041.1194.121211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 դեկտեմբերի 2011 թվականի N 1194-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք Մաժիլիսի (խորհրդարանի) ընտրությունների դիտարկման նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2012 թվականի հունվարի 22-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել դիտորդական առաքելություն` համաձայն հավելվածի:
2. Դիտորդական առաքելության` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Աստանա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2011 թվականի դեկտեմբերի 12-ի
N 1194-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՍՏԱՆԱ ՄԵԿՆՈՂ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ
Ա. Հարությունյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի
վարիչ
Լ. Շաքարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
քարտուղարության երկրորդ քարտուղար
Է. Հարությունյան - «Երիտասարդ դեմոկրատների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