Սեղմել Esc փակելու համար:
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԵՎ Ս. ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1187.091211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 դեկտեմբերի 2011 թվականի N 1187-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2011 թվականի դեկտեմբերի 8-10-ը, և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2011 թվականի դեկտեմբերի 9-10-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական 52-րդ նիստին մասնակցելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարարության միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար:

2. Ա. Գևորգյանի, Վ. Տերտերյանի և Ս. Ամիրբեկյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.12.2011
N 1187-Ա
Որոշում