041.0094.100299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 1999 թվականի թիվ 94
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 և «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրերի 1.5-րդ կետերի «է» ենթակետերով սահմանված` համապատասխանաբար Երևանի քաղաքապետի և մարզպետների ամենամյա գործունեության, ինչպես նաև Երևանի ու մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման նախապատրաստելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ֆ. Փիրումյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Վ. Մովսիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Հ. Նիկողոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Ա. Խուդավերդյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի
նախարարի առաջին տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Թ. Պետրոսյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի
նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար)
2. Հաստատել հանձնաժողովի նիստերում Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի 1998 թվականի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակացույցը (կցվում է):
3. Հանձնաժողովին` նախապատրաստել եզրակացություններ հաշվետվությունների վերաբերյալ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
փետրվարի 10-ի թիվ 94
որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի
քաղաքապետի 1998 թվականի գործունեության
հաշվետվությունների քննարկման
_______________________________________________________________________
NN Մարզը, Մարզպետը, Տարեթիվը,
ը/կ քաղաքը քաղաքապետը ամսաթիվը
_______________________________________________________________________
1. Արագածոտն Հ. Կարապետյան 16.02.99 թ.
2. Կոտայք Ս. Ստեփանյան 16.02.99 թ.
3. Արարատ Հ. Աբրահամյան 23.02.99 թ.
4. Արմավիր Ա. Հերոյան 23.02.99 թ.
5. Լոռի Հ. Քոչինյան 02.03.99 թ.
6. Շիրակ Ա. Գոմցյան 02.03.99 թ.
7. Գեղարքունիք Ռ. Ղուկասյան 09.03.99 թ.
8. Սյունիք Ռ. Նավասարդյան 09.03.99 թ.
9. Վայոց ձոր Պ. Մանուկյան 16.03.99 թ.
10. Տավուշ Պ. Ասատրյան 16.03.99 թ.
11. Երևան Ա. Աբրահամյան 30.03.99 թ.