Սեղմել Esc փակելու համար:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄ ...

 

 

040.1710.081211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2011 թվականի N 1710-Ա

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին և 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմանը հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի միջոցներով ֆինանսավորվող Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով`

1) «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերությունը` 798,178,056 դրամ պայմանագրային արժեքով («Արզնի-Շամիրամ 1-ին հերթ ջրանցքի ՊԿ105+35./.ՊԿ281+50 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/002)

2) «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 719,813,400 դրամ պայմանագրային արժեքով («Արզնի-Շամիրամ 2-րդ հերթ ջրանցքի ՊԿ179+60./.ՊԿ447+91 հատվածների վերականգնում» պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/003).

3) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Եղվարդշին» բաց բաժնետիրական ընկերությունը և «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 1,179,723,760 դրամ պայմանագրային արժեքով («Արզնի ճյուղ ջրանցքի ՊԿ27+57./.ՊԿ124+00 հատվածների վերականգնում» պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/004).

4) «Ագաթ-777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 440,000,007 դրամ պայմանագրային արժեքով («Քասախի աջ ճյուղ ջրանցքի ՊԿ9+14./.ՊԿ41+42 և Քասախի ձախ ճյուղ ջրանցքի ՊԿ34+09./.ՊԿ65+00 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/005).

5) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «Արփա-Սևան» և «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերությունները` 869,999,425 դրամ պայմանագրային արժեքով («Ստորին Հրազդանի 1-ին հերթ ջրանցքի ՊԿ112+00./.ՊԿ160+40, Ստորին Հրազդանի 2-րդ հերթ ջրանցքի ՊԿ24+22./.ՊԿ86+60 և Շախի առու ջրանցքի ՊԿ30+74./.ՊԿ47+86 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/006)

6) «Սպիտակ-1» բաց բաժնետիրական ընկերությունը` 674,922,925 դրամ պայմանագրային արժեքով («Շիրակի մայր ջրանցքի ՊԿ13+40./.ՊԿ24+04, Բաժանարար 26 ջրանցքի ՊԿ91+64./.ՊԿ169+84 և Նալբանդի ջրանցքի ՊԿ141+22./.ՊԿ183+73 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/007).

7) «Բաղրամյանշին» բաց բաժնետիրական ընկերությունը` 410,435,050 դրամ պայմանագրային արժեքով («Թալինի մայր ջրանցքի աջ ճյուղի ՊԿ102+46./.ՊԿ165+07 և Մյասնիկյանի «Մայր առու» ջրանցքի ՊԿ0+00./.ՊԿ31+86 հատվածների վերականգնում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/008).

8) համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա գործող «ՍԱԴԵ» բաց բաժնետիրական ընկերությունը և «Բլեսկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 863,888,452 դրամ պայմանագրային արժեքով («Ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում Թալինի ոռոգման համակարգի` Բաղրամյան, Մյասնիկյան, Դալարիկ, Քարակերտ, Բագարան, Վանանդ, Երվանդաշատ, Լեռնագոգ, Արմավիրի ոռոգման համակարգի` Արևադաշտ, Հացիկ, Նորավան, Ստորին Հրազդանի ոռոգման համակարգի` Աղավնատուն համայնքներում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/009).

9) «Դորոժնիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` 649,206,111 դրամ պայմանագրային արժեքով («Ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնում Նալբանդի ոռոգման համակարգի` Ջրաշեն, Սևանի ոռոգման համակարգի` Վերին Գետաշեն, Մարտունի, Ձորագյուղ, Աստղաձոր, Վաղաշեն, Շիրակի ոռոգման համակարգի` Մեղրաշեն համայնքներում», պայմանագիր` N IREP/AF/NCB/CW-11/010):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.12.2011
N 1710-Ա
Որոշում