

3) խուցը բացելիս պետք է ներկա լինեն առնվազն երեք ծառայող` ընդգրկելով մասնաշենքի ավագին, տվյալ պահակետում չնշանակված ծառայողներից մեկին, իսկ գիշերային ժամերին` առնվազն չորս ծառայող` ընդգրկելով տվյալ պահակետում չնշանակված ծառայողներից ևս մեկին, ընդ որում` փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի խուցը բացելիս` նաև տվյալ հերթապահ խմբում ընդգրկված Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետին:

111. Կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկի մոտ ընդունելության, կամ սանիտարական մշակման, զբոսանքի նպատակով խցից դուրս բերելուց առաջ նրանց տեղեկացնում են խցից դուրս բերելու նպատակի մասին: Բոլոր մնացած դեպքերում խցից դուրս բերելու նպատակը խցից դուրս բերելուց առաջ չի հայտնվում, այլ միայն նշվում է, թե ինչ հագուստով լինեն և ինչ իրեր կամ առարկաներ վերցնեն իրենց հետ, ընդ որում` խցից դուրս բերելու նպատակը տվյալ դեպքերում կարող է հայտնվել խցից դուրս բերելուց հետո:

112. Կարճատև և երկարատև տեսակցությունների անցկացման վայրերում նշանակված պահակետի ծառայողը`

1) ընդունում-հանձնում և տեսակցության համապատասխան սենյակում բնակեցնում է տվյալ դատապարտյալին, ինչի մասին կատարում է համապատասխան գրառում տեսակցության սենյակ կանչվող դատապարտյալների հաշվառման մատյանում (Ձև 14).

2) ապահովում է տեսակցության սենյակներ բերված կալանավորված անձանց և դատապարտյալների, ինչպես նաև տեսակցության սենյակում գտնվող այլ անձանց անվտանգությունը, միջոցներ ձեռնարկում նրանց կողմից փախուստը կամ այլ իրավախախտումները կանխելու նպատակով.

3) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ժամկետից շուտ դադարեցնում է տեսակցությունը և գրավոր զեկուցում ՊՀ-ին.

4) տեսակցության սենյակից կանչ ստանալու դեպքում պարզում է դրա պատճառները և գործում համաձայն իրավիճակի, իսկ տեսակցողի վրա կալանավորված անձի կամ դատապարտյալի հարձակման դեպքում պահակետում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում հարձակումը հետ մղելու համար.

5) տեսակցության սենյակում հրդեհի բռնկման դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում հրդեհաշիջման համար` օգտվելով պահակետում գտնվող հրդեհաշիջման միջոցներից:

113. Կարանտինային բաժանմունքում նշանակված պահակետի ծառայողը`

1) ապահովում է կարանտինային բաժանմունքում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգությունը.

2) իրականացնում է ընդունվող և Հիմնարկից ելք լինող կալանավորված անձանց կամ դատապարտյալների ընդհանուր անձնական խուզարկություն, իրերի զննում.

3) կազմում է արձանագրություն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին հանձնած կամ նրանցից առգրավված իրերի, գումարի վերաբերյալ.

4) ձևակերպում է Հիմնարկ ընդունվող և Հիմնարկից ելք լինող կալանավորված անձի կամ դատապարտյալի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև Հիմնարկից մեկ այլ Հիմնարկ փոխադրվող անձանց հանձնում վերջիններիս անձնական իրերը:

114. Զբոսահրապարակների մոտ նշանակված պահակետի ծառայողը`

1) ընդունում-հանձնում և համապատասխան զբոսահրապարակում տեղավորում է տվյալ կալանավորված անձին կամ դատապարտյալին.

2) ապահովում է զբոսահրապարակ բերված կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգությունը, միջոցներ ձեռնարկում նրանց կողմից փախուստը կամ այլ իրավախախտումները կանխելու նպատակով.

3) արգելում է տարբեր զբոսահրապարակներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաղորդակցումը.

4) զբոսահրապարակից կանչ ստանալու դեպքում պարզում է դրա պատճառները և գործում համաձայն իրավիճակի, իսկ կալանավորված անձի կամ դատապարտյալի կողմից մեկ այլ կալանավորված անձի կամ դատապարտյալի վրա հարձակման դեպքում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում հարձակումը հետ մղելու համար:

 

ԳԼՈՒԽ 7
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԻ ՄՈՏ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏԵՐՈՒՄ

 

115. Արտադրական կամ աշխատանքային տեղամասում աշխատանքներ իրականացնող կալանավորված անձանց և դատապարտյալների անվտանգության ապահովումն իրականացվում է` արտադրական տեղամասում և մուտքի կամ մուտքերի մոտ նշանակված պահակետերի ծառայողների միջոցով, ընդ որում` արտադրական կամ աշխատանքային տեղամասի մոտ նշանակված պահակետում այն իրականացվում է տեղաշարժմամբ, այնպես, որ հսկողության տակ գտնվող անձինք մշտապես գտնվեն տեսադաշտում:

116. Արտադրական կամ աշխատանքային տեղամասի մոտ նշանակված պահակետի ծառայողը`

1) հսկողություն է իրականացնում աշխատավայրում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ` վերջիններիս կողմից փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելը բացառելու նպատակով.

