Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

24 նոյեմբերի 2011 թվականի N 46

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության հիսնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թ. նոյեմբերի 24-ի նիստի

N 46 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ

 

1. Ներածության

 

1.1 Առկա իրավիճակի վերլուծություն

Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհները նախագծվել և կառուցվել են 40-50 տարի առաջ, և հաշվարկվել են ավտոմեքենաների մեկ առանցքի վրա 6-8 տոննա բեռնվածության համար, ինչպես նաև ավտոմեքենաների միջին շահագործական արագությունը չի գերազանցել 60 կմ/ժ: Ներկայումս ավելացել է 1 առանցքի վրա բեռնվածությունը` 11-13 տոննա, ինչպես նաև միջին արագությունը: ճանապարհի հիմքի ամրության չբավարարելու և նախկինում կառուցված հիմքի շահագործման ժամկետի լրանալու պատճառով ներկայումս սպասարկող ավտոճանապարհները չեն կարող բավարարել ժամանակակից պահանջներին: Վերջին 7 տարիների ընթացքում Հանրապետությունում գոյություն ունեցող 1686,5 կմ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներից վերանորոգվել է ընդամենը 205 կմ:

Ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում կատարված ներդրումների արդյունքում որոշ չափով բարելավվել է ճանապարհային ցանցի վիճակը: Օրինակ` նպատակային և արդյունավետ վերականգնողական միջոցառումների իրականացման արդյունքում ճանապարհային ցանցի որոշ վերականգնված հատվածների (միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հատվածներ) ծածկի անհարթության միջինացված գործակիցը (IRI) 1998 թ-ի 7.8 մմ/մ արժեքից 2010 թ-ին նվազել է մինչև 4.0 մմ/մ արժեքը:

 

1.2 Նախատեսվող միջոցառումներ

 

Հայաստանի Հանրապետություն ներկրվող և արտահանվող ապրանքների փոխադրումների զգալի մասը իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով: Հաշվի առնելով նշված փաստը` անհրաժեշտություն է առաջանում իրականացնել Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների հետ կապող տարանցիկ մայրուղիների վերակառուցման աշխատանքներ: Վերակառուցման արդյունքում հնարավոր կլինի մայրուղիները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, ապահովել անվտանգ երթևեկությունը և զգալի նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը, ինչի արդյունքում կնվազեն նաև Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքների արժեքները:

Հաշվի առնելով այն, որ Հայաստան-Վրաստան սահմանը այժմ ծառայում է որպես Հայաստանի միակ առևտրային միջանցք` ցամաքով դեպի Ռուսաստան և Եվրոպա, ու ներկայումս ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող բեռնափոխադրումների մեծ մասը կատարվում է Վրաստանի սահմանից, ապա ներկայացվող հայեցակարգի մեջ ընդգրկված են այն տարանցիկ մայրուղիները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնը Վրաստանի հետ կապող տարանցիկ ուղիներ: Այդ ուղիներն են`

. Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն/Վրաստանի սահման, երկարությունը` 200.1 կմ որից 63 կմ I-ին տեխ. կարգ, ինտենսիվությունը` 31860 մեք./օր (Աբովյան ՃՈ կետ),

. Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Ստեփանավան-Գոգավան/Վրաստանի սահման, երկարությունը 154,7 կմ որից 11 կմ I-ին տեխ. կարգ, ինտենսիվությունը` 16431 մեք./օր (Աշտարակի ՃՈ կետ)

. Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն/Վրաստանի սահման, երկարությունը 191,1 կմ, որից 11 կմ I-ին տեխ. կարգ (տես` Նկար 1):

___________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Հաշվի առնելով կրկնվող հատվածները` վերանորոգվող և վերականգնվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 440,7 կմ:

Բացի վերոնշյալ տարանցիկ ճանապարհներից, պետք է նշել նաև M1-ը Երևան-Աշտարակ Գյումրի Բավրա/Վրաստանի սահման, երկարությունը` 160.9 կմ, որից 17 կմ I-ին տեխ. կարգ, ինտենսիվությունը` 16431 մեք./օր (Աշտարակի ՃՈ կետ), որն ընդգրկված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նախագծում: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածն M2 մայրուղին է` Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի/Իրանի Իսլամական Հանրապետության սահման, երկարությունը` 373.8 կմ, որից 38 կմ I-ին տեխ. կարգ, ինտենսիվությունը` 29375 մեք./օր (Նորագավիթի ՃՈ կետ):

 