2) թույլ չի տալիս, որպեսզի աշխատանքի դուրս բերված անձինք փորձեն հաղորդակցվել այլ կալանավորված անձանց, դատապարտյալների և այլ անձանց հետ.

3) հետևում է, որպեսզի կալանավորված անձինք կամ դատապարտյալները առանց թույլտվության չլքեն աշխատավայրը, իսկ նման փաստերի հայտնաբերման դեպքում զեկուցում է ՊՀ-ին.

4) աշխատանքի ավարտից հետո անցկացնում է կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակի անվանական հաշվառում:

117. Դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրված դանակները, կացինները, խարտոցները և այլ աշխատանքային գործիքները դրոշմվում և հաշվառվում են աշխատանքային գործիքների հաշվառման մատյանում (Ձև 15): Աշխատանքային գործիքների հաշվառումն իրականացվում է Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կողմից: Գործիքները տրվում և ընդունվում են ստորագրությամբ:

118. Սննդի պատրաստման տեղամասերում օգտագործվող դանակները, կացինները, քերիչները և այլ գործիքները դրոշմվում և հաշվառվում են համաձայն ցուցակի, որը պահվում է խոհարարի մոտ, իսկ պատճենը` Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում: Գործիքները պահելու համար խոհանոցում սարքավորվում է հատուկ փակվող մետաղյա պահարան: Աշխատանքի ավարտից հետո` ցերեկային ժամերին, աշխատանքային գործիքները հետ են վերցվում, համեմատվում ցուցակի հետ և տեղավորվում պահարանում` խոհանոցի կամ ճաշարանի ղեկավարի պատասխանատվությամբ, իսկ ոչ աշխատանքային ժամերին հանձնվում են ՊՀ-ին:

 

ԳԼՈՒԽ 8
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ

 

119. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք կարող է գործադրվել օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, պայմաններով և կարգով:

120. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրման դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է դրա վերաբերյալ արձանագրություն, որին կցվում է անձի մարմնի զննման արդյունքների վերաբերյալ բժշկական տեղեկանք, արդյունքում արձանագրությունը զեկուցագրով ներկայացվում է Հիմնարկի պետին:

121. Ձեռնաշղթան համապատասխան ծառայողի կողմից կարող է հանվել այն կիրառելու վերաբերյալ կարգադրություն տված անձի կամ վերադասի կարգադրությամբ, ինչպես նաև կալանավորված անձի կամ դատապարտյալի կյանքին իրական վտանգ սպառնալու (բժշկի ցուցումի առկայության, հրդեհի, ջրհեղեղի և այլն) դեպքում:

122. Ռետինե մահակ գործադրելու դեպքում արգելվում է հարվածել անձի գլխին, պարանոցին և անրակոսկրային շրջաններին, որովայնին, սեռական օրգաններին, իսկ կանանց` նաև կրծքավանդակին:

123. Կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամասում ծառայողական և մարտական զենք, ինչպես նաև համապատասխան ծառայողների կողմից արգելքներ քանդող միջոցներ կարող են գործադրվել տվյալ Հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում` սահմանված կարգով հաստատված պլանով նախատեսված առանձին գործողությունների համաձայն:

124. Զենքի, հատուկ միջոցների կամ անվտանգության ապահովման այլ միջոցների գործադրումից անձի առողջությանը վնաս կամ մահ պատճառելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից ապահովվում է դեպքի վայրի պահպանությունը:

125. Պատահական կրակոցի դեպքերում, որը մահվան կամ այլ ծանր հետևանքների պատճառ չի դարձել, Հիմնարկի պետի կողմից նշանակվում է ծառայողական քննություն և գրավոր զեկուցվում Ծառայության պետին:

 

Ձև 1

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության

_____________ քրեակատարողական հիմնարկի պետի

 

ՀՐԱՄԱՆ

 

«» ________ 20___ թ.

 

թիվ _____

 

ՀՀ արդարադատության նախարարի 20__թ. ________ -ի հրամանի համաձայն, ՀՀ արդարադատության նախարարության ___________________ քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովումն իրականացնելու նպատակով հրամայում եմ`

1) 20__թ. _________ -ին անվտանգության ապահովումն իրականացնել հետևյալ սկզբունքներով.