2. Հայեցակարգի հիմնական նպատակը և խնդիրները

 

Հայեցակարգի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետության կենտրոնը Վրաստանի հետ կապող հիմնական տարանցիկ մայրուղիները Հայեցակարգի իրականացման արդյունքում կապահովվի

ա) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին և անվտանգության չափանիշներին:

բ) ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը,

գ) միջազգային բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը,

դ) տարանցիկ բեռնափոխադրումների աճը,

ե) արտահանման և ներմուծման խթանումը,

զ) ՀՀ տարածքում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների տարանջատումն ըստ ուղղությունների,

է) Հյուսիս-հարավ մայրուղու այլընտրանքայնությունը,

ը) ճանապարհների կառավարման ժամանակակից միջոցների ներդրում,

թ) ճանապարհներից օգտվողների սպասարկման և հանգստի հարցերի կարգավորում:

Ներկայումս նշված ճանապարհների մեծ մասի ճանապարհային ծածկը գտնվում է ոչ բավարար վիճակում, որոշ հատվածներ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցների առկա ինտենսիվությանը և միջազգային չափանիշներին (օրինակ` ներկա դրությամբ գոյություն ունեցող տրանսպորտային հոսքերի պարագայում, Մ6 Վանաձոր - Ալավերդի-Վրաստանի սահման ա/ճ-ի երկրաչափական ցուցանիշները չեն բավարարում միջազգային չափանիշներին), ինչը հանգեցնում է ճանապարհներով անվտանգ երթևեկության վատթարացմանը և տրանսպորտային ծախսերի զգալի ավելացմանը:

Նշված ճանապարհների նախնական ուսումնասիրությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից 2010 թ. ընթացքում:

ՈՒսումնասիրությունը կատարվել է ակնադիտական և գործիքային մեթոդների կիրառմամբ: Հետազոտման աշխատանքների ընթացքում կատարվել է ճանապարհային ծածկի առկա վիճակի, ջրահեռացման համակարգի, արհեստական կառուցվածքների և ճանապարհային երթևեկության անվտանգության ուսումնասիրություններ: Հատուկ սարքավորման կիրառման միջոցով չափվել է ճանապարհային անհարթության միջազգային ցուցանիշը` ճանապարհների յուրաքանչյուր 100 մ համար:

Նախնական տնտեսատեխնիկական վերլուծությունը իրականացվել է 2011 թ. մայիս ամսին` HDM-4 տնտեսագիտական-վերլուծությունների մոդելի կիրառմամբ: HDM-4-ի համար կիրառվել են հետևյալ ելակետային տվյալները.

. AADT աճի միջին տոկոսադրույքը կազմում է 6%:

. Դիսկոնտավորման դրույքը կազմում է 12%:

. Ասֆալտբետոնե ծածկ ունեցող ճանապարհների վերականգնման համար կիրառվել են հետևյալ ռազմավարությունները` մակերեսային մշակում, միաշերտ ասֆալտբետոն և վերակառուցում:

 

3. Ակնկալվող արդյունքները

 

1. Վերակառուցման և վերականգնման արդյունքում կունենանք վերանորոգված նոր մայրուղիներ:

2. Կբարելավվի միջպետական և հանրապետական ճանապարհների ցանցը:

3. Կստեղծվի հնարավորություն ճանապարհային կառավարման ժամանակակից համակարգերի ներդրման համար:

4. Ճանապարհների որակի բարձրացման հետևանքով կբարելավվեն ճանապարհների սպասարկման չափանիշները, կընդլայնվի ճանապարհներից օգտվողների հնարավորությունները:

5. Կնվազեն ճանապարհների սպասարկման և շահագործման ծախսերը:

6. Կապահովվի ճանապարհային անվտանգությունը:

7. Կլուծվեն ճանապարհների վրա գովազդի համակարգման խնդիրները:

8. Զբոսաշրջության խթանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում գտնվող պատմամշակութային կենտրոնների հետ կապի ապահովում:

9. Կբարձրանա ճանապարհների երթևեկության հաշվարկային ինտենսիվությունը:

10. Կհանդիսանա այլընտրանքային ճանապարհ Հյուսիս-հարավ մայրուղու հյուսիսային հատվածի համար:

 

4. Ֆինանսական աղբյուրները

 

Հայեցակարգով նախատեսվում է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ, մասնավորապես` Եվրոպական ներդրումային բանկի և Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին, պետական մասնավոր գործընկերության միջոցներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2011
N 46
Արձանագրային որոշում