ա) Հերթապահ խմբի ծառայության տևողությունը սահմանել

 

20______թ-ի __________________ ______________ ______________ -ից

                       (ամիսը)           (օրը)         (ժամը)

 

20______թ-ի __________________ ______________ ______________ -ից

                       (ամիսը)           (օրը)         (ժամը)

 

բ) Հերթապահ խմբում ծառայության նշանակել`

 

Պատասխանատու հերթապահ _____________________________________

(Ա. Ա. Հ.)

Անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ _____________________

(Ա. Ա. Հ.)

Պահախմբի պետ (եթե տվյալ հիմնարկում առկա է) ___________________________

(Ա. Ա. Հ.)

Պահախմբի պետի օգնական (եթե տվյալ հիմնարկում առկա է) __________________

(Ա. Ա. Հ.)

 

գ) Պահպանության արտաքին օբյեկտներում պահակակետեր նշանակել`

 

թիվ 1 պահակետ ԱԱԻՏՄ ղեկավարման վահանակ _______________________________

(Ա. Ա. Հ.)

թիվ 2 պահակետ (ՀԱԿ) _____________________________________

(Ա. Ա. Հ.)

թիվ 3 պահակետ ___________________________________________

(Ա. Ա. Հ.)

 

դ) Պահպանության ներքին օբյեկտներում պահակակետեր նշանակել`

 

թիվ _____ պահակետ _____________________________________

(Ա. Ա. Հ.)

թիվ _____ պահակետ _____________________________________

(Ա. Ա. Հ.)

թիվ _____ պահակետ _____________________________________

(Ա. Ա. Հ.)

 

Բժշկական սպասարկման ստորաբաժանման աշխատող __________________________

(Ա. Ա. Հ.)

 

ե) Հերթապահ խմբի կազմում ոչ հերթափոխային աշխատանքային ռեժիմով ընդգրկել նաև`

1) հանձնուքների ընդունում, խուզարկություն և հանձնում, հանձնուքների և տեսակցությունների վերաբերյալ փաստաթղթերի ընդունում և ձևակերպում իրականացնող ծառայողներ

_____________________________________________________________________

                               (Ա. Ա. Հ.)

 

2) զբոսանքի, լոգանք կամ ցնցուղ ընդունելու, սանիտարական մշակման, տեսակցության, բժշկի սենյակ, հիմնարկի վարչակազմի մոտ ընդունելության, տնտեսական կամ այլ աշխատանքների ուղեկցումն իրականացնող ծառայողներ

_____________________________________________________________________

                               (Ա. Ա. Հ.)

 

3) խուզարկություններ և տեխնիկական ստուգումներ իրականացնող ծառայողներ

 

_____________________________________________________________________

                               (Ա. Ա. Հ.)

 

զ) Իրականացնել խուզարկություն հետևյալ վայրերում ____________________

____________________________________________________________________ :

 

է) Հատուկ հսկողություն սահմանել կանխարգելիչ հաշվառման վերցված կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ:

ը) Հրամանը հայտարարել անվտանգությունն ապահովող հերթապահ խմբի անձնակազմին:

թ) Սույն հրամանի պահանջների կատարման հսկողությունը դնել պատասխանատու հերթապահի վրա:

2) Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 20___թ. _________ -ից:

 

Ձև 2

(էջ 1)

 

ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

 

Կալանավորված անձին կամ դատապարտյալին պահակետի սահմանագծից դուրս

բերելու

 

Թիվ ______ - մասնաշենքի ավագին

 

_____________________________________________________________________

__________________________________________________________________ -ին

(կալանավորված անձի, դատապարտյալի անուն, ազգանուն, հայրանուն)

 

պահանջվում է ուղարկել (անձնական իրերով, առանց իրերի` ընդգծել) ________

______________________________________________________________________

                (նշել այն ուղեկցորդման վայրը և նպատակը)

 

ՊՀ (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

«____» __________ 20___ թ.

 

(էջ 2)

 

Թիվ __________ խցի կալանավորված անձ/ դատապարտյալ ________________ - ին

______________________________________________________________________

                      (անուն, ազգանուն, հայրանուն)

 

ընդունեցի «» _________________ 20 թ. ժամը ___________ -ին:

 

Ընդունող`

______________________________________________________________________

                (պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Թիվ ___________ խցի կալանավորված անձ/ դատապարտյալ ____________________

 

_________________________________________________________________ - ին

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

ընդունեցի խուց «» ______________ 20 թ. ժամը _____________ -ին:

 

Պահակետ նշանակված ծառայող`

______________________________________________________________________

                    (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.11.2011
N 194-Ն
Հրաման